Լրահոս

2022-05-30
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանները, առանց բացատրություն ներկայացնելու, ուժով բերման են ենթարկել Արթուր Վանեցյանի որդուն
    Ոստիկանության ծառայողները բիրտ ուժ են գործադրել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի որդու՝ Արտյոմ Վանեցյանի նկատմամբ ու բերման ենթարկել։ Ոստիկանական բռնությունների հետեւանքով Արտյոմն ստացել է վնասվածքներ, ժամեր շարունակ ապօրինի պահվել ոստիկանության բաժնում, հայտնում է «Փաստինֆո»-ն։ Ազատ արձակվելուց հետո Արտյոմ Վանեցյանը հայտարարել է, որ այդպես էլ չի իմացել՝ ինչի համար է բերման ենթարկվել, քանի որ իրեն որևէ փաստաթուղթ չի ներկայացվել։
    19:00
    30.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանների բոլոր հանցագործությունները դրվագ առ դրվագ արձանագրվել են, համապատասխան զեկույցներով կներկայացվեն նաև միջազգային գործընկերներին. Թագուհի Թովմասյան
    Ոստիկանների բոլոր հանցագործությունները դրվագ առ դրվագ արձանագրվել են, համապատասխան զեկույցներով կներկայացվեն նաև միջազգային գործընկերներին. Թագուհի Թովմասյան
    18:45
    30.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Լյուբով Ուսպենսկայային կարող են դատի տալ հարևանուհու շանը ծեծելու համար
    68-ամյա երգչուհի Լյուբով Ուսպենսկայային մեղադրել են հարևանի բուլդոգի վրա հարձակվելու համար։ Այս մասին հայտնում է Starhit-ը։ Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երգչուհին դստեր՝ Տատյանայի և իր յորքշիրյան տերիերի հետ զբոսնելիս է եղել: Այդ ժամանակ նրանց ընդառաջ է դուրս վազել երեք ամսական ֆրանսիական բուլդոգը։ Դրանից հետո, ըստ ականատեսների, Ուսպենսկայան հարձակվել է քոթոթի վրա։ Շանը հալածելով՝ նա վազել է հարևան տան տարածք, որտեղ մեկ այլ ֆրանսիական բուլդոգ կար։ Միջադեպի ականատեսներից մեկը պատմել է, որ Ուսպենսկայան «սկսել է թոկից բռնակով հարվածել շան գլխին», որից հետո երգչուհին սկսել է վիրավորել հարևանուհուն։ Բացատրելով իր արարքը՝ երգչուհին հայտարարել է, որ բուլդոգը կծել է իր ոտքը և իր ընտանի կենդանուն։ Տուժած կենդանու տերն արդեն դիմել է փաստաբանի օգնությանը։ Նա մտադիր է դատի տալ Ուսպենսկայային։
    18:28
    30.05.22
    Ավելին
  • Միջազգային
    Մելիտոպոլում մեքենա է պայթել մարդասիրական օգնություն բաժանելու ժամանակ
    Վաղ առավոտյան ուկրաինական Մելիտոպոլ քաղաքի կենտրոնում ավտոմեքենա է պայթել: «Ռիա Նովոստին» հայտնում է, որ պայթյունը տեղի է ունեցել մարդասիրական օգնություն բաժանելու ժամանակ: Նախնական տվյալով՝ 2 կամավոր է վիրավորվել:
    18:15
    30.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գյումրիում դեպքով հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է
    ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում, տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները: Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թվականի մայիսի 8-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, մի խումբ երիտասարդներ, Գյումրիում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով, ավտոերթով Երևան քաղաքից ժամանել են Գյումրի: Երբ ավտոերթը հասել է Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառ, ավտոերթի մասնակիցները նշված կանգառում կանգնած՝ ավտոերթի ընթացքին հետևող տարեց տղամարդկանց կոչ են արել միանալ իրենց: Ստանալով բացասական պատասխան՝ երիտասարդները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել, այնուհետև իջնելով ավտոմեքենայից՝ մոտեցել են հիշյալ տարեց տղամարդկանց, սկսել են վիճաբանել նրանց հետ, հայհոյանքներ են հնչեցրել, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին: ՔՊ-ից նշում են, որ վերոնշյալ երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդիկ 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 7 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի 1-ին կետով: Մեղադրյալներից հինգը կալանավորվել են: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
    18:07
    30.05.22
    Ավելին
  • Հայաստան
    Սկանդալ՝ Բռնցքամարտի Եվրոպայի երևանյան առաջնությունում. Փաշինյանն այցելել է դահլիճ
    Երևանում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերին հետևելու է գնացել Նիկոլ Փաշինյանը կնոջ ու երկու երեխաների հետ: Փաշինյանների դահլիճ մտնելուց հետո անվտանգության աշխատակիցները սկսել են հանդիսատեսի մոտից հավաքել շշերը:
    18:00
    30.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այգավան գյուղում տրակտորը շրջվել է քաղաքացու վրա
    Մայիսի 30-ին, ժամը 15։42-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի հողատարածքներում քաղաքացին ընկել է տրակտորից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Այգավան գյուղի հողատարածքներից մեկում տրակտորը շրջվել է քաղաքացու վրա:
    17:52
    30.05.22
    Ավելին
  • Իրավական
    «Պետական դավաճանության» գործով դատական նիստը 30 րոպե է տևել. զոհվածների ծնողները գնացել են ԲԴԽ
    Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվել է պետական դավաճանության գործով նիստը, բայց տևել է ընդամենը 30 րոպե, փաստաբանն անգամ չի հասցրել միջնորդություն ներկայացնել, որպեսզի նախորդ շաբաթվանից, դատարանի որոշմամբ, դռնփակ անցկացվող նիստին նորից կարողանան մասնակցել զոհված զինծառայողների հարազատները: Նրանք, դժգոհ դատավոր Բիշարյանի որոշումից, գնացել են Բարձրագույն դատական խորհուրդ:
    17:45
    30.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանության Էրեբունու բաժին շտապ օգնության մեքենաներ են եկել
    Ոստիկանության Էրեբունու բաժնի մուտքն է: Վառ վկայությունն է այսօր ոստիկանների կողմից կատարված բազմաթիվ հանցագործությունների, գրել է :
    17:41
    30.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բիրտ ուժի գերկիրառումը և անբարո վարքագիծն առաջացնելու է հակառեակցիա․ Սոս Հակոբյան
    Ոստկականության գործողությունները այսօր ավելի շատ խուլիգանության էին նման, քան կարգ պահպանելու: Ընդդիմադիր քաղաքացիների բոլոր փորձերը Ոստիկանությունը իշխանության հետ չնույնացնելու ոստիկանները հաջողությամբ տապալում են: Չմտածե՛ք երբեք, որ անվերջ կարող եք բիրտ ուժի առավելություն ունենալ: Բիրտ ուժի գերկիրառումը և անբարո վարքագիծը ուշ, թե շուտ առաջացնելու է հակառեակցիա, դա՝ բնություն է: Մի վերցրեք ձեզ վրա ո՛չ երկիրը քանդելու, ո՛չ էլ նոր հանցագործություններ անելու պատախանատվությունը: Ժողովուրդը ապօրինությունները երբեք չի մոռանում և ուշ թե շուտ պատասխանում է դրանց:
    17:37
    30.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Քաղաքացու ոտքը կոտրվել է՝ ոստիկանների հետ հրմշտոցի հետևանքով
    Քաղաքացիներից մեկի ոտքն է կոտրվել ոստիկանների հետ հրմշտոցի ժամանակ: «Հայլուրի» տեսախցիկն է ֆիքսել, թե ինչպես են քաղաքացիները ու մի ոստիկան տղամարդուն առաջին օգնություն ցույց տալիս, ապա նրան ձեռքերի վրա մոտեցնում շտապօգնության մեքենային:
    17:30
    30.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Միջնամատը անպարտելիության ժեստ է․ Ալեն Սիմոնյանի մոր բացատրությունը
