Լրահոս
Հասարակական
12:00
28.05.22
298

Արթուր Վանեցյանը կարճատև այցով՝ առողջական հարցերով մեկնել է Եվրոպա․ Սոս Հակոբյան

Img default alt hy

«MediaHub.am»-ը Արթուր Վանեցյանի՝ արտերկիր մեկնելու վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերի մասին ճշտում կատարելու նկատակով, կապ է հաստատել «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանի հետ։ Վերջինս նշել է, որ Արթուր Վանեցյանը կարճատև այցով՝ առողջական հարցերով մեկնել է Եվրոպա։

«Մեր թիմն ամբողջական կազմով մասնակցելու է այսօր նախատեսված համապետական հանրահավաքին», - նշել է նա:

Հարցին, թե արդյո՞ք Արթուր Վանեցյանը Հայաստան վերադառնալուն պես շարունակելու է պայքարը, խոսնակը պատասխանել է․

«Այո՛, պարոն Վանեցյանը Հայաստան վերադառնալուն պես, կշարունակի իր պայքարը», - հավելել է Հակոբյանը։