Լրահոս
Հասարակական
21:53
29.05.22
265

Ադրբեջանի հայախոս փոխվարչապետին Նոյեմբերյանում լավ են հիշում. «նա երդվյալ հայատյաց է»

Այս շաբաթ հայտնի դարձան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման հարցով հանձնաժողովների կազմերը: Նիկոլ Փաշինյանը հանձնաժողովի նախագահ է նշանակել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին: Իլհամ Ալիևի որոշած պատվիրակության կազմը, որ գրեթե կրկնակի մեծ է մեր պատվիրակությունից, գլխավորելու է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը:

Շաբաթվա ամենացնցող տեղկությունն այն էր, որ Բաքվի պատվիրակը ծնվել է Հայաստանում՝ Տավուշի Ջուջևան գյուղում, դպրոցն ավարտել է Նոյեմբերյանում՝ ոսկե մեդալով, փայլուն հայերենով հայրենասիրական շարադրություններ է գրել մեր երկրի մասին:

Նոյեմբերյանում Շահին Մուստաֆաևին գիտեն որպես Շահեն Մուստաֆաև: Նոյեմբերյանցի գրող, դրամատուրգ Սամվել Բեգլարյանը վստահ է՝ հենց հայերի միամտությունը օգտագործելու համար է Ալիևը նրան կարգել սահմանագծման հանձաժողովի նախագահ, որ մտածենք, թե մեր ծոցում մեծացած հայասեր տղայի հետ գործ ունենք, մինչդեռ նրան «երդվյալ հայատյաց է» անվանում Բեգլարյանը:

Տավուշում մեր նկարահանող խումբը պարզել է, որ Մուստաֆաևի քույրը՝ Գյուլնարան, ամբողջ կյանքում համառորեն փոքրատառ է գրել «Հայաստան» բառը: