Լրահոս
2022-06-03
-
ՀասարակականՈստիկանությունը կիրառում է լուսաձայնային նռնակներ «Դիմադրության» շարժման մասնակիցների նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹՈստիկանությունը կիրառում է լուսաձայնային նռնակներ «Դիմադրության» շարժման մասնակիցների նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹԱվելին21:5103.06.22 -
Քաղաքական«Դիմադրության» մասնակիցները երթով շարժվում են դեպի կառավարական առանձնատներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ«Դիմադրության» մասնակիցները երթով շարժվում են դեպի կառավարական առանձնատներ. ՏԵՍԱՆՅՈՒԹԱվելին20:0103.06.22 -
ՔաղաքականԲոլոր այն մարդիկ, որ պնդում են, թե «թուրքը թշնամի չէ, թուրքից վտանգ չկա», մասամբ են ասում իրենց կարծիքը․ Էդգար ԷլբակյանԲոլոր այն մարդիկ, որ պնդում են, թե «թուրքը թշնամի չէ, թուրքից վտանգ չկա», մասամբ են ասում իրենց կարծիքը։ Համոզվելու համար կարելի է նրանց հարցնել՝ արդյոք իրենց անչափահաս երեխային կվստահեն թուրք դայակի կամ ուսանողական հանրակացարանի սենյակը կկիսեն ադրբեջանցու հետ։ Նրանց 100% կպատասխանի՝ «Ո՛Չ»։ Անգամ եթե ամոթից չասեն այդ բառը, ձեր տված հարցից նրանց դեմքին դաջված վախը կպատասխանի՝ «Ո՛Չ»։ • Այսինքն՝ նրանք գիտեն, որ թուրքը թշնամի է։ Նրանք պարզապես այս պահին անձնապես իրենց համար թուրքից վտանգ չեն տեսնում։ Կրկնենք բանալի բառերը՝ «ԱՅՍ ՊԱՀԻՆ», «ԱՆՁԱՄԲ ԻՐԵՆՑ»։ • 2018 թ․-ի դեպքերը հենց սրա մասին էին՝ կարճաժամկետ հեդոնիստական էգոիզմի ու եսասիրության հաղթանակը երկարաժամկետ պատասխանատվության զգացման ու կոլեկտիվիզմի նկատմամբ։ Մեր բոլոր պարտություններն սկսվել և շարունակվում են գաղափարական-հոգևոր դաշտում, հետևաբար՝ մեր հաղթանակներն էլ սկսելու են այդ նույն դաշտից։Ավելին19:5303.06.22 -
ՔաղաքականՔաղաքացիները շարունակում են փակ պահել կառավարության շենքի մուտքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹՔաղաքացիները շարունակում են փակ պահել կառավարության շենքի մուտքերըԱվելին19:4303.06.22 -
ԱշխարհԱմերիկացին Տեխասի թանգարանում միլիոններ արժեցող ցուցանմուշներ Է ջարդելՏեխասի նահանգի Արվեստի թանգարան ներթափանցած խուլիգանը մի քանի արտեֆակտ Է վնասել, ինչի հետեւանքով հասցրել Է ավելի քան 5 միլիոն դոլարի ընդհանուր վնաս: Հունիսի 2-ին այդ մասին հաղորդել Է Associated Press գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գործակալության տվյալներով՝ 21-ամյա Բրայան Էռնանդեսը հունիսի լույս 2-ի գիշերը ներթափանցել Է Դալասի Արվեստի թանգարան եւ ավերում սարքել՝ ոչնչացնելով հունական անտիկ սափորն ու խեցամանը՝ ավելի քան 5 միլիոն դոլար արժողությամբ: Բացի դրանից, չարագործը վնասել Է հին հունական սկահը՝ շուրջ 100 հազար դոլար արժողությամբ եւ հնդկացիական կեդդո ցեղախմբի խեցե մեծ շիշը, որը գնահատվում Է 10 հազար դոլար: Պատահարի մեղավորին բռնել են, որն այնուհետեւ կանգնել Է դատարանի առաջ, որտեղ նրան առաջադրել են մեղադրանքներ կանխամտածված առանձնապես խոշոր չափի վնաս հասցնելու հոդվածով: Դրա համար նրան կարող Է սպառնալ մինչեւ հինգ տարվա բանտարկություն: Էռնանդեսին կալանքի տակ են վերցրել՝ 100 հազար դոլար գրավով դուրս գալու հնարավորությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին19:3303.06.22 -
ՀասարակականՆռնակի պայթյունից Գեղարքունիքում մահացած երեխան. բացառիկ մանրամասներԱվելին19:1303.06.22 -
ՀասարակականԱրկի պայթյունից մահացած 11-ամյա տղայի երկու եղբայրները նույնպես դժբախտ դեպքերի զոհ են եղել«News.am»-ը գրել է. «Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի վարչական տարածքում երեկ՝ հունիսի 2-ին, ձեռքի հակատանկային նռնականետի արկի պայթյունից մահացած 11-ամյա տղան Գենադի Օսիպովն է։ Գենադիի ընտանիքը կարճ ժամանակ է՝ ինչ Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրից աշխատելու նպատակով տեղափոխվել էր Վահան գյուղ։ Նրա հայրը հովիվ է։ 11-ամյա տղան հոր համար արոտավայր ուտելիք տանելիս է եղել, երբ ողբերգական դեպքն է պատահել։ «Ազգականների խոսքով՝ երեխան հոր համար արոտավայր հաց էր տանում։ Ինքը ամեն օր այդ ժամին հորը ուտելիք էր տանում։ Երեկ «պալիգոն» կոչվող տարածքով անցնելիս, գտել է ինչ-որ իր, այսինքն՝ էդ զինամթերքը, վերցրել է ու մտել էդ կաթնարան կոչվող շենքը ու կարճ ժամանակ անց լսվել է պայթյունը»,- «News.am»-ի հետ զրույցում պատմեց Սոթք համայնքի բնակիչ Կարինե Հայրապետյանը։ Պայթյունն առաջինը լսել են հրաձգարանի զինվորականները, որոնք էլ մոտեցել են շենքին ու տեսել երեխայի մասնատված մարմինը։ «Երեկ, ժամը 15։00-ի սահմանում ահազանգ ստացանք, որ Վահան գյուղին հարակից զինվորական «պալիգոնում» ինչ-որ զինամթերքի պայթյունից երեխա է զոհվել։ Անմիջապես գնացի դեպքի վայր, շատ ծանր իրավիճակ էր, երեխայի մարմինը ամբողջությամբ մասնատված էր»,- մեզ հետ զրույցում ասաց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը։ Դժբախտաբար, սա Օսիպովների ընտանիքում պատահած միակ ողբերգական դեպքը չէ։ Ըստ «News.am»-ի զրուցակիցների՝ տարիներ առաջ էլ Գենադիի երկու և չորս տարեկան եղբայրներն են մահացել՝ մեկը ջրհորում էր խեղդվել, մյուսի վրա էլ եռման ջուր էր լցվել։ «Ընտանիքում չորս երեխա էին, երեքը սենց դժբախտ դեպքի հետևանքով զոհվել են, հիմա ընտանիքի խնամքի տակ 3 տարեկան երեխա կա»,- ասաց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը»։Ավելին19:0703.06.22 -
ՔաղաքականՈստիկանների վահանները կրկին զարդարվել են, իսկ նրանց դիմաց բացվել է Արցախի հսկայական դրոշը. ՏԵՍԱՆՅՈՒԹՈստիկանների վահանները կրկին զարդարվել են, իսկ նրանց դիմաց բացվել է Արցախի հսկայական դրոշը, գրում է «Հայաստան» դաշինքը:Ավելին19:0203.06.22 -
Հասարակական«Նաիրիտ» գործարանի մոտ էքսկավատորը շրջվել է փոսը. վարորդը հոսպիտալացվել էՀունիսի 3-ին՝ ժամը 11։17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թամանցիների փողոցում՝ «Նաիրիտ» գործարանի մոտակայքում, էքսկավատորը շրջվել է․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայում 6/77 հասցեում շինարարական աշխատանքներ իրականացնելիս «Honda» մակնիշի էքսկավատորը շրջվել է փոսը․ վարորդը արգելափակվել է ներսում։ Փրկարարները Գ․ Ղ․-ին (ծնված 1960 թ․) դուրս են բերել ավտոմեքենայից․ վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։Ավելին18:4803.06.22 -
ՀասարակականՈւրախ կլինեինք Վերջին զանգը Թալիշում անել. արցախցի Սլավան Վերջին զանգը նշեց ԲյուրեղավանումԱվելին18:4203.06.22 -
Հասարակական«Դարդ ա լինելու». քաղաքացիները՝ պարտադիր քարտային վճարումների մասինԱվելին18:3303.06.22 -
ԻրավականՈստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել տրանսպորտային 57 միջոց, որոնցից 48-ի ղեկին եղել են անչափահասներ. Ջանոյան«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 18․00-ի դրությամբ Վերջին զանգի միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 18․00-ի դրությամբ, ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել տրանսպորտային 57 միջոց, որոնցից 48-ի ղեկին եղել են անչափահասներ, 7 անձ մեքենան վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի, մեկը՝ փոխարինված համարանիշով, մեկը՝ ոչ սթափ վիճակում։ Մինչ այս պահը շրջանավարտների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար չի արձանագրվել։Ավելին18:3103.06.22 -
ԱշխարհԳերմանիայի հարավում գնացքը դուրս է եկել ռելսերից․ կան զոհերԳարմիշ-Պարտենկիրխեն քաղաքի մերձակայքում ռելսերից դուրս եկած գնացքի առնվազն երեք ուղևորները զոհված են: Ինչպես ուրբաթ հայտնել է BILD թերթը՝ վկայակոչելով շրջանային ոստիկանությանը, ևս մի քանի մարդ «լուրջ վիրավորվել է»։ Հրատարակության տվյալներով՝ մի քանի վագոններ են շրջվել։ Թե ինչն է հանգեցրել վթարի, դեռևս հայտնի չէ։ Միջադեպը տեղի է ունեցել Բուրգրեյն քաղաքում Մոսկվայի ժամանակով 13:20-ի սահմաններում։ Այս պահին դեպքի վայրում են փրկարարներն ու ոստիկանները։ «Բոլոր առկա ուժերը ներգրավված են»,- հայտնել են տեղի ոստիկանությունից։ Փրկարարական աշխատանքներին ներգրավված են նաև Ավստրիայից ուղղաթիռներ։Ավելին18:2603.06.22 -
ՏարածաշրջանՄոսկվայի Grand Setun Plaza բիզնես կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով չորս մարդ է տուժելՄոսկվայի Grand Setun Plaza բիզնես կենտրոնում ուրբաթ օրը տեղի ունեցած հրդեհի հետեւանքով չորս մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է մայրաքաղաքի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և հրդեհային անվտանգության վարչությունը Telegram-ի իր ալիքում։Ավելին18:2303.06.22 -
Հասարակական36-ամյա վարորդը Opel Astra-ով հայտնվել գետում. կա վիրավորԱյսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում 36-ամյա Բաբկեն Դավթյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր- Ստեփանավան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում Ստեփանավանի թունելից դուրս գալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, այնուհետև ծառերին և հայտնվել գետում: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/03/1214905/Ավելին18:1303.06.22