Լրահոս
Սպորտ
20:50
30.05.22
219

Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի չեմպիոն

Img default alt hy

Երևանում ավարտին մոտեցող տղամարդկանց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց առաջին ոսկե մեդալը, հայտնում է «Shantnews.am»-ը:

Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության և Եվրոպական խաղերի հաղթող գյումրեցի Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) եզրափակիչ մենամարտում բացահայտ առավելությամբ հաղթեց ֆրանսիացի Լունե Համրաուին և հերթական անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն: Հիշեցնենք, որ մինչ այս մենամարտը Բաչկովը պայքարից դուրս էր թողել անգլիացի Ջոզեֆ Թյերսին, չեխ Պետեր Նովակին և հունգարացի Ռիչարդ Կովաչին։

Ավելի ուշ ոսկու համար կպայքարի նաև 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Չեմպիոնական մենամարտում նա կմրցակցի վրացի Գեորգի Կուշինաշվիլիի հետ։
Հիշեցնենք, որ մեր հավաքականը արդեն ունի մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ: Այսօր ավելի վաղ արծաթե մեդալ էր նվաճել Արթուր Բազեյանը: