Լրահոս
2022-05-30
-
ՔաղաքականԼարված իրավիճակ՝ Կառավարության մասնաշենքի մոտԱյս րոպեներին լարված իրավիճակ է Կառավարական երրորդ մասնաշենքի մոտ: Իրավիճակը լարվել է, երբ Դիմադրության շարժման մասնակիցները փորձել են մտնել շենք՝ նախարարությունների աշխատակիցներին ծանոթացնելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանն աջակցող ընդդիմության ծրագրին:Ավելին13:2430.05.22 -
ՀայաստանԴիմադրության շարժման մասնակիցները պահանջում են հանդիպում ՝ նախարարների հետԱվելին13:1630.05.22 -
Քաղաքական«Միություն, պայքար, հաղթանակ». շարժման մասնակիցները` Կառավարության 3-րդ շենքի մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹՄիություն, պայքար, հաղթանակ". շարժման մասնակիցները` Կառավարության 3-րդ շենքի մոտԱվելին13:1330.05.22 -
ՀասարակականՈստիկանության 2 ծառայող տեղափոխվել են հիվանդանոց, 5 անձ բերման է ենթարկվել5 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին, ArmDaily.am-ին հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։ Նա նաև փոխանցեց, որ ոստիկանության 2 ծառայող տեղափոխվել են հիվանդանոց։Ավելին13:1030.05.22 -
ՀասարակականՈստիկանների հրմշտոցի հետևանքով քաղաքացիներից մեկը վնասվածք է ստացելՈստիկանների հրմշտոցի հետևանքով քաղաքացիներից մեկը վնասվածք է ստացելԱվելին13:0730.05.22 -
ՔաղաքականԿոչ եմ անում քաղաքացիներին գալ Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ․ ՍաղաթելյանԿոչ եմ անում քաղաքացիներին գալ Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտԱվելին12:5930.05.22 -
Քաղաքական«Դիմադրության» մասնակիցների և ոստիկանների միջև հրմշտոց սկսվեց. կրկին բռնի ուժ են կիրառում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԴիմադրության" մասնակիցների և ոստիկանների միջև հրմշտոց սկսվեց. կրկին բռնի ուժ են կիրառումԱվելին12:5630.05.22 -
Հասարակական«Ոստիկան, մարդ եղի», «Արցախը չի լինելու ադրբեջանի կազմում»․ գրություններ՝ նախարարություններից«Ոստիկան, մարդ եղի», «Արցախը չի լինելու ադրբեջանի կազմում» գրությամբ թռուցիկներ են նախարարությունների աշխատակիցներից նետել նախարարությունների շենքի պատուհանից։Ավելին12:5330.05.22 -
ՔաղաքականԻնչո՞ւ տեղի ունեցավ Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմացի բախումը. Արսեն ԲաբայանՀՀ ԱԺ ընդդիմադիր շուրջ 20 պատգամավորները ոստիկանությանը հայտնեցին, որ բացառապես պատգաավորները ցանկություն ունեն մտնելու Կառավարության շենք և հանդիպել նախարարներին։ Հիշեցնեմ, որ Պատգամավորն սեղմ ժամկետում ընդունելության իրավունք ունի կառավարության ցանկացած անդամի մոտ։ Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ Պատգամավորներն ունեն անարգել մուտքի իրավունք բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ։ Ոստիկանությունն անտեսելով Սահմանադրությունը և օրենքները արհեստական խոչընդոտ ստեղծեց հայտնելով, թե իբր իրենք իրավունք ունեն թույլ չտալու պատգամավորների մուտքն այնքան ժամանակ, քանի դեռ չունեն ընդունելության մասին մյուս կողմի համաձայնությունը։ Պատգամավոր Ագնեսա Խամոյանը հստակ ներկայացրեք անարգել մուտքի Պատգամավորի օրենսդրական լիազորությունը, որը կրկին անտեսվեց ոստիկանության կողմից։ Այնուհետև ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, բանակցությունների տրամաբանությամբ, հինգ րոպես ժամանակ տվեց ոստիկանությանը, որպեսզի կատարեն ճշտումներ և ապահովեն Պատգամավորի օրենսդրական լիազորության իրացումը։ Կրկնեմ, որ տվյալ իրավիճակում տրված հինգը րոպեն ավելին էր, քան օրենսդրությամբ նախատեսված սեղմ ժամկետը։ Տևական ժամանակ ոստիկանությունը շարունակեց թույլ չտալ Պատգամավորների մուտքը պետական շենք, որն էլ առաջացրեց լարվածություն քաղաքացիների և ոստիկանության ծառայողների միջև։ Անհրաժեշտ էր, որ ոստիկանության ծառայողները պահպանեին Սահմանադրությունը և օրենքները, միայն այդ դեպքում էր հնարավոր կանխել տեղի ունեցած բախումները։ Ոստիկանությանը հորդորում եմ ղեկավարվել բացառապես Սահմանադրությամբ և օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների և պարտականությունների շրջանակով, ապահովել օրենսդրությամբ երաշխավորված ազատությունները, իրավունքներն ու առանձին խմբերի անձանց հատուկ լիազորությունները։Ավելին12:4730.05.22 -
ԱռողջապահականՀայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 24 նոր դեպք, 1 մահՀայաստանում վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով վարակման 24 նոր դեպք է արձանագրվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 963-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից: Կատարվել է 10 307 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 48 պացիենտ: Առ այսօր ապաքինվել է 412 606 մարդ, վերջին մեկ շաբաթում՝ 385: Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի. մահացածների թիվը 8625 է:Ավելին12:3730.05.22 -
ՔաղաքականԸնդդիմադիր պատգամավորներին հաջողվեց մտնել կառավարության մասնաշենք․ ՏԵՍԱՆՅՈՒԹՉնայած ոստիկանության արգելքներին` ընդդիմադիր պատգամավորներին հաջողվեց մտնել կառավարության մասնաշենքԱվելին12:3430.05.22 -
ՔաղաքականԿարմիր բերետավորը բիրտ ուժ է կիրառում պատգամավոր Արամ Վարդևանյանի նկատմամբ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԿարմիր բերետավորը բիրտ ուժ է կիրառում պատգամավոր Արամ Վարդևանյանի նկատմամբԱվելին12:3230.05.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Դիմադրության շարժման մասնակիցները փորձում են մտնել կառավարության մասնաշենքԱվելին12:3030.05.22 -
ՔաղաքականՔՊ-ականների վոյաժները՝ պետության հաշվինՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավորներին տարբեր երկրներ գործուղելու վերաբերյալ կարգադրություններ է ստորագրել։ Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Ըստ այդմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հասմիկ Հակոբյանն ու Ծովինար Վարդանյանը գործուղվում են Շարմ էլ Շեյխ՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 8-րդ համաշխարհային համաժողովի աշխատանքներին։ Պատգամավորներ Սիսակ Գաբիրելյանն ու Հրաչյա Հակոբյանը գործուղվել են Ֆլորենցիա՝ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի (ՈւՄՎ) կողմից հրատարակված «Սուրբ Սոֆիա. Աստծո սուրբ իմաստության տաճարներն աշխարհում» գրքի շնորհանդեսին մասնակցելու համար։ Հովիկ Աղազարյանը հունիսի 3-6-ը կմեկնի Նուր Սուլթան՝ մասնակցելու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությամբ մասնակցելու Ղազախստանի Հանրապետությունում տեղի ունենալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։ Պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Մերի Գալստյանը 6 օրյա աշխատանքային այցով կմեկնեն Պրահա։ ՔՊ-ական պատգմաավորներ Լուսինե Բադալյանն ու Նարեկ Զեյնալյանը բարեգործական ծրագրի շրջանակներում 10 օրով մեկնել են Երուսաղեմ, որտեղ կլինեն մինչև հունիսի 4-ը։ ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցելու համար հունիսի 19-25-ը Ստրասբուրգ կմեկնեն Ռուբեն Ռուբինյանը, Վլադիմիր Վրադանյանը, Էդուարդ Աղաջանյանը, Սոնա Ղազարյանը, ԱՐուսյալ Ջուլհակյանը, ընդդիմադիր պատգամավորներից՝ Արմեն Ռուստամյանը, Արմեն Գևորգյանն ու Հայկ Մամիջանյանը։Ավելին12:2530.05.22 -
Առողջապահական26 մլն դրամի չարաշահումներ՝ covid19 համավարակի ընթացքում հյուրանոցներում մեկուսացված անձանց սննդի մատակարարման ոլորտումՀարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից զինծառայող Դավիթ Վարդանյանի սպանության դեպքի առթիվԱվելին12:2230.05.22 -
ԻրավականԱյսօր տեղի կունենա Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննությունըԱվետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ․ ««Համախմբում» շարժման անդամ, հասարակական քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության դատական նիստը կիրականացվի այսօր՝ 30.05.2022թ-ին, ժամը 17:00 վերաքննիչ քրեական դատարանում (Գարեգին Նժդեհ 23)։ Նշենք, որ Ավետիք Չալաբյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին։ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Արարք, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ Ա․Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը»: Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն Չալաբյանի կալանավորման համար հիմք էր ընդունել հրապարակված ձայնագրությունը ընդդիմության հավաքներին Ագրարային համալսարանի ուսանողներին ներգրավելու նպատակով յուրաքանչյուր ուսանողին 1000-ական դրամ առաջարկելու վերաբերյալ»։Ավելին12:1830.05.22 -
Հասարակական«Զարթիր լաո-ն»՝ Նոր Ջուղայում«Առանց թուրքի Հայաստան»․ Իրանում ի աջայցություն «Դիմադրություն» շարժման հանրահավաք է եղել։ Հանրահավաքի մասնակիցները միասնական երգել են «Զաարթիր լաո»-ն։Ավելին12:1530.05.22 -
Աշխարհ103-ամյա շվեդուհին պարաշյուտով ցատկի համաշխարհային ռեկորդ է սահմանելՇվեդիայի 103-ամյա բնակչուհի Ռուտ Լարսոնը պարաշյուտով ցատկի համաշխարհային ռեկորդ է սահմանել: Այս մասին հայտնում է BFM TV հեռուստաալիքը: «Հիանալի էր դա անելը, ես վաղուց էի մտածում այդ մասին: Ամեն ինչ ընթացավ ըստ պլանի»,-ասել է նա լրագրողներին: Կինը ցատկն իրականացրել է Մուտալա քաղաքում՝ Ստոկհոլմից 240 կմ հարավ-արևմուտք: Նա ամենատարեցների շրջանում համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ ցատկելով հրահանգչի հետ:Ավելին12:1030.05.22 -
ՀասարակականԱՄՆ քաղաքացի 25-ամյա կինը դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ «Փարվանա» ռեստորանի հետնամասում բռնաբարել են իրենSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քքննչական կոմիտեի Երևան քաաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 138 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/30/1214552/Ավելին12:0130.05.22 -
ՀասարակականՎանաձորցի հրշեջ-փրկարարը «Գինեսի» ռեկորդ է սահմանելՀՀ ԱԻՆ Վանաձորի թիվ 2 ՀՓՋ փրկարար Զորիկ Պողոսյանը սահմանել է «Գինեսի» նոր ռեկորդ։ Բարձրացնելով 175 կգ ծանրաձողը՝ ուսերին դրած 1 մ 90 սմ կքանստած քայլել է, ապա շրջադարձ կատարել և կանգնել: Զորիկի համար սա թվով արդեն համաշխարհային հինգերորդ ռեկորդն էր, հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Լոռու մարզային փրկարարական վարչության բացօթյա տարածքում անցկացված միջոցառմանը ներկա էր Հայաստանի «Դյուցազնագրքի» ասոցիացիայի ղեկավար Վարդան Թովմասյանը, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը և տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը:Ավելին11:5730.05.22