Լրահոս
2022-06-03
-
ՏարածաշրջանԼավրովը կմեկնի Անկարա․ Չավուշօղլուի հետ քննարկելու են ղարաբաղյան կարգավորման հարցըՌուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հունիսի 8-ին կմեկնի Անկարա, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Ավելին14:1503.06.22 -
ՔաղաքականԿապիտուլյանտները, դավաճաններն այսօր չեն գնալու ո՛չ Ֆրանսիայի հրապարակ, ո՛չ էլ՝ ԱԺ նիստերի դահլիճ. Արտակ ԶաքարյանՄեր բոլոր գիտակից քաղաքացիներին, հայրենատեր մարդկանց կոչ եմ անում, հնարավորության դեպքում անպայման միանալ այսօրվա հավաքին.Նման կոչ է արել ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ զաքարյանը ֆեյսբուքի իր էջում։ «Սիրելի հայրենակից, Կապիտուլյանտները, դավաճանները, հայրենավաճառները, անհայրենիքները, շողոքորթները, փողապաշտները, անաստվածներն ու անշրջելի տգետներն այսօր չեն գնալու ոչ Ֆրանսիայի հրապարակ, ոչ էլ ԱԺ նիստերի դահլիճ: Մեր բոլոր գիտակից քաղաքացիներին, հայրենատեր մարդկանց կոչ եմ անում, հնարավորության դեպքում անպայման միանալ այսօրվա հավաքին: Դրանով դուք ցույց եք տալու, որ աջակցում եք համաժողովրդական շարժման անունից արված հայտարարությանը: Այսինքն` ասելու եք, որ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում: Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խաթարումը։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ կոմունիկացիաների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքներով ու ՀՀ տարածքների հաշվին»,-գրել է նա:Ավելին14:1003.06.22 -
ԻրավականՀայաստանում անօրինական բնակվող օտարերկրյա քաղաքացիներ են հայտնաբերվելՀունիսի 2-ին քրեական ոստիկանության անօրինական միգրացիայի դեմ պայքարի, ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները ստուգայցեր կատարեցին Էրեբունի վարչական շրջանի հյուրանոցներում։ Հայտնաբերվեցին ու ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն ներկայացվեցին Հայաստանում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող մի խումբ օտարերկրյա քաղաքացիներ։ Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Նմանատիպ միջոցառումները շարունակական են։ `Ավելին14:0603.06.22 -
ԻրավականՄոսկվայի կենտրոնում սպանված հայազգի գործարարը հետախուզվում էր ՀՀ ոստիկանության կողմիցՄոսկվայի կենտրոնում անհայտ անձը կրակել և սպանել է 62-ամյա հայազգի գործարար Հովհաննես Կամարյանին, ով հետախուզվում էր ՀՀ ոստիկանության կողմից 35-104 հոդվածի երկրորդ մասով (շահադիտական նպատակով սպանություն նախապատրաստելը): Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։Ավելին14:0203.06.22 -
ԱրցախՌիա Նովոստիի կողմից հրապարակված նյութերից մեկում ամբողջապես չի ներկայացվել իմ միտքը․ Արտակ ԲեգլարյանՊարզաբանում՝ Ռիայի հետ իմ հարցազրույցի վերաբերյալ... Ռուսական Ռիա լրատվական գործակալությունը այսօր սկսեց հրապարակել հատվածներ օրեր առաջ ինձ հետ ունեցած ծավալուն հարցազրույցից: Հրապարակված նյութերից մեկում հետևյալ մեջբերումը ամբողջապես չի ներկայացրել իմ միտքը՝ թարգմանության տեխնիկական խնդիրներով պայմանավորված. «Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի շուրջ բանակցություններ են տարվում, շփումներ են իրականացվում, սակայն ներկայում տվյալ հարցում առաջընթաց չկա»: Ահա նյութի հղումը՝ https://ria.ru/20220603/priznanie-1792775242.html... Իրականում ես նկատի ունեի, որ Հայաստանի Հանրապետության հետ միշտ էլ շփումներ են իրականացվում Արցախի Հանրապետության ճանաչման հնարավորության շուրջ: Ուստի, կխնդրեի լրատվամիջոցներին այս պարզաբանումս հաշվի առնել տվյալ նյութը հրապարակելիս:Ավելին13:5103.06.22 -
Շոու բիզնեսԲուքինգհեմյան պալատը Լոնդոն մեկնած Քիմ Քարդաշյանին թույլ չի տվել մասնակցել թագուհու գահակալման 70-ամյակի խնջույքինԱյս օրերին երիտասարդ ընկերոջ հետ Լոնդոնում գտնվող Քիմ Քարդաշյանը ցանկացել է մասնակցել Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի գահակալման 70-ամյակի խնջույքին, գրում է Daily Mail-ը: Խնջույքի տոմս չստանալուց հետո, այժմ Քարդաշյանը փորձում է այլ տարբերակներով տոմսեր գտնել՝ ընդգծելով, որ դեմ չէ նույնիսկ, եթե դրանք VIP չլինեն: Քիմի ներկայացուցիչները նշել են, որ Քիմն ու Փիթը սիրում են թագավորական ընտանիքը և իսկապես ցանկանում էին լինել այդ հատուկ տոնակատարության մի մասը։Ավելին13:4603.06.22 -
ՀասարակականՄոր կողմից Դեբետ գետը նետված 2 տարեկան Արևը դուրս գրվեց հիվանդանոցիցԴեբետ գետից դուրս բերված Արևը դուրս գրվեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Հայտնում է ԲԿ մամուլի ծառայությունը։ «Երեխան տեղափոխվեց ՀՕՖ խնամքի կենտրոն»: Հիշեցնենք, որ 2-ամյա երեխային ապրիլի 25-ին գետն էր գցել 31-ամյա մայրը։Ավելին13:3603.06.22 -
ՏարածաշրջանԼավրովը հունիսի 10-ին կայցելի ԵրևանՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հունիսի 10-ին կայցելի Հայաստան ՝ մասնակցելու ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Վերջինիս խոսքո՝ Երեւանում կստորագրվի արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ անվտանգության հարցերի շուրջ՝ երկրների ներկայացուցիչների խորհրդակցությունների՝ 2022-2024 թթ. ծրագիրը:Ավելին13:3203.06.22 -
ՔաղաքականԻշխանությունը մտահոգված է, որ շատերը կմերժեն իրենց, ուստի ուզում են օրենքով պարտադիր դարձնել հանձնաժողովին ներկայանալը«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող ՔՊ-ում քննարկում են ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություն անելու հարցը, որով 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ներկայանալը պարտադիր կդառնա հրավիրվողների համար։ Հանձնաժողովում հասկանում են, որ իրենք կզրոյանան, եթե հրավիրված նախկին պաշտոնյաները չգան։ Իսկ առաջին մերժումն օրերս են ստացել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանից, ում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հրավեր էր ուղարկել։ Օսկանյանը պարզաբանել է, թե ինչու է որոշել չգնալ քննարկմանը։ Համոզված չէ, որ հանձնաժողովի նպատակներն անկեղծ և ազնիվ են։ Առավել ևս, թե հանձնաժողովը կարող է արդար լինել և օբյեկտիվ եզրահանգման գալ։ Իսկ իր պատասխաններից եզրակացությունը կարող է լինել միայն այն, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններին, դրանց բովանդակությանը տիրապետելու, չարհամարհելու և հմուտ ու ճիշտ դիվանագիտություն վարելու դեպքում պատերազմ պարզապես չէր լինի։ «Նույնը կարելի է ասել այսօրվա իրավիճակի մասին՝ ճիշտ և հմուտ դիվանագիտություն վարելու դեպքում հնարավոր է առանց պատերազմ հրահրելու, հենց միջազգային հանրության աջակցությամբ խուսափել Արցախը ԼՂԻՄ սահմաններով Ադրբեջանի կազմում ճանաչելու, Հայաստանի ինքնիշխան տարածքից որևէ հատված Ադրբեջանին տալու և Սյունիքում Ադրբեջանին հաղորդակցային միջանցք տրամադրելու՝ Հայաստանի վրա Թուրքիայի և Ադրբեջանի կողմից բանեցվող ճնշումներից», - ասված է Վարդան Օսկանյանի մեկնաբանությունում։ Բանն այն է, որ օրենքը չի պարտադրում, որ հրավիրյալները ներկայանան քննիչ հանձնաժողով։ Օրինակ, ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովին Յուրի Խաչատուրովը չներկայացավ։ Իշխանությունը մտահոգված է, որ այս իրավիճակում շատերը կմերժեն իրենց, ուստի ուզում են օրենքով պարտադիր դարձնել հանձնաժողովին ներկայանալը»։Ավելին13:2503.06.22 -
ՔաղաքականՈրոշ ՔՊ-ականների վոյաժները սկսել են նյարդայնացնել թիմին«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ ՔՊ-ականների վոյաժները սկսել են նյարդայնացնել թիմին։ Որպես կանոն, ընտրյալների խումբ կա, որոնք երկրից երկիր են շրջում հարկատուներիս հաշվին, իսկ մյուսները զրկված են դրանից։ Վերջին օրերին բամբասանքի կիզակետում են Նարեկ Զեյնալյանն ու Լուլուն՝ Լուսինե Բադալյանը, որոնք բյուջեի հաշվին 10 օրով մեկնել են Երուսաղեմ, թե ինչ առաքելությամբ՝ անգամ թիմակիցները չգիտեն։ ԱԺ նախագահի կարգադրության մեջ նշվում է միայն․ «Բարեգործական ծրագրի շրջանակներում 2022 թվականի մայիսի 26-ից հունիսի 4-ը Երուսաղեմ (Իսրայել) գործուղել Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանին և Ազգային ժողովի պատգամավոր Լուսինե Բադալյանին»: Նշենք, որ ամենահաճախ գործուղում գնացող պատգամավորների շարքում են Արուսյակ Ջուլհակյանը, Ծովինար Վարդանյանը, Հասմիկ Հակոբյանը, Էդուարդ Աղաջանյանը, Արման Եղոյանը, Ռուբեն Ռուբինյանը, Վլադիմիր Վարդանյանը և էլի մի քանիսը»։Ավելին13:1703.06.22 -
ԱշխարհԱՄՆ-ում եկեղեցու մոտ տեղի ունեցած հրաձգությունը 2 կանանց կյանք է խլելԱՄՆ Այովա նահանգի Էյմս քաղաքի եկեղեցու մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով 2 կին է զոհվել: Մահացած են գտել նաև ենթադրյալ հրաձիգին: Այս մասին հայտնում է Des Moines Register պարբերականը՝ հղում անելով ոստիկանությանը: Շերիֆ Նիկոլաս Լեննի խսքով՝ կասկածյալը վերջ է տվել իր կյանքին: Կրակոցներն արձակվել են հինգշաբթի երեկոյան՝ եկեղեցու ավտոկայանատեղիում: Նշվում է, որ այդ ժամանակ եկեղեցում հարյուրավոր ուսանողների մասնակցությամբ միջոցառում է անցկացվել:Ավելին13:1103.06.22 -
ՔաղաքականԱրթուր Վանեցյանն այսօր նախատեսված արտահերթ նիստին չի մասնակցի, բայց կլինի ԱԺ շենքի մոտ․ Սոս ՀակոբյանԱզգային ժողովում այսօր ընդդիմադիր խմբակցությունների մասնակցությամբ արտահերթ նիստ է նշանակվել: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ԱԺ շենք չի մտնի: Այդ մասին MediaHub․am-ի հետ զրույցում ասել է «Հայերնիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։ «Պարոն Վանեցյանը նիստին չի մասնակցի, բայց նա ԱԺ շենքի առջև հավաքված քաղաքացիների կողքին կլինի», - նշել է Հակոբյանը:Ավելին13:0903.06.22 -
ՀայաստանԱդրբեջանի և Հայաստանի երիտասարդության ներկայացուցիչները կհանդիպեն Ստրասբուրգում. Ֆրանսիայի դեսպանԱդրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսն ուրբաթ օրը հայտնել է, որ հաջորդ շաբաթ Ստրասբուրգում կկայանա խաղաղ գործընթացին մասնակցելու նպատակով ադրբեջանցի և հայ երիտասարդների ներկայացուցիչների հանդիպումը։ «Ադրբեջանի երիտասարդության տասը ներկայացուցիչներ հունիսի 6-10-ը կայցելեն Ստրասբուրգ։ Նրանք այնտեղ հանդիպում կանցկացնեն Ֆրանսիայի, Գերմանիայի և Հայաստանի երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հետ։ Հիմնական նպատակը մասնակցությունն է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին։ Այս նախաձեռնությունը քննարկվել է Բրյուսելում և համաձայնեցվել է անցյալ տարվա դեկտեմբերին կայացած առաջնորդների հանդիպմանը»,- ասել է դեսպանը։Ավելին13:0303.06.22 -
ԱշխարհԿոլումբիայի հիվանդանոցում վերելակի ընկնելու հետևանքով 5 մարդ է տուժելԿոլումբիայի հյուսիսում՝ Սանտա-Մարտա քաղաքի հիվանդանոցում վերելակի ընկնելու հետևանքով տուժել է 5 մարդ: Այս մասին հայտնում է El Heraldo թերթը: Շենքի հիմնական վերելակներից մեկը վթարվել է և զգալի բարձրությունից ընկել մինչև առաջին հարկ: Տուժածներից 4-ը հիվանդանոցի պացիենտներն են, մեկը՝ բուժքույր: Բոլորին օգնություն է ցուցաբերվել:Ավելին12:5903.06.22 -
ՀայաստանԱրմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ու գերիների վերադարձի հարցերըՀունիսի 3-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առընչվող հարցեր, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել ԵՄ-ի դերակատարությունը: Կողմերը հատուկ անդրադարձ են կատարել առկա հումանիտար խնդիրներին, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման խնդրին:Ավելին12:5603.06.22 -
ԱշխարհՀրդեհ, պայթյուններ Հնդկաստանի քիմիական գործարաններից մեկում. կան տուժածներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹՀնդկաստանի արևմտյան Գուշարաթ նահանգի Deepak Nitrite ընկերության քիմիական գործարանի տարածքում տեղի է ունեցել սաստիկ հրդեհ, որին հաջորդել են պայթյունները: Այս մասին հայտնում է Press Trust of India թերթը՝ հղում անելով տեղի իշխանություններին: Հաղորդվում է 7 տուժածի մասին: Նրանք բոլորն աշխատողներ են: Մոտակայքում բնակվող 700 անձինք տեղափոխվել են անվտանգ վայր: Նշվում է, որ պայթյունները լսվել են մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Deepak Nitrite ընկերությունն արտադրում է քիմիական ապրանքներ, այդ թվում՝ ագրոքիմիկատներ, ներկանյութեր, կաուչուկ, դեղագործական նյութեր և այլն:Ավելին12:5203.06.22 -
Իրավական22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է պատճառել համագյուղացունՀունիսի 3-ին, ժամը 01.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած, արնահոսող վերքերով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա երիտասարդ: Հիվանդանոցում նա հայտնել է, որ դեպքի հանգամանքները չի հիշում: Ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 2-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Արծվաբերդ բնակավայրում չորս համագյուղացիների միջև վիճաբանություն-ծեծկռտուք է եղել, որի ընթացքում 22-ամյա երիտասարդը կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է պատճառել 30-ամյա երիտասարդին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 22-ամյա երիտասարդը ներկայացվել է Բերդի քննչական բաժին՝ հարցաքննության:Ավելին12:4603.06.22 -
ԱշխարհTesla-ն մինչև սեպտեմբերի 30-ը կներկայացնի մարդանման ռոբոտի նախատիպԷլեկտրական մեքենաներ արտադրող ընկերության հիմնադիր Իլոն Մասկը Twitter-ի իր էջում գրել է, որ ընկերությունը մինչև սեպտեմբերի 30-ը կներկայացնի մարդանման Optimus ռոբոտը։Ավելին12:4403.06.22 -
ԻրավականԵրեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրանք է առաջադրվել 11 անձիՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է՝ 2015-2018թթ. ընկած ժամանակահատվածում օտարերկրյա քաղաքացի հանդիսացող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի մանկահասակ երեխաների որդեգրումների գործընթացում ներպետական մարմինների աշխատակիցների կողմից թույլ տրված պաշտոնեական անփութության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, երեխաների առք ու վաճառքի, փողերի լվացման դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննված քրեական գործով 11 մեղադրյալի մասով նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Երևան քաղաքի բնակչուհին, ով երկար տարիներ աշխատել է իտալական մի շարք ընկերություններում և հանդիսացել նշված ընկերությունների հայաստանյան ներկայացուցիչը, օտարերկրյա քաղաքացիների խնամքին հանձնելու նպատակով երեխաների վաճառք իրականացնելու համար, ստեղծել է կազմակերպված հանցավոր խումբ, որի կազմում ընդգրկել է տարբեր բնագավառներում և պետական տարբեր կառույցներում աշխատող անձանց, ովքեր իրենց գործողություններով օժանդակել են երեխաների ապօրինի որդեգրման գործընթացին: Քննությամբ պարզվել է հանցավոր խմբի անդամների ինքնությունը, ողջ շղթան, նրանցից յուրաքանչյուրի դերակատարումը, երեխաների ապօրինի որդեգրման մեխանիզմը: Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սկսած 2005թ. նոյեմբերից՝ օտարերկրյա պետությունում հավատարմագրված և օտարերկրյա որդեգրումներով զբաղվող ընկերություններից, դրանց աշխատակիցներից, ինչպես նաև անմիջապես որդեգրման համար դիմած անձանցից գումարներ են փոխանցվել ՀՀ-ում նշված ընկերությունների ներկայացուցչի գործառույթներն իրականացնող, Իտալիայի Հանրապետության քաղաքացիների համար արտերկրերում որդեգրման գործընթացներ նախաձեռնող և իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչ՝ Երևանի նշված բնակչուհուն։ Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ հիշյալ կազմակերպություններն իրենց գործունեությունը ծավալել են Եվրոպայի և Ասիայի տարբեր երկրներում, իրենց կայքէջում հրապարակել տեղեկություններ՝ նշելով նաև յուրաքանչյուր տարածաշրջանից կամ երկրից որդեգրումների համար սահմանված վճարները, այսպես կոչված «ծախսերը», իսկ ամենաբարձր վճարները նախատեսված են եղել ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների համար՝ 15.000-25.000 եվրոյի չափով: Հայազգի երեխաների որդեգրելու ցանկություն ունեցած իտալացիները դիմել են նշյալ կազմակերպություններին, ներկայացրել երեխայի՝ իրենց նախընտրած սեռը և այլ հատկանիշներ, որից հետո լրացրել և ներկայացրել են անհրաժեշտ դիմում ու այլ փաստաթղթեր, կատարել սահմանված վճարները, որից հետո Հայաստանում որդեգրում նախաձեռնելու պրոցեսն իրագործող հիշյալ անձը, իր հանցակիցների հետ, ստանձնել է իր կողմից մշակված սցենարով որդեգրման գործընթացը: Այսպես. ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից (ՔԿԱԳ) ստանալով օտարեկրացիների կողմից որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ տվյալներ՝ դրանք հասանելի է դարձրել վերոհիշյալ կազմակերպությունների և որդեգրող թեկնածուների համար, այնուհետև Հայաստանում ընդունել և ուղեկցել է նրանց, կազմակերպել վերջիններիս տեսակցությունները երեխաների հետ, ինչպես նաև իրականացրել նրանց անունից հայցադիմումների և անհրաժեշտ փաստաթղթերի թարգմանությունները հայերեն լեզվով, դրանք ներկայացրել դատարան, կատարել անհրաժեշտ պետտուրքերի համար նախատեսված վճարումները, մասնակցել դատական նիստերին՝ իբրև թարգմանիչ, իսկ որդեգրման գործընթացն իր կողմից հաջողությամբ ավարտելուց հետո երեխային, որդեգրող օտարերկրացիների հետ, ճանապարհել է Հայաստանից: Որդեգրման այդ պրոցեսի համար, արտաքուստ իբրև ծախսեր նախատեսված վճարները, իսկ իրականում իբրև յուրաքանչյուր երեխայի վաճառքի համար նախատեսված 15.000-25.000 եվրո գումարները, ստացել է բանկային փոխանցումների միջոցով կամ առձեռն՝ ինչպես կազմակերպություններից, այնպես էլ որդեգրողներից, որն ընդհանուր առմամբ, 15 տարիների ընթացքում, կազմել է ավելի քան 1.200.000 եվրո: Հավելենք, որ Երեխաների որդեգրման միջնորդական գործունեություն (համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 115-րդ հոդվածի, այսինքն` որդեգրել ցանկացող անձանց անունից և նրանց շահերից բխող այլ անձանց կողմից իրականացվող` երեխաներ ընտրելուն և որդեգրման հանձնելուն ուղղված յուրաքանչյուր գործունեություն) չի թույլատրվում: Այս ամենին զուգահեռ պարզվել է նաև, որ Հայաստանում ապօրինի որդեգրումներով զբաղվող հիշյալ անձը, երկարամյա գործունեության բերումով, ստեղծել է իր հանցավոր գործողություններում ակտիվ դերակատարում ունեցող հանցակիցների շղթա՝ բաղկացած ինչպես որդեգրումների բնագավառում որոշակի գործառույթներ իրականացնող պետական մարմիններից, այնպես էլ՝ ծննդօգնության բնագավառում գործունեություն իրականացնող բուժհաստատության աշխատակիցներից, և ձևավորելով ընկերական, մտերիմ հարաբերություններ, օգտագործելով նրանց հնարավորությունները՝ վերջիններիս ծառայեցրել է որդեգրման գործընթացն ավելի արագ և դյուրին իրականացնելուն, այդ պրոցեսում հնարավոր խոչընդոտները վերացնելուն: Մասնավորապես՝ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության և միջազգային պարտավորությունների ապահովման բաժնի պետն անխոչընդոտ տրամադրել են որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ հետաքրքրող ամբողջ տեղեկատվությունը, հետորդեգրման հաշվետվությունները երեխաներին ընդունած երկրներից օտար լեզվով ստանալուց հետո չեն կազմակերպել դրանց հայերեն թարգմանությունները, որի արդյունքում ակնհայտ է դարձել, որ այդ հաշվետվություններն ընդունելը կրել է զուտ ձևական բնույթ: Ներկայացված յուրաքանչյուր իտալացու համար մշտապես կազմվել և Արդարադատության նախարարի հաստատմանն են ներկայացրել դրական եզրակացություններ և, չունենալով այդպիսի գործառույթ կատարելու իրավասություն, իրականացրել են որդեգրման ենթակա երեխաների և որդեգրող անձի տվյալների համադրում, որոշ դեպքերում շրջանցել են նաև որդեգրման պրոցեսի կողմերի առերես հանդիպումների պահանջը և իտալացիների դիմումներն ընդունել են Իտալիայից՝ առանց երեխային նրանց կողմից փաստացի տեսակցելու: Ավելին, «Երևանի «Մանկան տուն»» ՊՈԱԿ-ի տնօրենն իր հերթին տրամադրել է հաստատությունում գտնվող երեխաների վերաբերյալ տեղեկություններ, վերացրել որդեգրման կազմակերպմանը հասնելու ճանապարհին հնարավոր խոչընդոտները, ճանապարհ հարթել օտարերկրացի որդեգրողների համար՝ կոնկրետ երեխաներին փաստացի չտեսակցած և չայցելած ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց տվյալները տրամադրել է վերադասին և հայտնել, որ այդ երեխաներին նրանցից որդեգրելու ցանկություն ոչ ոք չի հայտնել, իսկ որոշ դեպքերում երեխաների առողջական վիճակը ներկայացրել է հնարավոր բարդացած՝ փորձելով որդեգրողի մոտ չեզոքացնել երեխային որդեգրելու ցանկությունը, հետին ամսաթվով փաստաթղթեր կազմելու միջոցով խոչընդոտել է ՀՀ քաղաքացիների կողմից երեխաների որդեգրմանը: Բացի այդ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը, ՀՀ քաղաքացիների կողմից որդեգրման գործընթացին արհեստականորեն միջամտելով, այն է՝ որոշ դեպքերում որդեգրող զույգի տարիքի ու երեխայի տարբերության հաշվարկներում նրանց մոլորեցնելով, համապատասխան ցուցակում առողջ կամ բուժելի առողջական խնդիրներով երեխաների բացակայության մասին տեղեկություններ տրամադրելով և նույն այդ երեխաներին ներկայացնելով իբրև հիվանդ՝ իր հերթին նպաստել և օժանդակել է հայազգի երեխաներին որդեգրման անվան տակ օտարերկրացիներին վաճառելու գործընթացին: Բազմաթիվ դեպքերում «Երևանի «Մանկան տուն»» ՊՈԱԿ-ի տնօրենին է տրամադրել ՀՀ քաղաքացի հանդիսացող, որդեգրել ցանկացող, այդ թվում՝ երբևէ հիշյալ կազմակերպություն չայցելած անձանց տվյալները, որոնք անհրաժեշտության դեպքում վերջինիս կողմից ներկայացվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և, ՀՀ քաղաքացիների կողմից այդ երեխաներին որդեգրելու ցանկություն չհայտնելու վերաբերյալ պատրանք ստեղծելու նպատակով, ներկայացրել է իբրև որդեգրման ենթակա երեխաներին այցելած և որդեգրելու ցանկություն չհայտնած անձինք: Միաժամանակ պարզվել է, որ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրենը, փոխտնօրենը և բժիշկը կազմակերպել են ծննդատուն դիմած թիրախային խմբերի՝ արտաամուսնական հարաբերություներից հղիացած կամ անձնական ու ընտանեկան տարբեր պատճառներով հղիությունն արհեսատականորեն ընդհատելու ցանկություն ունեցած հղիների՝ մտացածին պայմաններով վաղաժամ ծննդաբերությունները: Վաղաժամ ծննդաբերությունները կանխելու նպատակով պատշաճ բուժմիջամտություն կազմակերպելու փոխարեն «ընդառաջ են գնացել հղիների՝ վաղաժամ ծննդալուծվելու խնդրանքին». ծննդաբերությունը խթանող դեղերով ու շտապօգնության կեղծ կանչերով ընդունել են նրանց և իրականացրել ծննդալուծումները, ինչի արդյունքում նորածինները ծնվել են բարդացած առողջական խնդիրներով՝ այդ կերպ չեզոքացնելով ՀՀ քաղաքացիների կողմից նորածինների որդեգրումը, ապահովելով օտարերկրացիների կողմից որդեգրման հնարավորությունը: Հիշյալ ընկերության փոխտնօրենն իր հերթին կազմել է այդ երեխաների էպիկրիզները, հավաքագրել նրանց մանկատուն տեղավորելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և երեխաներին տեղավորել մանկատանը: Որոշ դեպքերում էլ երեխայի խնամքը ծնողի կողմից ստանձնելու ցանկությունը բացառել են՝ երեխաներին ներկայացնելով առողջական լուրջ խնդիրներով կամ անխուսափելի հաշմանդամություն կրողներ: Քննությամբ պարզվել է նաև, որ երեխաների որդեգրումը կազմակերպող և իրականացնող վերոհիշյալ անձը Կազմակերպություններից և իտալացի որդեգրողներից երեխաների վաճառքի գումարը կազմող դրամական միջոցները ստացել է նաև որդեգրման գործընթացում թարգմանություններ կատարող իր ծանոթի միջոցով, ով գրավոր և բանավոր թարգմանություններ կատարելուց զատ համաձայնել է օժանդակել երեխաների փաստացի վաճառքն իրականացնելն ավարտին հասցնելուն՝ իր հաշվեհամարին ստանալով երեխաների որդեգրման համար փոխանցվող գումարները: Բացի այդ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետը, ով ևս տարիներ շարունակ ճանաչել է մանուկների որդեգրմամբ զբաղվող հիշյալ անձին և նրա հետ ունեցել մտերիմ հարաբերություններ, այդ հարաբերությունների տակ քողարկված անձնական շահագրգռվածությամբ պայմանավորված, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ ցուցում տալով «Գյումրու «Երեխաների տուն»» ՊՈԱԿ-ի տնօրենին արգելել երեխաներին իրենց կենսաբանական ընտանիքներին վերադարձնելու նախաձեռնությամբ հանդես եկող հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետագա մուտքը մանկատուն, թույլ տվել աշխատակիցներին միմյանց փոխարեն հասնալիություն ունենալ համապատասխան էլեկտրոնային համակարգում առկա տեղեկատվությանը: Ցուցաբերած անընդունելի վարքագծի հետևանքով նույն բաժնի աշխատակցուհին իր հերթին անփութություն է դրսևորել աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ՝ հնարավոր դարձնելով բացառապես իրեն թույլատրված և իր կողմից շահագործման ենթակա օգտատիրոջ անունից կասեցնել համակարգում կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաներից մեկի տվյալները: Վերոհիշյալ բաժնի պետը հնարավորություն է ընձեռել նաև տիրապետել այնպիսի տվյալների, որոնց՝ որդեգրմամբ շահագրգիռ նշված անձը տիրապետելու իրավասություն չի ունեցել. արդյունքում՝ երեխաների վերաբերյալ տվյալներ են տրամադրվել օրենքով սահմանված կարգի խախտմամբ և դրանց՝ ժամանակից շուտ տիրապետելու արդյունքում որդեգրմամբ զբաղվող անձը հնարավորություն է ստացել արագացնել օտարերկրյա քաղաքացիների կողմից որդեգրման անվան ներքո ՀՀ քաղաքացի երեխաների վաճառքը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերոգրյալ կազմակերպությունների ներկայացուցչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետին և միջազգային պարտավորությունների ապահովման բաժնի պետին՝ 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, «Երևանի «Մանկան տուն»» ՊՈԱԿ-ի տնօրենին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետին, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրենին, փոխտնօրենին և բժշկին և թարգմանչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետին՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նույն բաժնի աշխատակցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին12:3903.06.22