Լրահոս
Քաղաքական
21:20
29.05.22
217

«Չգիտեմ՝ ինչո՞վ ա մտածում իշխանությունը». քաղաքացիները՝ հայ-ադրբեջանական «խաղաղության դարաշրջանի» մասին

Այսօր մահացել է մայիսի 28-ին թշնամու կրակոցից վիրավորված զինծառայող Դավիթ Վարդանյանը:

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ բժիշկները գործադրել են բոլոր ջանքերը, բայց Դավիթ Վարդանյանի կյանքը փրկել չի հաջողվել: Զինվորի մահվան մասին քառատող հաղորդագրության տեքստում ոչ մի հիշեցում չկա այն մասին, որ Դավիթը թշնամու կամ հակառակորդի գնդակից է ընկել:

Առաջին հանրապետության տոնին՝ մայիսի 28-ին էին ադրբեջանցիները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից կրակ բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածի՝ «Հայլուր»-ի տեղեկություններով՝ Սյունիքի Ներքին Խնձորեսկի մարտական դիրքերի ուղղությամբ:

Չնայած ադրբեջանական չդադարող սադրանքներին ու ատելութան հռետորաբանությանը՝ պաշտոնական Երևանը շարունակում է առաջ տանել խաղաղության դարաշրջան բացելու անհրաժեշտության թեզը: Ի՞նչ են մտածում այս մասին մայրաքաղաքի բնակիչները: Նրանց կարծիքները Արմենուհի Հովսեփյանն է լսել: