Լրահոս
Աշխարհ
11:34
28.05.22
149

Ամբողջ աշխարհում երեխաների մոտ հայտնաբերվել է անհայտ ծագման հեպատիտի 650 դեպք

Img default alt hy

Ապրիլի սկզբից աշխարհում անհայտ ծագման հեպատիտի 650 դեպք է հայտնաբերվել 33 երկրներում: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)՝ հավելելով, որ վտանգը ողջ աշխարհում գնահատում է որպես չափավոր։

«2022 թվականի ապրիլի 5-ից մայիսի 26-ն ընկած ժամանակահատվածում ԱՀԿ-ին հաղորդվել է անհայտ էթիոլոգիայի սուր հեպատիտի 650 հավանական դեպք ԱՀԿ-ի հինգ տարածաշրջանների 33 երկրների երեխաների մոտ: Այս ծանր սուր հեպատիտի էթիոլոգիան մնում է անհայտ և գտնվում է հետազոտության փուլում»,- ասված է հայտարարության մեջ:

ԱՀԿ-ի տվյալներով՝ առնվազն 38 հիվանդի համար փոխպատվաստում է պահանջվել, 9 երեխա մահացել է։