Լրահոս
Քաղաքական
09:40
30.05.22
177

Հիմա սա Արցախահայերի նկատմամբ թշնամանք հարուցել չի՞, «նիկոլական» մեկնաբանմամբ՝ 226 հոդված չի՞․ իրավապաշպան

Img default alt hy

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է․

«Դասագրքային սադրանք՝ 226 հոդվածի հատկանիշներով

Հենց նոր սադրանք է տեղի ունեցել Ֆրանսիայի հրապարակում.

1) Սադրիչը ուղիղ եթերը միացած՝ մտնում է հրապարակ

2) Մոտենում է տարբեր վրաններում գտնվող մարդկանց և զրպարտչական բնույթի բաներ է խոսում ուղիղ եթերում

3) Որոշ քաղաքացիներ բարկանում են և սադրիչին մի թեթև «խեղճացնում»

4) Սադրիչը վերստին եթեր է մտնում, պնդում է որ իրեն ծեծել են ու ասում է, որ Ֆրանսիայի հրապարակում իր հանդիպած բոլորը խոսում են «ղարաբաղի լեզվով». «Երևանի լեզվով» ոչ ոք չի խոսում

5) Սադրանքը հայտարարվում է ավարտված, ու սադրիչին ոստիկանական մեքենայով, «պաչյոտնի» ձևով, տեղափոխում են բաժին։

ՀԳ. Հիմա սա Արցախահայերի նկատմամբ թշնամանք հարուցել չի՞, «նիկոլական» մեկնաբանմամբ՝ 226 հոդված չի»: