Լրահոս
2022-05-31
-
ՔաղաքականՀոգով, սրտով և մտքով Երևանի Ֆրանսիայի հրապարակում եմ․ ԱշոտյանՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որ մասնակցում է Ռոտերդամում անցկացվող ԵԺԿ Քաղաքական համաժողովի աշխատանքներին, գրել է. «Հոգով, սրտով և մտքով Երևանի Ֆրանսիայի հրապարակում եմ, իմ պայքարի ընկերների և տասնյակ հազարավոր իմ հայրենակիցների հետ։ Ռոտերդամում ընթացող քաղաքական խոշորագույն իրադարձության ընթացքում՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության եռօրյա հավաքին, արդեն հասցրել եմ ելույթով հանդես գալ և խոսել հայ ժողովրդի արդար պայքարի մասին, Արցախի մասին, նիկոլական բռնաճնշումների և վայրագությունների մասին, եվրոպական կրկնակի ստանդարտների մասին։ Միամիտ չեմ, որ կարծեմ, թե աշխարհը մեզ կօգնի, երբ մենք ինքներս մեզ դեռ չենք օգնել։ Բայց իրատես եմ հասկանալու համար, որ երբ հայ ազգը որոշեց նորից գործոն դառնալ, իր հետ շատերը հաշվի կնստեն, և կվերադառնա երբեմնի հարգանքն ու գնահատանքը մեր հանդեպ։ Ոստիկանական այսօրվա բռնությունները ֆիզիկապես զգացել եմ ինձ վրա, վրաններում ձեր մռնչոցները իմն են, իմն են նաև ձեր ազգային միասնականությունն ու ոգին։ Երբե’ք ինձ այսքան միաձուլված չեմ զգացել իմ հողին, իմ ժողովրդին և նրա ճակատագրին, քան արյունալի պատերազմի, հետո՝ ընդհանուր վշտի, կուռ պայքարի և համազգային ցասման օրերին։ Վստահ եղեք, ձեր միասնական ձայնն այսօր լսելի էր եվրոպական քաղաքական հարթակում»։Ավելին10:5631.05.22 -
ՀասարակականՀրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհներըՄայիսի 27-ից 31-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 3 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 4 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:Ավելին10:4831.05.22 -
ՀասարակականՈղբերգական ավտովթար` Արմավիրի մարզումshamshyan.com-ը գրել է․ Երեկ՝ մայիսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 17-ամյա Արամ Բ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ընկել ու գլխիվայր հայտնվել ջրատարի մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, 16-ամյա Կարեն Խ.-ն մահացած վիճակում տեղափոխվել է «Վաղարաշապատ» բժշկական կենտրոն:Ավելին10:3931.05.22 -
ՀասարակականԻնչ որոշումների հիման վրա է վրանը տեղադրվել խոցելի, տեսանելի, թշնամու կրակի համար հասանելի հատվածում. ԱբրահամյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է.Ավելին10:3031.05.22 -
ՀասարակականՓրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերինՄայիսի 29-ից 31-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Լոռու մարզի Սպիտակ, Արարատի մարզի Արտաշատ, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Շիրակի մարզի Գյումրի, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 6 լորտու, 1 սահնօձ, 2 իժ, 2 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:Ավելին10:2031.05.22 -
ՔաղաքականԳագիկ Ջհանգիրյանը կատարում է խոստումը«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ ԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանը, տեսնելով, որ Ռուբեն Վարդազարյանը մերժում է իր առաջարկը՝ ինքնակամ հրաժարական տալու մասին, որոշել է նրա դեմ կարգապահական վարույթ հարուցել՝ լրատվամիջոցներից մեկին տված մի հարցազրույցի հիման վրա, որով, իբրև թե, Վարդազարյանը խախտել է դատավորի չեզոքության սկզբունքը։ Տևական ժամանակ այս տեղեկությունը կար, սակայն ԲԴԽ-ից ո՛չ հերքում էին, ո՛չ հաստատում, որ նման գործընթաց են նախաձեռնում։ Նշենք, որ ԲԴԽ-ն կարող է այդպիսի գործընթաց նախաձեռնել, եթե նման միջնորդության տակ ԲԴԽ 3 անդամի ստորագրություն լինի։ Երեկ այդ 3 անդամը գտնվեց, 3-ն էլ ԲԴԽ-ի գիտնական կոչվող անդամներն են՝ Գրիգոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, իսկ երրորդը՝ Դավիթ Խաչատուրյանը, որը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է, Հայաստանում «Բաց հասարակություններ հիմնադրամ-Հայաստան»-ի կամ, այսպես կոչված, «Սորոսի հիմնադրամի» տնօրենների խորհրդի նախկին նախագահը։ Ռուբեն Վարդազարյանը երեկ չպատասխանեց մեր զանգերին, ԲԴԽ անդամների հետ էլ խոսել չհաջողվեց, նրանցից ոմանք կա՛մ երկրում չէին, կա՛մ անհասանելի էին, կա՛մ մասնակցում էին դատավորներից մեկի հոգեհանգստի արարողությանը։ Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանն էլ ասաց, թե տեղյակ է, որ վարույթ է հարուցվել, սակայն մանրամասներին ծանոթ չէ, թե ինչ հիմքով են հարուցել։ Հարցին, թե ինչպես է գնահատում ԲԴԽ անդամների այս քայլը, Ազարյանն ասաց․ «Ես ի՞նչ իրավունք ունեմ գնահատական տալ, իրենց լիազորությունների սահմաններում են գործել ԲԴԽ-ի անդամ գիտնականները»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։Ավելին10:1031.05.22 -
ՀասարակականԾիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ էԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:Ավելին10:0031.05.22 -
ՔաղաքականՓողոցային պայքարին դեմ արտահայտվողները հայտնվել են Նիկոլ Փաշինյանի և պետության պաշտպանության ներքո«Հրապարակ» թերթը գրում է. «Ավելի քան մեկ ամիս ձգվող ընդդիմության փողոցային պայքարին դեմ արտահայտվողները հայտնվել են Նիկոլ Փաշինյանի և պետության պաշտպանության ներքո։ Իշխանական թիմից կան մարդիկ, որոնք պայքարի հենց սկզբից շուրջօրյա գրաֆիկով հետևում են պայքարին, ընդդիմությանը վարկաբեկող հայտարարություններ անում, ստատուսներ գրում, Փաշինյանին կրծքով պաշտպանում։ Մեր աղբյուրներն ասում են, որ նրանցից ամենաակտիվներին իշխանությունը հատուկ պաշտպանության տակ է առել. նրանց տների մոտ ՊՊԾ ծառայողները հերթափոխով ծառայություն են իրականացնում, ամենուր նրանց ուղեկցում են 7-ի տղերքը, որպեսզի նրանց հանկարծ չվնասեն։ Ցանկը մեծ է, բայց այստեղ իրենց պատվավոր տեղն ունեն պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Արփի Դավոյանը, Արթուր Հովհաննիսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, համատեղության կարգով ֆեյքերի ՊՈԱԿ-ի ղեկավար Տարոն Չախոյանը, և այլք։ Մեր աղբյուրներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանը ոչ այնքան անհանգստացած է նրանց անվտանգությամբ, որքան սրանով ցուցադրում է, որ իշխանությանը պաշտպանողները կլինեն իր հոգածության տակ և կդառնան առանձնաշնորհյալներ, իսկ դավաճանները կպատժվեն»։Ավելին09:4931.05.22 -
ՔաղաքականՈվքեր կլինեն ՔՊ վարչությունում և ովքեր դուրս կմնան«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սեպտեմբերի 18-ին, ինչպես հայտնի է, համագումար կանցկացնի՝ կուսակցության վարչության ընտրության օրակարգով։ Մայիսի 31-ը վարչության անդամության թեկնածուների առաջադրման վերջնաժամկետի օրն է։ Հիշեցնենք, որ գործող 21 հոգանոց վարչությունը դառնալու է 15 հոգանոց։ Մեր աղբյուրներն ասում են, որ հազիվ 40 թեկնածու առաջադրվի, մինչդեռ նախորդ անգամ 20 տեղի համար 65 հոգի էր պայքարում։ Հետաքրքրությունը մարել է ոչ միայն վարչության թվակազմի կրճատման, այլև այն պատճառով, որ ներսում կասկածներ ունեն, թե նախապես որոշված են կուսակցական վերնախավում տեղ գտնող անձինք՝ անգամ եթե առաջադրվեն, չեն ընտրվի։ Ոմանք արդեն պատկերացնում են, թե ովքեր կլինեն վարչությունում և ովքեր դուրս կմնան, բնականաբար՝ վարչության կազմում կլինեն Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, Ռուբեն Ռուբինյանը, Ալեն Սիմոնյանը, Արարատ Միրզոյանը, Տիգրան Ավինյանը, Արայիկ Հարությունյանը, Հակոբ Արշակյանը, Արփի Դավոյանը, Ռոմանոս Պետրոսյանը։ Երկրորդ կինը կլինի Նազելի Բաղդասարյանը։ Չի բացառվում, որ վարչության կազմում ընդգրկեն նաև գլխավոր ուսապարկ Վահագն Ալեքսանյանին։ Փաստացի, երկու-երեք տեղի համար է իրական մրցակցությունն ընթանալու, իսկ վարչությունում ընդգրկվելու մեծ ցանկություն ունեն Արսեն Թորոսյանը, Էդուարդ Աղաջանյանը և այլք։ Թորոսյանն անգամ մարզերով է անցել՝ փորձելով տեղի ՔՊ-ականների համակրանքը շահել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:Ավելին09:3931.05.22 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովԱվելին09:3031.05.22 -
ՀասարակականՄարիամ Փաշինյանը նոր լուսանկար է հրապարակելՎարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը` Մարիամ Փաշինյանը, ինստագրամյան իր էջում նոր լուսանկար է հրապարակել։Ավելին00:0531.05.22
2022-05-30
-
ԱշխարհԵրկրին սպասում է երկնաքարային փոթորիկ՝ ժամում հազարավոր երկնաքարերովԵրկրին սպասում է երկնաքարային փոթորիկ՝ ժամում հազարավոր երկնաքարերովԱվելին23:5530.05.22 -
ՀասարակականԴանակահարություն Խուդյակովի փողոցում. 22-ամյա երիտասարդին բերման ենթարկեցինՄայիսի 29-ին` ժամը 01:45-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 28-ամյա մի երիտասարդ: Նա հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով: Ոստիկանությունից «News.am»-ին հայտնում են, որ ոստիկանության Ավանի բաժանմունքի և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 00:10-ից 00:40-ն ընկած ժամանակահատվածում Խուդյակովի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել էր 22-ամյա երիտասարդը: Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ժամը 09.00-ին Գայի պողոտայում կասկածյալը հայտնաբերվել և բերման է ենթարկվել Ավանի բաժանմունք: Նրա մոտից հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:Ավելին23:4530.05.22 -
ԱշխարհՆյու Յորքի եկեղեցուց գողացել են 2 միլիոն դոլար արժողությամբ ոսկյա մասունքՆյու Յորքի եկեղեցուց գողացել են 2 միլիոն դոլար արժողությամբ ոսկյա մասունքԱվելին23:3030.05.22 -
ԱշխարհԻրաքի հյուսիսում հայտնաբերվել են 3400 տարեկան քաղաքի ավերակներՀնագետները Մոսուլ քաղաքի շրջակայքում հայտնաբերել են հնագույն քաղաքի պարիսպների և շինությունների ավերակներ, որը, ենթադրաբար, Միտաննի կայսրության ամենամեծ բնակավայրերից մեկն է եղել։ «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է ТАСС գործակալությունը։ Միտտանի տերությունը հին Մերձավոր Արևելքի քաղաքակրթություններից մեկն էր: Բնակչությունը կազմված էր խուռիներից և սեմիտներից։ Մայրաքաղաք Վաշշուկաննին գտնվում էր Սիրիայի ժամանակակից Սերեկանի քաղաքի տարածքում՝ Խաբուր գետի ակունքների մոտ։ Միտաննին հզորացել է մ.թ.ա. 16-րդ դարում խեթախուռիական դաշինքի կողմից Բաբելոնյան կայսրության պարտության արդյունքում։ Հետազոտողները 2018 թվականից պեղումներ են կատարում Մոսուլի ջրամբարի հատակում և այս ընթացքում հայտնաբերել են քաղաք՝ բրոնզեդարյան ժամանակաշրջանի պալատով: Շենքերը, ենթադրաբար, կառուցվել են Միտաննի տերության ժամանակ (մ.թ.ա. շուրջ 1550-1350)։ Չնայած այն հանգամանքին, որ քաղաքը ջրի տակ է եղել ավելի քան 40 տարի, պալատի պատերին պահպանվել են որմնանկարներ, իսկ հատակին՝ սեպագիր սալիկներ։ Հունվարին և փետրվարին՝ հերթական երաշտից հետո, հնագետները պեղումներ են սկսել և պալատից ոչ հեռու հայտնաբերել են քաղաքի՝ նախկինում անհայտ ավերակները։ Նրանք նաև գտել են քաղաքի պատերի ամբողջական հատվածներ, մի քանի բարձրահարկ շենքեր և 5 կերամիկական տարա, որոնցում եղել են հարյուր կավե աղյուսակներ։ Գիտնականները կարծում են, որ ճարտարապետությունը Միտաննի տերության ամենամեծ բնակավայրերից մեկի՝ Զահիկու քաղաքի մի մասն է։Ավելին23:1530.05.22 -
Արտաքին քաղաքականությունՈւկրաինայի Զինված ուժերը պարտադրել են վայրէջք կատարել հազվագյուտ ռուսական ուղղաթիռինՈւկրաինայի Զինված ուժերը պարտադրել են վայրէջք կատարել հազվագյուտ Մի-35ՄՍ ռուսական ուղղաթիռին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ուկրաինացի քաղաքագետ և լրագրող, Ուկրաինայի Վերին Ռադայի նախկին պատգամավոր Իգոր Մոսիյչուկը։ Այն կապի և կառավարման ուղղաթիռ է, որը նախատեսված է բարձրաստիճան պաշտոնյաներին տեղափոխելու համար։ Ուղղաթիռը մշակվել է ռուսական ռազմական հրամանատարության համար և արժե մոտ 36 մլն դոլար։ Իգոր Մոսիյչուկը գրառմանը կից հրապարակել է նաև ուղղաթիռի լուսանկարները։Ավելին23:0030.05.22 -
ՀասարակականՀայ ժողովրդի պայքարի մասին ճշմարտությունը պիտի հնչեցվի միջազգային հարթակներում․ ԱշոտյանՌոտերդամում մեկնարկող ԵԺԿ Քաղաքական համաժողովի մասնակիցներին բաժանվել է մեր կողմից պատրաստված անգլալեզու բուկլետ՝ Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին, գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Տեղեկությունները ընդգրկում են երեք բաժին. Արցախյան հիմնախնդիր Ոստիկանական վայրագություններ Քաղ. բանտարկյալներ։ Այս և այլ խնդիրների մասին խոսել եմ և խոսելու եմ ինչպես ելույթների, այնպես էլ նախատեսված հանդիպումների և առանձնազրույցների մակարդակում։ Հայ ժողովրդի պայքարի մասին ճշմարտությունը պիտի հնչեցվի միջազգային հարթակներում»։Ավելին22:4530.05.22