Լրահոս

2022-05-30
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանները Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի այգու ոռոգման խողովակները կտրելիս ու գողանալիս բռնել են մեկին, մյուսը դիմել է փախուստի
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 22-ին Երևանում տեղի ունեցած արտառոց դեպքի փաստով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/30/1214610/
    22:44
    30.05.22
    Ավելին
  • Միջազգային
    Սկանդալ՝ Թեհրանի ու Աթենքի միջև. Իրանը «բացատրում է»՝ ինչու է կալանավորել հունական նավերը
    Ի պատասխան իրանական նավթով բեռնված ռուսական նավի առգրավման՝ Իրանը կալանավորել է հունական երկու նավթատար նավ: Պաշտոնական Թեհրանը սպառնացել է Աթենքին կալանավորել նաև Պարսից ծոցում գտնվող 17 հունական նավերը, եթե Հունաստանը չփոխհատուցի մեկ ամիս առաջ տիրացած իրանական նավթի համար: Իրանական մամուլը գրում է, որ այդ նավը Հունաստանը հանձնել է Միացյալ նահանգներին:
    22:30
    30.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Միջնամատ ցույց տալը «պատմական ժեստ է». Ռոմանոս Պետրոսյանի կուրսընկերուհին՝ Սիմոնյանի մոր օրինակով
    Կառավարության երրորդ մասնաշենքից քաղաքացիներին միջնամատ ցույց տված կինը Շրջակա միջավայրի նախկին նախարար, ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանի կուրսընկերուհին է: «Yerkir.am»-ի տեղեկություններով՝ Նարինե Հակոբյանն աշխատում է Շրջակա միջավայրի նախարարության հողերի և ընդերքի քաղաքականության վարչության պետի տեղակալ: Քաղաքացիները ենթադրում են, որ իրենց կողմ պարզված միջնամատով ժեստը նախարարության աշխատակիցը սովորել է Ալեն Սիմոնյանի մայրիկից:
    22:15
    30.05.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    «Կրակում են, պայթեցնում են, ահավոր վիճակ ա». Դոնեցկից Երևան հասած տիկին Սեդան
    Դոնբասի շրջանում շարունակվում են ռուս-ուկրաինական բախումները: Առավոտյան հրետակոծել են Դոնեցկի կենտրոնը: 6 մարդ մահացել է, դպրոցներ են վնասվել: ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 7 մլն մարդ է լքել Ուկրաինան:
    22:00
    30.05.22
    Ավելին
  • Իրավական
    «Պետական դավաճանության» գործը դատարանը կես ժամ է քննել. զոհվածների ծնողները ԲԴԽ են գնացել
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունը այսօր տևել է կես ժամ, դռնփակ և առանց զոհվածների հարազատների մասնակցության: Բողոքը դատարան տարած փաստաբանն անգամ չի հասցրել միջնորդություն ներկայացնել, որ դատավորը փոխի անցած շաբաթ ընդունած որոշումն ու նիստերը նորից դռնբաց անցկացնի: Կարեն Բիշարյանի գործողութուններից դժգոհ՝ զոհվածների ծնողները գնացել են Բարձրագույն դատական խորհուրդ, հանդիպել Գագիկ Ջհանգիրյանի հետ: Ծնողների խոսքով՝ Ջհանգիրյանը խոստացել է, որ հաջորդ դատական նիստի ժամանակ անպայման կքննարկվի լսումները դռնբաց անցկացնելու միջնորդությունը:
    21:45
    30.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Քաղաքացիներն ասում են «գազանություն», ոստիկաններն ասում են «խուլիգանություն»
    Կառավարության երրորդ մասնաշենքի մոտ այսօրվա ակցիայի ժամանակ տեղի ունեցածը ոստիկանությունը փորձում է ներկայացնել որպես խուլիգանություն: Այն երեք ժամվա ընթացքում, երբ բերման ենթարկվածները ոստիկանական բաժիններում էին, փաստաբանների խոսքով՝ քննիչները մեղադրանք էին փնտրել, որով հնարավոր կլիներ ձերբակալել բերման ենթարկվածներին: Նրանք պնդում են՝ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել, ակցիայի մասնակիցների հագուստի վրա եղել են արյան հետքեր:
    21:30
    30.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Գետնին տապալված քաղաքացիներ, հրմշտոց՝ պատգամավորների հետ. ոստիկանությունն աննախադեպ ուժ է կիրառել
    Այսօր ոստիկանությունը աննախադեպ ուժ է կիրառել Կառավարության երրորդ մասնաշենքի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիների և անձեռնմխելիություն ունեցող պատգամավորների նկատմամբ: Տասնյակ կադրեր են հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները, կարմիր և սև բերետավորները գետնին տապալում ակտիվիստներին, ոտքով սեղմում գետնին ընկած քաղաքացիներին, հարվածում, հրում և փորձում խեղդել պատգամավորներին: Հրմշտոցի ժամանակ մի քաղաքացու ոտքն է կոտրվել, նրան տեղափոխել են հիվանդանոց: Կեսօրին կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ իրավիճակը գերլարված էր: Ոստիկանությունը 111 բերման ենթարկված մասին է հայտնում: Ընդդիմությունը տեղեկություն ունի, որ բերման ենթարկվածների նկատմամբ խուլիգանության հոդվածով քրեական գործեր են պատրաստվում: Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից հիվանդանոց է տեղափոխվել 4 մարդ, 3-ը ոստիկան է:
    21:15
    30.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի չեմպիոն
    Երևանում ավարտին մոտեցող տղամարդկանց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց առաջին ոսկե մեդալը: Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության և Եվրոպական խաղերի հաղթող գյումրեցի Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) եզրափակիչ մենամարտում բացահայտ առավելությամբ հաղթեց ֆրանսիացի Լունե Համրաուին և հերթական անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն: Հիշեցնենք, որ մինչ այս մենամարտը Բաչկովը պայքարից դուրս էր թողել անգլիացի Ջոզեֆ Թյերսին, չեխ Պետեր Նովակին և հունգարացի Ռիչարդ Կովաչին։ Ավելի ուշ ոսկու համար կպայքարի նաև 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Չեմպիոնական մենամարտում նա կմրցակցի վրացի Գեորգի Կուշինաշվիլիի հետ։ Հիշեցնենք, որ մեր հավաքականը արդեն ունի մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ: Այսօր ավելի վաղ արծաթե մեդալ էր նվաճել Արթուր Բազեյանը:
    20:50
    30.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Կոտրվածքներ, բերման ենթարկվածներ. Աժ պատգամավորներին թույլ չեն տվել մտնել կառավարության շենք
    Դիմադրության շարժումը ժամը 11-ին Ֆրանսիայի հրապարակից էր գնացել Հանրապետության հրապարակ: Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու հունիսի 3-ին խորհրդարանական ընդդմիության՝ Արցախի ճակատագրի վերաբերյալ արտահերթ նիստին, ընդդիմադիր պատգամավորները որոշեցին առանձին-առանձին հանդիպել կառավարության անդամներին և հարցնել, թե ինչ են նրանք կարծում վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության մասին:
    20:40
    30.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Ձեռնաշղթաներ հագցրել, գնում-գալիս՝ խփում էին. քաղաքացին՝ ոստիկանների գործողությունների մասին
    Yerkir.am-ը գրում է․ Այսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի առջեւից ոստիկանական բիրտ ուժի գործադրմամբ հարյուրավոր քաղաքացիներ են բերման ենթարկվել։ Քաղաքացիներից շատերը ոստիկանության բաժիններից տեղափոխվել են հիվանդանոցներ՝ մարմնական տարբեր վնասվածքներով։ Միքայելյան հիվանդանոց տեղափոխված «Դիմադրություն» շարժման ակտիվիստ Արթուր Ազիզյանը պատմում է, որ իրեն բերման ենթարկելու ժամանակ ձեռնաշղթաներ են հագցրել, գցել են գետնին ու հարվածել։ «Ոստիկանները անցնում-դառնում՝ խփում էին։ Հետո տարան Ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Ասացի՝ ինձ օգնություն է պետք, 35 րոպե շտապօգնությունը կանգնած էր, թույլ չէին տալիս, որ բժիշկները օգնություն ցուցաբերեն»,- պատմում է քաղաքացին։ Նա այս պահին գտնվում է Միքայելյան հիվանդանոցում։ Ըստ քաղաքացու՝ կողոսկրերի կոտրվածք է ստացել։
