Լրահոս
Քաղաքական
20:40
30.05.22
214

Կոտրվածքներ, բերման ենթարկվածներ. Աժ պատգամավորներին թույլ չեն տվել մտնել կառավարության շենք

 

Դիմադրության շարժումը ժամը 11-ին Ֆրանսիայի հրապարակից էր գնացել Հանրապետության հրապարակ: Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու հունիսի 3-ին խորհրդարանական ընդդմիության՝ Արցախի ճակատագրի վերաբերյալ արտահերթ նիստին, ընդդիմադիր պատգամավորները որոշեցին առանձին-առանձին հանդիպել կառավարության անդամներին և հարցնել, թե ինչ են նրանք կարծում վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության մասին: