Լրահոս
Քաղաքական
21:15
30.05.22
283

Գետնին տապալված քաղաքացիներ, հրմշտոց՝ պատգամավորների հետ. ոստիկանությունն աննախադեպ ուժ է կիրառել

Այսօր ոստիկանությունը աննախադեպ ուժ է կիրառել Կառավարության երրորդ մասնաշենքի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիների և անձեռնմխելիություն ունեցող պատգամավորների նկատմամբ:

Տասնյակ կադրեր են հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները, կարմիր և սև բերետավորները գետնին տապալում ակտիվիստներին, ոտքով սեղմում գետնին ընկած քաղաքացիներին, հարվածում, հրում և փորձում խեղդել պատգամավորներին: Հրմշտոցի ժամանակ մի քաղաքացու ոտքն է կոտրվել, նրան տեղափոխել են հիվանդանոց:

Կեսօրին կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ իրավիճակը գերլարված էր: Ոստիկանությունը 111 բերման ենթարկված մասին է հայտնում:

Ընդդիմությունը տեղեկություն ունի, որ բերման ենթարկվածների նկատմամբ խուլիգանության հոդվածով քրեական գործեր են պատրաստվում: Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից հիվանդանոց է տեղափոխվել 4 մարդ, 3-ը ոստիկան է: