Լրահոս
Քաղաքական
19:45
30.05.22
188

«Իշխանությունը քաղաքացիական բախումների է տանում». ահազանգում է Դիմադրության շարժումը

 

Գիշերը սադրիչներ են շրջել Ֆրանսիայի հրապարակում: «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը երկու դեպքի մասին է նշել:

Ըստ նրա՝ սադրիչները հայաստանցի-արցախցի բաժանարար գծերի վտանգավոր թեզով են գնացել Դիմադրության շարժման հրապարակ, հայհոյել այնտեղ գտնվողներին, ապա լայվ մտել այն պահին, երբ երիտասարդները անկոչ հյուրերի ասածների համար պատասխան են պահանջել նրանցից: Ոստիկանների միջամտությունից հետո է միայն իրավիճակը հանդարտվել: