Լրահոս

2022-06-03
  • Img default alt hy
    Հասարակական
    Ալեքս Գևորգյանի՝ Կոմիտասի ստեղծագործությունների մշակումները՝ անվանի երաժիշտների հետ
    Հունիսի 10-ին, ժամը 20:00-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի կունենա 12-ամյա դաշնակահար, երաժիշտ Ալեքս Գևորգյանի դեբյուտային ալբոմի շնորհանդես-համերգը։ «Լուս Ա» անվանումով ձայնասկավառակում ներկայացված են Կոմիտասի յոթ ստեղծագործությունների՝ Ալեքս Գևորգյանի մշակումները։ Մի քանի ստեղծագործություններ Ալեքսը կատարում է անվանի երաժիշտների հետ համատեղ՝ Արտո Թունջբոյաջյան, Արտյոմ Մանուկյան, Միքայել Ոսկանյան, «Տիեզերք» բենդ։ «Լուս Ա»-ն 12-ամյա Ալեքսի շուրջ չորս տարվա աշխատանքի արդյունքն է։ Ալեքս Գևորգյանն ուսանում է Պ․Ի․ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում՝ Հասմիկ Անչարակյանի դասարանում։ Ալեքսի ուսուցիչներն են նաև ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյանը և անվանի կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը։
    18:01
    03.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում ճակատ ճակատի բախվել են ավտոբուսն ու Ford-ը, կա վիրավոր
    Երեկ՝ հունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Թբիլիսյան անցուղի թիվ 22 հասցեի դիմաց ճակատ-ճակատի բախվել են Արմավիրի մարզի բնակիչ՝ 62-ամյա Նորիկ Ե-ի վարած «Ժոնգ Տոնգ» մակնիշի ավտոբուսն ու Երևանի բնակիչ՝ 59-ամյա Անդրանիկ Ք-ի վարած Ford մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ford-ի վարորդը մարմնական վնասածքներով տեղափոխվել է «Միքայելյան» վիրաբուժության կենտրոն։ Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և շահագործվում է որպես քաղաքային տրանսպորտ
    17:59
    03.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Դիմադրության» շարժումը շրջափակեց Կառավարության բոլոր մուտքերը
    "Դիմադրությունը" շրջափակել է Կառավարության շենքի բոլոր մուտքերը
    17:55
    03.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պսիխոպատ, հերիք է խաբես հայ ժողովրդին․ Խաչիկ Գալստյանի գրառումը
    Ուրեմն բացում ենք մեկ տարի առաջ ՀՀ ընտրողներին ներկայացված ՔՊ (Քայլող պարազիտներ) նախընտրական ծրագիրն ու Արցախի հիմնախնդիր բաժնում կարդում ենք․ 📌Այն փաստը, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների և զանգվածային ոճրագործությունների հետևանքով հայաթափվել են Արցախի բոլոր այն տարածքները, որտեղ հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն, մատնանշում է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո։ ❗Մեկ տարի անց փաստում ենք, որ քայլարածները հրաժարվում են միանալ Աժ հայտարարությանը, որտեղ նշվում է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ 📌Մեկ տարի առաջ քայլարածները ժողովրդին խոստանում էին, որ Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը պետք է հիմնվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման վրա՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով: ❗Մեկ տարի անց փաստում ենք, որ քայլարածները Աժ ամբիոնից ինքնամոռաց գոչում են, որ Արցախը ապագա կարող է ունենալ Ադրբեջանի կազմում։ 📌Մեկ տարի առաջ, քայլարածները ժողովրդին խոստանում էին, որ բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը։ ❗Մեկ տարի անց Քայլող Պարազիտները արհամարհում են դեօկուպացիայի վերաբերյալ Արցախի Խորհրդարանի ընդունած օրենքն ու մերժում են այդ օրակարգով ընդդիմության նախաձեռնությունները։ ⚡Դեռ ավելին, Արցախի ու Հայաստանի նորանոր տարածքներ հայտնվում են թշնամու ձեռքում։ ⚡Դեռ ավելին, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունք ձևակերպումը վերածվում է Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքների։ ⚡Դեռ ավելին, թուրքն ու ադրբեջանցին քայլարածների համար դառնում են բարեկամներ, ես ու հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ հռչակվում են ներքին թշնամիներ։ ❗ՊՍԻԽՈՊԱՏ, ՀԵՐԻՔ Է ԽԱԲԵՍ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ։
    17:47
    03.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    ԱԺ անվտանգության աշխատակիցները խոչընդոտում են ընդդիմադիր պատգամավորների մուտքը նիստերի դահլիճ
    Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած արտահերթ նիստը չկայացավ։ ԱԺ մեծամասնություն կազմող ՔՊ խմբակցությունը չներկայացավ նիստին։
    17:44
    03.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վախենալով սեփական ժողովրդի հետ առերեսումից, կապիտուլյանտը կրկին թուլավարի փախավ. Արմեն Աշոտյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Իմանալով, որ տասնյակ հազարավոր ցուցարարներ իջնում են դեպի Կառավարության տուն եւ վախենալով սեփական ժողովրդի հետ առերեսումից, կապիտուլյանտը կրկին թուլավարի փախավ։ Բայց շուտով նա մնալու է օրենքի, ժողովրդի եւ Աստծի հետ դեմ առ դեմ։
    17:29
    03.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    «Սալամ, Քելբաջար». Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանի գրառումը
    «Սալամ, Քելբաջար»: Նման գրառմամբ Twitter -ի իր էջում հանդես է եկել Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը: Գրառմանը կից դեսպանը հրապարակել է Ադրբեջանի կողմից օկուպացված ԼՂՀ Քարվաճառի շրջանի լուսանկարը՝ որում պատկերված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցված մայրուղին:
    17:18
    03.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հասարակական կազմակերպություններն իրենց աջակցությունն են հայտնում ընդդիմադիր խմբակցություններին. Իշխան Սաղաթելյան
    Իշխան սաղաթելյանն իր ՖԲ էջում հրապարակել է բոլոր այն Հ/Կ-ների անունները, որոնք իրենց աջակցությունն են հայտնում ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆԸ Հասարակական կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնում ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին։ Այսօր հայ ժողովուրդն՝ Արցախում և Հայաստանում, կանգնած է լրջագույն գոյաբանական մարտահրավերի առջև։ Օրեցօր խորանում է ստեղծված անվտանգային, սոցիալ-տնտեսական և հոգևոր-մշակութային ճգնաժամը։ Հանրային պառակտման, անհանդուրժողականության և խորացող ատելության մթնոլորտը կասկածի տակ է դնում է Հայաստանի կայուն զարգացման հեռանկարը, խաթարում հանրային և պետական ինստիտուտների բնականոն գործունեությունը։ ՀՀ իշխանությունների՝ Արցախի ինքնորոշման իրավունքի հրաժարման հետևանքով վտանգված է հայ ժողովրդի մի հատվածի անգամ կյանքի իրավունքը, Հայաստանի ողջ անվտանգային համակարգը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր հանրային կյանքի տարբեր ոլորտները, ինչպես նաև մարդու, միջազգային իրավունքների պաշտպանությունն ու պահպանությունը եղել են քաղաքացիական հասարակության օրակարգային խնդիրներ, մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, կիսում ենք «Հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հայտարարության մեջ արտացոլված սկզբունքները և հայտնում մեր աջակցությունը։ Հայտարարությունը բաց է միանալու համար։ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅԱՆԸ ՄԻԱՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅՈւՆՆԵՐ «ՈւՆԻՍՈՆ» ՀԿ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՆԵՐԻ ՄԻՈւԹՅՈւՆ» ՀԿ «ՋԵՐՄԻԿ ԱՆԿՅՈւՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ «ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ՄԻՈւԹՅՈւՆ» ՀԿ «ՁԱՅՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈւԹՅՈւՆ» ՀԿ «ԱԶԳԱՅԻՆ ԳՎԱՐԴԻԱ» ՀԿ «ՀԱՅՐԵՆԻՔԻ ՎԱՀԱՆ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ՄԻՈւԹՅՈւՆ» ՀԿ «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԻՈւԹՅՈւՆ» ՀԿ «ԻՐԱՎՈւՆՔԻ և ԱՐԺԵՔՆԵՐԻ ԳԵՐԱԿԱՅՈւԹՅՈւՆ» ՀԿ «ՎԵՐԱԴԱՐՁ» ՀԿ «ՀՐԱԴԱԴԱՐ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՈՐՍՏԻ ՑԱՎ» ՀԿ «ԱՐԾԻՎ 30 ԱՐԱՐԱՏ» ՀԿ «ՖԻԴԱՅԻՆԵՐ» ՀԿ ԵԿՄ ՆՈՐ ՆՈՐՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈւՆՔ «ԳԵՆԵՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄ «ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱ» ՀԿ «ԱԶԱՏ ՄԻՏՔ և ԱԶԱՏ ԽՈՍՔ» ՀԿ «ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՁԱՅՆ» ՀԿ «ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ» ՀԿ «ՊԱՏՐԻՈՏ ԴԱՇԻՆՔ» ՀԿ «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԿՈՄԻՏԵ» ՀԿ «ՀԱՆՈւՆ ԳՈւԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀԻ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ «ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆՆԵՐ» ԵՐԿՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ՄՇԱԿՈւԹԱՅԻՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ «ԱԱԾ ՊԱՀՍԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ՄԻՈւԹՅՈւՆ» ՀԿ «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ և ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԿՐԹՈւԹՅՈւՆ և ՈւՍՈւՄՆԱՌՈւԹՅՈւՆ ՈՂՋ ԿՅԱՆՔԻ ԸՆԹԱՑՔՈւՄ» ՀԿ «ՄԵՆՔ- ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆՈՐԱՐԱՐՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ «ԵՐԻՏԱՍԱՐԴՈւԹՅՈւՆԸ ՀԱՆՈւՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ՀԿ «ԲԱՑ ԴՌՆԵՐ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅՈւՆ «ԷՐԵԲՈւՆԻ» ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ «ՊԱՌԼԱՄԵՆՏԱՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ «ԱՐՄԲՐԵՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲՐԵՆԴՆԵՐԻ ՄԻՈւԹՅՈւՆ/ «ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ «ԱՐԵՒՄՏԱՀԱՅՈՑ ՀԱՐՑԵՐԻ ՈւՍՈւՄՆԱՍԻՐՈւԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ «ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈւԹՅՈւՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՁԱՅՆ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ-ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈւԹԱՅԻՆ ՀՒՄՆԱԴՐԱՄ»
    17:03
    03.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պետություն, լեզվի մասին օրենք, Լեզվի պետական տեսչություն գոյություն չունեն. Ավետիք Իշխանյան
    Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է. Սա անկախ Հայաստանն է Բոլորովին վերջերս մեր դիմացի շենքում բացված այս չգիտեմինչը, արտացոլում է մեր ժողովրդի օտարամոլ մտածողությունը։ Համոզված եմ, եթե տիրոջը նախատես, կասի․ «Սա արված է տուրիստների համար»։ Իսկ պետություն, լեզվի մասին օրենք, Լեզվի պետական տեսչություն գոյություն չունեն։
    16:48
    03.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Միանման պայուսակներով, քաղաքացիական հագուստով անձինք քայլում են դեպի ԱԺ շենք
    Միանման պայուսակներով, քաղաքացիական հագուստով անձինք քայլում են դեպի ԱԺ շենք։ Ենթադրվում է, որ կա՛մ ԱԱԾ աշխատակիցներ են, կա՛մ թիկնապահներ: Միևնույն ժամանակ ԱԺ բակում տեղադրվել են լուսաձայնային նռնակներ։
    16:33
    03.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ականները տապալեցին Արցախի հարցով հրավիրած ԱԺ արտահերթ նիստը
    ՔՊ-ականները տապալեցին Արցախի հարցով հրավիրված ԱԺ արտահերթ նիստը։ Նշենք, որ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծ ընդունելու մասին արտահերթ նիստ էր հրավիրվել։
    16:18
    03.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աննա Հակոբյանը նեղսրտո՞ ւմ է կառավարական տանը ապրելուց
    Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է տեղադրել և գրել. «Կառավարական ամառանոցում ապրելը նման է մի հսկա հիմնարկում կենվորության, ինչը սքողում ենք այսպիսի փոքրիկ սքանչալիքներով»:
    16:03
    03.06.22
    Ավելին
  • Իրավական
    Հայաստանում անօրինական բնակվող օտարերկրյա քաղաքացիներ են հայտնաբերվել
    Հունիսի 2-ին քրեական ոստիկանության անօրինական միգրացիայի դեմ պայքարի, ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները ստուգայցեր կատարեցին Էրեբունի վարչական շրջանի հյուրանոցներում։ Հայտնաբերվեցին ու ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն ներկայացվեցին Հայաստանում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող մի խումբ օտարերկրյա քաղաքացիներ։ Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
    15:48
    03.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գոռավանի գերեզմանատանը սպանության և սպանության փորձի գործն ուղարկվել է դատարան
    ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննված քրեական գործով իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Գոռավան բնակավայրի գերեզմանատանը շուրջ մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, հանցագործություն կատարած անձանցից երկուսի, ինչպես նաև` զինված միջադեպին ներկա անձանցից 11-ի ինքնությունը, որոնցից չորսն Արարատ քաղաքի բնակիչներ են, երկուսը` Վեդի քաղաքի, չորսը՝ Գոռավան, ևս մեկը` Նոր Կյանք բնակավայրի: Մինչդատական վարույթում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում անհատականացվել են դեպքին ներկա հիշյալ անձանց գործողությունները, որոնց տրվել են քրեաիրավական գնահատականներ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2021թ հունիսի 13-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Արարատ քաղաքի մի խումբ բնակիչներ, զինված տարբեր հրազեններով, այդ թվում՝ գնդացրով, ինքնաձիգներով, հրացաններով և ատրճանակով, նախկինում ունեցած անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, պայմանավորվել և Գոռավան համայնքի գերեզմանատանը հանդիպել էին համաքաղաքացիների և վերջիններիս համախոհների հետ, որի ընթացքում ծագած վիճաբանության ժամանակ սկսվել է փոխհրաձգություն և ապօրինի կերպով ձեռք բերված հրազեններից, միմյանց սպանելու դիտավորությամբ, խմբի կազմում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մի քանի տասնյակ կրակոցներ էին արձակվել միմյանց ուղղությամբ. արդյունքում՝ միջադեպի մասնակիցներից մեկին պատճառվել էր կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, իսկ մյուսի առողջությանը՝ ծանր վնաս: Իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել էին վերջիններիս հրազենային վնասվածքներ հասցրած անձանց ինքնությունը, ովքեր Արարատ քաղաքի՝ 34 և 39 տարեկան բնակիչներ են: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով, իսկ վերջինիս 39-ամյա ընկերոջը՝ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց նրանց նկատմամբ կիրառվել է կալանավորումը: Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ վերջիններիս մասն առանձնացվել է, նրանց մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ նշված գերեզմանատանը հայտնաբերվել էին բազմաթիվ հրազենային վնասվածքներով տարբեր մակնիշների ավտոմեքենաներ, 44 հատ 7,62x54մմ, 12 հատ 7,62x39մմ պարկուճներ, 1 հատ 7,62x54մմ տրամաչափի փամփուշտ, որսորդական փամփուշտների՝ 6 հատ պարկուճ, կոտորակ, պլաստմասե մասնիկներ, ինչպես նաև՝ դանակ, արնանման հետքեր: Ձեռնարկվում են միջոցառումներ որպես հանցագործության գործիք հանդիսացող հրազենները հայտնաբերելու, դրանց ձեռք բերման աղբյուրը, ինչպես նաև՝ փոխրհաձգությանը հնարավոր այլ մասնակիցների ինքնությունը պարզելու ուղղությամբ: Անջատված մասով նախաքննությունը շարունակվում է: Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:
    15:33
    03.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Էջմիածնի բնակչի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
    ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և դատավարական անհետաձգելի գործողություններ՝ Էջմիածին քաղաքի բնակչի սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ: Դեպքի մասին ահազանգը ստացվել է 2022թ. մայիսի 31-ին՝ ժամը 13:55-ին, որով տեղեկացվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի հարևանությամբ տղամարդու դի լինելու վերաբերյալ: Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը դեպքի վայրի՝ Էջմիածին քաղաքի Չոբանքարա խաչմերուկի կանգառի մոտ գտնվող երկաթե թափոների միջնամասում, հայտնաբերել է տղամարդու դի` բռնի մահվան հետքերով: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է տուժածի ինքնությունը, ով Էջմիածին քաղաքի՝ 58-ամյա բնակիչ է: Նախնական տվյալներով՝ վերջինիս մահը վրա է հասել 2022թ. մայիսի 30-31-ն ընկած ժամանակահատվածում՝ ստացած բազմաթիվ վնասվածքների հետևանքով: Նկատի ունենանլով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ վերցվել են փորձանմուշներ, առգրավվել է տուժողի հագին եղած հագուստները, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
    15:18
    03.06.22
    Ավելին
  • Հայաստան
    21 հազար աշակերտ ավարտում է դպրոցը. Հայաստանում Վերջին զանգ է
    Այսօր հանրապետության դպրոցներում հնչել է Վերջին զանգը: Այս տարի 12-րդ դասարանն ավարտում է մոտ 21 հազար աշակերտ: Ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ ուժեղացված ծառայության արդյունքում ժամը 11-ի դրությամբ տուգանային հրապարակ է տեղափոխվել 20 տրանսպորտային միջոց, որոնցից 17-ի ղեկին եղել են անչափահասներ, երկու անձ մեքենան վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի, մեկը՝ ոչ սթափ վիճակում։ Ոստիկանությունը ծնողներին հորդորել է մեքենան չտալ անչափահասներին:
    15:03
    03.06.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Խոշոր հրդեհ՝ Մոսկվայում. գրասենյակի աշխատակիցներին տարհանել դեռ չի հաջողվել
    Առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել Մոսկվայի «Սետուն Պլազա» բիզնես կենտրոնում: Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ այրվում են շենքի 4 հարկերի արտաքին մասերը՝ 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով: Կրակը դեռ շենքի խորքեր չի հասել: Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ շենքի վերին հարկերի աշխատակիցները բարձրացել են տանիք, մյուսները 4-րդ, 5-րդ, 6-րդ հարկերում են: Նրանց տարհանել դեռ չի հաջողվում:
    14:48
    03.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Դիմադրության շարժման այսօրվա գործողությունները պայմանավորված կլինեն ԱԺ-ում գործընթացներով
    Խորհրդարանի արտահերթ նիստին զուհագեռ հանրահավաք է հրավիրվել Ֆրանսիայի հրապարակում: Դիմադրության շարժումը հայտարարություն է տարածել, կոչ արել ժամը 16-ին գնալ հրապարակ, աջակցել ընդդիմադիր պատգամավորներին:
    14:33
    03.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ռուսաստանում արգելափակել են ադրբեջանական և Ազատություն ռ/կ-ի կայքեր
    Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցությունների վերահսկման դաշնային ծառայությունը (Ռոսկոմնադզոր) արգելափակել է ամերիկյան Ազատություն ռադիոկայանի կայքի հասանելիությունը Ռուսաստանում։ Ավելի վաղ արգելափակել էր ադրբեջանական Haqqin.az և Minval.az կայքերի հասանելիությունը։
    14:18
    03.06.22
    Ավելին