Լրահոս
2022-05-28
-
ՀասարակականԱվելի քան հարյուր տարի անց հայտնվել ենք նույն իրավիճակում ու կրկին պետք է գլուխ բարձրացնի հայի պայքարող տեսակը․ Առուշ ԱռուշանյանԳորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ. «Հարգելի՛ հայրենակիցներ Շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ։ 1918թ. մայիսի 28-ին մեր ժողովրդի հավաքական կամքի ու անկոտրում ոգու շնորհիվ իրականություն դարձավ անկախ պետականությունը վերականգնելու հայոց դարավոր ցանկությունը: Այդ օրը մենք բոլորին ասացինք, որ մենք լինելու ենք և տարածաշրջանում կանք՝ որպես պայքարող և արժանապատվություն ունեցող տեսակ, վճռականորեն ենք պաշտպանելու մեզ, մեր շահերը և հետապնդելու ենք ազգային նպատակներ: Ավելի քան հարյուր տարի անց հայտնվել ենք նույն իրավիճակում ու կրկին պետք է գլուխ բարձրացնի հայի պայքարող տեսակը։ Այսօր էլ մեր ուժերի համախմբումը անհետաձգելի հրամայական է, քանի որ մենք պետք է արժանի լինենք մայիսի 28-ը նախապատրաստած հերոսների սխրանքին ու երազանքին: Հավերժ փառք և խոնարհում մեր հերոսների հիշատակին։ Մաղթում եմ ամուր հավատ, դժվարությունները դիմագրավելու կամք ու տոկունություն: Լինենք միասնական, պայքարենք մեր պետականության պահպանման, հանուն ազգային պետություն ունենալու համար»։Ավելին11:1828.05.22 -
Հասարակական24-ամյա վարորդը MINI COOPER-ով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ բախվել է ծառին և գլխիվայր շրջվելԱյսօր՝ մայիսի 27-ին,խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Նարեկ Գալստյանը իր վարած MINI COOPER մակնիշի ավտոմեքենայով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել գազոնում: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/27/1214429/Ավելին11:1328.05.22 -
ՀասարակականՀամոզված եմ՝ այս մեծ տոնի խորհրդով և պատմական դասերով կերտելու ենք նոր Արշալույս․ Գևորգ ԳևորգյանՄայիսի 28-ը մեր պատմության ամենամեծ տոնն է: Եվ ամեն հայ երկյուղածորեն պետք է խոնարհվի այդ տոնի առջև: Հովհ․ Քաջազնունի Իմ սիրելի՛ հայ ժողովուրդ․ Ամբողջ հոգով ու սրտով շնորհավորում եմ այս պատմական և մեծախորհուրդ տոնի առթիվ: Համոզված եմ՝ այս մեծ տոնի խորհրդով և պատմական դասերով կերտելու ենք նոր Արշալույս: Եվ հավատում եմ քո Ոգու և Բազկի անսասան ուժին․․․ Խոնարհվում եմ այս մեծ տոնի և մեր բոլոր անմահ հերոսների հիշատակի առջև՝ որպես հայրենատեր և արժանապատիվ հայ:Ավելին11:0828.05.22 -
ՀասարակականՔաղաքացուն բերման են ենթարկում «Նիկոլ, դավաճան» գոռալու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹՍարդարապատի հուշահամալիրի մուտքի մոտ քաղաացու են բերման ենթարկել «Նիկոլ, դավաճան» գոռալու համար: Այս մասին հայտնում է 168. am կայքը: Նշենք, որ հուշահամալիրի բոլոր մուտքերը փակ են քաղաքացիների եւ լրագրողների համար: Հուշահամալիրում Առաջին հանրապետության օրվա առթիվ հարգանքի տուրք են մատուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ այլ բարձրաստիճան անձիք:Ավելին11:0328.05.22 -
ՀայաստանՊետականության ստեղծման մեր ճանապարհը հեշտ չի եղել, այժմ էլ հեշտ չէ պետականության պահպանման, ամրապնդման ու արժեվորման մեր ուղին. ՀՀ ՄԻՊԱնկախ պետականության ստեղծումը մեր նախնյաց դարավոր ու նվիրական երազանքն է եղել, և այսօրվա տոնը համազգային իղձերի իրականացման ու պատմական արդարության վերականգնման խորհուրդն ունի։ Պետականության ստեղծման մեր ճանապարհը հեշտ չի եղել, այժմ էլ հեշտ չէ պետականության պահպանման, ամրապնդման ու արժեվորման մեր ուղին։ Հայկական պետականությունը խարսխված է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքների, միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի ու առաջին հանրապետության ժողովրդավարական ավանդույթների վրա։ Այսինքն, մեր պետականությունն անձանց իրավունքների երաշխավորման, ապահովման ու պաշտպանության մեր բանաձևն է ու գործուն միջոցը։ Մենք ժառանգորդն ենք մաքառման ուղի անցած, միասնության ու անկոտրում կամքի, ստեղծարար աշխատանքի արդյունքում ձևավորված մի պետականության, որի պահպանման ու ամրապնդման համար յուրաքանչյուրս ունի իր պատասխանատվությունն ու անելիքը։Ավելին11:0028.05.22 -
ՀայաստանՀայոց ազգը վերագտնելու է իր միասնությունը, մարտական ոգին․ Սեյրան ՕհանյանՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ Մայիսի 28-ին համայն հայությունը տոնում է Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի, Արևելյան Հայաստանի 1-ին հանրապետության հռչակման տարեդարձը։ Շնորհավորում եմ բոլորիս։ Խոնարհվելով մեր հաղթանակները կերտած սերունդների առջև և հպարտություն ապրելով նրանց սխրանքը վերհիշելիս՝ գիտակցում ես նաև, որ ինչպես անցյալ դարասկզբին, այնպես էլ այսօր մենք կանգնած ենք նույն սպառնալիքների առջև։ Եվ եթե մեր հայրերն ու պապերը կարողացել են ցեղասպանությունից երեք տարի անց ջարդել ու կանգնեցնել թշնամուն, ինչու մե՛նք չենք կարող Արցախի հանձնումից, կապիտուլյացիայից երկու տարի անց նորից միավորվել ու հերթական դասը տալ ներքին և արտաքին այն ուժերին, որոնք Արցախի, Հայաստանի դեմ են խաղում։ Ի՛նչն է խանգարում մեզ՝ գիտակցելու այս ամենը ու կանգնեցնելու պարտությունների, զիջումների շղթան։ Պատասխանը մե՛կն է՝ ՍՈ՛ՒՏԸ, որով Հայաստանի ապիկար իշխանությունն ամեն օր ամենատարբեր հարթակներից կերակրում ու պառակտում է ժողովրդին։ Սակայն հայոց ազգը վերագտնելու է իր միասնությունը, մարտական ոգին, և Դիմադրության համազգային, անկասելի շարժումը նոր նվաճումների երաշխիք է դառնալու։ Հավերժ փա՛ռք ու պատիվ այն սերունդներին, որոնց պայքարի ու կյանքի գնով Հայաստանն այսօր կանգուն է և լինելու է հավե՛րժ։Ավելին10:5428.05.22 -
ԱրցախՀայաստանի հետ սահմանազատումն ու սահմանագծումը չեն կարող ազդել Արցախի կարգավիճակի վրա. Արցախի պետնախարարը՝ ԱլիևինԱրցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարություններին։ Այդ կապակցությամբ Բեգլարյանը, մասնավորապես, նշել է, որ Հայաստանի Հանրապետության հետ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացն ու արդյունքները չեն կարող ազդել Արցախի ներկա եւ ապագա կարգավիճակի վրա։ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին մի շարք խնդրահարույց հայտարարություններ է արել, որոնց ի պատասխան. . Հայաստանի Հանրապետության հետ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացն ու արդյունքները չեն կարող ազդել Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) ներկա եւ ապագա կարգավիճակի վրա։ . Ի վերջո, ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ է։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ, եւ դա փաստ է, որն ընդունում է ամբողջ աշխարհը՝ անկախ շահերի եւ ձեւակերպումների որոշակի տարբերություններից։ . Իսկ եթե Ադրբեջանը ցանկանում է շրջել հակամարտության էջը եւ հստակեցնել Արցախի կարգավիճակը, կարող է սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց իրականացնել նաեւ Արցախի Հանրապետության հետ՝ միաժամանակ վերադարձնելով մեր օկուպացված տարածքները եւ ճանաչելով մեր անկախությունը։ Հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացումն ու ճանաչումն է։ . Սակայն միայն այս փորձությունն անցնելուց հետո միջազգային հանրությունը կապացուցի, որ, հակառակ Ալիեւի հայտարարություններին, այնուամենայնիվ, գոյություն ունի միջազգային իրավունք, որտեղ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն իր հիմնարար տեղն ունի: Միջազգային իրավունքի մեկ այլ կարեւոր սկզբունք ուժի չկիրառումը/ուժի կիրառման սպառնալիքն է, որը եւս կոպտորեն խախտվել եւ անտեսվել է Ադրբեջանի կողմից։ Ավելին, Ալիեւն այսօր կրկին սպառնացել է ուժի կիրառման նոր նախադեպերով, ինչը միջազգային հանրության համար հստակ ազդանշան է՝ կանխարգելիչ եւ պատժամիջոցային քայլեր ձեռնարկելու համար։ Շեղված վարքագծի խրախուսումն ու անտեսումն աստիճանաբար միջազգային աղետների է հանգեցնում՝ դառնալով միջազգային պրակտիկա եւ սովորական իրավունքի մաս՝ իրավական սովորույթի օրինակ»,- գրել է Արտակ Բեգլարյանը Telegram-ում:Ավելին10:5028.05.22 -
ԻրավականԱռավոտյան մոտ տասը տղամարդ ներխուժել է Պավլիկ Մանուկյանի տուն և առևանգել նրան. Զարուհի ՓոստանջյանԱյսօր առավոտյան, ժամը 06:30-ին թվով տասը տղամարդ, որոնցից հինգը ոստիկանանի համազգեստով, ներխուժել են պաշտպանյալիս` Պավել Մանուկյանի տուն և արևանգելով նրան տարել են անհայտ ուղղությամբ: Բռնապետության անօրինական այս գործողությունը տեղի է ունեցել առանց իրավական հիմքեր ներկայացնելու և առանց որևէ պարզաբանման: Հարգելի պարոններ`Արմեն Աբազյան, Վահե Ղազարյան և Արթուր Դավթյան Պահանջում եմ` 1. Հրապարակել Որոշումը, եթե իհարկե գոյություն ունի համաձայն որի իմ պաշտպանյալ Պավել Մանուկյանը զրկվել է անձնական ազատությունից, 2. Տրամադրել տեղեկատվություն Պավել Մանուկյանի գտնվելու վայրի վերաբերյալ, 3. Իսկ եթե դուք կապ չունենք Պավել Մանուկյանի առևանգման հետ, ապա հայտնեք ինչ միջոցներ են ձեռնարկվում բացահայտելու ցեղասպան թուրքերի վայրագությունները Երևանում: Պավել Մանուկյանի փաստաբան Զարուհի ՓոստանջյանԱվելին10:4528.05.22 -
ԻրավականԲերման է ենարկվել «Էջմիածին դաշինք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սևակ ԽաչատրյանըՏեղեկացա, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու «Էջմիածին դաշինք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը զենք, զինամթերք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել: Այսպիսով, «զենքի» որոնման հիմքով տեղի ունեցավ քաղաքական հերթական ռեպրեսիան, քանի որ իշխանության համար Սևակ Խաչատրյանի միակ զենքը իր քաղաքական հայացքներն են:Ավելին10:4228.05.22 -
ՀայաստանԱյսօր մեր անհետաձգելի խնդիրն է շենացնել մեր հայրենիքը, այն դարձնել ամուր, մրցունակ և ապահով երկիր. ՀՀ նախագահի ուղերձըԲարդ ու խրթին է եղել մեր ժողովրդի ճանապարհը դեպի անկախություն։ Հազարամյակների պետականություն ունեցած Հայաստանը դարեր շարունակ զրկված է եղել անկախությունից՝ ենթարկվելով թշնամյաց ասպատակաությունների ու արշավանքների, սակայն մենք միշտ փայփայել ենք անկախության և պետականության նվիրական երազանքը՝ այն իրականություն դարձնելով 1918 թվականի մայիսի 28-ին: Այդ օրը՝ մայիսի 28-ին, վերածնվեց հայոց պետականությունը, և որ ամենակարևորը մեր ջանքերով՝ հայության ջանքերով։ Դարերի ընթացքում առաջին անգամ մենք ապավինեցինք մեզ և հաղթեցինք աներևակայելի պայմաններում: Այդպես էր նաև 1991 թվականին, երբ Հայաստանն անկախացավ Խորհրդային միությունից։ Մենք նույնպես հույսներս կապեցինք միայն մեզ հետ ու ամենադժվար պայմաններում հասանք հաղթանակի։ Հայաստանի Առաջին հանրապետության ծնունդը Հայաստանի պատմության շրջադարձային էջերից է։ Եվ մենք մեզ միշտ հարց ենք տալիս, թե կլինե՞ր Խորհրդային Հայաստանն ու այսօրվա ազատ ու անկախ Հայաստանը, եթե հայ ազգի անհավանական ջանքերի շնորհիվ չստեղծվեր Առաջին հանրապետությունը։ Սակայն, անկախ այս հարցի պատասխանից, մի բան ակնհայտ է՝ և՛ Առաջին հանրապետությունը, և՛ Խորհրդային Հայաստանը, և՛ այսօրվա Հայաստանի անցած ճանապարհը մեր պատմությունն են, և մենք պետք է ոչ միայն ուսումնասիրենք այդ պատմությունը, այլ նաև դասեր քաղենք դրանից։ Եվ այսօր մեր անհետաձգելի խնդիրն է շենացնել մեր հայրենիքը, այն դարձնել ամուր, մրցունակ և ապահով երկիր, համախմբվել ազգային իղձերի և նպատակների շուրջ: Յուրաքանչյուրիս արդյունավետ ու ստեղծագործ աշխատանքից է կախված մեր երկրի տնտեսության զարգացումը, սահմանների ամրությունը, պետականության ամրապնդումը, վաղվա երջանիկ ու ապահով Հայաստանի կերտումը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է մեր համերաշխությունը և միասնությունը։ Տոնական այս օրը մաղթում եմ բոլորիս առողջություն, արևշատություն, բարօր արարում հանուն մեր սիրելի հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության։Ավելին10:4028.05.22 -
ԱշխարհՏեխասի տարրական դպրոցում տեղի ունեցած ողբերգական հրաձգությունից հետո ԱՄՆ-ում ուսանողները զանգվածային բողոքի ակցիաներ են իրականացնումԱՄՆ-ում հազարավոր ուսանողներ տարբեր նահանգներում դուրս են եկել փողոց՝ ի նշան հրազենի կիրառմամբ բռնության գործարդման դեմ բողոքի։ Բողոքի ցույցերն սկսվել են Տեխաս նահանգի տարրական դպրոցներից մեկում 21 մարդու կյանք խլած հրաձգությունից մի քանի օր անց, գրում է The Wall Street Journal-ը։ Everytown for Gun Safety կազմակերպության տվյալներով՝ այս շաբաթ գործադուլ ու դասադուլ են անում 34 նահանգի ավելի քան 200 ուսումնական հաստատության աշխատակիցներն ու ուսանողները։ Ինչպես նշում է պարբերականը, մյուս շաբաթ բողոքի ակցիաները շարունակվելու են։ Հիշեցնենք, որ Տեխաս նահանգի Ուվալդե քաղաքի Ռոբի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 21 մարդ, այդ թվում՝ 19 երեխա։ Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը հայտնել է, որ կրակողը տեղի 18-ամյա բնակիչ Սալվադոր Ռամոսն է: Նա գործել է միայնակ՝ ձեռքին ունենալով ատրճանակ և, ենթադրաբար, ինքնաձիգ։ Դպրոց գնալուց առաջ նա սպանել է նաև իր տատիկին։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները սպանել են հարձակվողին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միջադեպից հետո ամերիկացիներին կոչ է արել դիմակայել զենքի լոբբիին։ Բայդենը հիշեցրել է, որ 2012 թվականից ի վեր ԱՄՆ-ում ավելի քան 900 զանգվածային կրակոցներ են եղել։Ավելին10:3528.05.22 -
ՀասարակականԾիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։Ավելին10:3028.05.22 -
Հայաստան15:00-ին լինելու ենք Բաշ Ապարանում, հարգանքի տուրք մատուցելու զորավար Դրոյի հիշատակին ու ավտոերթով շարժվելու Երևան․ Գեղամ ՄանուկյանԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրի ներքո ծածանվող Եռագույնն ու գրել. «Սերունդներ, դուք Ձեզ ճանաչեք Սարդարապատից... Շնորհավոր մեր մեծագույն տոնը, Հայոց Պետականության վերականգման օրը: Հիմա հայկական զույգ պետականությունները պաշտպանելու մարտահրավերի առաջ ենք կանգնած: Չենք ընկրկում, նահանջում, գնում ենք առաջ: 18:00 Ֆրանսիայի հրապարակում հայահավաք հանրահավաք: Մինչ այդ, 15:00 լինելու ենք նաև Բաշ Ապարանում, հարգանքի տուրք մատուցելու զորավար Դրոյի հիշատակին ու ավտոերթով շարժվելու Երևան»։Ավելին10:2828.05.22 -
ՔաղաքականԲոլոր նման դեպքերում իշխանությունը խուսափում է խորհրդարանի անունից հստակ խոսք ասել. Գեղամ ՄանուկյանՀայտնի դարձավ, որ իշխանությունները հրաժարվել են ևս մեկ փորձության մասնակիցը լինելուց. այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասսաց Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանը: «Ընդդիմությունը ինչպես արդեն հայտարարվել է, նախաձեռնել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որտեղ հայտտարարության հատուկ տեքստով պետք է քննարկվեր և ընդունվեր մի փաստաթուղթ, որը բացառում է Արցախի Ադրբեջանի կազմում լինելու վերաբերյալ բանակցային որևէ գործընթաց կամ փաստաթղթի ստորագրում: Այդպիսի օրենք դեռ 1992 թվականին ընդունվել էր Հայաստանի գերագույն խորհրդի կողմից: Այն ժամանակ Դաշնակցությունը, որը ընդդիմություն էր առաջարկել էր նման նախագիծ: Նույնիսկ այդ ժամանակ իշխանությունը կողմ էր քվեարկել այդ փաստաթղթին: Իսկ այս նախագիծը, որը հունիսի 3-ին պետք է քննարկվեր Ազգային ժողովում, իշխանությունը հայտարարել է, որ չի մասնակցելու այդ նախաձեռնությանը»,- ասաց նա: Նրա խոսքով՝ բոլոր նման դեպքերում իշխանությունը խուսափում է խորհրդարանի անունից հստակ խոսք ասել:Ավելին10:2528.05.22 -
ՔաղաքականՇուրջ 3 միլիարդ դրամ՝ ԱԱԾ-ին«168․am»-ը գրում է․ «Կառավարության պահուստային ֆոնդից հերթական անգամ գումար է հատկացվել Ազգային անվտանգության ծառայությանը։ Այս որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել է մայիսի 26-ի նիստում՝ չզեկուցվող նախագծով։ Ըստ նախագծի հիմնավորման՝ 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդից Ազգային անվտանգության ծառայությանը հատկացվել է 2,963,145.0 հազար դրամ՝ պաշտպանության բնագավառի այլ ծախսերի իրականացման նպատակով: Կառավարության ընդունած որոշման երկրորդ կետը հույժ գաղտնի է։ Նշենք, որ մայիս ամսվա ընթացքում սա Կառավարությանը կողմից ԱԱԾ-ին արդեն երկրորդ ֆինանսական հատկացումն է։ Մեկ շաբաթ առաջ ԱԱԾ-ին հատկացվել էր 333 միլիոն դրամ՝ պետության ներքին և արտաքին սպառնալիքներին դիմագրավելու և ԱԱԾ-ի բնականոն գործունեությունն ապահովելու համար։ Թե ինչո՞ւ է 333 միլիոն դրամի հատկացման անհրաժեշտություն առաջացել, երբ ԱԱԾ-ին իր բնականոն գործունեությունն ապահովելու համար արդեն իսկ 2022 թվականի պետական բյուջեով հատկացվել է 42 միլիարդ 669 հազար դրամ, հայտնի չէ։ Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը 2022 թվականի բյուջեով ամենաշատ աճ արձանագրած պետական կառույցն է, եթե Պաշտպանության նախարարության բյուջեն 2021 թվականի համեմատ աճել էր 10.8 տոկոսով, ապա ԱԱԾ-ի բյուջեն 2021 թվականի համեմատ աճել էր 22.85 տոկոսով՝ կազմելով 42 միլիարդ 669 միլիոն դրամ»։Ավելին10:2028.05.22 -
ԻրավականԲանտապետ որդին էլ է փորձել հետ չմնալ հորից և հրահանգել է երես չտալ ընդդիմադիր երիտասարդներին«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրիում պապիկների նկատմամբ իբր բռնություն գործադրելու շինծու գործով, ինչպես հայտնի է, 7 մեղադրյալ կա, 5-ը կալանավորված: Այդ թվում` դաշնակցական չորս երիտասարդներ՝ Տարոն Մանուկյանը, Գոռ Սարգսյանը, Արսեն Մարտոյանը, Գևորգ Մուրադյանը, ովքեր մի քանի շաբաթ է՝ գտնվում են «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում։ Հիշեցնենք, որ 2019-ի օգոստոսից «Արթիկ» ՔԿՀ պետը Արման Մելքոնյանն է՝ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին: Նա հայտնի է ընդդիմադիրների նկատմամբ իր ընդգծված բացասական վերաբերմունքով։ Մեր աղբյուրներն ասում են, որ բանտապետ որդին էլ է փորձել հետ չմնալ հորից և հրահանգել է երես չտալ ընդդիմադիր երիտասարդներին, ինչը նշանակում է, որ նախնական կալանքը կիրառում են որպես պատժամիջոց և փորձում են առավել խիստ ռեժիմում պահել կոնկրետ այս կալանավորվածներին, քան պահում են մյուս կալանավորներին: Դա կարող է արտահայտվել սննդի ու հանձնուքի թույլատրություններում, բարեկարգ խցի փոխարեն անբարեկարգ խցում պահելու, տեսակցությունները արգելելու և այլ մեթոդներով: Անգամ ներքնակների ու մահճակալների փափուկ ու չոր լինելու հարցում, կալանավայրի ադմինիստրացիան խտրականություն է դնում և արտոնյալ պայմաններ ստեղծում կամ զրկում այդ պայմաններից»։Ավելին10:1528.05.22 -
ՀասարակականԻշխանությունների PR-ն ապահովող Հ1-ի նոր լրատվական ալիքի համար` 2 մլն դոլար«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2022 թվականի բյուջեով Հանրային հեռուստաընկերությանը ավելի քան 6 մլրդ դրամ է հատկացվել (6 մլրդ 327 մլն): Այս թիվը «Ժողովուրդ» օրաթերթին Ֆինանսների նախարարությունից տրամադրեցին։ Նման միջոցներով Հանրայինը նախեւառաջ օրվա իշխանության հրանագ-պատվերն է կատարում։ Այդպես միշտ է եղել, ու Հ/Ը-ի քաղաքականության հիմքում ոչ թե մասնագիտական պրոֆեսիոնալ կարծիքն է եղել, այլ այդ պահին երկիրը կառավարող քաղաքական ուժի ճաշակը, քմահաճույքն ու հանձնարարականը։ Ի տարբերություն «նախկինների», սակայն, Փաշինյանի քկառավարությունը շատ ավելի հեռուն է գնացել ու այս տարի, բացի տարեկան 6 մլրդ դրամը, որ ամերիկյան մոտ 12 մլն դոլարին է համարժեք, Հանրային հեռուստաընկերությանը բյուջեից լրացուցիչ ավելի քան 420 մլն դրամ գումար էլ է հատկացրել: «Ժողովուրդ» օրաթերթին հեռուստաընկերության հանրային կապերի բաժնից փոխանցեցին. «Նախորդ տարի Հանրային հեռուստաընկերությանը հատկացվել է լրացուցիչ 427 մլն դրամ գումար՝ գործարկելու Առաջին լրատվական ալիքը»: Փաստորեն, Հանրայինի պաշտոնական կայքից առանձին գործող լրատվական կայքն ու լրատվական բլոկը լրացուցիչ մոտ 430 մլն գումար է ստացել պետությունից՝ սրան էլ հավելած կոմերցիայի ու գովազդի հանգամանքը, ինչից առատորեն օգտվում է Հանրայինը փոփոխված օրենքով. ստացվում է՝ միայն հանրայինի նոր լրատվական ալիքի համար ծախսվում է մոտավոր մինչև 1 մլրդ գումար ( 2 մլն դոլար)։ Առաջին ալիքի լրատվական ծրագիրն իրականում ասես վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անձնական PR-ն ապահովող հարթակ է: Այստեղ ամեն բան ըստ կառավարական կաբինետի հրահանգների է որոշվում: Գեղեցիկ քողի տակ է ներկայացվում կառավարության ամեն մի աննշան ծրագիր ճիշտ, ինչպես նախկինում: Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի գործունեության դադարից հետո, փաստորեն, իշխանությունը վարչապետի, նրա կաբինետի ու շրջապատի համար որոշել է պետության հաշվին նոր կայք հիմնել՝ «Առաջին լրատվական ալիք»-ի անվան ներքո»:Ավելին10:1228.05.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է քաղաքացիներին«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Մեր կուսակցության դիրքորոշումն է, որ արագաչափերը պետք է միանշանակ հանվեն Հայաստանի ավտոճանապարհներից, և այս հարցը մենք դնելու ենք մեր կուսակցության ծրագրերի, նաև նախընտրական ծրագրերի հիմքում»: Այս խոսքերի հեղինակը ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է 2015 թվականի դեկտեմբերի 21-ին: Նույն Նիկոլ Փաշինյանն արդեն 2018 թվականին՝ թավշյա հեղափոխության օրերին, արագաչափեր էր փակում լաթի կտորներով և կրկին հայտարարում, որ դրանք վերացնելու են՝ իշխանության գալով: Արդեն 2018 թվականի նոյեմբերի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ փոխեց իր մոտեցումը՝ ասելով, թե հանրային արձագանքն ասում է, որ ոչ բոլորն են կողմ այդ մոտեցմանը: 2015-ից առ այսօր, երբ արդեն չորս տարի է՝ Նիկոլ Փաշինյանն է իշխանության, արագաչափերը շարունակում են գործել, և դեռ ավելին՝ նույն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 2018 թվականին, երբ դեռ նոր էր եկել իշխանության, մերժեց Հանրապետական մի քանի պատգամավորների` 2018 թվականի հունիսին ներկայացրած արագաչափերը վերացնելու առաջարկը: Այս փաստերն ինքնին խոսուն են և ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է քաղաքացիներին»։Ավելին10:0828.05.22 -
ՀայաստանԱյս տոնը միասնության և արդար պայքարի խորհուրդն ունի, որով մեր ժողովուրդը պիտի հաղթահարի բարդ մարտահրավերները. Գարեգին ԲՆ. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին՝ Հանրապետության տոնի առիթով: Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումը արգասիքը եղավ մեր ժողովրդի ազատ ու անկախ ապրելու ձգտումի և հայրենի պետականության վերականգնման համար դարավոր մաքառումների ու պայքարի։ Նորահաստատ Առաջին Հանրապետությունը եղավ մարմնավորումը այն մեծ տեսիլքի, որի ներշնչումով կերտվեցին բազմաթիվ հաղթանակներ՝ մայիսյան հերոսամարտերից մինչև առաջին արցախյան պատերազմը։ Այս տոնը միասնության, համախմբումի և արդար պայքարի խորհուրդն ունի, որով ոգեշնչված մեր ժողովուրդը պիտի հաղթահարի նաև իր առաջ ծառացած ներկայիս բարդ մարտահրավերները ու ամեն միջոց ի սպաս դնի՝ պահպանելու և ծաղկուն դարձնելու Տիրոջից որպես պարգև ստացած Հայաստան և Արցախ մեր հայրենիքը: Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այսօր, երբ վտանգված է մեր սահմանների ապահովությունը, խաթարված է մեր պետականության անվտանգությունը, և ոտնահարվում է Արցախի մեր զավակների ազատ ու անկախ կյանքի իրավունքը, մեր սրտերում թող հնչեն մայիսյան հերոսամարտի զանգերը` կոչելով ամենքիս միակամ և հետևողականորեն նվիրագործելու մեր ջանքերը հանուն մեր սրբազան հայրենիքի աստվածահաճո և օրհնաբեր ապագայի: Աղոթում ենք, որ Աստված Իր Աջի հովանու ներքո անսասան պահի մեր պետականությունը, պահպանի աշխարհասփյուռ ազգս հայոց` արդյունավորելով ի սեր հայրենյաց մեր բոլոր ջանքերը», - նշված է ուղերձում։Ավելին10:0328.05.22