Լրահոս
2022-06-03
-
ՀասարակականՕգնություն ստացած Mercedes-ի վարորդը նախ բողոքում է, հետո Mercedes-ով հարվածում է Niissan-ինԱյսօր` հունիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։20-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Մանանդյան փողոցում նկատում են Mercedes մակնիշի ավտոմեքենա, ապա ստուգման նպատակով կանգնեցնում են այն։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/03/1214862/Ավելին12:1603.06.22 -
Հասարակական23-ամյա քաղաքացին փորձել է ինքնասպան լինելՀունիսի 2-ին, ժամը 22:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Երևանի Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի տանիք․ առկա է ինքնասպանություն գործելու վտանգ, տեղեկացնում են ԱԻՆ-ից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել է, որ քաղաքացի Ա․ Ս․-ն (ծնված 1999 թ.) փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով շենքի տանիքից։ Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։Ավելին12:1403.06.22 -
ՔաղաքականՊետք է ազատվել այս դահիճ-վիժվածքից. 16։00-ին լինելու եմ Ֆրանսիայի հրապարակում․ Ռուբեն ՀակոբյանՔաղաքագետ Ռուբեն Հակոբյանը գրում է ․ «Դեպի հրապարակ... 16.00 լինելու եմ Ֆրանսիայի հրապարակում։ Հայաստանը, որպեսզի վրականգնի իր արժանապատվությունը, դառնա տարածաշրջանում քաղաքական գործոն եւ դիմակայի այս իշխանությունների բերած բազմաթիվ ծանրագույն մարտահրավերներին, նախ պետք է ազատվի մեր զինվորին եւ կայացած պետությունը գլխատած այս դահիճ-վիժվածքից։ Եվ ես համոզված ասում եմ՝ հասնելու ենք դրան... Իսկ, թե ե՞րբ՝ մեր հավաքական գիտակցումից է կախված... Կհանդիպենք հրապարակում»։Ավելին12:0903.06.22 -
ՔաղաքականՀայաստանի ու Արցախի քարտեզը՝ Փաշինյանի իշխանության գալուց առաջ և հիմաՆիկոլիզմի հետևանքները և զարգացման հեռանկարները։ Նայի՛ր նկարին. սա էր թավշյա հեղափոխության արդյունքը, գրել է «Հայաստան» դաշինքը։ «Մի՞թե այսպիսով մեր հազարամյա պատմությունը պիտի ավարտվի։ Արդյո՞ք մենք դա թույլ ենք տալու։ Հա՜յ մարդ, միացի՜ր, սա սովորական քարտեզ չէ, սա մեր բոլորի տունն է, որտեղ պետք է ծածանվեն միայն հայկական դրոշներ։ Մենք ուժեղ ենք, երբ միասնական ենք, երբ իրար չենք ատում։ Մենք կանգնեցնելու ենք այս հայասպան ծրագիրն ու դրա իրականացնողներին։ ԱՍՏԾՈՎ, ՈԳՈՎ, ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ»։Ավելին12:0403.06.22 -
ՏարածաշրջանՄոսկվայում այրվում է «Գրանդ Սետուն պլազա» բիզնես կենտրոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹՄոսկվայում այրվում է «Գրանդ Սետուն պլազա» բիզնես կենտրոնը, հաղորդում է РИА Новости-ն: Ներկայումս շենքից տարհանվել է 120 մարդ: Որոնումները շարունակվում են:Ավելին12:0003.06.22 -
ԱրցախԱրցախի իշխանությունները Երևանի հետ բանակցություններ են վարում ճանաչման շուրջ, բայց առաջընթաց չկա․ ԲեգլարյանՀայաստանի հետ բանակցություններ են ընթանում, շփումներ են իրականացվում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցով, սակայն այս առումով առայժմ առաջընթաց չկա։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Կարելի է պնդել, որ Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը, քանի որ հանրապետությունների միջև պահպանվում են հորիզոնական կապեր՝ «ինչպես հավասարը հավասարի հետ»,- ասել է Բեգլարյանը։ Պետնախարարի խոսքով՝ Առաջիկայում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորումն անհնար է թվում, քանի որ Արցախի և Ադրբեջանի դիրքորոշումներում կան լուրջ հակասություններ՝ դրանք տրամագծորեն հակառակ են։ «Հիմնական տարբերությունն այն է, որ Ադրբեջանի համար դա «պրեստիժի, հավակնությունների» խնդիր է, իսկ Ղարաբաղի բնակիչների համար՝ «կյանքի ու մահվան, իրենց գոյության ու պատմական արդարության հարց»,- ընդգծել է Արտակ Բեգլարյանը։Ավելին11:4903.06.22 -
ՔաղաքականԲանակցությունները միտված են նոր ստատուս-քվոյի ձևավորմանը, և այն ունենալու է կոնֆլիկտ սկսելու ներուժ. «Քաղաքացու որոշում»Հայաստանը պարտավորություն է ստանձնել Արցախը չճանաչել Ադրբեջանի մաս, կամ որևէ կարգավիճակով նրա կազմում և այնտեղ ապրող հայերին օժտել է կապույտ անձնագրով և ՀՀ քաղաքացու իրավունքներով. Այս պարտավորությունից հրաժարվելու իրավունք Հայաստանը չունի: Այս մասին հայտարարություն է տարածել «Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր Մարմինը: Հայտարարությունում ասվում է. «Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի վերաբերյալ Հաշվի առնելով հանրային քննարկումներում հայ-ադրբեջանական բանակցությունների և դրա բովանդակության շուրջ առկա մտահոգությունները ցանկանում ենք արձանագրել, որ. 1. 2020թ.-ի պատերազմը արտաքին միջամտության արդյունքում դադարեցվեց այնպիսի իրավիճակում, որում կողմերից որևէ մեկը լիակատար հաղթանակի կամ պարտության փաստը արձանագրել չի կարողացել։ 2. Վերլուծելով խնդրի կարգավորման գործընթացում ներգրավված հիմնական սուբյեկտների դիրքորոշումները, կարծում ենք, որ այժմ ընթացող բանակցությունները միտված են նոր ստատուս-քվոյի ձևավորմանը և ոչ խնդրի վերջնական լուծմանը և երկարատև խաղաղության հաստատմանը։ Ավելին՝ ստատուս քվոն ունենալու է կոնֆլիկտ սկսելու ներուժ։ 3. Նոր ստատուս-քվոն պիտի սահմանի կողմերից յուրաքանչյուրի իրավունքները և դրանք պաշտպանելու օրինական միջոցների ձևն ու ծավալը։ Այսպիսով ստեղծվել է իրավիճակ, որում Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության վարած կուրսի վտանգավորությունը ոչ թե այն է, որ իրենք կլուծեն Ղարաբաղի հարցը մեզ համար ոչ շահեկան պայմաններով, այլ այն, որ նրանք կսառեցնեն հարցը մեզ համար ոչ շահեկան պայմաններով։ Եվ հաջորդ էսկալացիան տեղի կունենա մի պայմաններում, երբ հայերը ստիպված կլինեն պաշտպանել սեփական կյանքը այնպիսի տարածքների վրա, որոնց նկատմամբ բոլոր քաղաքական իրավունքները զիջել են Ադրբեջանին։ Այսպիսի քաղաքական գիծը և դրա հետևանքները մենք արդեն զգացել ենք մեր մաշկի վրա` առաջինից երկրորդ պատերազմն ընկած ընթացքում։ Ըստ այդմ հայկական դիվանագիտության խնդիրը, իսկ դրա անկարողության դեպքում հանրության խնդիրը պիտի լինի նոր գծագրվող ստատուս-քվոյի շրջանակներում Արցախի նկատմամբ արցախցիների իրավունքի հնարավորության պահպանումը։ Մյուս խնդիրը սեփական իրավունքները պաշտպանելուն ունակ արդյունավետ պետության կազմակերպումն է, որի անվտանգային բաղադրիչն այսօր, պետք է արձանագրենք, որ գտնվում է լիակատար անտեսման վիճակում։ Պետությունը առհասարակ իրար նկատմամբ պարտավորություններ ունեցող և այդ պարտավորությունները պաշտպանող մարդկանց միավորում է։ Հայաստանը անկախության հռչակագրով, սահմանադրությամբ և Գերագույն Խորհրդի օրենքի ուժ ունեցող որոշումով պարտավորություն է ստանձնել Արցախը չճանաչել Ադրբեջանի մաս, կամ որևէ կարգավիճակով նրա կազմում և այնտեղ ապրող հայերին օժտել է կապույտ անձնագրով և ՀՀ քաղաքացու իրավունքներով։ Այս պարտավորությունից հրաժարվելու իրավունք Հայաստանը չունի։ Չճանաչելով Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստը Հայաստանը չի կարող հանդես գալ դրա միջազգային ճանաչմանն աջակցողի դիրքերից, որովհետև խոշոր հաշվով Հայաստանի ներկա և նախկին կառավարող շրջանակները իրենց պաշտոնական դիրքորոշումներում որևէ կերպ այդ իրավունքին չեն վերաբերվել ավելի վճռականորեն, քան համանախագահող երկրները, որոնք ևս պնդում են, որ տեսականորեն յուրաքանչյուր ժողովուրդ ունի ինքնորոշման իրավունք, սակայն, այս պահին Արցախի հայերի այդ իրավունքի իրացման փաստը չեն ճանաչում։Ավելին11:4503.06.22 -
Քաղաքական«Ուժը Հայրենաց» կուսակցությունը դեմ է Արցախը Ադրբեջանի կազմում ընդգրկելու ցանկացած որոշման. հայտարարություն«Ուժը Հայրենաց» կուսակցությունը (ղեկավարը Տիգրան Արզաքանցյանն է-խմբ) իր խորհրդի ամբողջ կազմով դեմ է՝ Արցախը Ադրբեջանի կազմում ընդգրկելու ցանկացած որոշման։ Կուսակցության տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումը միակ միջոցն է՝ վերջ դնելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը և վերացնելու դրա հետևանքները, ինչը ենթադրում է, մասնավորապես, օկուպացված բոլոր տարածքների դեօկուպացիա, փախստականների խնդրի և այլ հարցերի երկարաժամկետ, արդարացի և կայուն լուծում։ Հարցի կարգավորման այլ լուծում՝ կուսակցությունը չի տեսնում ուստի դատապարտում է իշխանութան որդեգրած վտանգավոր արտաքին քաղաքակնությունը:Ավելին11:4303.06.22 -
ՄիջազգայինՏարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը կգումարվի հունիսի 3-ինՀայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ հունիսի 3-ին Մոսկվայում տեղի է ունենալու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ ձեւավորված աշխատանքային խումբը վերջին անգամ հանդիպել էր 2021թ. դեկտեմբերին։Ավելին11:3903.06.22 -
ՔաղաքականԱրցախի խնդրի կարգավորումը համազգային հարց է, այն որևէ քաղաքական ուժի մենաշնորհը չէ. «Ազատ դեմոկրատներ»Արցախի խնդրի կարգավորումը համազգային հարց է, այն որևէ քաղաքական ուժի մենաշնորհը չէ. «Ազատ դեմոկրատներ»Ավելին11:3503.06.22 -
ԱրցախՆկատվում է սողունների սեզոնային ակտիվացում. ի՞նչ պետք է անել օձի խայթոցի դեպքումՆկատվում է սողունների սեզոնային ակտիվացում. ի՞նչ պետք է անել օձի խայթոցի դեպքումԱվելին11:3003.06.22 -
Հայկական կողմը կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆԱդրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 2-ի երեկոյան և գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և նռնականետերից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ հերթական ապատեղեկատվությունն է։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։Ավելին11:2703.06.22 -
ՔաղաքականԴիմադրության շարժման ղեկավար կազմը հավանության է արժանացրել գործողությունների նոր պլանըԸնդդիմության մեր աղբյուրը հայտնում է, որ վերջին օրերին Դիմադրության ղեկավար կազմը հաճախակի քննարկումներ և ժողովներ է անում, ռազմավարական և տակտիկական հարցեր քննարկում։ Ըստ Past.am-ի աղբյուրի, չնայած ոգևորության բարձր տրամադրությանը, մեծ ուշադրություն է դարձվում գործողությունների ռիսկայնության, ժողովրդին որևէ պարագայում «արկածախնդրության» չտանելու մասով։ Վերջին օրերին կայացած հավաքի մասնակիցները հավանության են արժանացրել Իշխան Սաղաթելյանի նորացված գործողությունների պլանը, որը կմեկնարկի հունիսի 3-ից հետո, սակայն մանրամասները գաղտնի են պահվում։Ավելին11:2303.06.22 -
ՀասարակականՓրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերինՀունիսի 1-3-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արագածոտնի մարզի Աշտարակ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում, Կոտայքի մարզի Քանաքեռավան, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 4 գյուրզա, 4 լորտու, 3 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:Ավելին11:0003.06.22 -
ՔաղաքականՈրոշ ՔՊ-ականների վոյաժները սկսել են նյարդայնացնել անգամ իրենց թիմինՈրոշ ՔՊ-ականների վոյաժները սկսել են նյարդայնացնել անգամ իրենց թիմինԱվելին10:4503.06.22 -
ՔաղաքականՍևանա լճի մակարդակը չի բարձրացել. Փաշինյանը խաբել էՍևանա լճի մակարդակը չի բարձրացել. Փաշինյանը խաբել էԱվելին10:3003.06.22 -
ՀասարակականՀրդեհ՝ Երևանում. այրվել են ավտոմեքենայի շարժիչի և սրահի հատվածներըՀունիսի 3-ին, ժամը 00:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայակ թաղամասի թիվ 8/7 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։16-ին, մարվել՝ 00։28-ին։ Այրվել են «Lada 21099» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Վ․ Զ․) շարժիչի և սրահի հատվածները։Ավելին10:1503.06.22