Լրահոս

2022-06-10
  • Իրավական
    Բողոք՝ զոհված տղաների մարմինները պարկերի մեջ, հատակին պահելու համար քրեական գործ չհարուցելու դեմ
    44-օրյա պատերազմում զոհված տղաների մարմինները Աբովյանի դիահերձարանում պարկերի մեջ, հատակին պահելու համար քրեական գործ հարուցելու միջնորդությունը մերժել են քննչական կոմիտեն և դատախազությունը: Այդ որոշումների դեմ դատարան բողոք է տարել փաստաբան Գարիկ Գալիկյանը: Դատական նիստը նշանակված է հուլիսի 1-ին: Սկանդալային այս դեպքը բացահայտվել էր 2021-ի մայիսին, երբ զոհվածների հարազատները Աբովյանի դիրահերձարանի նկուղում հայտնաբերել էին տղաների մարմինները պարկերի մեջ հատակին գցած: Այս բացահայտումից հետո աշխատանքից ազատվել էին դիրահերձարանի վարիչն ու 2 աշխատակից:
    17:12
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանի Ժուռնալիստների միությունը պահանջում է դադարեցնել Բագրատ Եսայանի նկատմամբ քաղաքական հետապնդումը
    Այսօր առավոտյան Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները ձերբակալել են «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին։ Վերջինս ձերբակալվել է դեռևս 2020 թվականի վերջին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, այն դեպքում, երբ նախորդած շուրջ 1 տարի և 8 ամիսների ընթացքում պարտաճանաչ ներկայացել է նախաքննական մարմնին, որևէ կերպ չի խուսափել քննությունից, չի թաքնվել, մշտապես գտնվել է հանրային ուշադրության կենտրոնում, և որևէ ողջամիտ հիմնավորում չկա, որ ազատության մեջ գտնվելով՝ կարող էր խոչընդոտել գործի քննությանը։ Բագրատ Եսայանը հայաստանյան առաջատար հեռուստաընկերություններից մեկի տնօրենն է, որը չի ենթարկվում իշխանությունների վերահսկողությանը, և նրա ձերբակալությունն ուղղված է նաև ազատ խոսքի, մամուլի ազատության դեմ։ Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի այս մեթոդներով ձերբակալությունը, իշխանություններից պահանջում է դադարեցնել նրա նկատմամբ քաղաքական հետապնդումը, չկատարել իրավական հարթությունից դուրս որևէ գործողություն՝ մեր գործընկերոջը թույլ տալով ազատության մեջ շարունակել մասնակցել խնդրո առարկա քրեական գործի քննությանը։ Միևնույն ժամանակ, տեղի ունեցածի նկատմամբ հրավիրում ենք իրավապաշտպան կազմակերպությունների, մամուլի հարցերով զբաղվող միջազգային կառույցների ուշադրությունը՝ կոչ անելով գործուն քայլեր ձեռնարկել Բագրատ Եսայանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը դադարեցնելու ուղղությամբ։ Հայաստանի ժուռնալիստների միություն
    17:09
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կապանում հանքերից մեկից արտահոսք է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Կապանում հանքերից մեկից արտահոսք է եղել. Oragir.news
    17:06
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա այս տարվա 4-րդ եռամսյակում Երևանում. Արարատ Միրզոյան
    Երևանում ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների՝ նեղ կազմով նիստից հետո ՀՀ արտգործնախարարը հայտարարել է, որ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա այս տարվա չորրորդ եռամսյակում Երևանում, հայտնում է ՏԱՍՍ-ը։  «Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարվա չորրորդ եռամսյակում ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Երևանում»,- ասել է նա։
    16:53
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    ՌԻԱ «Նովոստի»-ն Ադրբեջանում արգելափակվելուց հետո կայքից հեռացրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցը
    Ռուսական ՌԻԱ «Նովոստի» լրատվական գործակալությունն իր կայքից հեռացրել է Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցը, որի հրապարակումից հետո կայքն Ադրբեջանում արգելափակվել էր: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Բեգլարյանի հետ հարցազրույցի պատճառով կայքի արգելափակման առնչությամբ հայտարարել էր, որ ռուսական պետական գործակալությունները, իբր, տարածում են «զրպարտչական տեղեկատվություն», որը հակադրվում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությանը» և խթանում է «անջատողական միտումները»։
    16:47
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Բաքվում Գրան Պրիի շրջանակում վթարի է ենթարկվել Շումախերի որդին
    «Ֆորմուլա 1»-ի աշխարհի առաջնության ութերորդ փուլում՝  Ադրբեջանում մեկնարկած Գրան Պրիի շրջանակում, տեղի է ունեցել առաջին վթարը: Haas թիմի վարորդ Միք Շումախերի մեքենայից հեղուկի արտահոսք է տեղի ունեցել, «Tert.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է «Apasport.az»-ը։ Ուստի 23-ամյա վարորդը, որը F1 լեգենդար մրցարշավորդ Միխայել Շումախերի որդին է, առաջին ազատ վազքում դուրս է մնացել պայքարից։
    16:42
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քիչ առաջ բերման է ենթարկվել ՀՅԴ-ական Գառնիկ Մելքումյանը
    ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հայտարարություն է տարածել․ «Քիչ առաջ ԱԱԾ ծառայողների կողմից բերման է ենթարկվել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան » ուսանողական միության անդամ Գառնիկ Մելքումյանը, ով Արցախյան 44֊օրյա պատերազմի մեկնարկին պես` հենց սեպտեմբերի 27֊ին, կամավորագրվել էր պատերազմ մեկնելու նպատակով։ Մեր հայրենիքը թշնամուն մաս առ մաս հանձնող իշխանությունների կողմից սա հերթական ակնհայտ քաղաքական հետապնդում է։ Իրավապահներին կոչ ենք անում զերծ մնալ արժանապատիվ քաղաքացիների արդար բողոքի ձայնը լռեցնելու միտումով իրականացվող բռնաճնշումներ իրականացնելուց։ Մենք չենք լռելու...» #առանց_Նիկոլ_Հայաստան #Պայքար
    16:37
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոստիկանության որոշ անուղեղներ իրենց թույլ են տալիս Տաթևին ու նրա եղբորն ամենակեղտոտ միջոցներով բերման ենթարկել․ Աբրահամյան
    Tatev Soghoyan -ին և նրա եղբորն այսօր Բաղրամյան 26-ի դիմացից ոստիկաններն առևանգել են միայն այն բանի համար, որ նրանք համարձակվել է բարձրաձայնել իրենց քեռու՝ բուժծառայության փոխգնդապետ Հրանտ Պապիկյանի և մեր մյուս գերեվարված հայրենակիցների խնդիրը։ Հրանտ Պապիկյանը Զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության ամենափորձառու բժիշկներից էր, ով 44-օրյա պատերազմի օրերին Հադրութի ուղղությամբ տեղակայված զորամիավորման բուժծառայության պետն էր։ Պաշտոնական դիրքն իհարկե չէր զսպում Պապիկյանին՝ մարտերի ամենաթեժ ուղղություններ մեկնելու և անձամբ վիրավորներին մարտադաշտից դուրս բերելու համար։ Նման դեպքերից մեկը ողբերգությամբ ավարտվեց, Պապիկյանը նախ վիրավորվում է, ապա գերեվարվում և մինչև հիմա նրա վերաբերյալ որևէ տեղեկություն չկա։ Սակայն Հայաստանում առկա բարոյական ճգնաժամի պայմաններում ոստիկանության որոշ անուղեղներ իրենց թույլ են տալիս Տաթևին ու նրա եղբորն ամենակեղտոտ միջոցներով բերման ենթարկել։ Իրավապահներին անիմաստ կոչեր և հորդորներ չեմ հղի, արդեն պարզ է, թե ով ով է և ում է ծառայում։
    16:33
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դոլարի գինը հասել է 410 դրամի
    Ըստ Rate.am կայքի տվյալների՝ բանկերում դոլարի առքի նվազագույն գինը 410 դրամ է, վաճառքինը՝ 420 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 431 դրամ է։ Ռուբլու առքի նվազագույն գինը 6.20 դրամ է, վաճառքինը՝ 7.10։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 7.70 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է առավելագույնը 431 դրամով, վաճառվում՝ 446 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 468 դրամ է։
    16:28
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացահայտվել է Բագրատունյաց փողոցում 44-ամյա տղամարդու սպանության դեպքը
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է Բագրատունյաց փողոցում 44-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեպքի օրը՝ ժամը 00:30-ին, Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում գումարային հարցի շուրջ վիճաբանություն էր տեղի ունեցել տուժողի և Արարատ քաղաքի բնակչի միջև, որի ժամանակ վերջինս, ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ, դանակով հարվածել էր 44-ամյա տղամարդու կրծքավանդակին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տուժողը և Արարատ քաղաքի նշված բնակիչը գտնվել են ընկերական փոխհարաբերությունների մեջ և վիճաբանության առիթ է հանդիսացել 60 000 ՀՀ դրամ գումարը: Ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական անհետաձգելի միջոցառումների արդյունքում Արարատի մարզի հիշյալ բնակիչ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմնին: Վերջինս ձերբակալվել է՝ սպանություն կատարելու կասկածանքով, և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ: Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
    16:22
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանը թարմացնում է՝ «Նիկոլ Փաշինյանը հիմա՞ր է, թե՞ դավաճան» թեմայով բանավեճը. Թևանյան
    Անդրանիկ Թևանյանը գրում է․ «Սերգեյ Լավրով–Արարատ Միրզոյան համատեղ ասուլիսի ժամանակ վերջինս սրտնեղել է, որ Թուրքիան նախապայմանով է խոսում Հայաստանի հետ։ Ըստ Միրզոյանի՝ թուրքական կողմը հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է հայ–ադրբեջանական հարաբերություններով։ Միրզոյանը ճիշտ է գնահատում Թուրքիայի վարքագիծը, բայց չէ՞ որ Թուրքիան նախքան հայ–թուրքական շփումն էր այդ մասին խոսում։ ՀՀ իշխանությունները նո՞ր են լսել Էրդողանի, Չավուշօղլուի, մյուսների հայտարարությունները։ Մեր բոլոր զգուշացումներին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Ռուբեն Ռուբինյանը և մյուսները չնկատելու էին տալիս Թուրքիայի հայտարարությունները և շուտասելուկի պես կրկնում էին «հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումն առանց նաախապայմանների է» նախադասությունը։ Մենք բազմիցս առիթ ունեցել ենք նշելու, որ հայ–թուրքական «երկխոսությունն» իրականում հայ–թուրք–ադրբեջանական է, և որ Թուրքիան չի էլ թաքցնում, որ միայն ադրբեջանական պահանջները (Ղարաբաղի ճանաչում Ադրբեջանի կազմում, Զանգեզուրի միջանցքի տրամադրում) բավարարելուց հետո կարող են կարգավորվել հայ–թուրքական հարաբերությունները (չհաշված՝ թուրքական նախապայմանները Հայոց ցեղասպանության ու այլ թեմաներով)։ Մեզ ասում էին, որ հանգիստ եղեք, նախապայման չկա։ Մեզ ասում էին, որ Թուրքիայից դրական ազդակներ են գալիս։ Մեզ ցույց էին տալիս Թուրքիայի հայտարարությունն «առանց նախապայմանների» հարաբերություն կարգավորելու մասին և փափուկ բարձ դնում ՀՀ քաղաքացիների գլխի տակ։ Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները խաբում էին։ Խաբում էին ամենալկտի ձևով ու շատ հստակ նպատակով։ Հանուն սեփակա շահի իրենց պետք էր թուրք–ադրբեջանական օրակարգով գործընթացի մեջ մտնել, և իրենք մտան՝ ստորադասելով Հայաստանի ու Արցախի շահերը։ Մենք ահազանգում էինք, որ մի կողմից Թուրքիան հայտարարում է Հայաստանի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին, բայց մյուս կողմից՝ զուգահեռաբար վավերացնում է Ադրբեջանի հետ Շուշիում կնքած հակահայկական հռչակագիրը և բացահայտորեն խոսում նաախապայմանների լեզվով։ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, ՔՊ–ական պատգամավորները մերժեցին մեր նախաձեռնությունը։ Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարաններում Շուշիի հռչակագրի վավերացման կապակցությամբ բերված ՀՀ ԱԺ հայտարարության մեր առաջարկած նախագիծը Փաշինյանը չընդունեց՝ հիմնավորելով, որ Թուրքիայի հետ առանց նախապայմանի հարաբերություն է կարգավորվում, խաղաղություն է հաստատվում և չարժե նման հայտարարությամբ խանգարել դրական երկխոսությանը։ Սա նիկոլենց հերթական բլեֆն էր։ Փափուկ բարձ դնելու հերթական քայլը։ Հիմա սրանք խոսում են այն մասին, որ Թուրքիան Ադրբեջանով է պայմանավորում հայ–թուրքական գործընթացը, ինչը նախապայման է և ապակառուցողական։ Միրզոյանը հիշեցնում է «Քշի Թուրքիա» թեմայով հայտնի անեկդոտի հերոսին, ով նոր է իմացել, որ 1915թ․ ցեղասպանություն է եղել ու թուրքերն են մարդասապանի դերում եղել։ Եթե Միրզոյանը, իր ղեկավարը և մյուսները նոր են բացահայտել, որ Թուրքիան՝ նախապայմանների լեզվով է խոսում, հայ–ադրբեջանական հարաբերություններով է պայմանավորում սահմանների բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, ապակառուցողական է, ապա դա վկայում է օրվա իշխանությունների դիլետանտության, անգրագիտության մասին։ Իսկ եթե նիկոլենք շատ լավ ֆիքսել են թուրքական նախապայմանները, հասկացել են, թե ինչն ինչոց է, բայց այդուհանդերձ մտել են թուրք–ադրբեջանական օրակարգի մեջ, ապա դա արդեն այլ խոսակցության թեմա է և այլ հոդված։ Լավրովի ներկայությամբ թուրքերից բողոքելով՝ Միրզոյանը փորձեց հիմնավորել Նիկոլ Փաշինյանի դիլետանտության, արտաքին քաղաքականությունից ու դիվանագիտոթյունից ոչինչ չհասկանալու վարկածը։ Թերևս, իրենք էլ են հասկանում, որ ավելի լավ է կասկածվեն հիմարության, այլ ոչ թե դավաճանության համար։ Թե իրականում ինչի հետ գործ ունենք, քաղաքական «հերձումը» ցույց կտա»։
    16:16
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տիկին դեսպանը գոհ և ապահով նստած է նախկինի նախկին Գագիկ Ջհանգիրյանի կողքին. Ագնեսա Խամոյան
    Ագնեսա Խամոյանը գրում է. Ժողովրդավարության, ազատ եւ թափանցիկ ընտրությունների, դատական անկախության համար «սիրտ եւ հոգի տվող» ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն է, ով պաշտում է Նիկոլին, մշտապես խառնվում Հայաստանի ներքաղաքական կյանքին ու առիթը բաց չի թողնում «նախկինների» մասին քաղաքական գնահատականներ հնչեցնելուց: Տիկին դեսպանը գոհ եւ ապահով նստած է նախկինի նախկին Գագիկ Ջհանգիրյանի կողքին, մարդ, որ բոլորը գիտեն (այդ թվում կողքի տիկինը)՝ իր ամբողջ կյանքը «նվիրել է» ժողովրդավարության, ազատ ու թափանցիկ ընտրությունների, դատական անկախության կայացմանը։ Ահա այսպիսին է ժողովրդավարության բաստիոն Հայաստանը։
    16:13
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իտալիայում ուղղաթիռ է անհետացել, որի մեջ եղել են թուրքեր
    Իտալիայում ուղղաթիռ է կորել։ Այն ուղևորվել է հունիսի 9-ին Լուչա քաղաքից։ Ուղղաթիռում անձնակազմից բացի եղել է 4 հոգի՝ ազգությամբ թուրք։ «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է արել Թուրքիայի արգործնախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը։ Նա հայտնել է, որ ուղղաթիռի և ռադարի միջև կապը կորել է հունիսի 9-ի երեկոյան։ Իտալիայի մասնագիտացված ​​խմբերը շարունակում են անհետացած ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները։ «Մեր դեսպանատունը Հռոմում և գլխավոր հյուպատոսությունը Միլանում հետևում այդ աշխատանքներին՝ կապ պահելով իտալական իշխանությունների հետ: Հուսանք, որ մեր բոլոր ուղևորները և անձնակազմը րոպե առաջ կգտնվեն անվնաս և ապահով: Զարգացումների մասին կտեղեկացնենք հանրությանը»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը։
    16:08
    10.06.22
    Ավելին
  • Միջազգային
    «ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի զորքի ներխուժման հարցը բաց է մնում».ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստ
    «Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զորքերի ներխուժման հարցը բաց է մնում», այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստից հետո: Ըստ Արարատ Միրզոյանի՝ հակառակ դրան, հունվարին կազմակերպությունը ճիշտ ժամանակին արձագանքել է Ղազախստանում տեղի ունեցած իրադարձություններին: Բաղրամյան 26-ում՝ Հայաստանի նախագահի նստավայրում տեղի ունեցած նիստից հետո ստորագրվել է առաջիկա երեք տարիների ՀԱԿՊ-ի արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի վերաբերյալ խորհրդատվության ծրագիրը:
    16:02
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պարեկային ծառայության պարեկը ծառայողական ավտոմեքենայով բախվել է էլեկտրասյանը․ կա վիրավոր
    Այսօր՝ հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։15-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված Skoda Octavia մակնիշի ավտոմեքենան Թբիլիսյան խճուղում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե էլեկտրասյանն ու հայտնվել մայթին և բախվել շինության պատին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/10/1215403/
    15:55
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բագրատ Եսայանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում․ փաստաբան
    Բագրատ Եսայանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում․ փաստաբան
    15:52
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Որոշվել է 3 ոստիկանի ազատել ծառայությունից. ոստիկանությունից չմեկնաբանեցին, թե ինչու
    Ոստիկանությունից տեղեկացնում են, որ այսօր որոշում է կայացվել դիմել ոստիկանության պետին՝ 3 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունում ծառայությունից ազատում» կարգապահական տույժը։ Yerevan.Today-ը ոստիկանությունից փորձեց պարզել` որ ստորաբաժանումներից են եղել և հատկապես ինչ արարքների համար են ոստիկաններին ազատել աշխատանքից՝ օրինակ՝ ցույցերին մասնակցելո՞ւ, ցույցի մասնակիցներին ծեծելո՞ւ, թե՞ այլ հանգամանքով պայմանավորված, սակայն հրաժարվեցին պատասխան տալ:
    15:49
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Թող մի հոգու անուն ասեն փաստացի, որ «ծախել է գյուղը»՝ կգնդակահարենք
    Hraparak.am-ը գրում է․ Երեկ «Ազգային Ժողովրդավարական Բևեռ»-ը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում է, թե տեղեկություններ կան, որ օրերս Ստեփանակերտից բարձրաստիճան պաշտոնյա է այցելել Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնք, որպեսզի համոզի Աղավնոյի բնակիչներին, որ ընտանիքներով հեռանան գյուղից: Լուրեր կան, որ Լաչինին այլընտրանքային ճանապարհի գործարկումից հետո Աղավնոն մնում է ադրբեջանական տարածքում։ Թեմայի վերաբերյալ Hraparak.am-ը զրուցել է Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չաուշյանի հետ։ - Այդպիսի բան չկա։ Եթե մարդիկ Աղավնո քննարկման են եկել, դա չի նշանակում, որ եկել են ասեն՝ դուրս եկեք, գյուղը հանձնում ենք։ Ինչու միանգամից այդ պաշտոնյայի անունը և խոսակցության մանրամասները չեն հրապարակել։ Թող հրապարակեն, հերթական սուտ լուրն է։ - Այսինքն՝ որպես գյուղապետ, հերքում եք Բեւեռի այս հաղորդագրությունը։ - Անպայման հերքում եմ և պահանջում եմ հերքի նաև սուտ հաղորդագրություն տարածող կողմը։ Չգիտեմ՝ ինչ նպատակներ են հետապնդում նման լուրեր տարածողները։ - Աղավնոյի բնակչության մոտ ինչպիսի տրամադրություն է տիրում՝ հաշվի առնելով, որ անընդհատ լուրեր են տարածվում, թե Աղավնոն պիտի հանձնվի թշնամուն։ - Աղավնոյի բնակչությունը արդեն իսկ իր բնականոն կյանքին է։ Էլի եմ կրկնում, եթե մարդիկ եկել են քննարկման, դա չի նշանակում, որ պիտի գյուղ հանձնվի։ Բան չունեմ ասելու, թող շուտով հրապարակեն այդ մարդու կամ մարդկանց անունները, ովքեր եկել են մեզ համոզելու, որ դուրս գանք գյուղից։ Դե, թող ռիսկ անեն՝ չեն անի, վստահ եմ, որովհետև իրականությանը չի համապատասխանում այդ լուրը։ Ինչ վերաբերում է գյուղի բնակչությանը՝ բոլորի մասով չեմ կարող ասել, թե ինչպիսի վիճակ է նրանց մոտ՝ այսպիսի լուրեր լսելիս, բայց դե նորմալ է՝ մենք ուժեղ ազգ ենք, մեզ չեն կոտրի։ - Ովքեր են եղել այն պաշտոնյաները, ովքեր այցելել են Աղավնո և հանդիպել ձեզ։ - Ես շուտափույթ սպասում եմ, որ այդ պաշտոնյան ևս հանդես կգա հայտարարությամբ։ Ես չեմ ուզում, որ իմ լեզվով ասվի նրա ով լինելը։ Բոլորն էլ գիտեն՝ ով է այդ պաշտոնյան և նա էլ շուտով կհերքի այս լուրը։ Այսինքն, ոնց ենք վերլուծում հիմա, եթե այսպիսի այցելություններ չեն լինում՝ բողոքում ենք, որ պետական մակարդակով ոչ մի այցելություններ չեն լինում։ Հիմա, որ այցելում են մեզ հետ, քննարկում են, հաշվի նստում մեզ հետ, պիտի նման լուրեր տարածե՞ն։ Այնպես չի, որ այդ մարդիկ գաղտնի են եկել Աղավնո և մեզ հետ գաղտնի հանդիպել։ Նրանք մեզ հետ հրապարակային են հանդիպել, նստել ենք և կիսվել մեր բոլոր մտահոգություններով։ Իսկ մարդիկ այդ հանդիպումը վերագրել են նրա, որ գյուղը ծախված է։ Այսինքն, ո՞նց է ծախված, այդ լուրի պատասխանատվությունը իրենք իրենց վրա կարող են կրել։ Ես զարմանում եմ, որ ինչ-որ մի հայ մտածում է, կասկածանքով է, թե ինչ-որ մեկը ծախել է գյուղը, թող մի հոգու անուն ասեն փաստացի՝ կգնդակահարենք։
    15:46
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա քաղաքական տեռոր է քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ․ Սաղաթելյան
    Հայաստանում քաղաքական հետապնդումները համակարգային բնույթ են ստանում։ Իրավապահ մարմինները՝ ԱԱԾ, Դատախազություն, Քննչական, Ոստիկանություն, դարձել են բութ գործիք երկրում բռնապետություն հաստատելու համար, գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: «Շինծու գործերով համատարած հարձակվել են 《Դիմադրություն》 շարժման մասնակիցների վրա' Շարժումը թուլացնելու և իրենց ազգադավ իշխանությունը հնարավորինս երկարաձգելու համար։ Սա քաղաքական տեռոր է' քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ։ Այսօր ևս նոր թափով շարունակվում են ձերբակալությունները։ Առաջնային թիրախում են ազգային ուժերը, մասնավորապես՝ ՀՅ Դաշնակցությունը։ Քիչ առաջ բերման են ենթարկվել 《Երկիր մեդիա》 հեռուստաընկերության տնօրեն, ՀՅԴ ԳՄ անդամ Բագրատ Եսայանը, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան » ուսանողական միության վարչության անդամ Գառնիկ Մելքումյանը և այլ կուսակցականներ։ Մինչ այդ կալանավորել են կուսակցության շուրջ 20 մարզային, երիտասարդական , քաղաքային կոմիտեների պատասխանատու ընկերների: Չի' ստացվելու, չե'ք կարողանալու։ Այս շարժումն անկասելի է, դավաճանը գնալու է, իսկ նրա ապօրինի հրամանները կատարողները պատասխան են տալու»:
    15:41
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները հայտնաբերել են մի ողջ զինանոց
    Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացել են տեղեկություն, որ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի տներից մեկում և օժանդակ շինություններում ապօրինի կերպով զենք-զինամթերք և թմրամիջոց է պահվում: «Փաստի առթիվ հարուցվում է քրեական գործ, և հունիսի 8-ին, դատարանի որոշմամբ, կատարվում է խուզարկություն, որին մասնակցում են նաև այլ իրավապահ կառույցների ներկայացուցիչներ: Առանձնատան տարբեր հատվածներից հայտնաբերվում է տարատեսակ զենք-զինամթերքի մի ողջ տեսականի, այդ թվում` գիշերային տեսադիտարկման երկու սարք, լուսաձայնային երեք նռնակ, այլ նռնակներ ու պայթուցիչներ, տարբեր տիպի ատրճանակներ, ինքնաձիգներ, գնդացիր, փողատուփային նռնականետ, փամփուշտներ և այլն: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ ապօրինի զենք-զինամթերքի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։
    15:38
    10.06.22
    Ավելին