    ​ «Oragir.news»-ը գրել է․ «Ալեն Սիմոնյանի մայրը ոստիկանությանը պարզաբանել է, որ ցուցարարներին միջնամատ ցույց տալով՝ ինքը ցույց է տվել իր անպարտելիությունը: Ըստ Սիմոնյանի մայրիկի` Մարիա Հովհաննիսյանի՝ միջնամատը անպարտելիության ժեստ է, ընդ որում` պատմական ժեստ: Այս մասին նա հայտնել է ոստիկանությանը տված իր բացատրության մեջ: Ինչ վերաբերում է ցուցարարների վրա թքելու դրվագին, ապա Մարիա Հովհաննիսյանն ասել է, թե չի թքել, ուղղակի թքելու ձև է տվել: Ոստիկանությունը մերժել է Ալեն Սիմոնյանի դեմ քրգործ հարուցելու միջնորդությունը»:  ​
    17:26
    30.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանների գործողությունների հետևանքով նաև երեխա է տուժել
    Քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանը գրել է․ «Կառավարության 3-րդ մասնաշենքը և «Ժողովրդավարության բաստիոնը» պաշտպանելիս, ոստիկանների կողմից բիրտ ուժով հեռացված այս անմեղ աղջնակը տեղափոխվեց «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, ըստ շտապ բժշկական օգնության ծառայության աշխատակցի բալիկի մոտ կար կոտրվածք: Ամոթ այն Հայ տղամարդուն (ոստիկանին) ով ձեռք է բարձրացրել բալիկի վրա. ԱՄՈ՛Թ»։
    17:19
    30.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ոստիկանները փորձել են բերման ենթարկել ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանին
    Ոստիկանությունը փորձել է բերման ենթարկել նաև ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանին: Քաղաքացիները, բառի ուղիղ իմաստով, խլել են ոստիկանների ձեռքից պատգամավորին:
    17:15
    30.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Հալեպում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաք է տեղի ունեցել
    Սիրայի Հալեպ քաղաքում` հայ համայնքի կողմից կազմակերպված համերգի ժամանակ, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաք է տեղի ունեցել, հայտնում է News.am-ը։ Հայ համայնքի ներկայացուցիչները պահանջել են, որ Նիկոլ Փաշինյանը թողնի վարչապետի պաշտոնը։ Հավաքի ընթացքում պարզել են Հայաստանի և Արցախի դրոշները, «Զարթնի՛ր, Լաո'» գրությամբ պաստառներ։ Ակցիան ուղեկցվել է «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով։
    17:09
    30.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա իրավական բեսպրեդել է․ Արամ Վարդևանյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանը գրել է. «Ոստիկանական խումբ ապօրինի, քրեորեն հետապնդելի արարքներ թույլ տան, իսկ հարուրավոր ակցիայի մասնակիցների բերման են ենթարկել ու ամենամեծ խայտառակությունը` փորձում են խուլիգանություն կարել: Այո հենց սա է կոչվում ԿԵՂԾ ժողովրդավարություն: Այո հենց սա է կոչվում ԲՌՆԱՊԵՏՈւԹՅՈւՆ: Սա իրավական բեսպրեդել է»։
    17:01
    30.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Բերման ենթարկվածները Փաշինյանի հրաժարականն են պահանջում նաև ոստիկանական մեքենայից
    Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից բերման ենթարկվածները ոստիկանական մեքենայից ուղիղ եթերի միջոցով են շարունակել մասնակցել Դիմադրության շարժման պայքարին:
    16:56
    30.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Անհնազանդության ակցիաներից հետո քաղաքացիները վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ
    «Հայլուր»-ի թղթակից Էդգար Ղուշչյանը Ֆրանսիայի հրապարակում է, ակտիվիստներն այսօրվա անհնազանդության գործողություններից հետո այնտեղ են վերադարձել:
    16:50
    30.05.22
    Ավելին