Լրահոս
Հասարակական
11:08
28.05.22
223

Համոզված եմ՝ այս մեծ տոնի խորհրդով և պատմական դասերով կերտելու ենք նոր Արշալույս․ Գևորգ Գևորգյան

Img default alt hy

Ռազմական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ.

«Մայիսի 28-ը մեր պատմության ամենամեծ տոնն է: Եվ ամեն հայ երկյուղածորեն պետք է խոնարհվի այդ տոնի առջև:

Հովհ․ Քաջազնունի

Իմ սիրելի՛ հայ ժողովուրդ․

Ամբողջ հոգով ու սրտով շնորհավորում եմ այս պատմական և մեծախորհուրդ տոնի առթիվ: Համոզված եմ՝ այս մեծ տոնի խորհրդով և պատմական դասերով կերտելու ենք նոր Արշալույս: Եվ հավատում եմ քո Ոգու և Բազկի անսասան ուժին․․․

Խոնարհվում եմ այս մեծ տոնի և մեր բոլոր անմահ հերոսների հիշատակի առջև՝ որպես հայրենատեր և արժանապատիվ հայ»: