Լրահոս
Հասարակական
22:45
29.05.22
179

Ահազանգում են սփյուռքահայերը. միտում կա ձախողելու հայրենիք-Սփյուռք հարաբերությունները

Այս շաբաթ  Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը վտանգի զանգ հնչեցրեց: Նա ահազանգեց, որ հուսահատության ու անորոշության ամպեր են կուտակված Հայաստանի ու Արցախի երկնքում, իսկ վերանկախացած Հայաստանի հզորացման մասնակից դարձած սփյուռքահայության երկնակամարը ծակծկում են անտարբերության ու հոռետեսության ամպերը:

Այսօր սփյուռքահայ գործիչներն են հավաքվել Ֆրանսիայի հրապարակում ու փորձել հասկանալ պատճառները: