Լրահոս

2022-06-10
  • Img default alt hy
    Իրավական
    Մի քանի միլիոն դոլարի աղաղակող բացահայտումներ առողջապահության նախարարությունում
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հաշվեքննիչ պալատը Առողջապահության նախարարության վատնումների վերաբերյալ աղաղակող բացահայտումներ է արել։ Մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է՝ կորոնավիրուս համավարակի ժամանակ մահճակալային զբաղվածության, մեկ անձից գնումների, հավելավճարների, մեկ անձի վրա ծախսերի, թեստավորումների և այլնի մասով սպասելի բացահայտումներ են արվել։ Ըստ Հաշվեքննիչ պալատի զեկույցի՝ 2020թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի կանխարգելման, բուժման համար ներկայացրել է ավելի քան 26 մլրդ դրամի ծախս, այնինչ համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման նպատակով հատկացված ֆինանսավորման համար չեն սահմանվել ծախսային ուղղություններ ու ֆինանսական ցուցանիշներ։ Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից փաստացի կատարված ծախսերի վերաբերյալ հաշվետվություններ նախարարություն չեն ներկայացվել: Հաշվեքննիչ պալատը նաև արձանագրել է կորոնավարակի թվերի վերաբերյալ խախտումներ. այսպես, համակարգչային տոմոգրաֆիայի հայտերը համակարգ մուտքագրվել են առանց դեպքի կոդը նշելու, ինչի պատճառով հնարավոր չի եղել հստակ իմանալ՝ արդյոք այդ պացիենտները կորոնավիրուսով նոր վարակվածներ են, թե ոչ։ Նաև դեպքեր են արձանագրվել, երբ մեկ անգամից ավելի «Արմեդ» համակարգ են մուտքագրվել իրականացված հետազոտություններ, իսկ դրանց դիմաց վճարումներ են կատարվել։ Մեկ պացիենտի բուժման միջին արժեքը, ըստ զեկույցի, կազմել է 378.100 դրամ, սակայն հիվանդանոցներից մեկում եղել է 745.700 դրամ ու հասել է մինչև 1.367.600 դրամի։ Բացի այդ, կորոնավիրուսից բազաթիվ քաղաքացիներ բուժում են ստացել տան պայմաններում սեփական միջոցներով, սակայն դա հաշվվել է որպես պետական ծախս: Պալատի աղաղակող կոռուպցիոն զեկույցի մասով երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նախկին նախարարի մեկնաբանությունը լսել: Պարոն Թորոսյանը, սակայն, մեր հարցերն անպատասխան թողեց: Հիշեցնենք, որ, բացի Հաշվեքննիչ պալատի հաղորդումից, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն էր նախորդ ամիս զեկույց հրապարակել տարբեր երկրներում կորոնավիրուսից մահվան թվերի վերաբերյալ։ Դրանից հետո Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հերքել էր ԱՀԿ-ի հրապարակած տեղեկությունը՝ նշելով, թե դրանք ուռճացված են: Մինչդեռ պատերազմի օրերին, փաստորեն, կորոնավարակից մահացածների տվյալները ներառվել էին հիվանդությունից մահացածների ցանկում թերևս ֆինանսական հարցերը կարգավորելու համար»:
    12:42
    10.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Եթե այլընտրանքային ճանապարհը հանձնվի շահագործման, մենք կորցնելու ենք Բերձորը. Իշխան Սաղաթելյան
    Ադրբեջանի կոմից հիմա կառուցվում է այլընտրանքային ճանապարհ, կարծես թե, Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն ունեն դավադիր համաձայնություն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Իշխան Սաղաթելյանը: Նրա կարծիքով՝եթե այդպես շարունակվի, հայկական կողմը կկորցնի Բերձորի (Լաչինի) ճանապարհը։ «Այսինքն՝ դեպի Ստեփանակերտ կառուցվում է շրջանցող ճանապարհ, իսկ եթե այդ ճանապարհը հանձնվի շահագործման, նշանակում է, որ մենք ամբողջությամբ կորցնելու ենք Բերձորի շրջանը, այդ թվում՝ Աղավնոն, որոշ հայկական գյուղեր ու, ամենակարևորը, թշնամու ենթակայության տակ են անցնելու մեր ողջ կոմունիկացիաները։ Սա նշանակում է՝ ամբողջական գտնվելու ենք կախման մեջ ու այն, որ ասում ենք՝ Արցախի հայաթափում, նաև սա նկատի ունենք», - ասաց նա:
    12:22
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նոյեմբերյանի ոստիկանները բացահայտել են դանակահարության դեպքը
    Հունիսի 5-ին, ժամը 01.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած, թափանցող, արնահոսող վերքով բուժօգնության է տեղափոխվել Ալավերդի քաղաքի բնակիչ, 36-ամյա տղամարդ: Օպերատիվ խումբը մեկնել էր հիվանդանոց, սակայն հնարավոր չէր եղել բացատրություն վերցնել. տղամարդն անգիտակից վիճակում էր: Նոյեմբերյանի ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին մարմնական վնասվածք պատճառողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի շնորհիվ ալավերդցի 30-ամյա երիտասարդը ներկայացավ բաժին և տվեց խոստովանական բացատրություն՝ ներկայացնելով հանցագործության գործիք դանակը: Հարուցվել է քրեական գործ: Երիտասարդը կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է:
    12:16
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Դիմադրության» հավաքը՝ Բաղրամյան պողոտայում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    «Դիմադրության» հավաքը Բաղրամյան պողոտայում
    12:10
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ադրբեջանի իշխանությունները վտարում են «Sputnik Ադրբեջանի» գլխավոր խմբագրին
    դրբեջանի միգրացիոն ծառայությունը թույլ չի տվել Բելառուսի քաղաքացիներ Վերոնիկա Անտոնովա-Տրիզնոյին եւ նրա ամուսնուն՝ Անտոն Պավլովին շարունակել աշխատանքը երկրի տարածքում։ Այս մասին տեղեկացրել է haqqin.az-ը։ «Արժե նշել, որ Վերոնիկա Անտոնովա-Տրիզնոն զբաղեցնում է «Sputnik Ադրբեջան» գործակալության գլխավոր խմբագրի պաշտոնը։ Նրա ամուսինը զբաղեցնում էր պրոդյուսերի պաշտոնը նույն գործակալությունում։ Այս տեղեկությունը լրագրողներին ներկայացրել է նաեւ պետական միգրացիոն ծառայության հանրային կապերի վարչության պետ Էլնուր Քալանթարլին։ Նա նշել է, որ նշված անձանց աշխատանքը երկարացնելու մասին դիմումները մերժվել են։ Դա ինքնըստինքյան զրոյացնում է նաեւ կեցության իրավունքը երկրում»,- գրել է պարբերականը։
    12:04
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հարյուրամյա իտալուհին թարմացրել է իր վարորդական իրավունքը
    The Guardian-ը հայտնում է, որ Վիչենցա քաղաքի հարյուրամյա բնակչուհի Կանդիդա Ուդերցոն տեսողության թեստ է հանձնել, որպեսզի թարմացնի վարորդական իրավունքի գործունեության ժամկետը։ «Բախտս բերել է, որ 100 տարեկան եմ, եւ որ այսքան առողջ եմ՝ ինձ համար ամենամեծ անսպասելիությունն է»,- ասել է իտալուհին։ 
    11:56
    10.06.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 10.06.22
    11:46
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Զենքի սպառնալիքով Հնդկաստանի քաղաքացուց փող էին հափշտակել
    Հունիսի 8-ին, ժամը 22.16-ին, ոստիկանություն էր զանգել Հնդկաստանի Հանրապետության մի քաղաքացի և հայտնել, որ կես ժամ առաջ մի տղամարդ, որին ճանաչում է և ունի կոնտակտային տվյալները, զենքի սպառնալիքով իրենից փող է վերցրել: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 21.30-ին անհայտ անձինք ատրճանակի սպառնալիքով Հնդկաստանի վերոհիշյալ քաղաքացուց հափշտակել են 90 000 դոլար, 35.000 դրամ և դիմել փախուստի: Բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են հանցագործությունը կատարած անձանցից մեկի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում 21-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել բացատրություն: Նա ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործություն կատարած մյուս անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:
    11:41
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Թուրքիան ու Ադրբեջանը կնշեն Շուշիի հռչակագրի մեկամյակը
    Շուշիի հռչակագրի ստորագրման մեկամյակի կապակցությամբ Արցախի՝ ներկայում Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաքում կհավաքվեն Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնյաները: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի փոխարտգործնախարար Յավուզ Սելիմ Քիրանը, գրում է Report-ը։ Նա հավելել է, որ հաջորդ շաբաթ Շուշիում կայանալիք միջոցառմանը Թուրքիան նախատեսում է մեծ պատվիրակություն ներկայացնել։ Համագործակցության մասին Շուշիի հռչակագիրն Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից 2021 թվականի հունիսի 15-ին ստորագրված համագործակցության մասին պայմանագիր է: Փաստաթղթի ստորագրումից հետո Իլհամ Ալիևն ասել է, որ այն բարձրագույն մակարդակի է հասցնում Ադդրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը։ Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում։ «Մեր ստորագրած դաշնակցային համաձայնագիրը ցույց է տալիս մեր հետագա համագործակցության ուղիները, հռչակագրում կարևորվում է փոխգործությունը միջազգային մակարդակում, էներգետիկ անվտանգության, Հարավային գազային միջանցքի, տնտեսության, առևտրի, մշակույթի, սպորտի բնագավառներում, բայց ես ուզում եմ առանձնացնել երկուսը՝ համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում և փոխադարձ ռազմական օգնությունը»,- ասել է Ալիևը։ Նա «պատմական մեծ նվաճում է» անվանել դեկլարացիան։ Ալիևը խոսել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, ասելով, թե «դա հնարավոր է դարձել ղարաբաղյան պատերազմից հետո ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակի արդյունքում»։
    11:36
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ուկրաինան օրական 100-200 զինծառայող է կորցնում. Զելենսկու գրասենյակ
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը BBC-ի ուկրաինական ծառայության հետ զրույցում նշել է, որ Ուկրաինան օրական 100-200 զինծառայող է կորցնում: «Ծանր կորուստների հիմնական պատճառներից մեկն այն է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հնարավորությունները հավասար չեն»,- նշել է Պոդոլյակը։
    11:30
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Բրիթնի Սփիրսն ամուսնացել է երիտասարդ ընկերոջ հետ. նախկին ամուսինը փորձել է խափանել պսակադրությունը
    Daily Mail-ի փոխանցմամբ՝ Ամերիկյան փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը Կալիֆոռնիայում գտնվող առանձնատանը պաշտոնապես ամուսնացել է ծագումով իրանցի Սեմ Ասղարիի հետ:  Հատկանշական է, որ Սփիրսի նախկին ամուսինը Ջեյսոն Ալեքսանդրը փորձել է խափանել աստղի պսակադրությունը, սակայն անվտանգության աշխատակիցները կանգնեցրել են նրան:
    11:24
    10.06.22
    Ավելին
  • Իրավական
    Ուղևորը դանակահարել էր ավտոբուսի վարորդին. սպանության փորձը բացահայտվել է
    Հունիսի 9-ի առավոտյան ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում ստացվեց. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով 65-ամյա տղամարդ է տեղափոխվել հիվանդանոց։ Բուժհաստատություն մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց՝ սպանության փորձի հատկանիշներով։ Նոր Նորքի քրեական հետախույզները, համագործակցելով Ավանի բաժանմունքի ծառայողների հետ, ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Պարզվեց՝ տուժողն ավտոբուսի վարորդ է։ Երթուղում նրա և ուղևորներից մեկի միջև վեճ էր սկսվել։ Միկոյան փողոցում նրանք իջել էին ավտոբուսից, ապա ուղևորը դանակահարել էր վարորդին։ Նոր Նորքի քրեական հետախույզները օպերատիվ կերպով պարզեցին կասկածվողի ինքնությունը։ Երևանի Շենգավիթ համայնքի բնակիչ, 55-ամյա տղամարդը նույն օրը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։ Նա ներկայացվել է քննչական մարմնին ու ձերբակալվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
    11:18
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բաքոյանն անընդհատ ծեծել է կնոջը, ում տանն ապրել է
    Իշխանական թիմի հետ կապված նոր սկանդալ է հասունանում։ Այս անգամ սկանդալի հերոսը ՔՊ պատգամավոր Ռուստամ Բաքոյանն է։ Պատգամավորը, որը ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ է, պարզվում է սեփական ընտանիքում այդքան էլ հաշտ չէ մարդու, իսկ ավելի շուտ իր քաղաքացիական կնոջ իրավունքների հետ։ Օրերս մեր լրագրողը հանդիպում է ունեցել Բաքոյանի քաղաքացիական կնոջ հետ (կնոջ անձնական տվյալները իր խնդրանքով չեն հրապարակվում դեռևս)։ Ներկայացված փաստերն ու այն, ինչ կինը պատմել է մեր լրագրողին, պարզապես սարսափ ֆիլմ են հիշեցնում։ Բաքոյանը պատգամավոր դառնալուց հետո, մեծ ջանքեր ներդնելով ծանոթանում է Եվրոպայում ապրող երկու երեխաների միայնակ մոր հետ։ Ի վերջո, կինը Եվրոպայում թողնելով իր եկամտաբեր աշխատանքը տեղափոխվում է Հայաստան և նրանք սկսում են միասին ապրել։ Չնայած նրանց միասին ապրելուն, կնոջ պնդմամբ Բաքոյանը ամեն կերպ խուսափել է ամուսնության փաստը պաշտոնապես գրանցելուց, քանի որ չի ցանկացել, որպեսզի եզդիները տեղեկանան, որ այլազգի կնոջ հետ է ամուսանցել (եզդիների մոտ արգելվում է այլազգիների հետ ամուսնությունը, իսկ նման ամուսնությունների դեպքում մարդը դադարում է եզդի համարվել)։ Հայաստանում Բաքոյանը երկու տարի ապրել է կնոջ առանձնատանը, ծախսել նրա ֆինանսական միջոցները, անգամ սեփական հագուստն է կնոջ գումարներով գնել։ Ըստ մեր զրուցակցի Բաքոյանը հաճախ ստեղծում էր իրավիճակներ, որպեսզի կինը խղճահարությունից դրդված նրան գումարներ տա անձնական խնդիրները (վարկեր, պարտքեր, անասնապահության բիզնես) լուծելու համար։ Մի քանի անգամ Բաքոյանը նաև կնոջը համոզել է տարբեր հարցերի շուրջ գրազ գալ։ Նման դեպքերից մեկի ժամանակ նա իր կնոջից ստացել է 3000 եվրո գրազը, որը կինն իբր պարտվել է իրեն։ Վերցրած գումարով, ըստ մեր զրուցակցի նա ոչխարներ է գնել և ուղարկել է սար։ Ընդհանուր մեր զրուցակիցը այս տարիների ընթացքում առձեռն Բաքոյանին տվել է ավելի քան 15 հազար դոլար, սրա մեջ չի մտնում այն ծախսերը, որ կինը արել է Բաքոյանին հագուստ գնելու, տարբեր երկրներ ճանապարհորդությունների տանելու վրա։ Ռուստամ Բաքոյանը համատեղ կյանքի ընթացքում բազմաթիվ անգամներ ֆիզիկական բռնության է ենթարկել քաղաքացիական կնոջը։ Երկու նման դեպքերից հետո արված լուսանկարները Բաքոյանի արդեն նախկին կինը փոխանցել է մեզ, որը հրապարակում ենք։ Կինը բռնության դեպքերից մեկից հետո զանգահարել է ոստիկանություն, նրան հրավիրել են Երևանի բաժանմունքներից մեկը, որտեղ նա հանցագործության մասին հաղորդում է տվել, բայց հետո հետ է վերցրել դիմումը, որպեսզի չվնասի իր սիրած տղամարդուն։
    11:12
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Դոնբասում ընթանում է «հրետանային պատերազմ», որում Ուկրաինան պարտվում է Ռուսաստանին. Ուկրաինայի ռազմական հետախուզություն
    Դոնբասում «հրետանային պատերազմ» է ընթանում, և դրա արդյունքը կախված է նրանից, թե Արևմուտքը ինչ քանակությամբ և ինչպիսի զենք կտա Ուկրաինային։ Այս մասին Guardian թերթին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարի տեղակալ Վադիմ Սկիբիցկին։ «Ուկրաինան այս հրետանային դիմակայությունում պարտվում է Ռուսաստանին և գրեթե ամբողջությամբ ապավինում է արևմտյան զենքին»,- նշել է Սկիբիցկին։ Վերջինիս խոսքով՝ Ուկրաինան օրական օգտագործում է 5000-ից 6000 արկ։
    11:05
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հրաձգություն Մերիլենդում. կա առնվազն 3 զոհ
    Ամերիկյան Մերլենդ նահանգի  Սմիթսբուրգ բնակավայրի ձեռնարկություններից մեկի տարածքում հրաձգություն է տեղի ունեցել․ կա 3 զոհ, հայտնում է RIA Novosti-ն։ Ոստիկանությունը փորձել է կանգնեցնել կասկածյալին, որի արդյունքում կսվել է փոխհրաձգություն, կասկածյալը վիրավորվել է:  Դեպքի վայրում հայտնաբերվել է մեկ վիրավոր անձ, ում վիճակը կրիտիկական է։
    10:58
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Բալահովիտ գյուղում բախվել են Audi-ն ու Opel-ը, կան վիրավորներ
    Երեկ՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Բալահովիտ գյուղի կենտրոնական փողոցում բախվել են Երևանի բնակիչներ՝ 29-ամյա Արշամ Ի-ի վարած Audi մակնիշի և 3-ամյա Գրիգոր Խ-ի վարած Opeл մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/10/1215373/
    10:52
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. 52-ամյա վարորդը Mercedes-ով գլխիվայր շրջվել է
    Երեկ` հունիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 52-ամյա Արմեն Տ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 23 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/10/1215364/
    10:47
    10.06.22
    Ավելին
  • Հայաստան
    «Տիկտոկի» հերթական աստղը․ Զարուհի Բաթոյանն Ազգային Ժողովում «Տիկ Տոկ» է նկարում
    Զարուհի Բաթոյանն Ազգային Ժողովում Տիկ Տոկ նկարելով է զբաղված։
    10:42
    10.06.22
    Ավելին