Լրահոս

2022-06-15
  • Img default alt hy
    Հայաստան
    ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
    Հունիսի 15-ին ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակությունը ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի և ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Այնուհետև այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել Եղեռնը հավաստող վավերագրերին և փաստաթղթերին: ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Պատվավոր հյուրերի» հուշամատյանում գրառում է կատարել՝ նշելով, որ հարգում է Եղեռնի զոհերի հիշատակը և խաղաղություն ցանկանում մեր երկրին:
    17:30
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Կադիրովը մեկնաբանել է Պուտինի առողջական խնդիրների մասին լուրերը
    Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հերքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առողջական խնդիրների մասին լուրերը։ Քաղաքական գործիչը ձայնային հաղորդագրությունը հրապարակել է Telegram-ում։ «Այնպիսի անհեթեթություն եմ կարդացել, անհեթեթություն, որ մեր նախագահը իբր առողջական խնդիրներ ունի, կոմայի մեջ է, նրան փոխարինող են փնտրում։ Ես ուզում եմ ձեզ վշտացնել, ես վերջերս խոսել եմ նախագահի հետ, նա շատ զվարթ, հրամայական ձայն ուներ, և պատրաստ է ավարտել հատուկ գործողությունը՝ հնարավորինս չվնասելով ուկրաինացի ժողովրդին և պետությանը»,- ասել է Կադիրովը։
    17:25
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները երեկոյան կհայտարարեն Կիևին ռազմական նոր օգնություն տրամադրելու մասին․ Ստոլտենբերգ
    ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները երեկոյան կհայտարարեն Կիեւին ռազմական նոր օգնություն տրամադրելու մասին՝ ներառյալ ծանր սպառազինություններն ու հեռահար հրետանին. Ստոլտենբերգ Ստոլտենբերգը նաեւ պնդում է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի բանակը հետխորհրդային սպառազինությունից դաշինքի զենքի տեղափոխման պլան է պատրաստում:
    17:20
    15.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ընդդիմադիր պատգամավորները ԵԱՀԿ ԽՎ նախագահին պատմել են Ոստիկանության կիրառած բիրտ ուժի մասին
    Հայաստանում երկօրյա այցով գտնվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի գլխավորած պատվիրակության հետ այսօր խորհրդարանում հանդիպել են ընդդիմադիր պատգամավորները: Հանդիպումից հետո նրանք լրագրողներին պատմել են, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի աչքերը, իրենց խոսքով, չռվել են, երբ իմացել է Դիմադրության շարժման հանրահավաքների ժամանակ պատգամավորների ու քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կիրառած բիրտ ուժի մասին: Եվրոպացի պաշտոնյաները խնդրել են իրենց տեսագրություններ տալ:
    17:15
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Թուրքիայի արտգործնախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույց է ունեցել
    Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն: «ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Զրույցի ժամանակ քննարկվել են ՆԱՏՕ-ի ընդլայնմանը վերաբերող հարցեր»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ կողմից տարածված հայտարարության մեջ։
    17:11
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իսկ ո՞վ էր Ստեփանակերտում գոչում, որ Արցախը Հայաստան է և վերջ, իսկ հիմա վախենում է անգամ Արցախ գնալ․ Զաքարյան
    Կապիտուլյանտ Նիկոլն այսօր պառլամենտում կրկին հիշել է Սերժ Սարգսյանի խոսքերը, բայց քանի որ ազնիվ չէ, ու չի էլ կարող լինել, փորձել է հերթական անգամ, Արցախի հարցում իր դավադիր ձախողումները կապել նախկին տարիների հետ: Ողորմելի ու խղճուկ են Նիկոլի արդարացումները, իսկ քաղաքական տգիտությամբ ու ադրբեջանահաճո քայլերով միտումնավոր բերած իր պարտությունը, ոչ մի արդարացում չունի: 5000 զոհերը, 9500 ք/կմ կորցված տարածքը, միլիարդավոր դոլարների կորուստները, բանակն ավիրելու, պետությունը քայքայելու, Հայաստանն աշխարհում թուրքերի կամակատար դարձնելու մեղքն ու քաղաքական պատասխանատվությունը Նիկոլի ու իր խունտայի վրա է: Մենք բազմաթիվ անգամներ ասել ենք, որ պատրաստ ենք կրել մեր բաժին պատասխանատվությունը մեր տարիների իշխանության համար, բայց ոչ երբեք թրքահաճո ՔՊ-ականների ու դավադիր Նիկոլի կործանարար գործողությունների համար: Դու եթե Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր Պետրոսյանի կառավարչական ու քաղաքական կարողությունների 1 տոկոսի չափ խելք և հմտություն ունենայիր, այսօր այդ ամբիոնից ոչ թե ամոթալի ու կեղծ արադարացումներից կխոսեիր, այլ քո ձեռքբերումներից, որոնք գոյություն չունեն ոչ մի ոլորտում: Դո'ւ ես խաբել ու մոլորեցրել հայ ժողովրդին՝ օտարածին կառույցների օգնությամբ, 2018թ. զավթել իշխանությունը և երկիրը հասցրել այս վիճակին: Ոչ ոք քեզ չէր խնդրում գալ և “փրկել” Արցախը “նախկիններից”: Երբ 2018թ. ապրիլին, Սերժ Սարգսյանն ասում էր, որ Ադրբեջանի ապակառուցողական գործողությունները բանակցային հույս չեն ներշնչում, ի նկատի չուներ, որ քեզ նման մեկը պետք է գա և ծնկաչոք անի Հայաստանն ու Արցախը: Նիկո՛լ, դու երևի մոռացել ես նաև, որ դու էիր Ալիևին ասում, որ կառուցողական ու կիրթ մարդ է: Նաև մոռացել ես, որ քո սիրելի Ալիևը քեզ էր ծաղրում, ասելով՝ “ի՞նչ եղավ Փաշինյան”: Դու չէի՞ր, որ ասում էիր ինչ պետք է այն էլ բանակցում ես՝ առանց պարզաբանելու թե ի՞նչ ես բանակցում: Դու չէի՞ր, որ ՀԱՊԿ-ի միջազգային հեղինակութունը դրեցիր վատ վիճակի մեջ՝ հանիրավի բերման ենթարկելով նրա գլխավոր քարտուղարին: Դու չէի՞ր հրապարակել մյունխենյան հիմար սկզբունքները, որով վերջնականապես արժեզրկեցիր ԵԱՀԿ ՄԽ դերն ու նշանակությունը, թե դա էլ էր Սերժ Սարգսյանն արել: Իսկ գուցե Սերժ Սարգսյա՞նն է ասել, որ միջազգային հանրությունը ստիպում է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, թե՞ էլի դու էիր: Իսկ ով էր Ստեփանակերտում գոչյում, որ Արցախը Հայաստան է և վերջ, իսկ հիմա վախենում է անգամ Արցախ գնալ: Երևի ես եմ սևացրել, պախարակել, գող ու ավազակ անվանել այն գեներալներին ու հրամանատարներին, ովքեր գիտեին ինչպես կռվել Ադրբեջանի դեմ ու ինչպես պաշտպանել սեփական երկիրը: Նիկո՛լ, հավատա, մարդկայնորեն հասկանում եմ քեզ, նաև պառլամենտում այսօրվա քո ելույթի իմաստը: Դու այլ տարբերակ այսօր ուղղակի չունես և ստիպված փորձեր ես անում քո ձախողումները ուրիշների վրա գցել: Դա մարդկային հոգեբանության մի մասն է, հատկապես, որ դու ուժեղ ու պատասխանատու մարդ չես: Թույլ մարդու համար, միշտ էլ մեղավոր են ուրիշները: Այսօրվա քո ելույթը խոսում էր նաև քո տխրահռչակ իշխանության ցայտնոտի մասին: Ոչ մի խոսք չասեցիր ապագայի մասին, Արցախի մասին, հայ ժողովրդի վաղվա օրվա մասին, որովհետև դու էլ գիտես, հասկացել ես, որ ասելիք ուղղակի չունես: Քեզ մնացել է ընդամենը ժամանակ ձգել, որն աշխատում է ի վնաս Հայաստանի:
    17:07
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այո՛, պարտված ղեկավարը պետք է հեռանա, բայց մենք չենք պարտվել. Հովիկ Աղազարյան
    ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իշխանափոխության պահանջով ակցիաներին: Նա համաձայն է, որ պատերազմը պարտված ղեկավարը պետք է հեռանա, բայց համոզված է, որ իրենք չեն պարտվել:
    17:00
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Վրաստանը վերացրել Է օտարերկրացիների համար կորոնավիրուսի դեմ պատվաստման տեղեկանք ունենալու պահանջը
    Վրաստանի կառավարությունը չեղարկել Է հանրապետության տարածք ժամանող օտարերկրյա պետությունների քաղաքացիների համար սահմանին կորոնավիրուսի պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստի բացասական արդյունքով տեղեկանքի կամ պատվաստման լրիվ բուժընթաց անցնելու փաստաթուղթ ներկայացնելու պահանջը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան որոշումը, որը հրապարակվել Է Վրաստանի Օրենսդրական տեղեկագրի կայքում, ուժի մեջ Է մտել հունիսի 15-ին: «Ցանկացած մարդ, որը ժամանում Է ցանկացած երկրից, ազատվում Է Վրաստանի տարածքում կամ սահմանը հատելիս այն փաստաթութղթը ներկայացնելու պարտականությունից, որը հավստում Է կորոնավիրուսի դեմ պատվաստման լրիվ բուժընթաց անցնելը կամ պոլիմերազաին շղթայական ռեակցիա-թեստի բացասական արդյունքը»,- ասված Է կառավարության որոշման մեջ: Օտարերկրացիները նաեւ ազատված են Վրաստանում պարտադիր ինքամեկուսացման ժամանակամիջոց անցնելուց, ասված Է փաստաթղթում: Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն արձանագրվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին: Երկրում արդեն տեղի են ունեցել համավարակի մի քանի ալիքներ: Անցյալ տարվա դեկտեմբերին հանրապետությունում հայտնաբերել են «օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպքը: Ընթացիկ տարվա փետրվարին առողջապահության նախարարությունը հայտարարել Է, որ կորոնավիրուսի վեցերորդ ալիքն սկսել Է նվազել: Համավարակի ժամանակ Վրաստանում, որի բնակչությունը 3,7 միլիոն Է, հայտնաբերվել Է վարակման 1 658 240 դեպք, հիվանդության բարդություններից մահացել Է 16 785 հիվանդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    16:54
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    5,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանի հարավում
    Հունիսի 15-ին 5,2 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Իրանի հարավում: Այդ մասին հաղորդել Է Fars գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գործակալության տվյալներով՝ տարերքի Էպիկենտրոնը գտնվել Է Հորմոզգանի նահանգի Չարաք նավահանգստի մերձակայքում, օջախն ընկած Է եղել 8 կիլոմետր խորության վրա: Վերջն ժամին հիշյալ շրջանում գրանցվել Է 4 մագնիտուդից բարձր չորս սեյսմիկ ցնցում: Երկրաշարժի հետեւանքների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    16:45
    15.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    ՔՊ-ն դեմ չէ, որ ընդդիմությունը Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսի
    ՔՊ-ական պատգամավորները հույս ունեն, որ ընդդիմադիր խմբակցությունները կվերադառնան խորհրդարան: Կարծում են՝ լավ է, որ բացվել է Ֆրանսիայի հրապարակը, դեմ չեն նաև, որ ընդդիմությունը իմպիչմենթի գործընթաց սկսի Փաշինյանի դեմ:
    16:35
    15.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Վրանը գործիքներից մեկն է». Արամ Վարդևանյան
    Արամ Վարևանյանը լրագրողների հետ զրույցում պատասխանել է իշխանականների այն հայտարարություններին, թե ընդդիմությունը, Ֆրանսիայի հրապարակից վրանները հավաքելով, դադարեցնում է Դիմադրության շարժումը ու վերադառնալու է խորհրդարան:
    16:28
    15.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Դիմադրության շարժման մասնակիցները երթով գնացել են Գլխավոր դատախազության մոտ
    Մոտ կես ժամ առաջ Դիմադրության շարժումը մոտ 15 րոպեով պարալիզացրել է Վազգեն Սարգսյանը փողոցը՝ դատախազության մոտ: Ակտիվիստները կարմիր, կապույտ, ծիրանագույն ծուխ են բաց թողել օդ: «Հայաստան» դաշինքի անդամ Արամ Վարդևանյանի նախաձեռնությամբ են հավաքվել շարժման աջակիցները ու երթով գնացել Դատախազության մոտ, այնտեղից էլ շարունակել երթը:
    16:22
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ինչու՞ է Կոտ դ’Իվուարի հավաքականի դարպասապահը որակազրկվել է 18 ամսով
    Կոտ դ՛ Իվուարի դարպասապահ Սիլվեն Գբոուոն որակազրկվել է 18 ամսով։ ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ ԱԱ-2022-ի որակավորման փուլի Կամերունի դեմ խաղից հետո (0-1) տրիմետազիդինի թեստը դրական արդյունք է տվել։ Այսպիսով, 33-ամյա ֆուտբոլիստի կողմից խախտվել են ՖԻՖԱ-ի հակադոպինգային կանոնները:
    16:17
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    8-րդ համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կանցկացվի Գյումրիում
    Տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի նիստը։ Քննարկվել են Համահայկական ամառային հերթական խաղերի կազմակերպման ու անցկացման հարցերը։ Որոշվել է. 1. Համահայկական ամառային 8-րդ խաղերն անցկացնել 2023 թ. օգոստոսին Հայաստանի Հանրապետությունում։ 2. Ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կազմակերպել Գյումրիում։ 3. Ամառային խաղերն անցկացնել Շիրակի և Արագածոտնի մարզերի մի շարք քաղաքներում։ 4. Ամառային 8-րդ խաղերի եզրափակիչ հատվածն ու փակման հանդիսավոր արարողությունն անցկացնել Երևանում։ 5. Առաջարկել համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի քաղաքային մարմիններին ՝ պատվիրակությունների կազմում ընդգրկել նաև հաշմանդամություն ունեցող հայազգի մարզիկներին։ 6. Համահայկական խաղերի գործադիր մարմնի հաջորդ նիստում քննարկել պարօլիմպիկ խաղերի կազմակերպման հարցը։ 7. Լիազորել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին՝ ՀՀ կառավարության հետ քննարկել ամառային 8-րդ խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը։ 8. Գործադիր մարմնի քննարկմանը և հավանությանը ներկայացնել նաև Համահայկական ձմեռային 2-րդ խաղերը 2024 թվականի փետրվարին Ծաղկաձորում անցկացնելու հնարավորությունը։ 9. Վերոհիշյալ առաջարկներն ուղարկել գործադիր մարմնի անդամների հաստատմանը։
    16:12
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են Mercedes C550-ն ու Toyota Sprinter-ը, վերջինս կողաշրջվել է․ կան վիրավորներ
    Բախվել են Mercedes C550-ն ու Toyota Sprinter-ը, վերջինս կողաշրջվել է․ կան վիրավորներ
    16:05
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    22-ամյա Վահեին գտել են 9 ամիս անց. մեղադրանքը՝ ծանր մարմնական վնասվածք, խուլիգանություն, գույքի վնասում
    Ոստիկանության Կապանի և Գորիսի բաժինների ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 14-ին նախաքննական մարմնին է ներկայացել 22-ամյա Վահե Ա.-ն: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2021 թ. սեպտեմբերի 25-ից Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), 258-րդ (Խուլիգանությունը) և 185-րդ (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
    16:00
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Եղանակը՝ Հայաստանում
    Հանրապետության տարածքում հունիսի 16-ին առանձին շրջաններում գիշերը եւ կեսօրից հետո սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են արեւմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչեւ 18-20 մ/վրկ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +14 +16, վաղը ցերեկը՝ +30 +32։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +22 +25, Կոտայքի լեռներում գիշերը՝ +8 +10, ցերեկը՝ +22 +25, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +14 +16, ցերեկը՝ +27 +30, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +17 +21, Լոռիում գիշերը՝ +8 +12, ցերեկը՝ +20 +25, Տավուշում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +23 +28, Արագածոտնի լեռներում գիշերը՝ +8 +11, ցերեկը՝ +18 +22, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +26 +31, Արարատում գիշերը՝ +15 +18, ցերեկը՝ +31 +33, Արմավիրում գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +30 +32, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +7 +10, ցերեկը՝ +22 +25, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +15 +18, ցերեկը՝ +31 +33, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ +30 +34, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +9 +13, ցերեկը՝ +20 +25, Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +16 +20, ցերեկը՝ +26 +31։
    15:55
    15.06.22
    Ավելին
  • Իրավական
    Վճռաբեկ դատարանը Դատախազության բողոքի հիման վրա նախադեպային որոշում է կայացրել
    ՀՀ Վճռաբեկ դատարանը ՀՀ դատախազության բողոքի քննության արդյունքում հերթական կարևոր և ուղղորդիչ որոշում է կայացրել: Այն կարևոր նշանակություն է ունենալու անչափահասների սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների հաշվարկման համար, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ «2015թ. հունիսի 24-ին հարուցված քրեական գործով Վ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 1-ին մասով (երեխայի թրաֆիկինգը), 133-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով (անչափահասին ապօրինի ազատությունից զրկելը), 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (նույն անձի կողմից անչափահասի նկատմամբ պարբերաբար անառակաբարո գործողություններ կատարելը): Նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերջինս իր հետ փաստացի ամուսնական կապի մեջ գտնվող կնոջ անչափահաս որդուն ստիպել է 2013-2014թթ. ընթացքում Արմավիր քաղաքում զբաղվել մուրացկանությամբ: Իսկ կնոջ՝ ակնհայտ 14 տարին չլրացած, 2000թ. դեկտեմբերին ծնված դստեր նկատմամբ 2013թ. օգոստոսից մինչև 2014թ. դեկտեմբերը կատարել է անառակաբարո գործողություններ, որոնք շարունակել է նրա 14 տարին լրանալուց հետո՝ մինչև 2015թ. մայիս ամիսը: Բացի այդ, վերոնշյալի առնչությամբ վիճաբանելով աղջկա՝ այդ պահին անչափահաս ավագ քրոջ հետ, Վ.Ս.-ն վերջինիս պատժելու նպատակով նրան ապօրինի զրկել է ազատությունից՝ մեկ գիշեր պահելով Արմավիր քաղաքի տներից մեկում: Դատական քննության ընթացքում Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2020թ. հուլիսի 16-ի որոշմամբ բավարարել է պաշտպանության կողմի միջնորդությունը և 133-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով Վ. Ս.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է քրեական պատասխանատվության ենթարկվելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով (միջին ծանրության հանցագործությունների համար նախատեսված է վաղեմության 5 տարի ժամկետ): ՀՀ վերաքննիչ դատարանը, քննության առնելով վերոնշյալ ակտի դեմ դատախազության ներկայացրած բողոքը, մերժել է այն՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը: Վերաքննիչ դատարանը գտել է, որ վաղեմության ժամկետի հաշվարկման ելակետ է դիտարկվում քրեական գործի հարուցման ( 2015թ. հունիսի 24) և տուժողի ներգրավման պահը: Դիրքորոշման հիմքում, ըստ էության ընկած է այն մոտեցումը, որ անչափահաս տուժողի լավագույն շահից բխում է, որպեսզի գործը քննվի ողջամիտ ժամկետներում, ապա վաղեմության ժամկետները պետք է սկսեն հոսել քրեական գործի հարուցման և անձին որպես տուժող ներգրավվելու պահից: Ըստ էության այս կերպ ՀՀ վերաքննիչ դատարանը գործի քննության ողջամիտ ժամկետները նույնացրել է վաղեմության ժամկետներին: Վերաքննիչ դատարանի այս որոշման դեմ 2021թ. մայիսի 14-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք: Գլխավոր դատախազը գտել է, որ քրեական հետապնդումն այդ հիմքով դադարեցնելով՝ ստորադաս դատարանների դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, օրինական և հիմնավորված չեն և ենթակա են բեկանման: Հիմնավորումն այն է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրվող հանցանքների համար վաղեմության ժամկետի հաշվարկը, ըստ 2013թ. ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների, սկսվում է տուժողի չափահաս դառնալու օրվանից, տվյալ դեպքում՝ 2018թ. դեկտեմբերի 29-ից և լրանում է միայն 2023թ. նույն օրը: Քննության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարել ՀՀ գլխավոր դատախազի բողոքը: Դատարանը, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 7-րդ մասում ամրագրված նորմի մեկբանման արդյունքում եզրահանգել է, որ որոշ հանցատեսակների, այդ թվում նաև անչափահաս տուժողի նկատմամբ սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված՝ ՀՀ քրեական օրենսգքրի 138-142-րդ հոդվածներով նախատեսված հանցանքներ կատարած անձի նկատմամբ վաղեմության ժամկետը սկսում է հոսել տուժողի 18 տարին լրանալու, այլ ոչ թե հանցանքն ավարտված համարելու պահից, ինչպես մյուս դեպքերում: Ըստ դատարանի՝ դա պայմանավորված է նրանով, որ անչափահաս տուժողը, տարիքային գործոնով պայմանավորված, որոշակի հանգամանքներից ելնելով, ավելի հակված է տևական ժամանակ գաղտնի պահել իր նկատմամբ կատարված հանցագործության փաստը: Եվ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը պետք է բխի այս առանձնահատկությունից: ՀՀ Վճռաբեկ դատարանը շատ կարևոր իրավական դիրքորոշում է արտահայտել նաև առ այն, որ գործի քննության ողջամիտ ժամկետի պահպանումը, անձի արդար դատաքննության իրավունքի առանցքային բաղադրիչներից է, որը միտված է հնարավորինս սեղմ ժամկետներում գործի քննության ապահովմանն ու վերջնական դատական ակտ կայացնելուն՝ անկախ նրանից, թե վաղեմության ինչպիսի ժամկետներ կամ դրանց հաշվարկման ինչպիսի կարգ է սահմանված: Եվ եթե որոշ հանցանքների համար սահմանված են վաղեմության ավելի երկար ժամկետներ, կամ դրանց հաշվարկման ավելի խիստ կարգ, դա չի նշանակում, որ այդ գործերով քննությունն էլ կարող է երկար տևել: Այս իմաստով Վճռաբեկ դատարանը գտել է, որ գործի քննության ողջամիտ ժամկետները փոխկապակցված չեն վաղեմության ժամկետների հետ և հաշվարկվում են՝ հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքներ՝ գործի բարդությունը, դատավարության մասնակիցների վարքագիծը, դատավարության մասնակցի համար գործի տևական քննության հետևանքները և այլն: Ելնելով այս հիմնավորումներից՝ ՀՀ Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի բողոքը, ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով բեկանել և փոփոխել ստորադաս դատարանների որոշումները և մերժել պաշտպանի՝ նշված հոդվածներով վաղեմության ժամկետն անցնելու հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը: Արդյունքում՝ դատարանը գործը կքննի առաջադրված մեղադրանքի ամբողջ ծավալով»:
