Լրահոս
2022-06-10
-
Հայաստան«Տիկտոկի» հերթական աստղը․ Զարուհի Բաթոյանն Ազգային Ժողովում «Տիկ Տոկ» է նկարումԶարուհի Բաթոյանն Ազգային Ժողովում Տիկ Տոկ նկարելով է զբաղված։Ավելին10:4210.06.22 -
ԻրավականԿաշառքի գործով ձերբակալված դատախազը Գարեգին Բ-ի եղբորորդին էԱյսօր գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ բացահայտվել է դատախազի կողմից կաշառք ստանալու դեպք: Մասնավորապես, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ դատախազության հետ համագործակցությամբ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ․Ն․-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն․Դ․-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար Գ․Գ․-ի և Ն․Ա․-ի օժանդակությամբ և միջնորդությամբ Ն․Դ․-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2․500․000 ՀՀ դրամ կաշառք։ Ձերբակալման մասին քննիչի որոշումների հիման վրա Կ․Ն․-ն և առերևույթ հանցանք կատարած մյուս անձինք բերման են ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։ Нraparak.am-ի տեղեկություններով` ձերբակալված դատախազ Կ.Ն.-ն Կորյուն Ներսիսյանն է, որը կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորորդին է:Ավելին10:4010.06.22 -
ՀասարակականԾիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ էԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։Ավելին10:3310.06.22 -
ԻրավականՀամակարգչային հանցագործությունների կտրուկ աճ է նկատվում. Արցախի ՆԳ նախարարությունը քաղաքացիներին զգոնության կոչ է անումՀունիսի 9-ին Ստեփանակերտ քաղաքի բանկիչ Ս. Բ.-ն (ծնված 1986թ.) ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է դիմել, որ հունիսի 7-ին իր հետ «WhatsApp» հավելվածի միջոցով կապ է հաստատել անհայտ օգտատերը և ցանկություն է հայտնել գնել իր կողմից «List.am» հայտարարությունների կայք էջում տեղադրված մանկական մահճակալը, հայտնում են Արցախի ՆԳ նախարարության ոստիկանությունից: «Նամակագրության միջոցով անհայտ օգտատերը ուղարկել է կեղծ «Հայփոստ»-ի առցանց վճարման հղում, որի համապատասխան դաշտում ինքը լրացրել է իր բանկային քարտի ամբողջական տվյալները և «ArCa» համակարգի կողմից ստացված անվտանգության գաղտնի կոդը, որը հնարավորություն է տվել «Արցախբանկ» ՓԲ ընկերության պլաստիկ բանկային քարտը կցել այլ էլեկտրոնային դրամապանակի և տնօրինել քարտում առկա գումարին։ Նշված եղանակով անհայտ անձը հափշտակել է բանկային քարտում առկա 60000 դրամ գումարը, ինչի արդյունքում իրեն պատճառվել է զգալի չափերի հասնող գույքային վնաս: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված բնույթի հանցագործությունները, որպես կանոն, կատարվում են կոնկրետ հանցավոր սխեմայի կիրառմամբ: Մասնավորապես, հանցագործները տարբեր սոցիալական ցանցերում ստեղծել են կեղծ օգտահաշիվներ, որոնց միջոցով նամակագրություն են հաստատում և վարում նույն հարթակներում գրանցված տարբեր անձանց հետ: Առցանց տիրույթում խաբեության զոհ չդառնալու համար` Ոստիկանությունը ևս մեկ անգամ կոչ է անում լինել զգոն և չտրվել խաբկանքի», - նշված է հաղորդագրության մեջ։Ավելին10:2610.06.22 -
ՔաղաքականՎարչապետի լիազորությունները չկրճատվեց. Փաշինյանը խաբել է«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ես կարծում եմ, որ, այո, չափից ավելի լիազորություններ են կենտրոնացված վարչապետի ձեռքում, եւ, ընդհակառակը, այլ պետական ինստիտուտներից ամոթի աստիճան վերցված են լիազորություններ»: Այս հայտարարությունը 2018 թվականի մայիսի 1-ին արել է Նիկոլ Փաշինյանը, երբ առաջադրվել էր որպես վարչապետի թեկնածու, եւ տեղի էր ունենում ընտրության առաջին օրը: Չորս տարի անց ունենք մի իրավիճակ, երբ վարչապետի լիազորությունները չեն կրճատվել եւ չեն փոխանցվել այլ գերատեսչությունների, ավելին՝ նա նոր լիազորություններ է ցանկանում ձեռք բերել: Այս օրերին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառվում է մի նախագիծ, որով առաջարկվում է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել Ազգային անվտանգության ծառայությունից եւ ներառել վարչապետին ենթակա մարմինների շարքում։ Ծառայությունը, որն ապահովում է պետական պաշտպանության ենթակա անձանց, շենք-շինությունների անվտանգությունը, ներկայիս օրենսդրական կարգավորումների համաձայն, ունի Ազգային անվտանգության ծառայության գրասենյակի կարգավիճակ: Այսպիսով, ստացվում է՝ Փաշինյանը հերթական անգամ խաբել է քաղաքացիներին եւ իր անվտանգությունն ապահովող կառույցը ցանկանում է ենթարկեցնել հենց իրեն:Ավելին10:2010.06.22 -
Հասարակական«Մա՛մ, անկողինս սարքի, քնեմ, հոգնել եմ ու մրսում եմ...»․ երազից հետո մայրը որդու մասունքները գտել է Աբովյանի դիահերձարանում՝ գետնին՝ տոպրակի մեջ«Մա՛մ, անկողինս սարքի, քնեմ, հոգնել եմ ու մրսում եմ...»: Երազից հետո մայրը որդու մասունքները գտել է Աբովյանի դիահերձարանում՝ գետնին՝ տոպրակի մեջ...Ավելին10:1410.06.22 -
ՔաղաքականԱԺ նիստերի դահլիճը վերածվել էր դասամիջոցի«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քիչ էր մնում տապալեր իր իսկ սեփական նախաձեռնությամբ հրավիրած արտահերթ նիստը: Ազգային ժողովում երեկ պատգամավորի «կրիզիս» էր: Քվորում մի կերպ էին ապահովում, իսկ քվեարկությունները դարձավ իսկական պատուհաս: Ստիպված եղան 20 րոպե ընդմիջում հայտարարել, որ անհրաժեշտ քանակի պատգամավոր «հայթայթեն» ու օրենսդրական նախագծերի քվեարկությունները «սղացնեն»: Իսկ 20 րոպեն ԱԺ նիստերի դահլիճում վերածվեց իսկական դասամիջոցի, պարապությունից զրույցի էին բռնվել, ասում, խոսում, ուրախանում էին, մինչեւ կժամաներ, օրինակ, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը: Դահլիճում հեւիհեւ հայտնված Լուլուն շտապեց մեղայականով արդարանալ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի մոտ: Իսկ մինչ այդ եւս մի քանի պատգամավոր հայտնվեցին դահլիճում: Արդյունքում քվեարկությունը տեղի ունեցավ, ՔՊ-ականներն էլ, խորը շունչ քաշելով, մեծ մասամբ էլի լքեցին դահլիճը»:Ավելին10:0710.06.22 -
ԻրավականԲացահայտվել է դատախազի կողմից կաշառք ստանալու դեպքՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ դատախազության հետ համագործակցությամբ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ․Ն․-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն․Դ․-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար Գ․Գ․-ի և Ն․Ա․-ի օժանդակությամբ և միջնորդությամբ Ն․Դ․-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2․500․000 ՀՀ դրամ կաշառք։ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի 2022թ․ հունիսի 8-ի որոշմամբ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 313-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ hակակոռուպցիոն կոմիտե: 2022թ․ հունիսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից որոշում է կայացվել Կ․Ն․-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և որոշումն ուղարկվել է վարույթն իրականացնող քննիչին՝ մեղադրանք առաջադրելու համար։ Ձերբակալման մասին քննիչի որոշումների հիման վրա Կ․Ն․-ն և առերևույթ հանցանք կատարած մյուս անձինք բերման են ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին10:0010.06.22 -
ՔաղաքականԱզգային ժողովում արդեն արձակուրդային տրամադրություններ են«Հրապարակ» օրաթերթը գրում է. Չնայած ԱԺ նստաշրջանն ավարտվում է հունիսի 17-ին, երեկ հրավիրված արտահերթ նիստից պարզ դարձավ, որ ՔՊ-ականների մոտ արդեն արձակուրդային տրամադրություններ են․ նրանք ներկա չէին կառավարության օրակարգով հրավիրված արտահերթ նիստին։ Գործուղման մեկնած Ալեն Սիմոնյանի փոխարեն նիստը վարող Ռուբեն Ռուբինյանին երկու փորձից միայն հաջողվեց քվորում ապահովել։ Առաջին գրանցմանը պարզվեց, որ դահլիճում 53 պատգամավոր կա՝ քվորում չկա։ Ռուբինյանը հորդորեց երկրորդ անգամ գրանցվել․ հավանաբար՝ ոմանք բացակա ընկերների փոխարեն գրանցվեցին եւ քվորումն ապահովեցին։ Մի քանի ժամ հետո, Ռուբինյանը թեպետ նախապես հայտարարել էր քվեարկության մասին, սակայն ստիպված էր աշխատասենյակներում գտնվող գործընկերներին դահլիճ հրավիրել։ Քվեարկության պահին պարզ դարձավ, որ ձայները չեն բավականացնում, եւ Հայկ Կոնջորյանը ստիպված 20 րոպե ընդմիջում խնդրեց՝ պատգամավորներին «բերման ենթարկելու» համար։ Ուշացած պատգամավորները ներկայանալով՝ հերթով բացատրություններ էին տալիս Կոնջորյանին։ Տեղեկություն կա, որ կառավարությունը դեղին քարտ է ցույց տվել օրենսդիրներին՝ իրենց հրավիրած նիստի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։ Կարող էին մի քարտ էլ ցույց տալ, որ, օրակարգի հարցերը թողած, բարձր ամբիոնն օգտագործում են ընդդիմությանը քլնգելու համար։ Երեկ փայլեց Գեղարքունիքից ընտրված Նարեկ Գրիգորյանը, ով, ըստ լուրերի, ինքնավնասումով խուսափել է բանակում ծառայելուց եւ երեկ պատմում էր, որ 44-օրյա պատերազմում ջոկատ է առաջնորդել, որի կազմում կռվել է նաեւ Իշխան Սաղաթելյանի հայրը։ Վերջինս «խնդրում էր, որ տուն գնա, իր տղաները կգան, կմասնակցեն. գնաց, տղաներից ոչ մեկը չեկավ»։ Ի դեպ, մի առիթով էլ նա ասել էր, թե իր պապը 41 թվին կռվել է Ղարաբաղում։Ավելին09:5110.06.22 -
ՔաղաքականՔՊ-ական պատգամավորներն արդեն կատարելագործել են վազելու ունակությունները, և լրագրողներից ճողոպրելն այլևս բարդ չէ«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանի հին մասնաշենքը նորին կապող միջանցքը, որին լրագրողական հանրույթը «Լաչինի միջանցք» անվանումն է տվել, երեկ ազատագրված էր ՊՊԾ աշխատակիցներից և բաց էր լրագրողների համար։ Այստեղ օգոստոսից, երբ սկսվեցին խորհրդարանի աշխատանքները, ՊՊԾ ծառայողները հսկողություն էին իրականացնում, որպեսզի, ԱԺ ղեկավարության որոշման համաձայն, լրագրողների տեղաշարժը սահմանափակեին, և նրանք չկարողանային անցնել այդ միջանցքով, անցանկալի հարցեր տալ իրենց կիսագրագետ պատգամավորներին։ Թե ինչու էին երեկ բացել, դժվար է ասել։ Գուցե պատճառն այն է, որ իրենց պատգամավորներն այս ընթացքում արդեն կատարելագործել են վազելու ունակությունները, և լրագրողներից ճողոպրելն այլևս բարդ չէ նրանց համար։ Քանի դեռ միջանցքը փակ էր, նրանք ստիպված էին ճողոպրել ընդամենը 5-10 մետր տարածք՝ լրագրողների թակարդը չընկնելու համար, հիմա այդ տարածքը, ինչպես պատերազմից հետո մեր բնագծերը, եռապատկվել, քառապատկվել է, սակայն իրենք են ճարպկացել։ Օրինակ, Լենա Նազարյանը, երեկ դահլիճից դուրս գալով, եղնիկի արագությամբ վազում էր, որ չհայտնվի լրագրողների աքցանի մեջ»։Ավելին09:3710.06.22 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«Հրապարակ» Եվրոպացիները՝ 2021 թ-ի հունիսի 21-ի արդյունքների հրապարակումից հետո իրար անթաքույց շնորհավորել են, տպավորությունն այնպիսին է եղել, ասես հենց իրենք են հաղթանակ տարել, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանը: «Իրավունք» Նոր աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում ՊՆ-ում: «Հրապարակ» Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Նիկոլ Փաշինյանին եւ գործող իշխանություններին աջակցող հայտարարություններ անելուց զատ, զբաղվում է նաեւ սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ։ «Գոլոս Արմենիի» Հայաստանի քաղաքացիների թիվը Հայաստանում նվազում է ամսեամիս։ «Ժողովուրդ» ՔՊ-ականները որպես Սյունիքի մարզպետ դիտարկում են ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի թեկնածությունը, որը մտերմիկ հարաբերություններ ունի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ու վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի «Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Աննա Կարապետյանի հետ:Ավելին09:3010.06.22 -
ՀասարակականԱրդեն երրորդ անգամ գնացել եմ այս քայլին` գիտակցելով բոլոր դժվարությունները. Սիրուշոն ցուցադրել է կլորիկ փորիկըԱրդեն երրորդ անգամ գնացել եմ այս քայլին` գիտակցելով բոլոր դժվարությունները. Սիրուշոն ցուցադրել է կլորիկ փորիկըԱվելին00:1010.06.22 -
ՄիջազգայինՈւկրաինացիներն այրել են 50 հազար տոննա հացահատիկ. «սովի աննախադեպ ալիք է սկսվելու աշխարհում»Ուկրաինացիներն այրել են 50 հազար տոննա հացահատիկ. «սովի աննախադեպ ալիք է սկսվելու աշխարհում»Ավելին00:0010.06.22
2022-06-09
-
ՔաղաքականԻշխան Սաղաթելյանը հայտնել է «Դիմադրություն» շարժման վաղվա օրակարգըԻշխան Սաղաթելյանը հայտնել է «Դիմադրություն» շարժման վաղվա օրակարգըԱվելին23:5509.06.22 -
ԻրավականԱրամ Սիմոնյանի ընտանիքը պայքարելու է մինչև ապացուցվի նրա անմեղությունըԱրամ Սիմոնյանի ընտանիքը պայքարելու է մինչև ապացուցվի նրա անմեղությունըԱվելին23:4509.06.22 -
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականը ժամանել է ԼեհաստանՀայաստանի ազգային հավաքականը ժամանել է ԼեհաստանԱվելին23:3409.06.22 -
ՔաղաքականԱդրբեջանցիները դժգոհ են՝ «Օհանյանի գիծը» խիտ ականապատված էԱդրբեջանցիները դժգոհ են՝ «Օհանյանի գիծը» խիտ ականապատված էԱվելին23:2209.06.22 -
ՔաղաքականԵրևանում կկայանա ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստըԵրևանում կկայանա ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստըԱվելին23:1009.06.22 -
ՔաղաքականԻ՞նչ են շպրտել պատգամավորները՝ նախարարի սենյակում. Ավանեսյանը գռեհիկ է անվանում ընդդիմադիրների այցըԻ՞նչ են շպրտել պատգամավորները՝ նախարարի սենյակում. Ավանեսյանը գռեհիկ է անվանում ընդդիմադիրների այցըԱվելին23:0009.06.22