    20:20
    30.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այս պահին մտավորականների կոչին միացել են 323 մտավորականներ․ Լիլիթ Գալստյան
    320․Գայանե Հակոբյան- Բանասիրական գիտությունների թեկնածու , դոցենտ
    20:10
    30.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության դատական նիստը հետաձգվել է
    «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ նրա կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության դատական նիստը հետաձգվել է՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով։ Նիստը կշարունակվի վաղը՝ 31.05.2022թ-ին, ժամը 13:30, վերաքննիչ քրեական դատարանում (Գարեգին Նժդեհ 23)։
    20:00
    30.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    CHINVAN 804 մակնիշի տրակտորը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. վարորդը մահացել է
    Այսօր՝ մայիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի վարչական տարածքում՝ դաշտամիջյան հատվածում, CHINVAN 804 մակնիշի տրակտորը կողաշրջվել է և մեջը մահացած քաղաքացի կա: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/30/1214594/
    19:53
    30.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Իշխանությունը քաղաքացիական բախումների է տանում». ահազանգում է Դիմադրության շարժումը
    Գիշերը սադրիչներ են շրջել Ֆրանսիայի հրապարակում: «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը երկու դեպքի մասին է նշել: Ըստ նրա՝ սադրիչները հայաստանցի-արցախցի բաժանարար գծերի վտանգավոր թեզով են գնացել Դիմադրության շարժման հրապարակ, հայհոյել այնտեղ գտնվողներին, ապա լայվ մտել այն պահին, երբ երիտասարդները անկոչ հյուրերի ասածների համար պատասխան են պահանջել նրանցից: Ոստիկանների միջամտությունից հետո է միայն իրավիճակը հանդարտվել:
    19:45
    30.05.22
    Ավելին
  • Մշակույթ
    Խորանաշատում 800-ամյա ավետարանով օրհնել են աշխարհի 4 կողմերը. պատարագ՝ 5 տարի ընդմիջումից հետո
    5 տարվա ընդմիջումից հետո Խորանաշատ վանական համալիրում եպիսկոպոսական Սուրբ պատարագ է մատուցվել համալիրի 800-ամյակի առթիվ: Պատարագին հաջորդել է Անդաստանի արարողությունը: Վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցուց օրհնվել են աշխարհի 4 կողմերը: Տավուշի թեմի առաջնորդը արարողության ժամանակ պատվաբեր խաղաղության պատգամ է հնչեցրել:
    19:30
    30.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են Մալիշկա գյուղի բնակիչների КамАЗ-ները. մեկը, որը բարձված է եղել ավազով, կողաշրջվել է. կա վիրավոր
    Այսօր՝ մայիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 194.5-րդ կմ հատվածում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 36-ամյա Արսեն Խ.-ն իր վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենայով, կորցնելով կառավարումը և հետընթաց շարժվելով, բախվել է Վայոց Ձորի մարզի բնակիչ, 42-ամյա Նվեր Ա.-ի վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենային: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/30/1214596/
    19:22
    30.05.22
    Ավելին
  • Հասարակական
    «Էս զզվանքներին որտեղից են ճարում». ոստիկանը` ցուցարարներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ այսօր «Դիմադրություն» շարժման ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել։ Տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է ոստիկաններից մեկը նայում ցուցարարների ուղղությամբ և ասում․ «Էս զզվանքներին որտեղից եք ճարում»։
    19:15
    30.05.22
    Ավելին