Լրահոս
Քաղաքական
09:30
30.05.22
218

Գիշերը Ֆրանսիայի հրապարակում հերթական իշխանական սադրանքն է տեղի ունեցել․ Արսեն Բաբայան

Գիշերը Ֆրանսիայի հրապարակում հերթական իշխանական սադրանքն է տեղի ունեցել, գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

«Իշխանության ֆինանսավորմամբ ֆեյսբուքում հակապետական քարոզչությամբ աչքի ընկնող մեկն այցելել է Ֆրանսիայի հրապարակ, անցնելով վրանների մոտով, հայհոյել է մարդկանց: Այնուհետև սադրանքի հիմնական կեղտոտ նպատակին հասնելու նպատակով միացրել է ֆեյսբուքյան ուղիղ եթերն ու մոտեցել մյուս վրանների քաղաքացիներին, բացահայտ պրովոկացիաներով կրքեր է թեժացրել: Այդ ընթացքում սադրիչին են մոտեցել այն երիտասարդներից մի քանիսը, որոնց սադրիչը հայհոյել էր մինչև ուղիղ եթեր միացնելը:

Տղաները, բնականաբար, եղել են բորբոքված և անհրաժեշտ պատասխան են փորձել հասցնել սադրիչին, սակայն տեղում ծառայություն իրականացնող ոստիկաները, նկատելով կազմակերպված սադրանքը, ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և սադրիչին հեռացրել են Ֆրանսիայի հրապարակից:

Բարեբախտաբար որևէ մեկի նկատմամբ բռնություն տեղի չի ունեցել»:

Այդ գրառումից քիչ ավելի ուշ, Բաբայանը սադրանքի մասին երկրորդ գրառումն է արել։ 

«Իշխանությունը չի նահանջում: Մինչև մի սադրիչին հեռացրեցին՝ «նիկոլ-մահաբերը» հաջորդին ուղարկեց: Ոստիկանությունը կրկին հեռացրեց րոպեներ առաջ Ֆրանսիայի հրապարակ եկած հերթական սադրիչին»: