Լրահոս
Հասարակական
19:53
30.05.22
341

CHINVAN 804 մակնիշի տրակտորը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. վարորդը մահացել է

Img default alt hy

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի վարչական տարածքում՝ դաշտամիջյան հատվածում, CHINVAN 804 մակնիշի տրակտորը կողաշրջվել է  և մեջը մահացած քաղաքացի կա: 

«Shamshyan.com»-ի փոխանցմամբ՝ փրկարարները քաղաքացիների օգնությամբ քաղաքացուն պատկանող կողաշրջված տրակտորը դարձի են բերել և տակից դուրս են բերել տրակտորավարի դին: 

Ոստիկանությունից պարզել են՝ մահացածը Արարատի մարզի բնակիչ, 57-ամյա Աշոտ Մարգարյանն էր: