Լրահոս
2022-06-10
-
ԻրավականԳողություն՝ քարտերից. խաբեության «զոհերը»Գողություն՝ քարտերից. խաբեության «զոհերը»Ավելին20:4310.06.22 -
ԻրավականԶոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները չեն ներկայացել Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպմանըԶոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները չեն ներկայացել Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպմանըԱվելին20:3510.06.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Պետական ու ռազմական գաղտնիք է հայտնել՝ 1550 դոլարով. դավաճանության դեպք՝ ԱրցախումՀայլուր 20:30 Պետական ու ռազմական գաղտնիք է հայտնել՝ 1550 դոլարով. դավաճանության դեպք՝ ԱրցախումԱվելին20:3010.06.22 -
Քաղաքական«Բոնգո չա-չա-չա»՝ Ազգային ժողովում. առանց ընդդիմության մնացած խորհրդարանը«Բոնգո չա-չա-չա»՝ Ազգային ժողովում. առանց ընդդիմության մնացած խորհրդարանըԱվելին20:2010.06.22 -
ՔաղաքականԺողովրդավարության բաստիոնի փլատակները. Քննարկում՝ Ֆրանսիայի հրապարակում․ ՈՒՂԻՂԺողովրդավարության բաստիոնի փլատակները. Քննարկում՝ Ֆրանսիայի հրապարակում․ ՈՒՂԻՂԱվելին20:1810.06.22 -
ԱրցախՉպետք է թույլ տանք ծայրահեղականների ու հոգեկան խնդիր ունեցող գործիչների ներգրավվածությունը կարևոր որոշումների կայացման գործում. ԲաբայանՉպետք է թույլ տանք ծայրահեղականների ու հոգեկան խնդիր ունեցող գործիչների ներգրավվածությունը կարևոր որոշումների կայացման գործում. ԲաբայանԱվելին20:0710.06.22 -
ԱրցախԱրցախի ԱԱԾ-ն պետական դավաճանության դեպք է բացահայտելԱրցախի ԱԱԾ-ն պետական դավաճանության դեպք է բացահայտելԱվելին19:5510.06.22 -
Քաղաքական2018-ին 570 հազար ունեցող Դավոյանը 25 մլն դրամով տուն, իսկ 3 մլն դրամով մեքենա է գնել․ բնակարանը կահավորել է շքեք կահույքո՞վ2018-ին 570 հազար ունեցող Դավոյանը 25 մլն դրամով տուն, իսկ 3 մլն դրամով մեքենա է գնել․ բնակարանը կահավորել է շքեք կահույքո՞վԱվելին19:4510.06.22 -
ՀայաստանԴեմ Դիմաց | Արմեն Հովհաննիսյան vs Նաիրի ՀոխիկյանԴեմ Դիմաց | Արմեն Հովհաննիսյան vs Նաիրի ՀոխիկյանԱվելին19:3010.06.22 -
ՀասարակականՓրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձՀունիսի 10-ին, ժամը 16։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում օձ է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:Ավելին19:1510.06.22 -
ՀայաստանՄենք արդեն հոգնել ենք այդ ներողություններից. Կարին ՏոնոյանԲոլորը՝ վարչապետից սկսած մինչև ամենացածր պաշտոնում գտնվողը պետք է հասկանա, որ իրենք գործ ունեն մարդկանց հետ, որոնք վիրավոր հոգի ունեն և գտնվում են հոգեբանական սահմանային եզրույթում, հետևաբար պետք է իրենց հետ դրսևորեն բացարձակ համբերատար, հարգալից վերաբերմունք: Զոհված զինծառայողների ծնողների ասուլիսի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը: «Այդ օրը մենք չտեսանք այդպիսի պահվածք, եղավ խոսքի մեջ սադրիչ դրույթ, որի հետևանքով ծնողների հետ գնաց վիճաբանություն, և մենք պարզապես ապշած էինք՝ տեսնելով այդպիսի բարձր պաշտոն զբաղեցնող երիտասարդի կողմից նման պահվածք, ավելի շատ փողոցային պահվածք էր, երբ նա ծնողներին հրավիրում էր անձնական հաշվեհարդարի: Մենք չհանդուրժելով այդ տեսարանը դուրս եկաք: Հետո թեև ներողություն էր խնդրել պարոն Քյարամյանը, բայց այնուհանդերձ փաստը կատարվելուց հետո մենք արդեն հոգնել ենք այդ ներողություններից: ԻՆչպես իրենց վարչապետն է հայտարարում, որ կարող էր հողերը հանձնել, և զոհեր չլինեին, բայց... մնում էր վերջում ասեր՝ կներեք, որ չհանձնեցի և զոհեր եղան»,- ասաց Կարին Տոնոյանը՝ անդրադառնալով Քննչական կոմիտեի նախագահ Արգիշի Քյարամյանի հետ հանդիպմանը:Ավելին19:0010.06.22 -
Միջազգային«Պատրաստ ենք դիմակայել մեր երկիր ներխուժած թուրքական զորքին». Սիրիայի նախագահՍիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում սիրիական բանակը և ժողովուրդը պատրաստ են դիմակայել երկրի տարածք ներխուժած թուրքական զորքին: Նա հիշեցրել է, որ երկուսուկես տարի առաջ դա իրենց հաջողվել է:Ավելին18:4510.06.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Փաշինյանը ցավում է. իրավիճակն այնքան էլ կայուն չէ ՀԱՊԿ պատասխանատվության գոտումԱվելին18:3010.06.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանի եղբոր կարիերայի ուշագրավ աճը՝ 1 տարում՝ 4 ընկերության տնօրենՎերջին 1 տարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը, միանգամից 4 ընկերությունների տնօրեն է նշանակվել. գրում է fip.am-ը։ Արմեն Փաշինյանը Հայաստան է տեղափոխվել 2018 թ. հեղափոխությունից հետո։ Մինչ այդ նա ապրում էր Ռուսաստանի Դաշնությունում։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ նախորդ տարվա ապրիլի 9-ին Արմեն Փաշինյանը դարձել է միանգամից երկու՝ «Գոու թրեյդ» և «Մինա-Մայա» ընկերությունների տնօրենը։ «Գոու թրեյդ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2018 թվականի հեղափոխությունից շաբաթներ անց՝ հունիսի 14-ին։ Ըստ Պետեկամուտների կոմիտեի՝ ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների վարձույթով և լիզինգով։ Այս ընկերության վերաբերյալ գրեթե ոչինչ հնարավոր չեղավ գտնել բաց աղբյուրներից, սակայն ըստ ՊԵԿ-ի՝ ընկերությունը 2019 թվականին աշխատել է վնասով։ Ընկերության հիմնադիրը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն է, տնօրենը՝ Ազգային ժողովում վերջինիս օգնական Հռիփսիմե Բոչոլյանն էր, որը 2017-ին նաև նույն կուսակցության ցուցակով մասնակցում էր ԱԺ ընտրություններին։ Հաջորդ տարի՝ 2019-ին, Խաչատուր Քոքոբելյանի փոխարեն ընկերության 100 տոկոս բաժնետեր է դարձել վերջինիս եղբոր կինը՝ Մերի Հակոբյանը։ Իսկ տնօրենի պաշտոնում նշանակվել է Տիգրան Գևորգյանը։ 2021 թ․ ապրիլի 9-ին ընկերության տնօրեն է նշանակվում Արմեն Փաշինյանը։ Ըստ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարած պարտադիր վճարումների՝ ընկերությունը 2018-2020 թթ․ ունեցել է 1-2 աշխատող, իսկ արդեն 2021-ից սկսած՝ փոխվել է հիմնադրամին կատարվելիք վճարումների չափը, և հնարավոր չէ հստակ հասկանալ, թե քանի աշխատող ունի ընկերությունը։ Սակայն կատարված պարտադիր վճարումներից կարող ենք պնդել, որ ընկերությունն ունի առավելագույնը 4-5 գրանցված աշխատակից։ Ա․ Փաշինյանի ղեկավարած մյուս՝ «Մինա-Մայա» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին։ Ընկերությունը շահագործում է Եղեգիս գետի վրա կառուցված «Եղեգնաձոր» և «Եղեգնաձոր ՓՀԷԿ-1» ՓՀԷԿ-ները։ 2008 թվականից՝ Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց մեկ ամիս անց, ընկերության բաժնետերերը փոխվում են, և 50 տոկոս բաժնեմասի սեփականատեր է դառնում Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդրի որդին՝ Նարեկ Սարգսյանը։ Մյուս 50 տոկոսի բաժնետերը Գրիգոր Առաքելյանն է։ Թավշյա հեղափոխությունից հետո՝ 2019-ին, ընկերության 100 տոկոս բաժնեմասերը ձեռք է բերում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի եղբայր, 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Մենք» դաշինքի ցուցակով առաջադրված թեկնածու Վաչիկ Քոքոբելյանը։ Ընկերության տնօրեն է նշանակվում նույն Տիգրան Գևորգյանը, որը զբաղեցնում էր նաև «Գոու թրեյդ» ընկերության տնօրենի պաշտոնը։ Ինչպես «Գոու թրեյդի», այնպես էլ «Մինա-Մայայի» դեպքում նախորդ տարվա ապրիլի 9-ին Տիգրան Գևորգյանի փոխարեն տնօրենի պաշտոնը ստանձնում է Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը։ Օրեր անց՝ ապրիլի 27-ին, Արմեն Փաշինյանը դառնում է նաև Քոքոբելյաններին պատկանող մեկ այլ՝ «Արգիշտի-2» ՍՊԸ-ի տնօրենը։ Ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականի փետրվարին։ Հիմնադիրներն են Վանաձորի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանն ու նրա եղբայրը։ Ինչպես «Մինա-Մայան», այնպես էլ «Արգիշտի-2»-ը զբաղվում է էլեկտրաէներգիայի արտադրությամբ, շահագործում է «Մարցիգետ ՓՀԷԿ-2»-ը։ Անցյալ տարվա ապրիլի 27-ին ընկերությունը ձեռք է բերում Խաչատուր Քոքոբելյանի եղբորորդին՝ 20-ամյա Յուրի Քոքոբելյանը, և նույն օրը Արմեն Փաշինյանին նշանակում ընկերության տնօրեն։ Հաջորդ ամսից ի վեր, մինչ այդ արտադրանք չթողարկած հիդրոէլեկտրակայանը սկսում է հոսանք արտադրել։ Ինչպես նշեցինք, այս ընկերությունը, մինչ Քոքոբելյանների կողմից ձեռք բերվելը, պատկանում էր Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանին և իր եղբորը՝ յուրաքանչյուրին 50 տոկոս բաժնեմասով։ Հայտնի է, որ Սամվել Դարբինյանի դեմ քրեական գործ է հարուցվել դեռևս 2019 թվականի օգոստոսին՝ իր պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական դիրքի չարաշահման մի քանի դրվագներով։ Հետաքրքիր զուգադիպությամբ, Արմեն Փաշինյանի՝ ընկերության տնօրեն դառնալուց ամիսներ անց հարուցված քրեական գործի նախաքննությունը վերջապես ավարտվեց (քրեական գործի հարուցումից ավելի քան 2 տարի անց) և հոկտեմբերին ուղարկվեց դատարան, որտեղ էլ միանգամից կարճվեց, իսկ Դարբինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։ Սակայն Քոքոբելյան-Փաշինյան համագործակցությունն այսքանով չի ավարտվում։ Նախորդ տարվա հոկտեմբերին Քոքոբելյանի եղբորորդու՝ Յուրի Քոքոբելյանի անվամբ ստեղծվում է «Միթ ագրո» ՍՊԸ-ն, որը, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է մսի առևտրով։ Ընկերության տնօրենը, ինչպես Քոքոբելյանների նախորդ ընկերությունների դեպքում, կրկին Տիգրան Գևորգյանն էր։ Սակայն այս տարվա փետրվարի 19-ին «Միթ ագրո» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնում Տիգրան Գևորգյանի փոխարեն կրկին նշանակվում է Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը։ Իսկ ո՞վ է Տիգրան Գևորգյանը Չնայած Տիգրան Գևորգյանին նույնականացնելը բավական բարդ էր՝ պայմանավորված անվան տարածվածությամբ, սակայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրից հնարավոր եղավ պարզել, որ նույն անձը ղեկավար պաշտոններ է զբաղեցնում բազմաթիվ ընկերություններում, որոնցից մեկն էլ «Գործավարական գրասենյակ համար 1» ՍՊԸ-ն է։ Այս ընկերությունը պատկանում էր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի կնոջը՝ Լիլիթ Խաչատրյանին։ 2018 թվականին Լիլիթ Խաչատրյանն այս ընկերությունը նվիրել էր Տիգրան Գևորգյանին։ Հատկանշական է, որ 2021 թ.-ին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար անցկացված հարցազրույցի ընթացքում Սասուն խաչատրյանը հայտարարել էր, որ Տիգրան Գևորգյանն իր կնոջ՝ Լիլիթ Խաչատրյանի եղբայրն է։ Ստացվում է, որ Քոքոբելյանների բիզնեսները նախկինում վարում էր Սասուն Խաչատրյանի կնոջ եղբայրը, իսկ անցյալ տարվանից սկսած, Քոքոբելյանները փոխարինում են Տիգրան Գևորգյանին Արմեն Փաշինյանով։ Մինչև 2018 թվականի հեղափոխությունը Արմեն Փաշինյանը բնակվում էր Ռուսաստանի Դաշնությունում և միայն հեղափոխությունից հետո է վերադարձել Հայաստան։ Զինծառայողների հիմնադրամին կատարված պարտադիր վճարումներից տեղեկանում ենք, որ Արմեն Փաշինյանը Հայաստանում սկսել է աշխատել 2019 թվականի փետրվարից։ Որպեսզի հասկանանք, թե ինչով է զբաղվել Արմեն Փաշինյանը մինչև հեղափոխությունը, կապ հաստատեցինք վերջինիս հետ։ Արմեն Փաշինյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Հայաստան է վերադարձել հեղափոխությունից հետո, իսկ մինչ այդ աշխատել է լոգիստիկ ընկերությունում՝ որպես լոգիստիկայի գծով տնօրեն։ Հարցին, թե ի՞նչ լոգիստիկ կազմակերպության մասին է խոսքը, Փաշինյանը հրաժարվեց պատասխանել՝ ասելով, որ դրա համար պետք է ընկերության տնօրենի թույլտվությունը։Ավելին18:1710.06.22 -
ՀասարակականԱգաթանգեղոս փողոցից դեպի Խանջյան թունելի սկզբնամասում բախվել են Mercedes-ը, Volkswagen-ն ու Opel-ըԱյսօր՝ հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40 ի սահմաններում Ագաթանգեղոս փողոցում՝ Խանջյան փողոցից դեպի թունել տանող հատվածում, բախվել են Mercedes, Volkswagen Pointer, Opel Astra մակնիշի ավտոմեքենաները: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/10/1215423/Ավելին18:0510.06.22 -
ՀասարակականԵրկրորդ տարին է՝ Ժորի ծնունդը նշում են Եռաբլուրում․ այսօր հերոսը կդառնար 21 տարեկան«Եռաբլուրում» երկրորդ տարին է՝ Ժորի ծնողներն ու հարազատները հերոսի ծնունդն են նշում լացով, վրեժի ու հրարտության զգացումով: 44-օրյա պատերազմին 24 օր կռիվ տված Ժորա Մարտիրոսյանն այսօր կդառնար 21 տարեկան: Մայրը՝ Գայանե Հակոբյանն ասում է՝ որդուս կիսատ երազանքների պարտավորությունն ավելի ճնշող չէ, որքան վրեժը որդուս կորցնելուց հետո, անպայման հասնելու ենք արդար դատաստանին: «Պայծառ, լուսավոր, ժպիտը դեմքին․ որդուս այսպես են հիշում: Վերջին անգամ ժորի հետ խոսել եմ հոկտեմբերի 21-ին՝ իր զոհվելուց մեկ օր առաջ։ Երբևիցե նման բան չէր եղել, որ իրար հետևից զանգեր մի քանի անգամ, ասում էր՝ նորմալ է ու վերջ…։ Երկրորդ զանգը եղավ 5 րոպե հետո, ասաց՝ մա՛մ, դուխդ չգցես։ Ժորս զոհվեց Իշխանաձորի մոտերքում, բայց հասցրեց 24 օր Վարանդայի (Ֆիզուլի), Մեխակավանի (Ջեբրայիլ), Կարմի շուկայի համար կռիվ տալ։ Միշտ պայծառ, որտեղ կար, այդտեղ լույս էր, բարի, ժպիտով լի միջավայր էր ստեղծում։ Ժորը շատ երազանքներ ուներ, ուներ սիրած աղջիկ, մեծ պլաններ ուներ… կիսատ մնաց»,- ասաց հերոսի մայրը: Ժորա Մարտիրոսյանը 2019 թ. հուլիսի 11-ին էր զորակոչվել հայկական բանակ, 6 ամիս ծառայել էր Հոկտեմբերյանում, այնուհետև՝ Կուբաթլուում։ Ժորան տանկի մեխանիկ-վարորդ էր, և որպես լավագույն մեխանիկ-վարորդ՝ մասնակցել էր Ռուսաստանում անցկացված «Կովկաս 2020» զորավարժություններին։Ավելին17:5010.06.22 -
ՏարածաշրջանԴաժան մարտերից հետո Լուգանսկի շրջանի Պոպասնայա քաղաքն ամբողջությամբ ավերվել էԼուգանսկի շրջանի Պոպասնայա քաղաքը ամբողջությամբ ռուսական զինուժի վերահսկողության տակ է: Դաժան մարտերից հետո քաղաքը լրիվ ավերվել է: Տեսանյութում երևում է, որ լուրջ վնասվել են բազմահարկ շենքերը: Ռուսաստանի պաշտպանական գերտաեսչությունը հայտնում է, որ ռուսական զորքը մաքրել է քաղաքը ազգայնականներից:Ավելին17:4010.06.22 -
ՏարածաշրջանԼուկաշենկոն զգուշացնում է պաշտոնյաներին, որ թույլ չտան ուկրաինական սցենար և հանրահավաքներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹԼուկաշենկոն զգուշացնում է պաշտոնյաներին, որ նրանք Բելառուսում թույլ չտան ուկրաինական սցենար եւ հանրահավաքներ, ինչպես 2020 թվականին էր եղել երկրումԱվելին17:3010.06.22 -
ՔաղաքականՎարչապետը բարկացած է, բռնեք Բագրատ Եսայանին. Ավետիք ԻշխանյանԻրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրել է․ «ԱԱԾ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ «․․․թիվ 3789038 քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ ՀՅԴ անդամ, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 9008976 հոդվածի հատկանիշներով առերևույթ հանցագործություն․․․» Իրականում․ Զանգ կառավարությունից ԱԱԾ․ -Պարոն վարչապետը բարկացած է, բռնեք Բագրատ Եսայանին։ -․․․բայց․․․ -Էլ ի՞նչ բայց, արա՛, ուզում ես քեզ բռնե՞նք։ -․․․Հասկացա․․․»Ավելին17:2210.06.22 -
Զորամասերի վարչակազմերի զինծառայողների հետ անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներՏարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակի վարման ունակությունների և թիրախների խոցման հմտությունների ստուգման նպատակով հունիսի 10-ին, N զորամիավորման հրաձգարաններից մեկում, զորամասերի վարչակազմերի զինծառայողների հետ անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։Ավելին17:1510.06.22