Լրահոս
2022-06-03
-
ԻրավականՀայաստանում անօրինական բնակվող օտարերկրյա քաղաքացիներ են հայտնաբերվելՀունիսի 2-ին քրեական ոստիկանության անօրինական միգրացիայի դեմ պայքարի, ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները ստուգայցեր կատարեցին Էրեբունի վարչական շրջանի հյուրանոցներում։ Հայտնաբերվեցին ու ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն ներկայացվեցին Հայաստանում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող մի խումբ օտարերկրյա քաղաքացիներ։ Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։Ավելին15:4803.06.22 -
ԻրավականԳոռավանի գերեզմանատանը սպանության և սպանության փորձի գործն ուղարկվել է դատարանՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննված քրեական գործով իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Գոռավան բնակավայրի գերեզմանատանը շուրջ մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, հանցագործություն կատարած անձանցից երկուսի, ինչպես նաև` զինված միջադեպին ներկա անձանցից 11-ի ինքնությունը, որոնցից չորսն Արարատ քաղաքի բնակիչներ են, երկուսը` Վեդի քաղաքի, չորսը՝ Գոռավան, ևս մեկը` Նոր Կյանք բնակավայրի: Մինչդատական վարույթում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում անհատականացվել են դեպքին ներկա հիշյալ անձանց գործողությունները, որոնց տրվել են քրեաիրավական գնահատականներ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2021թ հունիսի 13-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Արարատ քաղաքի մի խումբ բնակիչներ, զինված տարբեր հրազեններով, այդ թվում՝ գնդացրով, ինքնաձիգներով, հրացաններով և ատրճանակով, նախկինում ունեցած անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, պայմանավորվել և Գոռավան համայնքի գերեզմանատանը հանդիպել էին համաքաղաքացիների և վերջիններիս համախոհների հետ, որի ընթացքում ծագած վիճաբանության ժամանակ սկսվել է փոխհրաձգություն և ապօրինի կերպով ձեռք բերված հրազեններից, միմյանց սպանելու դիտավորությամբ, խմբի կազմում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մի քանի տասնյակ կրակոցներ էին արձակվել միմյանց ուղղությամբ. արդյունքում՝ միջադեպի մասնակիցներից մեկին պատճառվել էր կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, իսկ մյուսի առողջությանը՝ ծանր վնաս: Իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել էին վերջիններիս հրազենային վնասվածքներ հասցրած անձանց ինքնությունը, ովքեր Արարատ քաղաքի՝ 34 և 39 տարեկան բնակիչներ են: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով, իսկ վերջինիս 39-ամյա ընկերոջը՝ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց նրանց նկատմամբ կիրառվել է կալանավորումը: Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ վերջիններիս մասն առանձնացվել է, նրանց մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ նշված գերեզմանատանը հայտնաբերվել էին բազմաթիվ հրազենային վնասվածքներով տարբեր մակնիշների ավտոմեքենաներ, 44 հատ 7,62x54մմ, 12 հատ 7,62x39մմ պարկուճներ, 1 հատ 7,62x54մմ տրամաչափի փամփուշտ, որսորդական փամփուշտների՝ 6 հատ պարկուճ, կոտորակ, պլաստմասե մասնիկներ, ինչպես նաև՝ դանակ, արնանման հետքեր: Ձեռնարկվում են միջոցառումներ որպես հանցագործության գործիք հանդիսացող հրազենները հայտնաբերելու, դրանց ձեռք բերման աղբյուրը, ինչպես նաև՝ փոխրհաձգությանը հնարավոր այլ մասնակիցների ինքնությունը պարզելու ուղղությամբ: Անջատված մասով նախաքննությունը շարունակվում է: Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:Ավելին15:3303.06.22 -
ԻրավականԷջմիածնի բնակչի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և դատավարական անհետաձգելի գործողություններ՝ Էջմիածին քաղաքի բնակչի սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ: Դեպքի մասին ահազանգը ստացվել է 2022թ. մայիսի 31-ին՝ ժամը 13:55-ին, որով տեղեկացվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի հարևանությամբ տղամարդու դի լինելու վերաբերյալ: Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը դեպքի վայրի՝ Էջմիածին քաղաքի Չոբանքարա խաչմերուկի կանգառի մոտ գտնվող երկաթե թափոների միջնամասում, հայտնաբերել է տղամարդու դի` բռնի մահվան հետքերով: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է տուժածի ինքնությունը, ով Էջմիածին քաղաքի՝ 58-ամյա բնակիչ է: Նախնական տվյալներով՝ վերջինիս մահը վրա է հասել 2022թ. մայիսի 30-31-ն ընկած ժամանակահատվածում՝ ստացած բազմաթիվ վնասվածքների հետևանքով: Նկատի ունենանլով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ վերցվել են փորձանմուշներ, առգրավվել է տուժողի հագին եղած հագուստները, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:Ավելին15:1803.06.22 -
Հայաստան21 հազար աշակերտ ավարտում է դպրոցը. Հայաստանում Վերջին զանգ էԱյսօր հանրապետության դպրոցներում հնչել է Վերջին զանգը: Այս տարի 12-րդ դասարանն ավարտում է մոտ 21 հազար աշակերտ: Ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ ուժեղացված ծառայության արդյունքում ժամը 11-ի դրությամբ տուգանային հրապարակ է տեղափոխվել 20 տրանսպորտային միջոց, որոնցից 17-ի ղեկին եղել են անչափահասներ, երկու անձ մեքենան վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի, մեկը՝ ոչ սթափ վիճակում։ Ոստիկանությունը ծնողներին հորդորել է մեքենան չտալ անչափահասներին:Ավելին15:0303.06.22 -
ՏարածաշրջանԽոշոր հրդեհ՝ Մոսկվայում. գրասենյակի աշխատակիցներին տարհանել դեռ չի հաջողվելԱռավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել Մոսկվայի «Սետուն Պլազա» բիզնես կենտրոնում: Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ այրվում են շենքի 4 հարկերի արտաքին մասերը՝ 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով: Կրակը դեռ շենքի խորքեր չի հասել: Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ շենքի վերին հարկերի աշխատակիցները բարձրացել են տանիք, մյուսները 4-րդ, 5-րդ, 6-րդ հարկերում են: Նրանց տարհանել դեռ չի հաջողվում:Ավելին14:4803.06.22 -
ՔաղաքականԴիմադրության շարժման այսօրվա գործողությունները պայմանավորված կլինեն ԱԺ-ում գործընթացներովԽորհրդարանի արտահերթ նիստին զուհագեռ հանրահավաք է հրավիրվել Ֆրանսիայի հրապարակում: Դիմադրության շարժումը հայտարարություն է տարածել, կոչ արել ժամը 16-ին գնալ հրապարակ, աջակցել ընդդիմադիր պատգամավորներին:Ավելին14:3303.06.22 -
ՏարածաշրջանՌուսաստանում արգելափակել են ադրբեջանական և Ազատություն ռ/կ-ի կայքերԿապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցությունների վերահսկման դաշնային ծառայությունը (Ռոսկոմնադզոր) արգելափակել է ամերիկյան Ազատություն ռադիոկայանի կայքի հասանելիությունը Ռուսաստանում։ Ավելի վաղ արգելափակել էր ադրբեջանական Haqqin.az և Minval.az կայքերի հասանելիությունը։Ավելին14:1803.06.22 -
ՏարածաշրջանԼավրովը կմեկնի Անկարա․ Չավուշօղլուի հետ քննարկելու են ղարաբաղյան կարգավորման հարցըՌուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հունիսի 8-ին կմեկնի Անկարա, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Ավելին14:1503.06.22 -
ՔաղաքականԿապիտուլյանտները, դավաճաններն այսօր չեն գնալու ո՛չ Ֆրանսիայի հրապարակ, ո՛չ էլ՝ ԱԺ նիստերի դահլիճ. Արտակ ԶաքարյանՄեր բոլոր գիտակից քաղաքացիներին, հայրենատեր մարդկանց կոչ եմ անում, հնարավորության դեպքում անպայման միանալ այսօրվա հավաքին.Նման կոչ է արել ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ զաքարյանը ֆեյսբուքի իր էջում։ «Սիրելի հայրենակից, Կապիտուլյանտները, դավաճանները, հայրենավաճառները, անհայրենիքները, շողոքորթները, փողապաշտները, անաստվածներն ու անշրջելի տգետներն այսօր չեն գնալու ոչ Ֆրանսիայի հրապարակ, ոչ էլ ԱԺ նիստերի դահլիճ: Մեր բոլոր գիտակից քաղաքացիներին, հայրենատեր մարդկանց կոչ եմ անում, հնարավորության դեպքում անպայման միանալ այսօրվա հավաքին: Դրանով դուք ցույց եք տալու, որ աջակցում եք համաժողովրդական շարժման անունից արված հայտարարությանը: Այսինքն` ասելու եք, որ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում: Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խաթարումը։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ կոմունիկացիաների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքներով ու ՀՀ տարածքների հաշվին»,-գրել է նա:Ավելին14:1003.06.22 -
ԻրավականՀայաստանում անօրինական բնակվող օտարերկրյա քաղաքացիներ են հայտնաբերվելՀունիսի 2-ին քրեական ոստիկանության անօրինական միգրացիայի դեմ պայքարի, ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները ստուգայցեր կատարեցին Էրեբունի վարչական շրջանի հյուրանոցներում։ Հայտնաբերվեցին ու ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն ներկայացվեցին Հայաստանում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող մի խումբ օտարերկրյա քաղաքացիներ։ Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Նմանատիպ միջոցառումները շարունակական են։ `Ավելին14:0603.06.22 -
ԻրավականՄոսկվայի կենտրոնում սպանված հայազգի գործարարը հետախուզվում էր ՀՀ ոստիկանության կողմիցՄոսկվայի կենտրոնում անհայտ անձը կրակել և սպանել է 62-ամյա հայազգի գործարար Հովհաննես Կամարյանին, ով հետախուզվում էր ՀՀ ոստիկանության կողմից 35-104 հոդվածի երկրորդ մասով (շահադիտական նպատակով սպանություն նախապատրաստելը): Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։Ավելին14:0203.06.22 -
ԱրցախՌիա Նովոստիի կողմից հրապարակված նյութերից մեկում ամբողջապես չի ներկայացվել իմ միտքը․ Արտակ ԲեգլարյանՊարզաբանում՝ Ռիայի հետ իմ հարցազրույցի վերաբերյալ... Ռուսական Ռիա լրատվական գործակալությունը այսօր սկսեց հրապարակել հատվածներ օրեր առաջ ինձ հետ ունեցած ծավալուն հարցազրույցից: Հրապարակված նյութերից մեկում հետևյալ մեջբերումը ամբողջապես չի ներկայացրել իմ միտքը՝ թարգմանության տեխնիկական խնդիրներով պայմանավորված. «Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի շուրջ բանակցություններ են տարվում, շփումներ են իրականացվում, սակայն ներկայում տվյալ հարցում առաջընթաց չկա»: Ահա նյութի հղումը՝ https://ria.ru/20220603/priznanie-1792775242.html... Իրականում ես նկատի ունեի, որ Հայաստանի Հանրապետության հետ միշտ էլ շփումներ են իրականացվում Արցախի Հանրապետության ճանաչման հնարավորության շուրջ: Ուստի, կխնդրեի լրատվամիջոցներին այս պարզաբանումս հաշվի առնել տվյալ նյութը հրապարակելիս:Ավելին13:5103.06.22 -
Շոու բիզնեսԲուքինգհեմյան պալատը Լոնդոն մեկնած Քիմ Քարդաշյանին թույլ չի տվել մասնակցել թագուհու գահակալման 70-ամյակի խնջույքինԱյս օրերին երիտասարդ ընկերոջ հետ Լոնդոնում գտնվող Քիմ Քարդաշյանը ցանկացել է մասնակցել Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի գահակալման 70-ամյակի խնջույքին, գրում է Daily Mail-ը: Խնջույքի տոմս չստանալուց հետո, այժմ Քարդաշյանը փորձում է այլ տարբերակներով տոմսեր գտնել՝ ընդգծելով, որ դեմ չէ նույնիսկ, եթե դրանք VIP չլինեն: Քիմի ներկայացուցիչները նշել են, որ Քիմն ու Փիթը սիրում են թագավորական ընտանիքը և իսկապես ցանկանում էին լինել այդ հատուկ տոնակատարության մի մասը։Ավելին13:4603.06.22 -
ՀասարակականՄոր կողմից Դեբետ գետը նետված 2 տարեկան Արևը դուրս գրվեց հիվանդանոցիցԴեբետ գետից դուրս բերված Արևը դուրս գրվեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Հայտնում է ԲԿ մամուլի ծառայությունը։ «Երեխան տեղափոխվեց ՀՕՖ խնամքի կենտրոն»: Հիշեցնենք, որ 2-ամյա երեխային ապրիլի 25-ին գետն էր գցել 31-ամյա մայրը։Ավելին13:3603.06.22 -
ՏարածաշրջանԼավրովը հունիսի 10-ին կայցելի ԵրևանՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հունիսի 10-ին կայցելի Հայաստան ՝ մասնակցելու ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Վերջինիս խոսքո՝ Երեւանում կստորագրվի արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ անվտանգության հարցերի շուրջ՝ երկրների ներկայացուցիչների խորհրդակցությունների՝ 2022-2024 թթ. ծրագիրը:Ավելին13:3203.06.22 -
ՔաղաքականԻշխանությունը մտահոգված է, որ շատերը կմերժեն իրենց, ուստի ուզում են օրենքով պարտադիր դարձնել հանձնաժողովին ներկայանալը«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող ՔՊ-ում քննարկում են ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություն անելու հարցը, որով 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ներկայանալը պարտադիր կդառնա հրավիրվողների համար։ Հանձնաժողովում հասկանում են, որ իրենք կզրոյանան, եթե հրավիրված նախկին պաշտոնյաները չգան։ Իսկ առաջին մերժումն օրերս են ստացել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանից, ում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հրավեր էր ուղարկել։ Օսկանյանը պարզաբանել է, թե ինչու է որոշել չգնալ քննարկմանը։ Համոզված չէ, որ հանձնաժողովի նպատակներն անկեղծ և ազնիվ են։ Առավել ևս, թե հանձնաժողովը կարող է արդար լինել և օբյեկտիվ եզրահանգման գալ։ Իսկ իր պատասխաններից եզրակացությունը կարող է լինել միայն այն, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններին, դրանց բովանդակությանը տիրապետելու, չարհամարհելու և հմուտ ու ճիշտ դիվանագիտություն վարելու դեպքում պատերազմ պարզապես չէր լինի։ «Նույնը կարելի է ասել այսօրվա իրավիճակի մասին՝ ճիշտ և հմուտ դիվանագիտություն վարելու դեպքում հնարավոր է առանց պատերազմ հրահրելու, հենց միջազգային հանրության աջակցությամբ խուսափել Արցախը ԼՂԻՄ սահմաններով Ադրբեջանի կազմում ճանաչելու, Հայաստանի ինքնիշխան տարածքից որևէ հատված Ադրբեջանին տալու և Սյունիքում Ադրբեջանին հաղորդակցային միջանցք տրամադրելու՝ Հայաստանի վրա Թուրքիայի և Ադրբեջանի կողմից բանեցվող ճնշումներից», - ասված է Վարդան Օսկանյանի մեկնաբանությունում։ Բանն այն է, որ օրենքը չի պարտադրում, որ հրավիրյալները ներկայանան քննիչ հանձնաժողով։ Օրինակ, ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովին Յուրի Խաչատուրովը չներկայացավ։ Իշխանությունը մտահոգված է, որ այս իրավիճակում շատերը կմերժեն իրենց, ուստի ուզում են օրենքով պարտադիր դարձնել հանձնաժողովին ներկայանալը»։Ավելին13:2503.06.22 -
ՔաղաքականՈրոշ ՔՊ-ականների վոյաժները սկսել են նյարդայնացնել թիմին«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ ՔՊ-ականների վոյաժները սկսել են նյարդայնացնել թիմին։ Որպես կանոն, ընտրյալների խումբ կա, որոնք երկրից երկիր են շրջում հարկատուներիս հաշվին, իսկ մյուսները զրկված են դրանից։ Վերջին օրերին բամբասանքի կիզակետում են Նարեկ Զեյնալյանն ու Լուլուն՝ Լուսինե Բադալյանը, որոնք բյուջեի հաշվին 10 օրով մեկնել են Երուսաղեմ, թե ինչ առաքելությամբ՝ անգամ թիմակիցները չգիտեն։ ԱԺ նախագահի կարգադրության մեջ նշվում է միայն․ «Բարեգործական ծրագրի շրջանակներում 2022 թվականի մայիսի 26-ից հունիսի 4-ը Երուսաղեմ (Իսրայել) գործուղել Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանին և Ազգային ժողովի պատգամավոր Լուսինե Բադալյանին»: Նշենք, որ ամենահաճախ գործուղում գնացող պատգամավորների շարքում են Արուսյակ Ջուլհակյանը, Ծովինար Վարդանյանը, Հասմիկ Հակոբյանը, Էդուարդ Աղաջանյանը, Արման Եղոյանը, Ռուբեն Ռուբինյանը, Վլադիմիր Վարդանյանը և էլի մի քանիսը»։Ավելին13:1703.06.22 -
ԱշխարհԱՄՆ-ում եկեղեցու մոտ տեղի ունեցած հրաձգությունը 2 կանանց կյանք է խլելԱՄՆ Այովա նահանգի Էյմս քաղաքի եկեղեցու մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով 2 կին է զոհվել: Մահացած են գտել նաև ենթադրյալ հրաձիգին: Այս մասին հայտնում է Des Moines Register պարբերականը՝ հղում անելով ոստիկանությանը: Շերիֆ Նիկոլաս Լեննի խսքով՝ կասկածյալը վերջ է տվել իր կյանքին: Կրակոցներն արձակվել են հինգշաբթի երեկոյան՝ եկեղեցու ավտոկայանատեղիում: Նշվում է, որ այդ ժամանակ եկեղեցում հարյուրավոր ուսանողների մասնակցությամբ միջոցառում է անցկացվել:Ավելին13:1103.06.22 -
ՔաղաքականԱրթուր Վանեցյանն այսօր նախատեսված արտահերթ նիստին չի մասնակցի, բայց կլինի ԱԺ շենքի մոտ․ Սոս ՀակոբյանԱզգային ժողովում այսօր ընդդիմադիր խմբակցությունների մասնակցությամբ արտահերթ նիստ է նշանակվել: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ԱԺ շենք չի մտնի: Այդ մասին MediaHub․am-ի հետ զրույցում ասել է «Հայերնիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։ «Պարոն Վանեցյանը նիստին չի մասնակցի, բայց նա ԱԺ շենքի առջև հավաքված քաղաքացիների կողքին կլինի», - նշել է Հակոբյանը:Ավելին13:0903.06.22