Լրահոս
2022-05-28
-
ՔաղաքականԻնչո՞ւ է Փաշինյանը վերջերս աննկարագրելի սիրառատ դարձել թիմակիցների նկատմամբ«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս աննկարագրելի սիրառատ է դարձել թիմակիցների նկատմամբ, շատ հաճախ կառավարական առանձնատանն ընդունում է ՔՊ վերնախավի ներկայացուցիչներին: Հիմնականում նրանց, որոնք կարող են թիմում եղանակ փոխել, երկար զրուցում է, գոտեպնդում, վստահեցնում է, որ իշխանությանը ոչինչ էլ չի սպառնում, քանի որ իրենց հետ է և Արևմուտքը, և Ռուսաստանը։ Փորձում է հոգեկան հանգստություն և համոզմունք ներշնչել, որ իրենք երկար են մնալու իշխանության: Նա անձնական շփումների ժամանակ կարողանում է թիմակիցներին գցել իր ազդեցության տակ և, չնայած դրան, շարքային ՔՊ-ականները, որոնց բախտ չի վիճակված մշտապես տեսնել «առաջնորդին», նկատել են, որ թիմի կարկառունները` Փաշինյանի մոտ ելումուտ ունեցողները, վերջին շրջանում ավելի մտահոգ են դարձել: Ի դեպ, բրյուսելյան հանդիպումից հետո Փաշինյանը դեռևս չի հանդիպել ֆրակցիային, սովորաբար արտերկրյա այցերից հետո, Փաշինյանը թիմի հետ հանդիպում է և հաշվետվություն է ներկայացնում, ՔՊ-ականներն անհամբեր սպասում են այդ հանդիպմանը»։Ավելին09:5528.05.22 -
ՔաղաքականՓաշինյանի քավորն Իջևանում նոր առանձնատուն է կառուցում«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի քավորը` պատգամավոր Վահե Ղալումյանն Իջևանում նոր առանձնատուն է կառուցում: Մեզ պատմեցին, որ առանձնատունը գտնվում է Աղստև գետի ափին: Առանձնատան շինարարական աշխատանքները շուտով ավարտին կմոտենան: Նշենք նաև, որ Ղալումյանն ապրում է Երևանում: Ի դեպ, մարզերից ընտրված գրեթե բոլոր պատգամավորները տեղափոխվել են Երևան: Միայն երբեմն այցելում են, իսկ ոմանք նույնիսկ չեն էլ այցելում հարազատ մարզ: Տեղեկատվությունը ճշտելու համար կապ հաստատեցինք Վահե Ղալումյանի հետ։ Մեր այն հարցին, թե ճի՞շտ է այն տեղեկությունը, որ Դուք Աղստև գետի ափին առանձնատուն եք կառուցում, Ղալումյանը նշեց` այո, այն հարցին էլ, թե որտե՞ղ եք հիմա ապրում, Ղալումյանը պատասխանեց` Երևանում: Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ե՞րբ առանձնատան շինարարական աշխատանքները կավարտվեն, պատգամավորն ասաց` չգիտեմ»։Ավելին09:5028.05.22 -
ՔաղաքականՎարչապետի տիկինը Ցյուրիխում հանդիպել է հայտնի գործարար Վարդան Սրմաքեշի հետ. իսկ թանկարժեք ժամացույցն ումի՞ց է նվեր ստացել«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին Շվեյցարիայում գտնվող վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, թանկարժեք ժամացույց է նվեր ստացել: Մեր աղբյուրները հայտնում են, որ նվերը տիկին Հակոբյանին են հանձնել, երբ նա հանդիպել է տեղի հայ համայնքի ու Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի հետ: Տեղեկությունը փորձեցինք Աննա Հակոբյանի գրասենյակից ճշտել. նրա օգնականը, անջատելով մեր հեռախոսազանգը, խնդրեց հարողադագրություն գրել: Հաղորդագրությամբ ձևակերպեցինք հարցը, արձագանք, սակայն, այդպես էլ չստացանք: Նշենք, որ վարչապետի տիկինը Ցյուրիխում հանդիպել է հայտնի գործարար Վարդան Սրմաքեշի հետ: «Ցյուրիխում հասցրեցի տեսնվել Վարդան Սրմաքեշի հետ, երկար և ծանր դադարից հետո խոսելու շատ նյութ ունեինք», - Facebook-ի իր պաշտոնական էջում տեղեկացրել է Փաշինյանի կինը: Հիշեցնենք՝ Սրմաքեշն այն գործարարն էր, որը 2018-ի հեղափոխությունից հետո խոստացել էր Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակի կայարանի ֆինանսավորումն ապահովել, նույնիսկ մի փոքր գումար փոխանցեց, բայց մինչ օրս չի կառուցվել մետրոյի կայարանը: Հիմա, կարծես թե, նոր խոստումների կարիք ունի իշխանությունը»։Ավելին09:4528.05.22 -
ՀայաստանՑավոք, այսօր մեր ժողովուրդը կրկին նույն ընտրության առջև է՝ կյանքի գնով պաշտպանե՞լ հող հայրենին, ե՞ ծնկի գալ թշնամու առջև․ Սերժ ՍարգսյանՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ։ «Շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի և սփյուռքի մեր բոլոր այն հայրենակիցներին, որոնց համար թանկ ու ամեն ինչից վեր են Հայրենիքի ազատությունն ու անկախությունը, հանուն անկախ պետականության իրենց կյանքը զոհաբերած մեր քաջակորով նախնիների անմահ հիշատակը: Շնորհավորում եմ բոլոր նրանց, ում համար նվիրական են մեր ազգային հոգևոր, մշակութային արժեքները, մեր լեզուն ու պատմությունը, բոլոր նրանց, ովքեր այսօր էլ՝ մայիսյան հերոսամարտերից ավելի քան մեկ դար անց, հավատարիմ են այդ արժեքները պաշտպանելու և սերունդներին փոխանցելու հանձնառությանը: 1918 թվականի մայիսյան այս օրը հայ ժողովրդի նվիրյալ զավակները ազգային գիտակցության և պատմական պատասխանատվության բարձր մակարդակով ու անձնազոհ խիզախությամբ նվաճեցին սեփական Հայրենիքում անկախ և ազատ ապրելու իրավունքը: Փա՛ռք մայիսյան հերոսամարտերն առաջնորդած և փայլուն հաղթանակներ տարած հայ զինվորներին, զորահրամանատարներին ու ռազմական գործիչներին, հոգևորականներին ու բազում այն երախտավորներին, որոնք նախընտրեցին պատվով ապրելը, քան օտարին հպատակվելը: Խոնարհում մեր հերոս նախնիների հիշատակին: Հուսահատության և բնաջնջման եզրին կանգնած մեր ժողովրդի համար մայիսյան հաղթանակները ապրելու, արարելու և համազգային նպատակները կյանքի կոչելու նոր հնարավորություն դարձան: Ցավոք, այսօր մեր ժողովուրդը կրկին նույն ընտրության առջև է՝ կյանքի գնով պաշտպանե՞լ հող հայրենին, թշնամու ամենօրյա նշանառության տակ գտնվող իր օջախն ու ավերման, պղծման վտանգի տակ հայտնված հոգևոր, մշակութային կոթողները, իր զավակների ապագան, թե՞ ծնկի գալ թշնամու առջև՝ հավատալով խաղաղության դարաշրջան բացելու նրա և հայաստանյան իր սպասարկուների կեղծ ու վտանգավոր հավաստիացումներին: Մեր ժողովրդի արժանավոր ու պատվախնդիր զավակները կատարել են իրենց ընտրությունը, և ես մաղթում եմ նրանց հաջողություն ներքին ու արտաքին թշնամու դեմ աննահանջ պայքարի ազգանվեր առաքելության ճանապարհին: Հավերժ փա´ռք բոլոր այն հայորդիներին, ովքեր կերտեցին Մայիսի 28-ը: Փա´ռք ու պատի´վ Հայրենիքի բոլոր այն նվիրյալ զավակներին, ովքեր նոր հաղթանակներով կերտելու են հզոր, արժանապատիվ, ազատ ու անկախ Հայրենիքի վաղվա օրը» , - նշված է ուղերձում։Ավելին09:4028.05.22 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանը վերջերս աննկարագրելի սիրառատ է դարձել թիմակիցների նկատմամբ: «Թերթ.ամ» Հաջորդ շաբաթ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ կկայանա տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի նիստը։ «Հրապարակ» Սյունիք այցելությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման է շտապել թե ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, և թե ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ինչպես նաեւ ՀՀ-ում ֆրանսիայի դեսպանԱնն Լույոն: «Հրապարակ» Իշխանությունները նախնական կալանքը դարձրել են պատժամիջոց: «Ժողովուրդ» Շվեյցարիայում գտնվող Աննա Հակոբյանը թանկարժեք ժամացույց է նվեր ստացել: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Միքայել Մալխասյանի հետ:Ավելին09:3028.05.22 -
ՔաղաքականԱրցախի բնիկ ժողովրդի իրավունքների և անվտանգության մասին խոսելն անիմաստ է, եթե դրանք առանձնացվում կամ կտրվում են ինքնորոշման բնական իրավունքից․ ԹաթոյանՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախի բնիկ ժողովրդի` արցախահայության իրավունքների և անվտանգության մասին խոսելն անիմաստ է, եթե դրանք առանձնացվում կամ կտրվում են ինքնորոշման բնական իրավունքից: Ինքնորոշումն է արցախահայերի անվտանգության ու իրավունքների հիմքում, որոնց իրական երաշխիքն էլ Արցախի` Ադրբեջանի հետ որևէ կապ չունեցող կարգավիճակն է: Մնացյալ ամեն ինչն արցախահայության իրավունքների անիրատեսական, ադրբեջանական շահերից բխող ու նրանց ցեղասպան քաղաքականությունն անտեսող օրակարգ է: Այնպես որ` որքան շատ ինքնորոշման իրավունքից կտրված արցախահայության իրավունքների հարցերն առաջ տարվեն, այնքան շատ կմեծանան մեր հայրենակիցների գոյաբանական վտանգները, կամրապնդվեն ադրբեջանական կեղծիքներն ու շահարկումները»։Ավելին00:1028.05.22
2022-05-27
-
ՔաղաքականԱդրբեջան կոչվող քաղցկեղային գոյացությունը շարունակելու է ավելացնել իր հզորությունը. Վարդան ՈսկանյանԻրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը հայտարարել է, որ միջազգային իրավունքն այսօր չի գործում, և ամեն ինչ հիմնված է այդ թվում նաև ռազմական ուժի վրա, ուստի Ադրբեջան կոչվող քաղցկեղային գոյացությունը շարունակելու է ավելացնել իր հզորությունը։ Ականջ ունեցողը կլսի՝ հատկապես նրանք, որոնք կուրորեն հավատում են թշնամու հետ ինչ-որ «խաղաղության փաստաթղթի», սահմանների որոշարկման թղթերի և այլ նմանօրինակ պատրանքների ու խաբկանքների։ Այնինչ այս բռնապետը որևէ նորություն չի ասում, քանզի անանց ճշմարտություն է դեռևս մեր փառապանծ նախնյաց կողմից մեզ ավանդված հստակ բանաձևումը՝ «սահմանք քաջաց՝ զէնն իւրեանց, որքան հատանէ, այնքան ունի»:Ավելին23:5927.05.22 -
ԱրցախԱրթուր Թովմասյանն իր աջակցությունն է հայտնել Ավետիք ՉալաբյանինԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը իր աջակցությունն է հայտնել Ավետիք Չալաբյանին: «Արցախի Հանրապետության մեծ բարեկամ, հավատարիմ և նվիրյալ գործընկեր Ավետիք Չալաբյանը կալանավորվել է 2022 թվականի մայիսի 14-ին։ «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը տարիներ շարունակ Արցախի Հանրապետությունում ձեռնամուխ է եղել մի շարք նշանակալի ծրագրերի իրականացմանը՝ ուղղված մեր բանակի զարգացմանը, անվտանգային համակարգի բարելավմանը, տնտեսական խնդիրների լուծմանը և այլն։ Անգնահատելի է Ավետիք Չալաբյանի ներդրումն ազգային հոգևոր և մշակութային արժեքների պահպանմանը ծառայող նախագծերում։ Ավետիք Չալաբյանի հայրենանվեր գործունեությունը, մարդկային բացառիկ արժեքները և որակներն արժանի են բարձր գնահատանքի։ Իմ աջակցությունն եմ հայտնում Ավետիք Չալաբյանին և հորդորում իրավապահ կառույցներին փոխարինել կալանավորման մասին որոշումն ու իրականացնել արդար քննություն»,- նշված է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ավետիք Չալաբյանի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը նախատեսում է պատասխանատվություն Հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար՝ կատարված երկու կամ ավելի անձանց նկատմամբ: Նա կալանավորվել է:Ավելին23:5027.05.22 -
Քաղաքական«Բրյուսելյան եռակողմ հանդիպումը կարող է Արցախի եւ Հայաստանի հայաթափման հիմք դնել». Վազգեն ՊետրոսյանAravot.am-ը գրել է.Ավելին23:4027.05.22 -
ՀասարակականՄաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի «խոհք և խոսքը» հնչում է 93 տարի անց93 տարվա դադարից հետո վերահրատարակվել է Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի «Խոհք եւ խօսք» գիրքը: Պոլսո հայոց պատրիարքի մահվան 100-ամյա առիթով գրքի վերատպումը հոգևորականները կարևոր են համարում, քանի որ այսօր ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում շատ արժեքներ հարցականի տակ են:Ավելին23:3127.05.22 -
ՄիջազգայինՈւկրաինան զենք է ուզում, Արևմուտքն զգուշանում է, Ռուսաստանը ողջամտության հույս ունի«Զենք, զենք և նորից զենք», այս լակոնիկ, բայց շատ հստակ կոչով է Ուկրաինան, իր արտգործ նախարարի շուրթերով, դիմել միջազգային հանրությանը: Արդեն 20 երկիր հայտարարել է Ուկրաինային զենքով նոր օգնություն տրամադրելու մասին։ Նահանգները հաջորդ շաբաթ հնարավոր է համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր ու այլ տիպի զենքերի նոր խմբաքանակ ուղարկի Կիև:Ավելին23:2127.05.22 -
ԱրցախԱՀ Ազգային ժողովի պատգամավորների կոչ-հայտարարությունն Ավետիք Չալաբյանի կալանավորման վերաբերյալԱրցախի Ազգային ժողովի պատգամավորները կոչ-հայտարարությունն են տարածել, որում նշվում է.Ավելին23:1027.05.22 -
Հայաստան«Նախկիններ» բառը լսելուց հետո որոշ մարդկանց մոտ տրամաբանությունն անջատվում է. Աշոտ ԲարսեղյանԳործարար Աշոտ Բարսեղյանն ասում է, որ բիզնես շրջանակները արդեն շատ լավ հասկանում են, թե ուր է տանելու գործող իշխանությունների վարած քաղաքականությունը: Գործարարի կարծիքով՝ շատերի մոտ կա վտանգի զգացողություն, որ իշխանությունների գործողությունները հանգեցնելու են տնտեսական ու քաղաքական կատաստրոֆայի, սակայն շատերը զգուշանում են դիրքորոշում հայտնելուց՝ վախենալով բռնաճնշումներից:Ավելին23:0027.05.22 -
ԻրավականԱրծվիկ Մինասյանի ու Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվելԱպօրինի քրեական գործ է հարուցվել, պայմանավորված այն հանգամանքով, թե իբր ես և Տարոն Մարգարյանը հավաքի մասնակիցներին գումար ենք բաժանել։ Արմավիրի մարզում հարուցվել է քրեական գործ, մայիսի 6-ին։ Այս մասին հայտարարել է ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։Ավելին22:5027.05.22 -
ԻրավականԱրցախի նախագահն իր և արցախցիների անունից ՀՀ դատախազությանը խնդրել է վերանայել Ավետիք Չալաբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի անհրաժեշտությունըԱրցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է.Ավելին22:4127.05.22 -
ՔաղաքականԱդրբեջանական ագրեսիան՝ հայկական բարձունքներում. գյուղապետներին արգելել են խոսել սահմանի մասինՀայաստանի պաշտպանական գերատեսչությունը ավելի քան մեկ տարի համառ հերքումներից հետո հաստատել է՝ Ադրբեջանի զինված ուժերը առաջ են եկել Սյունիքի Վարդասար բարձունքի հատվածում: Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն էր դեռ քարտեզ հրապարակել՝ ցույց տալու, որ Ներքին Հանդ գյուղի մերձակայքից բացի ադրբեջանցիները տեղավորվել են Ծավ գյուղից դեպի հարավ։ «Հայլուր»-ի թղթակցին այսօր Ծավի համայնքապետը բառացի ասել է՝ իրենց այդ թեմայով արգելել են լրատվամիջոցների հետ խոսել:Ավելին22:3027.05.22 -
ՔաղաքականՈղջ Հայաստանն է միացել այս պայքարին. Իշխան Սաղաթելյան«Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.Ավելին22:2027.05.22 -
Հասարակական«Համահայկական դիմադրություն». անհնազանդության ակցիաներ՝ մարզերումԴիմադրության շարժման մասնակիցները այսօր մոտ մեկ ժամ փակ են պահել Երևան-Սևան մայրուղին: Ոստիկանները ուժով են կարողացել բացել այն: Մի խումբ քաղաքացիներ էլ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհն էին անանցանելի դարձրել: Արցախի և Հայաստանի դրոշներով ավտոերթեր են կազմակերպվել Սպիտակում, Աբովյանում, Նոյեմբերյանում:Ավելին22:1027.05.22 -
Իրավական«Գնդապետ ծեծող» կարմիր բերետավորներ. ծառայողական քննություն է նշանակվելՊահեստազորի գնդապետ Արայիկ Մուրադյանին ծեծելու փաստով ոստիկանների դեմ հաղորդում է ներկայացվել ԱԱԾ: Մուրադյանի մարտական ընկերները, ԱԱԾ պահեստազորի սպաներն այսօր հավաքվել են ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ, պահանջել քրեական գործ հարուցել այն կարմիր բերետավորների դեմ, որոնք բռնության էին ենթարկել երեք պատերազմների մասնակից Մուրադյանին:Ավելին22:0127.05.22 -
ՔաղաքականՀունիսի 3-ը՝ «ջրբաժանի օր». ընդդիմությունն Ազգային ժողով է վերադառնում իր օրակարգովՎաղը՝ մայիսի 28-ին՝ Առաջին հանրապետության հռչակման օրը, Դիմադրության շարժման համակարգողների ձևակերպմամբ, Ֆրանսիայի հրապարակում «Համահայկական դիմադրության» հանրահավաք կլինի: Ընդդիմությունն ավելի կտրուկ գործողությունների մասին սպասումներ է ձևավորում հունիսի 3-ի համար՝ այդ օրն անվանելով «ջրբաժանի օր» կամ «վերջի սկիզբ»: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այդ օրը արտահերթ նիստ են հրավիրել, որին մասնակցելու որոշում ՔՊ-ում դեռ չկա:Ավելին21:5127.05.22