Լրահոս

2022-05-28
  • Img default alt hy
    Հայաստան
    Մենք պատասխանատու ենք մեր նախնիների առջև և պարտք` ապագա սերունդներին․ Իշխան Սաղաթելյան
    Հարյուրամյակների ծանր փորձություններից և անղեկ նավարկություններից հետո 104 տարի առաջ` 1918 թ․ մայիսի 28-ին, Հայ ժողովուրդը վերահաստատեց անկախություն ունենալու իր կամքը՝ այն ամրագրելով Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին Հայոց ազգային խորհրդի հայտարարությամբ։ Մայիսի 28–ը Հայաստանի Հանրապետության հիմնադրման օրն է և, անհերքելիորեն, Հայոց պատմության շրջադարձային էջ: Այն հնարավոր դարձավ Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում թուրքական բանակի դեմ տարած մայիսյան հաղթանակներով։ Ցեղասպանությունից ընդամենը երեք տարի անց հայ ժողովրդի վճռական կամքով, միասնականությամբ և համազգային զորաշարժով և, անշուշտ, օրվա քաղաքական ու ռազմական ղեկավարության բացառիկ նվիրումի, խորատեսության և զոհողությունների գնով կասեցվեց հայ ժողովրդին վերջնականապես բնաջնջելու թուրքական ծրագիրը։ Արևելյան Հայաստանի փոքր մի հատվածի և Ցեղասպանությունից մազապուրծ հայ ժողովրդի մնացորդացի վրա վերընձյուղվեց Հայոց պետականությունը։ Մենք բոլորս՝ իբրև ինքնություն, իբրև կազմակերպված ազգ և հավաքականություն, սերում ենք Մայիսի 28-ից, մենք Մայիսի 28-ով կերտված Հայաստանի առաջին հանրապետության ժառանգորդն ենք, մեր հավաքական հաղթանակների և պարտությունների պատասխանատուն։ Այսօր, երբ Հայոց պետականության ընթացքն անդառնալի կորուստներ է արձանագրում, երբ գնալով խորանում են հայ ժողովրդին ուղղված սպառնալիքները, երբ հայ ժողովուրդը դարձյալ գոյաբանական խնդրի առջև է կանգնած, Մայիսի 28-ի դասերն ավելի քան զորեղ են հնչում ու մեզ պարտադրում համախմբվել հանուն համաժողովրդական, միասնական պայքարի, հանուն Արցախի փրկության, հանուն Հայոց պետականության կազմալուծման կասեցման, հանուն մեր ազգային արժանապատվության ու համերաշխության վերականգնման։ Օրհասական է պահը։ Մենք պատասխանատու ենք մեր նախնիների առջև և պարտք` ապագա սերունդներին։ Փա՜ռք և խոնարհում Մայիսի 28-ը կերտողներին։ Արժանի հետևորդը լինենք նրանց պատգամի։ Փա՜ռք Հայոց Պետականությանը։ Շնորհավոր Անկախության Տոնդ, ՀԱՅԱՍՏԱ՛Ն: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
    14:41
    28.05.22
    Ավելին
  • Հայաստան
    «Հոգեվարքի մեջ գտնվող Հայաստանն ու Արցախը ճակատագրական հանգրվանում են». Արամ Առաջին
    «Թուրքիան և Ադրբեջանը բարիդրացիության քողի տակ ցանկանում են կտրատել Հայաստանը և ջլատել մեր ազգի հավաքական ուժը»,- մայիսի 28-ի ուղերձում նշել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը:
    14:36
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանը Հայաստանին ու Արցախին հասցրել է ավելի քան 100 միլիարդ դոլարի վնաս
    Նիկոլ Փաշինյանի հասցրած նյութական վնասները Հայաստանին ու Արցախին հսկայական են: Թշնամուն են անցել 9 շրջան՝ ներառյալ Շուշիի ու Հադրութի շրջանները: Ադրբեջանին է հանձնվել Արցախի տարածքի շուրջ 75 տոկոսը: Ավերվել է զգալի բնակմակերես: ՀՀ և ԱՀ զինուժի կորուստները գնահատվում են 3 միլիարդ դոլարի չափով: Հսկայական մշակութային ժառանգություն է անցել թշնամու վերահսկողության տակ: Ըստ տարբեր աղբյուրների՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում են մնացել պատմության և մշակույթի 2000 հուշարձան՝ այդ թվում 122 եկեղեցի, 13 վանական համալիր, 591 խաչքար, 52 ամրոց, Տիգրանակերտը, Ծիծեռնավանքի բազիլիկը, Ազոխի քարանձավը, Նոր Կարմիրավանի գերեզմանոցը, Միրիկի, Կերենի հնավայրերը, այլ հուշարձաններ, մշակութային արժեքներ, գրադարաններ և այլն։ Ադրբեջանին անցել է ՀՀ տարածքից 41 քառակուսի կիլոմետրանոց հատված, Գորիս-Կապան 21-կիլոմետրանոց ճանապարհահատվածը (սրա արդյունքում կրճատվել է Հայաստան-Իրան ապրանքաշրջանառության ծավալը. այլընտրանքային ճանապարհը վատանցանելի է և չի փոխարինում նախկին ճանապարհին): Ադրբեջանական զորքը մտել է ՀՀ տարածք Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում: Արցախում հայկական կողմը կորցրել է 118 համայնք՝ քաղաքներ և գյուղեր: Հադրութի շրջանից Ադրբեջանին է անցել 42 բնակավայր: Մարտակերտի շրջանից Ադրբեջանին է անցել 13, իսկ՝ Ասկերանից 8 բնակավայր: Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախի կորսված տարածքներում իրականացված բոլոր ծրագրերը՝ ճանապարհաշինություն, ջրամատակարարում, կրթություն, առողջապահություն և այլն, կազմում է շուրջ 35 միլիարդ դրամ: Պատերազմի օրերին հիմնադրամի միջոցներից, ռազմական ծախսերի անվան տակ, անհետացել է 100 միլիոն դոլարի չափ գումար: Արցախի ՀՆԱ-ն 2020-ից հետո պակասել է 20 միլիարդ դրամի կարգի: Արցախում կորցրել ենք գյուղատնտեսական նշանակության ավելի քան 7 հազար քառակուսի կիլոմետր տարածք, ՀԷԿ-եր, հանքեր: Հայաստանի ու Արցախի բյուջեները կորցրել են միլիարդավոր դրամներ: Պաշտոնական տվյալներով 3.788 (նիկելոնք զոհերի ամբողջական ցուցակը չեն հրապարակում, որպեսզի թաքցնեն իրական թիվը), իսկ իրականում՝ մոտ 5.000 զոհ ենք ունեցել: Տարբեր հաշվարկներով ունենք երկու տասնյակ հազարի հասնող վիրավորներ, տասնյակ հազարավոր տնազուրկներ: Առաջիկա 20 տարիների համար բյուջեի չստացված մուտքերը և բյուջեի ծախսային բեռը զոհվածների ու վիրավորների համար հանրագումարում կկազմեն ավելի քան 4,5 միլիարդ դոլար: Եթե նյութական՝ ֆինանսական, տեսք տանք բոլոր կորուստներին ու ապագա կորցրած հնարավորություններին, ապա Նիկոլ Փաշինյանի հասցրած վնասը գնահատվում է ավելի քան 100 միլիարդ դոլար: Ահա այսպիսի վնաս է հասցրել մեր երկրին Նիկոլ Փաշինյանը։ Սա՛ է իսկական թալանը։
    14:28
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ադրբեջանը կրակ է բացել. կա վիրավոր. ՀՀ ՊՆ
    Մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:
    14:24
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արշակունյաց պողոտայում շինության փլուզման հետևանքով կան տուժածներ
    Մայիսի 28-ին, ժամը 11։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել երկհարկանի շինության փլուզում․ կա տուժած։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից փրկարարական երկու խումբ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի շենքերից մեկում շինարարական աշխատանքներ իրականացնելիս փլուզվել է շենքի միջսենյակային պատը (մոտ 7 քմ). կա 3 տուժած: Փրկարարները տուժածներին (Թ․ Մ․, Ա․ Հ․, 3-րդ տուժածի ինքնությունը պարզված չէ) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
    14:16
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աննա Հակոբյանը հաշիվ է բացել շվեյցարական Julius Baer բանկում. Արամ Գաբրելյանով
    Ռուսաստանցի մեդիա մենեջեր Արամ Գաբրելյանովը իր տելեգրամյան ալիքում գրում է. «Դավոսի համաժողովին իբրև մասնակցող Փաշինյանի տիկնոջը նկատել են Ցյուրիխի Private banking Julius Baer բաժնում։ Նրա շրջապատում ասում են, որ Աննա Հակոբյանը հաշիվ է բացել իր անունով։ Տեղեկություններ կան, որ վարչապետի կինը Հայաստանում շահեր ունեցող հայ գործարարներից հերթական դրամահավաքը կսկսի, որպեսզի իր և իր տխրահռչակ հիմնադրամի հաշիվները համալրի։ Ի դեպ, Աննա Հակոբյանին Շվեյցարիայում ուղեկցում է հսկայական շքախումբ եւ երեք զինված թիքնապահ»: Հավելենք, որ նշված բանկը համարվում է շվեցարական ամենից հուսալի «Private» բանկերից, որտեղ հաշիվ կարելի է բացել 1000 000 դոլարից սկսած:
    14:11
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    16-ամյա պատանին ընկերոջ հետ կատակելիս անզգուշաբար դանակահարել է նրան
    16-ամյա պատանին ընկերոջ հետ կատակելիս անզգուշաբար դանակահարել է նրան
    14:01
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բերման է ենթարկվել «Դիմադրություն» շարժման մասնակից Հրանտ Ավետիսյանը
    Վաղարշապատում այսօր վաղ առավոտյան բերման է ենթարկվել «Դիմադրություն» շարժման մասնակից, ակտիվիստ Հրանտ Ավետիսյանը։
    13:57
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Արգենտինայում կապիկի ծաղիկի երկրորդ դեպքն է հաստատվել
    Արգենտինայում հաստատվել է կապիկի ծաղիկով վարակման երկրորդ դեպքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը: Մայիսի 27-ին գերատեսչությունից հայտնել էին, որ Արգենտինա եկած Իսպանիայի բնակչի մոտ ի հայտ են եկել կապիկի ծաղիկին նմանվող ախտանիշներ: Թեստը դրական արդյունք է տվել: Նա մեկուսացվել է ու ստանում է համապատասխան բուժում: Իշխանությունների տվյալներով՝ վարակվածի հետ շփման մեջ գտնված անձանց մոտ հիվանդության ախտանշաններ չկան:
    13:51
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սարդարապատն այդ համախմբման խորհրադանիշ է․ Ռոբերտ Քոչարյան
    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական խոսք է հրապարակել Հանրապետության օրվա առթիվ. «Մայիսյան հերոսական հաղթանակները ապացույցն են մեր ազգի՝ ծանր ժամանակներում համախմբվելու և ազգային արժանապատվությունը փրկելու ունակության։ Սարդարապատն այդ համախմբման խորհրադանիշ է»։ Վաղ առավոտյան Սարդարապատի հուշահամալիրի դիմաց տեղադրվել է ծաղկեպսակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից։
    13:44
    28.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Խաղաղության միջավայրում մեր պետականությունը պիտի փոխանցենք սերունդներին». Փաշինյան
    Այսօր մայիսի 28-ն է՝ Հանրապետության օրը: Առավոտյան Սարդարապատի հուշահամալիր են այցելել նախագահը, վարչապետն ու Ազգային ժողովի նախագահը: Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձում գրել է. «Պետությունը, պետականությունը պիտի մեր ամենօրյա աշխատանքի, գորովանքի, պատկառանքի առարկան դառնա, և խաղաղությունը պիտի դառնա այն միջավայրը, որի պայմաններում մենք Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերից ստացած պետականությունը պիտի դարերով փոխանցենք մեր սերունդներին»:
    13:37
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դրամարկղից 2000 դոլար էր գողացել՝ օգտվելով աշխատակցի անուշադրությունից
    Մայիսի 27-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Խորենացու փողոցի տարադրամի փոխանակման կետում ծանոթը բացահայտ հափշտակել է 2000 դոլար և դիմել փախուստի: Մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը, օգտվելով փոխանակման կետի աշխատակցի անուշադրությունից, դրամարկղից գողացել է 2000 դոլար: Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է անհայտ անձի ինքնությունը: 47-ամյա տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն: Գողոնն առգրավվել է: Նախապատրաստվում են նյութեր:
    13:30
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում
    ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից Հանրապետության տոնի առթիվ այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից:
    13:25
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հանրապետության տոնի առթիվ Կանբերայի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով
    Հայաստանի առաջին Հանրապետության անկախության 104-րդ տարեդարձի առթիվ Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայի խորհրդանշական Telstra հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնի կարմիր, կապույտ և ծիրանագույն երանգներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը: Հանձնախմբից հայտնել են, որ սա առաջին դեպքն է, երբ ավստրալական հայտնի կոթողներից մեկը լուսավորվում է հայկական դրոշի գույներով՝ նշանավորելով հայկական օրացույցի կարևոր տոներից մեկը:
    13:20
    28.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Դիմադրություն» շարժման ավտոերթը Գյումրիում` Փաշինյանի հրաժարականի պահանջով
    «Դիմադրություն» շարժումը ավտոերթ է իրականացնում Գյումրիում: Երթի մասնակիցները պահանջում են իշխանությունների հրաժարականը
    13:17
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ԲԴԽ-ն՝ ի պատասխան «Սասնա ծռեր» խմբավորման վերաբերյալ հրապարակումների
    ԲԴԽ-ից արձագանքել են «Սասնա ծռեր» խմբավորման վերաբերյալ մամուլի հրապարակումներին։ «Ի պատասխան «Սասնա ծռեր» խմբավորման վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումների՝ հայտնում ենք, որ 2021 թվականի փետրվարի 24-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից քննված թիվ ԵԷԴ/0091/01/17 քրեական գործով կայացվել է դատավճիռ, որը 26.05.2022 թվականին մտել է օրինական ուժի մեջ: Հետևաբար՝ 27.05.2022 թվականին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը հանձնվել է ՀՀ ոստիկանությանը և համապատասխան քրեակատարողական հիմնարկներին դատավճռի պահանջները կատարելու համար, որի հիմքով դատապարտյալները ենթակա են տեղափոխման քրեակատարողական հիմնարկներ՝ ազատազրկման ձևով նշանակված պատժի չկրած մասերը կրելու նպատակով», - նշված է հայտարարության մեջ:
    13:12
    28.05.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 28.05.22
    13:07
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    20 թվականի դաժան պատերազմը չկասեցրեց Արցախի հայկական պետականության ընթացքը. Վիտալի Բալասանյան
    Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, 1918 թվականի մայիսյան փառապանծ հաղթանակները հնարավորություն ընձեռեցին վեցդարյա ընդմիջումից հետո իրականություն դարձնելու ազգային պետականության գաղափարը։ Թեև Առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, սակայն պետություն ունենալու նրա դասերը փոխանցվեցին սերունդներին։ 20-րդ դարավերջի Արցախյան շարժումը և հետագա հերոսամարտերն ապացուցեցին պատմական ձեռքբերումները պահպանելու մեր կամքը, որը, անկախ որևէ տեսակի փորձությունից, չկոտրվեց և չի կոտրվելու։ 2020 թվականի դաժան պատերազմը պատճառեց մեծագույն կորուստներ, սակայն չկասեցրեց Արցախի հայկական պետականության ընթացքը։ Ուրեմն, այսօր և հետագայում մեր ամուր հավատն ու անձնվեր, նպատակային աշխատանքը կլինեն առհասարակ հայկական պետականության գոյության գրավականը։ Շնորհավորում եմ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ, մաղթում տոկունություն և դժվարությունները հաղթահարելու անսասան կամք։
    13:01
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Բայդենը ելույթի ժամանակ շփոթել է Հյուսիսային և Հարավային Կորեաները
    Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը մայիսի 27-ին Աննապոլիսի ռազմածովային ակադեմիայում շրջանավարտների առջև ելույթի ժամանակ Ռուսաստանի Դաշնության դեմ ճնշման քաղաքականությանն աջակցող երկրների թվում Հարավային Կորեայի փոխարեն նշել է Հյուսիսային Կորեան։ «Որևէ մեկը կարո՞ղ էր մտածել, որ երբ ես կոչ արեցի պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, բացի ՆԱՏՕ-ից, դրանց կաջակցեն Ավստրալիան, Ճապոնիան, Հյուսիսային Կորեան և որոշ այլ երկրներ»,- ասել է նա: Նախօրեին ամերիկացի առաջնորդը երկու կատակ էր արել հաշմանդամություն ունեցող մարզիկների պարգևատրման արարողության ժամանակ։ Նա սայլակին գամվածներին խնդրել է չցատկել, իսկ կույր մարզիկներին՝ խմբակային լուսանկարի ժամանակ նայել տեսախցիկին:
    12:54
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Էջմիածին դաշինքի» ղեկավար Սևակ Խաչատրյանը և մյուս անդամները ազատության մեջ են. Կոչուբաև
    Դուրս եկանք ոստիկանության բաժնից: Վաղարշապատ համայնքի «Էջմիածին դաշնքի» ղեկավար Սևակ Խաչատրյանը և դաշինքի մյուս անդամները ազատության մեջ են: Ս. Խաչատրյանը և դաշինքի մյուս անդամները իրավաբանորեն բերման էին ենթարկվել զենք, զինամթերք պահելու կասկածանքով, իսկ իրականում՝ քաղաքական հայացքների և ընդդիմադիր գործունեության համար:
    12:48
    28.05.22
    Ավելին