Լրահոս
Արցախ
22:26
29.05.22
278

«Մենք կռո ճղոպուր ենք, որ երբեք չի կոտրվի». Դիմադրություն՝ Ստեփանակերտից Երևան

Այս շաբաթ Դիմադրության շարժումը հասավ Ստեփանակերտ: Հայկական երկրորդ հանրապետության մայրաքաղաքում հազարավոր մարդիկ երթ ու հանրահավաք արեցին շաբաթ՝ հայտարարելով, որ թույլ չեն տալու կեղծ խաղաղության անվան տակ իրենց հայրենիքը նորից բռնակցել Ադրբեջանին:

Շատ արցախցիներ Երևանի Ֆրանսիայի հրապարակում են արդեն 29 օր: Նրանցից մեկը՝ Արթուր Ավագյանը, երեկ վերջին շրջանի ամենահուզիչ րոպեներն է ապրել այն պահին, երբ Ֆրանսիայի հրապարակի մեծ էկրանին միացրել են կադրեր Արցախից, ու ինքը տեսել է՝ ինչպես են կինը, հարազատները, ընկերները, նույն իր պահանջներով ոտքի կանգնել Ստեփանակերտում: