Լրահոս
Հասարակական
12:27
28.05.22
164

Մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Դավիթ Վարդանյանը

Img default alt hy

Մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Դավիթ Վարդանյանը, գրել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի կինը՝ Վարդուհի Իշխանյանը․

«Շատ ցավալի, տխուր լուր․․․Մեզնից հեռացավ «Ղարաբաղ» կոմիտեի պայծառ անդամ Դավիթ Վարդանյանը։ Ափսոս ու ափսոս․․․Լույսեր մեջ մնաս,Դավիթ ջան․․»։

Դավիթ Վարդանյանը ծնվել է 1950 թվականի փետրվարի 12-ին Երևանում։ Սովորել է Երևանի պետական համալսարանում, որն ավարտել է 1971 թվականին։ Ստացել է ֆիզիկոս-տեսաբանի որակավորումը, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է։