Լրահոս

2022-06-05
  • Img default alt hy
    Աշխարհ
    Չինաստանն արձակել է «Շենչժոու-14» օդաչուավոր տիեզերանավը
    Կիրակի օրը Չինաստանն արձակել է «Շենչժոու-14» օդաչուավոր տիեզերանավը՝ վեցամսյա առաքելություն կատարելու համար երեք տիեզերագնաց ուղարկելով տիեզերակայան, տեղեկացրել է «Սինհուա»-ն։ Երեք տիեզերագնացները կհամագործակցեն տիեզերակայանի թիմի հետ, որպեսզի ավարտեն «Տյանգուն» կայանի շինարարությունը՝ այն միամոդուլ համալիրից վերածելով երեք մոդուլներով տիեզերական լաբորատորիայի՝ «Տյանհե» հիմնական մոդուլով եւ «Վենտյան» ու «Մենտյան» երկու լաբորատոր մոդուլներով։
    13:45
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ժամանց
    Անակնկալ, որը տղամարդը թաքցրել է 2 ամիս
    Տղամարդը հարստացել է և երկու ամիս թաքցրել՝ կնոջը զարմացնելու համար Այս մասին հայտնում է TV 6-ը։ Ջոնի Բուադրոմոն վիճակախաղի տոմս է գնել երեք դոլարով:Դրանում նշված թվերը համընկել են վիճակահանության արդյունքում գտած թվերի հետ։ Տղամարդը շահել է 50 հազար դոլար ջեքփոթ, սակայն հատուկ մեխանիզմի շնորհիվ նրա մրցանակը կրկնապատկվել է և կազմել 100 հազար դոլար : Ամերիկացին երկու ամիս թաքցրել է այդ լուրը և հարստությունը, չի վերցրել. գումարը, քանի որ ուզում էր կնոջն ուրախացնել նրա ծննդյան օրը: Բուադրոմոն պատմել է, որ սիրելին սկզբում չի հավատացել, երբ ասել է, որ ջեքփոթ է շահել։ «Նա վստահ էր, որ ես կատակում էի», – բացատրել է տղամարդը: Ստացված գումարով ամուսինները պատրաստվում են գնել ծովափնյա հողատարածք և տուն կառուցել, որը ընտանիքը կտա վարձով։
    13:30
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հունիսի 3-5-ը ԱԻՆ կենտրոնում 19 ահազանգ է ստացվել տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ
    Հունիսի 3-5-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան, Եղվարդ, Սյունիքի մարզի Կապան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Տավուշի մարզի Բերդ, Շիրակի մարզի Մարալիկ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Արարատի մարզի Մասիս քաղաքներում և Սյունիքի մարզի Նորաշենիկ, Վայոց ձորի մարզի Վերնաշեն, Տավուշի մարզի Դովեղ, Ոսկեվան, Արագածոտնի մարզի Օհանավան, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղերում։
    13:15
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոստիկանության ծառայողների բոլոր վնասվածքները եղել են նույն ոստիկանության կողմից կիրառված ժամկետանց արկերի բեկորների հետևանք. Բաբայան
    Հունիսի 3-ին քաղաքացիների քար նետելու և ոստիկանության վայրագությունների մասին Հունիսի 3-ին ոստիկանության ներքին զորքերն առանց օրենքով սահմանված գրավոր հատուկ հրամանի ցուցարարների նկատմամբ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում կիրառեց հատուկ միջոցներ, որոնցից էին նաև ժամկետանց «Սվիրել» տեսակի ձայնալուսային արկերը: Կիրառման անթույլատրելիության մասին դեռ պիտի քննություն կատարվի և մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության, բայց դա հնարավոր կդառնա միայն Հայաստանում ժողովրդավարության հաստատումից հետո: Ոստիկանությունը փորձեց այդ ապօրինությունն արդարացնել նրանով, թե իբր ցուցարարների կողմից քարեր են նետվել ոստիկանության ծառայողների վրա: Դրան հաջորդեց իշխանության բոլոր ապօրինությունները արդարացնելու մեծ փորձ ունեցող Դանիել Իոանիսյանի գրառումը, թե իբր գլխին քարերից ստացած վնասվածքներով 20 ոստիկան է տռղափոխվել հիվանդանոցներ: Հետագայում, նաև իմ կողմից հրապարակած բազմաթիվ տեսանյութերով, ապացուցվեց, որ ոստիկանության ծառայողների բոլոր վնասվածքները եղել են նույն ոստիկանության կողմից կիրառված ժամկետանց արկերի բեկորների հետևանք: Իշխանությունը, այնուհետև, քրեական գործ հարուցեց այն առթիվ, թե իբր քաղաքացիները անկարգություններ են կատարել և վնասել են ոստիկաններին: Ամբողջ այդ բախումների ընթացքը տասնյակ լրատվամիջոցների ուղիղ եթերներուն է եղել, տասնյակն էլ անդադար նկարահանել են: Ամբողջ ընթացքը նկարահանվել է նաև ոստիկանության և ԱԱԾ հատուկ ծառայողների կողմից: Եվ՝ Ուշադրություն պարզվում է չկա նույնիսկ 1 տեսանյութ, որտեղ տեսանելի կլիներ, թե ինչպես է որևէ քաղաքացի քար նետում կամ որևէ այլ եղանակով վնասում որևէ ոստիկանի: Ի հակառակ դրա՝ տասնյակ տեսանյութեր կան, թե ոտիկանությունն ինչպես է մարդկանց նկատմամբ ֆիզիկական բիրտ ուժ կիրառում հաճախ անցնելով նույնիսկ թշնամանքի: Իշխանափոխությունն անխուսափելի է, որից հետո պետք է հատ-հատ քրեադատավարական ընթացակարգով գնահատականներ տրվեն յուրաքաչնյուր ոստիկանի ապօրինի գործողությանը:
    13:00
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական գործ է հարուցվել․ ճանաչվել եմ տուժող․ Մանուել Մանուկյան
    Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, և ես ճանաչվել եմ տուժող։
    12:45
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հնդկաստանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ
    Բանգլադեշում պահեստում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, 170-ը՝ վիրավորվել Բանգլադեշի հարավ-արևելքում գտնվող Սիտակունդա քաղաքում բեռնարկղերի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, ևս 170-ը՝ վիրավորվել, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը։ Շրջանի ղեկավար Մոմինուր Ռահմանը հայտնել է, որ հրդեհի պատճառն անհայտ է: Նա հավելեց, որ պահեստում աշխատում է մոտ 600 մարդ։ Չիտագոնգի շրջանի ղեկավար Մոմինուր Ռահմանը գործակալությանը հայտնել է, որ հրդեհը հիմնականում մեկուսացվել է կիրակի առավոտյան:
    12:30
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոտայքի մարզում բախվել են Nissan-ն ու 05-ը. կան վիրավորներ
    Այսօր՝ հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 32-ամյա Մանվել Մ.-ի վարած ВАЗ 2105 մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 61-ամյա Հովիկ Հ.-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/05/1215022/
    12:15
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աբովյան քաղաքում ծառն ընկել է կայանած ավտոմեքենաների վրա
    Հունիսի 4-ին, ժամը 21։17-ին Աբովյանի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նաիրյան փողոցի թիվ 4 շենքի բակում ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է կայանած 3 ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը։
    12:00
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոստիկանությունը դարձել է ոչ միայն իշխանությունների գործիքը, այլև իշխանությունների դեմքը. Արթուր Խաչատրյան
    ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ «Այն, որ ոստիկանությունը դարձել է քաղաքական իշխանությունների՝ ներքաղաքական հարցերը լուծելու գործիք՝ ակնհայտ է։ Ավելին՝ ոստիկանությունը դարձել է այն միակ պետական օղակը, որի միջոցով իշխանություն շփվում է քաղաքական ընդդիմության ու տասնյակ հազարավոր քաղաքացիների հետ։ Այսպիսով, ոստիկանությունը դարձել է ոչ միայն իշխանությունների գործիքը, այլև իշխանությունների դեմքը, կամ ինչպես հիմա է ընդունված ասել՝ իշխանությունների ինտերֆեյսը։ Ուստի, զարմանալի չէ, որ իշխանությունները սիրում և փայփայում են ոստկանությանը, մանավանդ՝ ոստիկանությանը զորքերին, նամանավանդ՝ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանումներին (կարմիր և սև բերետներին)։ Միայն մայիս ամսվա ընթացքում ոստիկանության ծառայողներին մոտ երեք միլիարդ դրամի պարգևավճար են տվել: Եվ սա հաշվի չառած աշխատավարձը, որը շատ ավելի բարձր է, քան սահմանը հսկող զինվորականի աշխատավարձը։ Մեծ փողերը հնարավորություն են տալիս գնել հատուկ ջոկատայիննեի լոյալությունը, այլև հրապուրում են գենետիկ սադիստներին, որոնք հատուկ ջոկատայինների շրջանում, ցավոք, քիչ չեն։ Սրանք ոչ միայն իրենց ստորագույն կրքերն են բավարարում, այլև դրա համար լավ փող են ստանում։ Բայց սրա մասին չէի ուզում խոսել․ անցնեմ բուն նյութին։ Հունիսի 3-ի ոստիկանական գործողությունը կառավարական ամառանոցի մոտ որևէ կերպ չի կարելի «ոստիկանական գործողություն» կոչել։ Դա քուչի խուժան կռիվ էր։ Կատաղած բերետավորները հարձակվեցին ժողովրդի վրա։ Ծավալվեց դաժան ծեծ։ Ես հասկանում եմ, որ ոստիկանությունն, օրենքով սահմանված դեպքերում և ընթացակարգերով, իրավունք ունի ուժ և հատուկ միջոցներ կիրառել։ Սակայն ընկած մարդուն քացու տակ գցելը, դաժան ծեծի ենթարկելը, բերման ենթարկելիս գիտակցաբար ֆիզիկական ցավ և խեղում պատճառելը, հայհոյելը՝ սադիզմի դրսևորումներ են այլ ոչ թե ոստիկանական գործողություն։ Սակայն ոստիկանության խնդիրը միայն սրանով չի սահմանափակվում։ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկի վրա տեղի ունեցածը սարսափելի էր մեկ այլ առումով նույնպես։ Ես տեսա, թե ինչպես ոստիկանական բարձրաստիճան սպաները չէին կարողանում սանձել իրենց իսկ արձակած սադիստներին։ Ստորադասը չէր ենթարկվում հրամանատարին, մայորը կամ գնդապետը տասն անգամ ստիպված էր գոռալ սերժանտի կամ շարքայինի վրա, որ շարքից դուրս չգա։ Ի՞նչ է ստացվում։ Իշխանությունների հույսը ոստիկանությունն է, ոստիկանության շարքերում ծառայում են բազմաթիվ թրքաբարո սադիստներ, որոնք կարող են հրամանատարության ենթակայությունից դուրս գալ։ Հասկանում եք սրանք երկիրն ի՞նչ վտանգի առաջ են կանգնացրել․․․․ Հ․Գ․ Սրան ավելացնենք նաև ոչ կոմպետենտությունը։ Չմոռանանք, որ ոստինաը ձայնային նռնակը կրակեղ ճիշտ իր ծառայակիցների վրա»։
    11:45
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անցյալի օրինակն ու սեփական «պատյանում» փակվելու սինդրոմը
    «Փաստ» օրաթերթը գրում է 1988 թվականին սկսվեց Արցախյան շարժումը, որի կարևոր բաղկացուցիչները հանրահավաքները, ցույցերը, երթերը, ինչպես նաև նստացույցերն ու հացադուլներն էին, որոնցով ժողովուրդն իր անհամաձայնությունը, բողոքն ու պահանջն էր ներկայացնում։ Իրենց ձայնը լսելի դարձնելու, ԽՍՀՄ-ի և ամբողջ աշխարհի ուշադրությունը Ղարաբաղյան հարցի ուղղությամբ բևեռելու նպատակով այդ օրերին մի շարք հայտնի գործիչներ ու անվանի մտավորականներ գնացին ծայրահեղ քայլերի: Ավելին, մեր մտավորականներից մի քանիսը նույնիսկ հացադուլ հայտարարեցին։ Նրանց շարքում էին մեծ դերասան և հայ կինոյի նահապետ Սոս Սարգսյանը, 80-ամյա մեծանուն գիտնական Վիկտոր Համբարձումյանը, որի ինքնազգացողությունը վատացավ հացադուլի իններորդ օրը: Շուտով նրանց հետևեցին մտավորականներ ոչ միայն Հայաստանում ու Արցախում, այլև աշխարհի այլ երկրներում։ Մտավորականների հացադուլն, ի վերջո, մեծ ռեզոնանս ապահովեց, իսկ 20-օրյա հացացուլը նրանք դադարեցրին միայն Վազգեն 1-ին Վեհափառի միջամտությամբ, երբ հացադուլավորների կյանքին լուրջ վտանգ սպառնաց։ Մի խոսքով, հայտնի, ավելին՝ հանրահռչակ մտավորականները Արցախի հարցում իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտեցին։ Այն էլ՝ տոտալիտար այնպիսի երկրում, ինչպիսին ԽՍՀՄ-ն էր, որտեղ, շատ մեղմ ասած, ամեն մեկը չէր կարող իրեն թույլ տալ անկաշկանդ կարծիք արտահայտել, քանի որ ազատ դիրքորոշումը կարող էր բռնաճնշումների և ծայրահեղ վատ վերջաբանի պատճառ դառնալ։ Բայց թե՛ Հայաստնում, թե՛ ԽՍՀՄ այլ հանրապետություններում կային իրապես մտավորականներ, որոնք հավատարիմ էին իրենց կոչմանը, որոնք չէին կաշկանդվում իրենց խոսքն ասելու և նույնիսկ ծայրահեղ քայլերի դիմելու հարցում։ Իսկ հիմա, երբ դարձյալ վտանգված են Արցախի ապագան ու նաև Հայաստանի սահմանները, առնվազն տարակուսելի է, որ մեր մտավորականության, այդ թվում՝ գիտնականների մի որոշակի հատված պարփակվել է իր «պատյանի» մեջ։ Ինչի՞ց կամ ի՞նչ կորցնելուց են այդ մարդիկ վախենում՝ իրենց կոչումնե՞րը, իրենց եկամո՞ւտը, ի՞նչ... Օրինակ՝ կոչումները պետությունն է տալիս, վաղը-մյուս օրն էլ պետությունը կարող է դրանք հետ վերցնել մտավորականի կոչմանը հավատարիմ չլինելու, կոմֆորմիստության, քաղաքացիականության բացակայության համար: Ի վերջո, մտավորականը, գիտնականը միայն գրած ստեղծագործությունը, գիտական ուսումնասիրությունը, խաղացած դերը չէ, այլ տեսակը՝ բառիս բուն իմաստով: Իսկ անունը, իրական պատիվը հասարակությունից է գալիս, այն վաստակում են հենց պահվածքով և գործով, ու դա ոչ մի իշխանություն չի կարող հետ վերցնել։ Միգուցե նրանք իրենց աշխատանքը, մի քնի դրամը կորցնելու վտանգից են երկյուղո՞ւմ, բայց մի՞թե մի քանի հազար դրամը կամ որևէ «պաշտոն» ավելի կարևոր է, քան հայրենիքի հարցը, հայրենիքի ապագան։ Պատճառները շատ կարող են լինել, այդ թվում՝ վախը գործող իշխանություններից: Բայց, նորից կրկնենք, Վիկտոր Համբարձումյանն ու Սոս Սարգսյանը քաղաքացիականություն էին դրսևորում ԽՍՀՄ-ում, որը հազիվ թե համեմատելի է ներկայիս հետ, որքան էլ ներկա իշխանություններին տոտալիտարիզմի ջատագով համարենք: Նման համեմատությունը հաստատ ծիծաղելի կլինի: Հանրության ինտելեկտուալ սերուցքը մտավորականությունն է, որի պարտքն է ուղղակի իր քաղաքացիական դիրքորոշումն արտահայտել՝ ընդ որում, կարևոր չէ, թե ինչպիսին կարող է լինել այդ դիրքորոշումը։ Կարելի է կանգնել և հայտարարել, որ, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ ճանապարհով է գնում, նա փրկիչ է, ինչ անում է, լավ է անում: Կամ՝ ճիշտ հակառակը։ Կարևորը սեփական կարծիք, սեփական տեսակետ ունենալն է: Ամորֆությունը, անդեմությունը, կոմֆորմիզմը որևէ մեկին, առավել ևս՝ մտավորականին պատիվ չի բերում...
    11:30
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ճապոնացի զբոսանավավարը ճանաչվել է աշխարհի ամենատարեց մարդը, որը միայնակ լողալով անցել է Խաղաղ օվկիանոսը
    Ճապոնացի զբոսանավավարը ճանաչվել է աշխարհի ամենատարեց մարդը, որը միայնակ լողալով անցել է Խաղաղ օվկիանոսը։ 83-ամյա Կենիչի Հորին Ճապոնիա է ժամանել շաբաթ օրը վաղ առավոտյան Խաղաղ օվկիանոսով միայնակ անդադար ճամփորդությունից հետո՝ դառնալով ամենատարեց մարդը, որը երբևէ կատարել է այդ սխրանքը, «News.am»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է AFP-ը: Սա ընդամենը վերջին ծովային նվաճումն է 83-ամյա ճապոնացի ճանապարհորդի համար, ով 1962 թվականին՝ 23 տարեկան հասակում, նավարկել է Ճապոնիայից Սան Ֆրանցիսկո՝ դառնալով աշխարհում առաջին մարդը, որը միայնակ լողալով անցել է Խաղաղ օվկիանոսը։    
    11:15
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտովթար՝ Դավիթաշեն թաղամասում․ տուժածը հոսպիտալացվել է
    Հունիսի 4-ին, ժամը 21։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած։ Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։
    11:00
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ԱՄՆ նախագահին և առաջին տիկնոջն օդային տարածքը խախտած ինքնաթիռի պատճառով տարհանել են տնից
    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ առաջին տիկին Ջիլ Բայդենը ոչ երկար ժամանակով տարհանվել են իրենց տնից, որտեղ հանգստանում էին շաբաթ օրը. ոչ մեծ մասնավոր ինքնաթիռը սխալմամբ մտել էր Դելավերի նահանգի Ռեհոբոթ բիչի սահմանափակ օդային տարածք, տեղեկացրել է Reuters-ը։ Ինքնաթիռն անմիջապես դուրս է բերվել արգելված օդային տարածքից, տեղեկացրել է ԱՄՆ Գաղտնի ծառայության ներկայացուցիչ Էնթոնի Գուլելմին։ Օդաչուն, որի անձը պարզվել է, կհարցաքննվի, ասել է նա։
    10:45
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/05/1215008/
    10:30
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Opel-ը բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել քարե պարսպի տակ. կան վիրավորներ
    Այսօր՝ հունիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:20–ի սահմաններում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի Արտաշատ քաղաքի կամրջից դեպի Արտաշատ քաղաքի սկզբնամասի Երևանյան փողոցում գլխիվայր ավտոմեքենա կա: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/05/1215009/
    10:15
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հռիփսիմե Խուրշուդյանը 5-րդն է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում
    Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը մոտենում է ավարտին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան 87 կգ քաշային կանայք: Հայաստանի ներկայացուցիչ Հռիփսիմե Խուրշուդյանը 6 տարվա դադարից հետո կրկին մասնակցեց Եվրոպայի առաջնությանը:Պոկում վարժությունում Խուրշուդյանը երեք մոտեցումներից միայն երկուսը հաջողեց` 102 կգ և 105 կգ: Այս ձևում նա 4-րդն էր: Հրում վարժությունում հայ ծանրորդը միայն մեկ հաջող մոտեցում ունեցավ: Նա գլխավերևում պահեց 122կգ: Երկամարտի 227 կգ արդյունքով Հռիփսիմե Խուրշուդյանը 5-րդն է:
    10:00
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մոլդովայում սոցիալիստների կուսակցությունը պահանջում է վարչապետի հրաժարականը
    Մոլդովայում սոցիալիստների կուսակցությունը պահանջում է վարչապետի հրաժարականը
    00:02
    05.06.22
    Ավելին
2022-06-04