Լրահոս

2022-06-05
  • Img default alt hy
    Առողջապահական
    Աշխարհի 27 ոչ էնդեմիկ երկրներում գրանցվել է կապկի ծաղկի 780 դեպք
    Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) հայտնի է մարդկանց շրջանում կապկի ծաղկի վարակի 780 հաստատված դեպքերի մասին, վարակ հայտնաբերվել է 27 ոչ էնդեմիկ երկրներում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն: ԱՀԿ-ի հայտարարության համաձայն ՝ մայիսի 13-ից մինչև հունիսի 2-ը կազմակերպությունը տեղեկություններ է ստացել "ԱՀԿ-ի չորս տարածաշրջանների 27 անդամ պետություններում կապկի ծաղկով հիվանդանալու 780 լաբորատոր հաստատված դեպքերի մասին»: «Սա 523 լաբորատոր հաստատված դեպքով (+203%) ավելացում է ցույց տալիս հիվանդության բռնկման մասին մայիսի 29-ի հաղորդագրությունից հետո, երբ ընդհանուր առմամբ գրանցվել է 257 դեպք»,- հայտնել են կազմակերպությունում: Նշվում է, որ հունիսի 2-ի տվյալներով՝ ոչ էնդեմիկ երկրներում կապկի ծաղկի հետ կապված մահեր չեն գրանցվել, սակայն շարունակում են հաղորդագրություններ ստացվել էնդեմիկ երկրներից մահվան ելքերի մասին: Ինչպես ընդգծել են ԱՀԿ-ում, այժմ գլոբալ մակարդակում հանրային առողջապահության համար ռիսկը գնահատվում է չափավոր: Կազմակերպությունը հայտնել է ԱՀԿ-ի անդամ պետություններին աջակցության ուղեցույցի մշակման մասին, որը կներառի համաճարակային հսկողության, լաբորատոր ախտորոշման և թեստավորման, կապկի ծաղկի դեպքերի հետաքննության և շփումներին հետևելու, ինչպես նաև պատվաստումների և իմունացման ոլորտները:
    18:45
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ռուսաստանի Զինված ուժերը Կիևի մատույցներում ոչնչացրել են եվրոպացիների կողմից մատակարարված T-72 տանկերն ու զրահատեխնիկան
    Ռուսաստանի Զինված ուժերը Կիևի մատույցներում ոչնչացրել են եվրոպացիների կողմից մատակարարված T-72 տանկերն ու զրահատեխնիկան: Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը Օդեսայի մոտ խոցել է ուկրաինական Ան-26 ռազմական ինքնաթիռ, 10 անօդաչու թռչող սարք, որսացել է երկու մարտավարական «Տոչկա-Ու» հրթիռ։ Հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 189 ինքնաթիռ, 129 ուղղաթիռ, 1114 անօդաչու թռչող սարք, 330 հակաօդային պաշտպանության համակարգ, 3416 տանկ, 1778 դաշտային հրետանի և ականանետ։
    18:30
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սերգեյ Ասատուրովը ազատության մեջ է. փաստաբան
    Սերգեյ Ասատուրովը ազատության մեջ է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: «Սերգեյ Ասատուրովը ազատության մեջ է:
    18:15
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անչափահաս Աղասի Խաչատրյանին առևանգել են հոր աչքի առաջ և տարել անհայտ ուղղությամբ
    Անչափահաս Աղասի Խաչատրյանին առևանգել են հոր աչքի առաջ և տարել անհայտ ուղղությամբ։ Yerevan.Today-ը մանրամասներ պարզեց անչափահասի հորից` Ալբերտ Խաչատրյանից։ «Երեկ հանրահավաքից հետո անչափահաս որդուս առևանգել են, տուն էինք վերադառնում, երեխես հետ ա ընկնում, հետ եմ նայում՝ ինչ-որ մարդկանց հետ զրուցում է, մի 6-7 հոգի, ու չեն թողում մոտենանք, ասում են՝ թե բա Քննչականից ենք, չմոտենաք, բան կա ճշտելու։ Մեզ 5 րոպե հեռու են պահում, հետո՝ բա տանում ենք Զեյթունի բաժին։ Ոչ ներկայանում են, ոչ փաստաթուղթ են ցույց տալիս, երեխուն դնում են ավոտն ու գնում, ասում են կգաք ընդեղ՝ կասենք։ Գնում ենք։ Պարզվում ա՝ Զեյթունի բաժնում բան չկա, ոչ զանգ, ոչ էլ մարդ են բերել։ Ժամ ու կես երեխուն ման գալուց հետո, ասում են, որ իրան տարել են քննչական։ Գնում ենք էնտեղ»,- պատմեց Ալբերտ Խաչատրյանը։ Դեպքը եղել է նախորդ օրը՝ Կառավարական ամառանոցի մոտ, երբ ոստիկանները դաժանաբար սկսել էին հարվածել ցուցարարներին։ Անչափահասը տեսնելով, թե ինչպես են աղջիկներին, կանանց հարվածում, քաշքշում, 2 պլաստիկ շիշ է նետել ոստիկանների ուղղությամբ։ Անչափահասի հայրը նշում է․ «Իմ տղեն գազան չի, իմ տղեն խելամիտ, հասյացող տղա է, Մոնթե Մելքոնյանի լավագույն ուսանողը։ Ինքը վարժարանին ենքան գովասանագրեր ու գավաթներա բերել, որ ոչ մի ուսանող չի բերել։ Ըմբիշ է, Հայաստանի պատիվը արտասահմանում բարձր պահող։ Էդ մարդն ասում ա՝ ես չեմ ուզում, որ իմ ապագա սպան թուրք լինի։ Շատ սխալ է արել, որ ոստիկաններրի կողմը շիշ է նետել, բայց ասում է՝ մեր ու աղջիկ էին գցել քացու տակ, ծեծում էին, ես չէի կարող անտարբեր մնալ։ ։ Իսկ իրեն ծեծել են վերին աստիճանի, նկարներով, փաստերով կա, դաժանաբար են ծեծել, վահաններով են ծեծել, բայց մի հատ բողոքելու չի գնացել։ Շորերին ոստիկանների բատինկաների տեղեր կար»։ Անդրադառնալով Աղասի Խաչատրյանի առևանգելուն, հայրը նշեց․ «Նենց տակտիչնի տարան, մենք էլ չկողմնորոշվեցինք։ Փաստաբաններին ահագին սպասեցնել են տվել, որ անչափահասից կորզեն ինչ պետք ա, նոր թողեն փաստաբաններին ներս։ Սպասում ենք դատին, 2 շիշ շպրտելու համար պետք ա պարտադիր դատեն, իր ապագան խորտակվի, 2 ախպոր ապագան էլ խորտակվի, որ իրանք դառնան թուրքերի համար գառ պահող։ Ես որ էսօրվա ղեկավար կլյաուզնիկի պես լինեի, սաղին դատի կտայի։ Բայց ինքը Աստծու կողմից դատաստան հաստատ կստանա»։ Հարցին, թե ինչու էին գնացել կառավարական ամառանոցի մոտ, Ալբերտ Խաչատրյանը ասաց․ «Չենք գնացել մենք խուլիգանության, չենք գնացել խանութ կոտրելու, օղի գղանալու, մենք գնացել ենք զուսպ ու հանգիստ բացատրելու, որ՝ հեռացիր։ Մենք չենք ուզում, որ կարմիր ու սև բերետավորները մեր փոխարեն որոշեն, որ մենք պիտի ոչխար պահենք թուրքի առաջ։ Ես 44 օր առաջնագծում եմ եղել, որ թուրքն իմ տուն չգա, բայց մի գրչի հարվածով տվել են էդ ամեն ինչը, ես չեմ կարում դա հասկանամ»։
    18:00
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակին
    Կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակին շաբաթ օրը , հայտնում է BFMTV-ն՝ հղում անելով սոցցանցերի լուսանկարին։«Կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակին շաբաթ օրը ժամը 18.00-ի սահմաններում: Ըստ կայքի, կայծակը հարվածում է աշտարակին տարեկան միջինը հինգ անգամ։ Նշվում է, որ դա ոչ մի կերպ չի վնասում նրան և վտանգ չի ներկայացնում բնակչության համար։ Ֆրանսիայի Ռուեն քաղաքում շաբաթ օրը՝ հունիսի 4-ին հորդառատ անձրևների պատճառով երեսուն տարեկան մի կին է մահացել: Հորդառաը անձրևաջրեը քշել էին կնոջը, հայտնում է France Bleu ռադիոկայանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ շաբաթ երեկոյան ամպրոպի պատճառով Ֆրանսիայում հինգ հազար մարդ մնացել էր առանց էլեկտրականության ։ Ֆրանսիայի հյուսիսից հարավ-արևմուտք ընկած 65 դեպարտամենտներում օդերևութաբանական վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել ամպրոպների, անձրևների և քամու ուժեղ պատճառով։
    17:45
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երկու կողմնակի ոստիկաններ բռունցքներով հարվածում են բերման ենթարկվող ցուցարարին․ Բաբայան
    ստիկանի համազգեստով երկու տականք հանցագործ բերման ենթարկվող քաղաքացուն, ում թևերից բռնել են այլ ոստիկաններ, հասցնում են հարվածներ:Այս մասին թելեգրամի իր ալիքում գրել է Արսեն Բաբայանը․ «Հաղորդում հանցագործության մասին Ոստիկանի համազգեստով երկու տականք հանցագործ բերման ենթարկվող քաղաքացուն, ում թևերից բռնել են այլ ոստիկաններ, հասցնում են հարվածներ: Բերման ենթարկող ոստիկաններն այդ տականք հանցագործներին ասում են՝ «ապուշ, մի արա»: Դատախազությունից պահանջում եմ անհապաղ հարուցել քրեական գործ և ձերբակալել կադրում երևացող տականք հանցագործներին»:
    17:30
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 3 վիրավոր
    Այսօր՝ հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 23-ամյա Մանվել Հարոյանի վարած Opel մակնիշի և 25-ամյա Վահե Հակոբջանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/05/1215007/
    17:15
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վերջին անգամ նման մեծ խումբ ձևավորվել էր 451 թվին՝ Ավարայրի ճակատամարտի հանգամանքները պարզելու նպատակով․ Ռուբեն Մելիքյան
    Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հունիսի 3-ի ոստիկանական վայրագությունները արժանապատիվ քաղաքացիների «գլխին ջարդելու», մասնավորապես՝ նրանց կողմից ոստիկաններին «քարերով ու երկաթյա ձողերով» իբր հարվածելու միֆ հորինելու համար ձևավորվել է… ուշադիր - 104 (!) քննիչից կազմված քննչական խումբ!!! Վերջին անգամ նման մեծ խումբ ձևավորվել էր 451 թվին՝ Ավարայրի ճակատամարտի հանգամանքները պարզելու նպատակով։
    17:00
    05.06.22
    Ավելին
  • Իրավական
    Փաստաբանին և պատգամավորին թույլ չեն տվել տեսակցել բերման ենթարկված անչափահասին
    Փաստաբան Սերգեյ Հարությունյանին և ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանին, Հատուկ քննչական կոմիտեում անցնող գիշեր, թույլ չեն տվել տեսակցել բերման ենթարկված անչափահաս Աղասի Խաչատրյանին։ Անչափահաս Աղասի Խաչատրյանը 17 տարեկան է, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 2֊րդ կուրսի սան։ Ըստ տեղեկությունների՝ Աղասի Խաչատրյանին ուզում են կալանավորել։
    16:45
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանների հանցագործությունը՝ բժիշկ-ազատամարտիկ Հայկազ Հարությունյանի հանդեպ
    ՅԴ կամավորական 3-րդ վաշտի բժիշկ - ազատամարտիկ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանող, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Հայկազ Հարությունյանն արցախյան վերջին գոյապայքարի՝ 44-օրյայի առաջին իսկ օրերից գտնվել է առաջնագծում՝ մասնակցելով Արցախի հյուսիսային սահմանների պաշտպանությանը։ Հայկազ Հարությունյանը նույն դիրքերում է գտնվել նաև նոյեմբերի 9-ի դավադիր հայտարարությունից շաբաթներ անց։ Մարտական գործողությունների ժամանակ նա ստացել է գլխի բեկորային վնասվածք. նրա գլխից բեկորը հեռացրել են ամիսներ անց՝ 2021 թ. հունիսին՝ վիրահատության միջոցով։ Որպես պատվախնդիր գործիչ՝ Հայկազ Հարությունյանն առաջին իսկ օրվանից մասնակցում է «Դիմադրություն» շարժման խաղաղ անհնազանդության ակցիաներին։ Ստորև բերվող տեսանյութում պարզորոշ երևում է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկից ոչ միայն ապօրինի կերպով բերման ենթարկում հունիսի 3-ի երեկոյան խաղաղ երթին մասնակցող Հայկազ Հարությունյանին, այլև բերման ենթարկելիս դիտավորությամբ հարվածներ հասցնում նրան։ Նշված դեպքին արձագանքել է նաև փաստաբան Րաֆֆի Ասլանյանը՝ նշելով. «Եթե որևէ իրավաբան իրեն թույլ կտա ասել, որ ոչ մի կերպ դիմադրություն ցույց չտվող քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառող այս երկու ոստիկանների արարքներում հանցակազմ չկա, ուրեմն ոչ թե իրավաբան է, այլ ……. է (նրան ցանկացած վիրավորական բնութագիր հասնում է)»։ Yerkir.am-ը տեղեկացավ նաև, որ կատարվածի առիթով հաղորդում է ներկայացվելու հանցագործության մասին՝ Փաշինյանի իշխաության հանցավոր հրահանգները կատարող նշյալ ոստիկաններին օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու համար։ Հ․Գ․ Վիրակապով լուսանկարը՝ 44-օրյայի ժամանակ գլխի շրջանում բեկորային վիրավորում ստանալու օրերին։
    16:30
    05.06.22
    Ավելին
  • Աշխարհ
    Հնդկաստանում պահեստում հրդեհի զոհերի թիվը հասել է 40-ի
    Առնվազն 40 մարդ է զոհվել, ավելի քան 450-ը՝ վիրավորվել Բանգլադեշի հարավ-արևելքում գտնվող Չիտագոն քաղաքում բեռնարկղերի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով, հայտնում է India TV-ն։ Ինչպես հեռուստաալիքին հայտնել է Chattagram բժշկական քոլեջի պետական ​​հիվանդանոցի ոստիկանը, «այս պահին դիահերձարանում 40 դի է ստացվել»։ Ոստիկանության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է շաբաթ երեկոյան, մոտ երկու ժամ անց հրդեհի վայրում ուժեղ պայթյուն է լսվել, երբ կրակը, իբր, հասել է քիմիական նյութերի տարաներ, որից հետո կրակը տարածվել է մեծ տարածք։ Հրդեհի մարմանը մասնակցում է առնվազն 19 հրշեջ ստորաբաժանում։ Ըստ բժիշկների՝ տուժածների մեծ մասը ստացել է թեթև և միջին ծանրության այրվածքներ, սակայն մի քանի հոգու վիճակը գնահատվում է ծանր։
    16:15
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քրեաիրավական գնահատականի արժանի ևս մեկ տեսագրություն․ Րաֆֆի Ասլանյան
    Նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսագրություն՝ մակագրելով․ «Քրեաիրավական գնահատականի արժանի ևս մեկ տեսագրություն, թեև վստահ եմ, որ ոչ մի ոստիկան չի կալանավորվելու, քանի որ դա մյուսներին կստիպի հրաժարվել ցուցարարներին ծեծի ենթարկելու պետական պատվերը կատարելուց…»։
    16:00
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ավտովթար՝ Կուբանում. մահացել է 4 մարդ, 11 մարդ դեռևս հիվանդանոցում է
    Հունիսի 4-ի առավոտյան Կուբանի Տեմրյուկի շրջանի Գոլուբիցկայա ստանիցայում ավտոբուս է վթարվել. 4 մարդ զոհվել է, 19 մարդ վնասվածքներ է ստացել, տեղեկացրել է Կուբանի Новости-ն։ Տեղեկացվել է, որ երթուղային ավտոբուսի վարորդը, որը շարժվել էր Տեմրյուկի Պերեսիպ գուղից, գլուխ չի հանել մեքենայի կառավարումից, դուրս է եկել ճանապարհից եւ բախվել ծառին։
    15:45
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վախ չկա ոչ մեկի մոտ էլ, ոչ մեկ գյուղից չի հեռացել. Ներքին Հանդի գյուղապետ
    Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ Հայաստանի Հանրապետության տարածք մտած ադրբեջանական զինված ուժերը գյուղում կյանքի համար դժվարություններ չեն առաջացրել, քանի որ հեռու են գյուղից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ներքին Հանդի գյուղապետ Խաչատուր Բաղդասարյանը: «Ադրբեջանական զինված ուժերը գյուղից հեռու են տեղակայված, մեր պաշտպանության նախարարությունը դիրքեր է տեղակայել նրանց դիմաց: Վարդասարի հատվածում իրենք առաջ են եկել հենց պատերազմից հետո, իսկ Բարթազ լեռան հատվածում առաջ են եկել մարտ ամսին: Կրակոցներ չկային, հանգիստ է եղել ընդհանուր առմամբ, մինչեւ էս վերջին դեպքը, որ վրանում հանգստացող զինծառայողի կրակեցին, մեկ օր անց մահացավ»,-ասաց նա:
    15:30
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ստեփանակերտում «Մերսեդես»-ի 18-ամյա վարորդը բախվել է 2 այլ մեքենաների. կա 3 տուժած
    Պարզվել է, որ ժամը 21:45-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի 18-ամյա բնակիչ Գ. Ե.-ն, վարելով «Մերսեդես Բենց E 350» ավտոմեքենան, նշված վայրում բախվել է Մարտունի քաղաքի բնակիչ` 28-ամյա Մ. Ա-ի «Մերսեդես Բենց C 180» և մայրաքաղաքի 50-ամյա բնակիչ Վ.Ա-ի վարած «Օպել զաֆիրա» ավտոմեքենաներին, ինչի հետևանքով 3 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ։ Փրկարարները հոսանքազրկել են մեքենաները և փակել գազի բալոնի փականները։ Տուժած քաղաքացիները համապատասխան բուժզննումից հետո դուրս են գրվել հիվանդանոցից։ ՃՏ պատահարի ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։
    15:15
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում միկրոավտոբուսի վթարի հետևանքով 4 մարդ է զոհվել, 6-ը՝ վիրավորվել
    Թուրքիայի հարավ-արևելքում միկրոավտոբուսի վթարի հետևանքով 4 մարդ է զոհվել, 6-ը՝ վիրավորվել։ Վթարը տեղի է ունեցել Թուրքիայի հարավարևելյան Բակյանի շրջանում։
    15:00
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ռուբլու և դոլարի փոխարժեքն այսօր
    Ռուբլու և դոլարի փոխարժեքն այսօր Երևանյան բանկերում այսօր 1 ռուբլին գնվում է նվազագույնը 6.13 դրամով, առավելագույնը՝ 6.67 դրամով, միջինը՝ 6.48 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 7.11 դրամով, առավելագույնը՝ 7.60 դրամով, միջինը՝ 7.45 դրամով։ Այս մասին տեղեկանում ենք rate.am կայքից։ Իսկ 1 դոլարը գնվում է նվազագույնը՝ 430 դրամով, առավելագույնը՝ 433 դրամով, միջինը՝ 430.94 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 440 դրամով, առավելագույնը՝ 443, միջինը՝ 440.88:
    14:45
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կարծում եմ, որ Ռուսաստանում արդեն գիտակցում են Ադրբեջանի հակառուսական էությունը և անվստահելի «գործընկերությունը». Բեգլարյան
    Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը Տելեգրամի իր ալիքում գրել է. «Հետաքրքիր է, երբ Ադրբեջանի իշխանությունները. Նրանց ողջ մեդիա ռեսուրսները ատելություն են տարածում ոչ միայն հայերի, այլև ռուս ժողովրդի դեմ, պարբերաբար խախտում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, որով Արցախում խաղաղ բնակիչներ են սպանվում ռուս խաղաղապահների աչքի առաջ, շրջանցելով ռուս խաղաղապահներին՝ նրանք գրավում են Փառուխ գյուղը և իրենց պատասխանատվության գոտում գտնվող Քարագլուխ բարձունքի մի մասը, իսկ դեկտեմբերին՝ նաև Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը, ոչնչացնում են ոչ միայն իրենց օկուպացիայի տակ գտնվող հայկական մշակութային ժառանգությունը, այլև միևնույն ժամանակ Հայրենական մեծ պատերազմի հուշարձանները, որոնք համարվում են և՛ հայկական, և՛ ռուսական արժեքներ, աջակցում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Կարծում եմ, որ Ռուսաստանում արդեն գիտակցում են Ադրբեջանի հակառուսական էությունը և անվստահելի «գործընկերությունը», որը բազմիցս ապացուցվել է, և դրա վերջին դրսևորումը РИА Новости-ի արգելափակումն էր Ադրբեջանի տարածքում՝ ինձ հետ արված հարցազրույցը հրապարակելուց հետո»,- գրել է նա:
    14:30
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Զրպարտիչ Ալեն Սիմոնյանն ասում է, որ բանակցային պրոցեսում նման հայտարարություն չի կարելի անել․ փաստաբան
    Զրպարտիչ (ինչը շուտով կապացուցենք դատարանում) Ալեն Սիմոնյանն ի պատասխան լրագրողի այն հարցին, թե արդյոք ինքը կարող է հայտարարել, որ Արցախը չի լինելու ադրբեջանի կազմում, ասում է, որ բանակցային պրոցեսում նման հայտարարություն չի կարելի անել, քանի որ դա կվնասի բանակցային պրոցեսին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը: «Բա մենք, որ ասում ենք շեֆիդ` «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը վնասեց բանակցային պրոցեսին ու ըստ ամենայնի ադրբեջանին տվեց լեգիտիմ առիթ հարձակվելու (casus belli), ինչու՞ եք ձեզ գցում պեչենու բաղերը»,- գրել է Հարությունյանը:
    14:15
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ուղիղ տան վրա էին գալիս․ կադրեր Դոնեցկի զանգվածային գնդակոծության հետևանքներից
    Դոնեցկում «Գրադ»-ով գնդակոծության հետևանքով զոհվել է 5, տուժել 13 մարդ: Ուկրաինական զորքերը գնդակոծել են Դոնեցկի Վորոշիլովի շրջանը` 40 հրթիռ արձակելով ԲՄ-21 «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից:
    14:00
    05.06.22
    Ավելին