Լրահոս

2022-06-10
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտովթար՝ Երևանում. բախվել են Toyota-ն ու Nissan-ը, վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
    Երեկ՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում Նալբանդյան և Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 35-ամյա Արթուր Գ-ի վարած Toyota մակնիշի և 47-ամյա Լուսինե Հ-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/10/1215400/
    15:23
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանությունները գործի են դրել բռնաճնշումների գործիքակազմն՝ իր ողջ հմայքով․ Լիլիթ Գալստյան
    «Իշխանությունները գործի են դրել բռնաճնշումների գործիքակազմն՝ իր ողջ հմայքով: Վերջին մեկ ամսում, ԴԻՄԱԴՐՈւԹՅԱՆ շարժման թափ առնող ալիքին համընթաց, ձերբակալությունների և կալանավորման են ենթարկվել շարժման չորս տասնյակից ավելի ակտիվիստներ, կուսակցական գործիչներ, պարզապես ՀՀ քաղաքացիներ: Ըստ շրջանառվող լուրերի ԱԱԾ-ում և Քննչական կոմիտեում այս նպատակի համար ստեղծվել են այսպես կոչված առանձնացված քննչական խմբեր: Սա ոչ այլ ինչ է, քան ակնհայտ և կազմակերպված քաղաքական հետապնդում, ուժային և ռեպրեսիվ եղանակով ընդդիմությանը լռեցնելու և ահաբեկելու ջանք: Այս պահին անազատության մեջ են շուրջ երկու տասնյակ ՀՅԴ անդամներ, նրանց մեջ՝ Կոմիտեների, անգամ՝ ՀՅԴ ԳՄ անդամ: Ասեմ, որ Հայոց Պետականության փրկությանն ուղղված ԴԻՄԱԴՐՈւԹՅԱՆ շարժումը լռեցնելու ձեր ջանքերը դատապարտված են…»
    15:15
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անհամաչափ, բիրտ ուժ կիրառելով Բաղրամյան 26-ից բերման են ենթարկել Տաթև Սողոյանին
    Ոստիկանները անհամաչափ, բիրտ ուժ կիրառելով, վնասվածքներ պատճառելով` Բաղրամյան 26-ից բերման են ենթարկել խաղաղ ակցիա իրականացնող Տաթև Սողոյանին։ «Տաթևը Բաղրամյան 26 էր գնացել խաղաղ բողոքի գործողություն իրականացնելու` 44-օրյա պատերազմի ընթացքում իր գերեվարված հորեղբոր և մյուս գերիներին օր առաջ Հայրենիք վերադարձնելու պահանջով»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը: Իսկ Ագնեսա Խամոյանը գրել է․ «Նիկոլն անգամ միայնակ աղջկանից է վախում։ Սա ցուցիչ է։ Տաթևը Բաղրամյան 26 էր գնացել խաղաղ բողոքի գործողություն իրականացնելու` 44-օրյա պատերազմի ընթացքում իր գերեվարված հորեղբոր և մյուս գերիներին օր առաջ Հայրենիք վերադարձնելու պահանջով»:
    15:03
    10.06.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայաստանում ջերմաստիճանը կնվազի. սպասվում է կարկուտ
    Եղանակը Հայաստանում դարձյալ ոչ ամառային կլինի մի քանի օր: Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով: Հանրապետության տարածքում հունիսի 10-14-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Նաև կարկուտի հավանականություն կա:
    14:50
    10.06.22
    Ավելին
  • Իրավական
    Դանակահարել են 42 համար երթուղայինի վարորդին
    Երևանում դանակահարել են 42 համարի երթուղայինի 65-ամյա վարորդին: Նրան հիվանդանոց են տեղափոխել դանակը՝ մարմնի մեջ: Դանակահարության պատճառը եղել է վիճաբանությունը ուղևորներից մեկի հետ:
    14:35
    10.06.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայկական կողմը Քաշաթաղի շրջանն ամբողջությամբ հանձնո՞ւմ է Ադրբեջանին
    Արցախի Փառուխ գյուղի ճակատագրի վերաբերյալ Ռուսաստանի արտգործնախարարի երեկվա աղմկոտ հայտարարությունը վերլուծաբաններին ստիպում է կարծել, որ Ռուսաստանը թույլ չի տա նաև Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի ամբողջական հանձնում Ադրբեջանին:
    14:20
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որոշվեց 3 ոստիկանի ազատել ծառայությունից
    Հունիսի 9-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Մասնակցում էին ոստիկանության շտաբի պետը, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր, ներքին անվտանգության և իրավաբանական վարչությունների պետերը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության ավագ իրավաբանն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ոստիկանությունից հայտնում են, որ ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության երեք աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ 3 ծառայողի նկատմամբ էլ կիրառել «Ոստիկանությունում ծառայությունից ազատում» կարգապահական տույժը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/5a8d26a898595637529a3d6258de79df?fbclid=IwAR35jm9hEAoTPCBSeg0fHVY1fob9q_nCNR3OudRvWPGUx8lYbkGSWZCQlig © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    14:07
    10.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ակտիվ աշխատանքային քննարկումների մեջ ենք շարժմանը նոր թափ հաղորդելու ուղղությամբ․ Սաղաթելյան
    «Հիմա ակտիվ քննարկումների մեջ ենք տարբեր ուժերի, անհատների հետ: Որևէ պարագայում նահանջ, հետքայլ չի լինելու: Մեր բոլոր քննարկումները մի բանի շուրջ են, ինչպես անենք, որ շարժումն ավելի ընդլայնենք, նոր թափ տանք, շտկենք թերությունները և ավելի մեծ թափով գնանք առաջ: Մենք գտնում ենք, որ ինչ մինչև հիմա արել ենք, եղել է շատ արդյունավետ, բայց նաև նոր մարտավարության խնդիր ունենք: Հետևաբար, հնարավոր են մեր գործողություններում լինեն փոփոխություններ»,-ասաց նա:
    13:54
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ստացվում է, որ այս սրիկայության համար որևէ մեկը պատասխանատու չէ. Սոս Հակոբյանը՝ զոհված զինվորների աճյուններն անարգողների մասին
    Զոհված զինծառայողների մասունքները և դիերը դիահերձարանի նկուղում անմխիթար վիճակում տոպրակների մեջ ուղղակի գետնին գցելը պարզվում է, ըստ Դատախազության և քննչականի, հանցակազմ չեն հանդիսանում, այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։ «Ստացվում է՝ այս սրիկայության, գարշելի արարքի համար որևէ մեկը պատասխանատու չէ։ Ու դուք պատգամավորի վրա եք դեռ մատ թափ տալիս, թե այդ նկարները հայտնվել են գետնին։ Այդ նկարները, ըստ պլանավորվածի, վստահ եմ՝ առողջապահության նախարարի դեմքին պետք է հայտնվեին և մնային՝ ուղղակի ֆիզիկայի օրենքները մեջ ընկան։ Շատ եմ կարևորում Թագուհի Թովմասյանի գործունեությունը՝ Հայաստանում կենտ օրերին ՄԻՊ, զույգ օրերին ՓԻՊ աշխատող «անկախ» պաշտոնյայի առկայության պարագայում», - նշել է Հակոբյանը։
    13:46
    10.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարները՝ Բաղրամյան 26-ում
    Բաղրամյան 26-ում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների արտաքին գործերի նախարարները նախ նեղ կազմով նիստ են արել, ապա ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում, ըստ պաշտոնական աղբյուրի, քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմների ամրապնդմանը վերաբերող հարցեր: Նիստի ավարտին նախատեսվում է ստորագրել արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերով ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչների 2022-2024 թվականների խորհրդատվությունների ծրագիրը:
    13:40
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Դադարեցնել անհիմն և անտեղի շահարկումները». Գլխավոր դատախազությունն անդրադարձել է կաթողիկոսի եղբորորդու կողմից կաշառք ստանալու դեպքին
    Հարգելով անմեղության կանխավարկածը՝ մի քանի նկատառում այսօր ՀՀ գլխավոր դատախազության կողմից հրապարակված՝ դատախազի կողմից կաշառք ստանալու դեպքի բացահայտման մասին տեղեկատվության շուրջ սկսված անառողջ և անհիմն շահարկումների վերաբերյալ: Առանձին լրատվամիջոցներ ակնհատորեն և համառորեն փորձում են տեղի ունեցածը կապել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անձի հետ՝ փորձելով տալ քաղաքական կամ որևէ այլ երանգավորում: Ավելին, լրատվական հոսքերը փորձում են տանել այն ուղղությամբ, թե Վեհափառի շուրջ ինչ-որ գործընթացներ են «հյուսվում»՝ նաև նրա հարազատների նկատմամբ քրեական վարույթներ սկսելու միջոցով՝ այդ կերպ փորձ արանելով նրան թիրախավորելու տպավորություն ստեղծել: Նման պնդումները, ակնարկները, ենթադրությունները որևէ հիմք չունեն և ուղղակի անմտության և մտագարության բացահայտ դրսևորում են՝ տեղի ունեցող հակակոռուպցիոն պայքարի գործընթացը մտացածին ինտրիգներով էժանացնելու և շղարշելու համար: Կաթողիկոսին կամ որևէ այլ հայտնի կամ անհայտ մեկի հետ անձի բարեկամական կապ ունենալ-չունենալը որևէ դեր չունի և չի կարող ունենալ: Օրենքի առջև հավասար են բոլորը, հավասար են նաև օրենքի առջև պատասխանատվության հարցում, և որևէ բացառություն լինել չի կարող ու չի լինելու: Եվ փոխանակ այս մոտեցման արմատավորման, դրա շարունակումը խրախուսելու, առանձին լրատվամիջոցներ, բնավորության համաձայն, ամեն ինչ տանում են էժան ինտիգների, անձնավորման տիրույթ: Մինչդեռ ինչպես դատախազական համակարգի ներսում, այնպես էլ դրանից դուրս բոլորին քաջ հայտնի է նման երևույթների նկատմամբ (ու հատկապես դատախազների շրջանում), ՀՀ գլխավոր դատախազի բացարձակ անհանդուրժողական, խիստ և հետևողական վերաբերմունքը: Եվ ցանկացած նմանատիպ դրսևորում արժանանալու է ամենախիստ հակազդեցության: Ուստի հորդորում եմ դադարեցնել սկսած անհիմն և անտեղի շահարկումները: Երկրորդ՝ լրատվադաշտ են սպրդում ակնհայտ կեղծ «մանրամասներ» կոնկրետ այս դեպքի վերաբերյալ, որոնք իրականության հետ առնչություն չունենալով, փորձում են ինչ-որ տրամադրություններ գեներացնել: Մասնվոորապես, նշվում է այն մասին, թե իբր քրեական գործը հարուցվել է դատախազի սենյակում գաղտնալսման արդյունքում՝ այդ կերպ դիտավորյալ տպավորություն ստեղծելով, թե թիրախավորված մոտեցում է ցուցաբերվել: Չկա նման բան: Ոչ միայն նման թիրախավորվածություն չի եղել, այլ նաև առհասարակ նման միջոցառում չի կատարվել: Իրականությանը չի համապատասխանում նաև տեղեկությունը, թե իրավապահները պատրաստվում են այսօր Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնել դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար: Հուսով ենք՝ լրատվամիջոցներն այս տեղեկատվական խայծերը կուլ չեն տա:
    13:33
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ստեփանակերտում տղամարդը առանձնատնից գաղտնի հափշտակել է 21.300 ԱՄՆ դոլար
    ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման համար որպես մեղադրյալ է ներգրավել 1979թ ծնված Հ.Ա-ն, ով 2022թ. մարտի 28-ին ԱՀ Ստեփանակերտ քաղաքի բնակչի առանձնատնից գաղտնի հափշտակել է 10.444.881 ՀՀ դրամին համարժեք 21.300 ԱՄՆ դոլար գումար, վերջինիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի հասնող գույքային վնաս: Ինչպես տեղեկացնում են ԱՀ քննչական կոմիտեից, նախաքննությունը շարունակվում է:
    13:27
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փաստաբանը գա, դատավորին սեղանի տակ ման գա՞․ Արամ Վարդևանյան
    Փաստաբանը գա, դատավորին սեղանի տակ ման գա՞․ Արամ Վարդևանյան
    13:20
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Արարատ-Արմենիա» ակումբին է միացել ռուս դարպասապահ Վսևոլոդ Երմակովը
    Երևանի «Արարատ-Արմենիա» ակումբին է միացել ռուս դարպասապահ Վսևոլոդ Երմակովը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը՝ Վսևոլոդն իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել ռուսական մի շարք ակումբներում: Նա Կրասնոդարի սան է, հանդես է եկել «Կրասնոդար»-ի ակադեմիայում ու «Կրասնոդար-2»-ում, ինչպես նաև Արմավիրի «Տորպեդո»-ում, «Արմավիր»-ում, Իժևսկի «Զենիթ»-ում: Երմակովը մեծ փորձ ունի Հայաստանի Պրեմիեր լիգայում: Նա խաղացել է Գյումրիի «Շիրակ»-ի ու Երևանի «Արարատ»ի կազմում: Վսևոլոդ Երմակովը Հայաստանի կրկնակի գավաթակիր է: Նա գավաթակիր է դարձել թե՛ «Շիրակ»-ի, թե՛ «Արարատ»-ի կազմում:
    13:14
    10.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Դիմադրության շարժման մասնակիցները՝ Հայաստանի նախագահի նստավայրի մոտ
    Դիմադրության շարժումը ակցիա է արել Հանրապետության նախագահի նստավայրի դիմաց, որտեղ տեղի էր ունենում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մոտ 2 ժամ մետրոյի գնացքները կանգ չեն առել «Մարշալ Բաղրամյան» կայարանում, հայտնել է Երևանի մետրոպոլիտենը: Դիմադրության շարժման մասնակիցները ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գերատեսչություների ղեկավաներին տեղեկացրել են, որ Հայաստանի կամ Արցախի հետ կապված որևէ համաձայնության գալու համար Հայաստանի իշխանությունը լեգիտիմություն չունի: Այդ մասին հայտարարել է շարժման անդամներից Գեղամ Մանուկյանը:
    13:07
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եվրախորհրդարանը պետք է հստակորեն քննադատեր Թուրքիայի ապակառուցողական դերը ԼՂ հակամարտությունում. ՀՅԴ Բյուրո
    Եվրախորհրդարանը պետք է հստակորեն քննադատեր Թուրքիայի ապակառուցողական դերը ԼՂ հակամարտությունում: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոն: Հայտարարությունում ասվում է. «Եվրոպական խորհրդարանն ընդունել է Թուրքիայի վերաբերյալ ամենամյա առաջընթացի զեկույց։ Ինչպես նախորդ վեց տարիներին, խորհրդարանը կոչ է անում Թուրքիային՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հղում անելով 2015 թվականի ապրիլի 15-ին ընդունված` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի բանաձևը։ Եվրոպական խորհրդարանը, մասնավորապես հորդորում է Թուրքիային` հանձնառու լինել թուրք և հայ ժողովուրդների միջև իրական հաշտեցմանը, ներառյալ Հայոց ցեղասպանության շուրջ վեճի կարգավորումը, և լիովին կատարել հայկական և այլ մշակութային ժառանգության պաշտպանության պարտավորությունները, կոչ է անում ԵՄ-ին և անդամ պետություններին` ուսումնասիրել «Գորշ գայլեր» աջ ծայրահեղական շարժման գործունեության արգելման հնարավորությունը ԵՄ երկրներում, հորդորում է թուրքական իշխանություններին մեծացնել ջանքերը՝ արդյունավետ կերպով կարգավորելու երկրում հայերի և այլ փոքրամասնությունների ծայրաստիճան վատ իրավիճակը, մտահոգված է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին հակասում է ԵՄ արտաքին և անվտանգային քաղաքականության ընդհանուր նպատակներին, հատկապես երբ խոսքը վերաբերվում է Կովկասի տարածաշրջանին, համարում է, որ Թուրքիան հետևողականորեն հեռու է մնում ԵՄ արժեքներից և չափանիշներից։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Եվրոպական Խորհրդարանի սույն բանաձևը, հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող հատվածը։ Այնուամենայնիվ, խորհրդարանը պետք է հստակորեն քննադատեր Թուրքիայի ապակառուցողական դերը Ղարաբաղյան հակամարտությունում, ինչպես դա արեց իր անցյալ տարվա զեկույցում։ Թուրքիայի և Հայաստանի միջև ընթացող երկխոսության գործընթացը գնահատելիս` Եվրոպական խորհրդարանը և առհասարակ ԵՄ-ն պետք է հորդորեն Թուրքիային զերծ մնալ նախապայմաններ առաջադրելուց, մասնավորապես, հայ-թուրքական հաշտեցման գործընթացը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապելուց և դրանով ադրբեջանական շահերին ծառայելուց։ Ցավոք, ցայժմ երկխոսության ժամանակ թուրքական մտադրությունները եղել են կամ իմիտացիա, կամ նպատակադրվել են պարտադրել սեփական կամքը, մի գործընթաց, որը քիչ կապ ունի սեփական անցյալին անկեղծորեն առերեսվելու հետ։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը շարունակելու է վերոհիշյալ հարցերը պահել ուշադրության կենտրոնում։
    12:59
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ԱԱԾ-ն բերման է ենթարկել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրենին
    «Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ՝ ԱԱԾ-ն բերման է ենթարկել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին։
    12:56
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Իգոր Խաչատուրովի կալանավորման գործով նիստին դատավորը ներկա չի գտնվել. փաստաբան
    Վերաքննիչ քրեական դատարանն այսօր պետք է ստուգեր գեներալ Յուրի Խաչատուրովի որդու` Իգոր Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու որոշման հիմնավորվածությունն ու օրինականությունը։ Սակայն նիստը նախագահող դատավոր Տիգրան Սիմոնյանը չի ներկայացել նիստին, հայտմնում է փաստաբան Միհրան Պողոսյանը։ Պաշտպանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցույց է տալիս դատարանի դատարկ դահլիճը` ասելով, որ նիստին ներկա չէ դատավորը, ինչի պատճառաբանությունն այն է, որ գործով դատախազը չի կարող մասնակցել նիստին, դրա համար էլ դատական նիստը հետաձգվել է։ Միհրան Պողոսյանը պահանջում է, որպեսզի Խաչատուրովի գործով նիստը նախագահող դատավորը ներկայանա և բացի նիստը։
    12:48
    10.06.22
    Ավելին