    15:52
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ադրբեջանն ու Թուրքիան բարոյական և քաղաքական չափանիշներով աշխարհում ամենամոտ երկրներն են. Ալիևը՝ Շուշիի հռչակագրի մասին
    Շուշիի հռչակագիրը կարևոր փաստաթուղթ է, որը ցույց է տալիս, որ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ Այս մասին ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Ադրբեջանա-թուրքական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները՝ Կովկասի և տարածաշրջանի խաղաղության և կայունության աղբյուր» թեմայով համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում, որը տեղի է ունենում այսօր՝ հունիսի 15-ին: Ալիևն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Շուշիի հռչակագիրն Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների կողմից ստորագրվել է Կարսի պայմանագրի ստորագրումից 100 տարի անց, «Tert.am»-ի փոխանցմամբ՝ գրում է «Anadolu»-ն։ Ալիևը հպարտություն է հայտնել այն առնչությամբ, որ Ադրբեջանն ու Թուրքիան բարոյական և քաղաքական չափանիշներով այսօր աշխարհում ամենամոտ երկրներն են։ Համագործակցության մասին Շուշիի հռչակագիրն Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից 2021 թվականի հունիսի 15-ին ստորագրված համագործակցության մասին պայմանագիր է: Փաստաթղթի ստորագրումից հետո Իլհամ Ալիևն ասել է, որ այն բարձրագույն մակարդակի է հասցնում Ադդրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը։ Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում։ «Մեր ստորագրած դաշնակցային համաձայնագիրը ցույց է տալիս մեր հետագա համագործակցության ուղիները, հռչակագրում կարևորվում է փոխգործությունը միջազգային մակարդակում, էներգետիկ անվտանգության, Հարավային գազային միջանցքի, տնտեսության, առևտրի, մշակույթի, սպորտի բնագավառներում, բայց ես ուզում եմ առանձնացնել երկուսը՝ համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում և փոխադարձ ռազմական օգնությունը»,- ասել է Ալիևը։ Նա «պատմական մեծ նվաճում է» անվանել դեկլարացիան։ Ալիևը խոսել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, ասելով, թե «դա հնարավոր է դարձել ղարաբաղյան պատերազմից հետո ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակի արդյունքում»։
    15:47
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դիմադրության շարժման խորհրդանիշը որևէ կերպ հրապարակի վրանները չեն, այլ մեր արժանապատիվ քաղաքացիները․ Ելենա Կիրակոսյան
    Ինչպես և կանխատեսվում էր, Ֆրանսիայի հրապարակից վրանները հավաքելու որոշումը որոշ շրջանակների մոտ շահարկումների և չարախնդության առիթ դարձավ, իսկ որոշ շրջանակների մոտ հիասթափություն առաջացրեց: Դիմադրության շարժման խորհրդանիշը որևէ կերպ հրապարակի վրանները չեն, այլ մեր արժանապատիվ քաղաքացիները, որոնք իրենց ձայնն այլևս լսելի են դարձրել: Մեր պայքարը, այդ թվում նաև փողոցային պայքարը, շարունակվում է: Մենք խնդիր ունենք էլ ավելի հնչեղ դարձնել մեր ձայնը, խտացնել մեր շարքերը: Թերևս բոլորիս համար է պարզ, որ այս ողջ ընթացքում մեր մտահոգությունները կիսող, մեր հայրենիքի համար սրտացավ հազարավոր քաղաքացիներ տարբեր պատճառներից ելենելով այդպես էլ չմիացան մեզ: Սա հուշում է, որ պետք է փոխել պայքարի մարտավորությունը, վերանայել մեր քայլերը՝ ավելի շատ մարդկանց ներգրավելու համար, քանի որ հենց դրանից է կախված մեր վերջնական հաջողությունը: Ուստի, հիասթափվել չկա, մենք մեզ նման ճոխություն չենք կարող թույլ տալ: Պայքարը շարունակվում է, դիմադրությունը շարունակվում է:
    15:42
    15.06.22
    Ավելին