Լրահոս

2022-06-14
2022-06-13
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծիծեռնակաբերդի խճուղին բաց է բոլոր տեսակի մեքենաների համար
    Ծիծեռնակաբերդի խճուղին բաց է բոլոր տեսակի մեքենաների համար: Պաշտոնական հաղորդագրությունը՝ քիչ հետո, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Լևոն Սարդարյանը: Հիշեցնենք, որ Լենինգրադյանից Ծիծեռնակաբերդի խճուղի ճանապարհահատվածը փլուզվել էր մայիսի 20-ին։ Ճանապարհին շատ մոտ տարածության վրա շինարարություն է ընթանում։
    23:59
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սևանի հիվանդանոցի հարևանությամբ Mercedes-ը բախվել է հողաթմբերին և մխրճվել ծառերի մեջ
    Այսօր՝ հունիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:45-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում 40-ամյա Մարատ Ս.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել ծառերի մեջ: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/13/1215634/
    23:45
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները կատարել են ուսումնամարտական խնդիրները
    N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների հետ հունիսի 13-ին անցկացվել են գործնական պարապմունքներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զինծառայողներն իրականացրել են պայմանական հակառակորդի տարածք՝ զբաղեցրած մարտական դիրքեր, շենք-շինություններ և հրամանատարական կետեր ներթափանցման անհատական ու խմբային հատուկ գործողություններ, հաջողությամբ կատարել առաջադրված ուսումնամարտական խնդիրները։
    23:30
    13.06.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ֆինլանդիան չի մտնի ՆԱՏՕ՝ առանց Շվեդիայի. Թուրքիան «փակում է» դաշինքի դուռը
    Ֆինլանդիան չի ցանկանում առանց Շվեդիայի միանալ ՆԱՏՕ-ին: Ֆինլանդիայի նախագահը անհիմն է համարում Թուրքիայի մեղադրանքները, թե Շվեդիան աջակցում է քուրդ անջատողականներին:
    23:15
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանում ամուսնալուծությունների թիվն ավելի շատ է, քան ամուսնություններինը
    ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում գրանցվել է 5229 ամուսնություն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5,6 տոկոսով կամ 308-ով։ Ուշագրավ է, որ արցախյան վերջին պատերազմին նախորդող շրջանում ամուսնությունների թիվն ավելի շատ է եղել, քան հիմա։ Անշուշտ, այս ամենը կարելի է բացատրել մեր հասարակության մեջ սոցիալ-տնտեսական խնդիրներով, բացասական սպասումներով, ինչպես նաև անվտանգության խնդիրներով։ Հարկ է նշել, որ պատերազմի զոհերի և հաշմանդամություն ստացածների մեծ մասն երիտասարդներ էին, որոնք ապագայում պետք է ամուսնանային և իրենց ընտանիքը կազմեին։ Հետևաբար, այն ազդելու է նաև ապագայումամուսնությունների թվի վրա։ Մտահոգիչ է, որ ամուսնությունների թվի նվազման պայմաններում ավելանում են ամուսնալուծությունները։ Մասնավորապես՝ 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում գրանցվել է 1492 ամուսնալուծություն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 15 տոկոսով կամ 195-ով։ Այսինքն՝ ստացվում է ամեն երրորդ զույգն ամուսնալուծվում է։ Չխորանալով ամուսնություններիի նվազման և ամունսալուծությունների աճի սոցիալ-տնտեսական, արժեհամակարգային և կենցաղային պատճառների մեջ՝ պետք է արձանագրել, որ միաժամանակ այն հանգեցրելէ ժողովրդագրական խնդիրների սրմանը։ Մասնավորապես՝ 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում ծնվել է 10869 երեխա, որը նախրդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3,5 տոկոսով կամ 390-ով։
    23:05
    13.06.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Զելենսկին հայտնում է «ռուսների ճնշումների» մասին. ՆԱՏՕ-ն կոչ է անում Կիևին՝ պատրաստ լինել զիջումների
    Ուկրաինայի տարածքային զիջումների մասին սկանդալային հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ Կիևը ստիպված կլինի տարածքներ, անկախություն և ինքնիշխանություն զիջել, եթե խաղաղություն է ուզում: Զիջումների մասին ոչ բաց տեքստով ասում է նաև Զելենսկին: Նա հայտարարում է, որ ռուսական զորքը առավելություն ունի ուկրաիանականի նկատմամբ: Կիևի մարտավարությունը փոխելու մասին է հայտարարում նաև Զապորոժիեի քաղաքացիական վարչակազմի խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը: Նա այսօր Բերդյանսկ և Մերիտոպոլ քաղաքներում ահաբեկչության մասին է հայտնել, որը, Ռոգովի խոսքով, իրականացրել է Ուկրաինան:
    22:55
    13.06.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Հունաստանին պատերազմով սպառնալով՝ էրդողանն «ընդամենը պատրաստվում է ընտրություններին»
    Թուրք-հունական պատերազմ, հույն վերլուծաբանների կարծիքով, հնարավոր չէ: Վերլուծելով Էրդողանի հունարեն վերջին թվիթները՝ հունական «Ազատ օր» թերթի խմբագիր Քերոբ Էքիզյանը եղրակացրել է, որ Թուրքիայի նախագահը պարզապես պատրաստվում է 2023 թվականի նախագահական ընտրություններին:
    22:45
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    N զորամասի հրաձգարանում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք
    N զորամասի հրաձգարանում հունիսի 13-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զինծառայողները հրահանգավորվել են հրաձգության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, կատարել կրակային տարբեր վարժություններ։ Ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային զենքի տիրապետման, կրակի վարման և թիրախների խոցման կարողությունները։
    22:35
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Ամստելֆենի քաղաքային գրադարանում բացվել է հայկական գրքերի անկյուն
    Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն այցելել է Ալստելֆեն քաղաք, ուր հանդիպում է ունեցել քաղաքապետ Տյապկո Պոպենսի և D66 կուսակցությունից քաղաքային խորհրդի անդամ Տավրոս Ասլանյանի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը քննարկվել են ՀՀ վարչապետի Նիդերլանդներ կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ապակենտրոնացված համագործակցության հնարավորությունները, Ամստելֆենի հայ համայնքի գործունեությանն առնչվող հարցեր։
    22:25
    13.06.22
    Ավելին