Լրահոս

2022-06-15
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դիմադրության շարժման խորհրդանիշը որևէ կերպ հրապարակի վրանները չեն, այլ մեր արժանապատիվ քաղաքացիները․ Ելենա Կիրակոսյան
    Ինչպես և կանխատեսվում էր, Ֆրանսիայի հրապարակից վրանները հավաքելու որոշումը որոշ շրջանակների մոտ շահարկումների և չարախնդության առիթ դարձավ, իսկ որոշ շրջանակների մոտ հիասթափություն առաջացրեց: Դիմադրության շարժման խորհրդանիշը որևէ կերպ հրապարակի վրանները չեն, այլ մեր արժանապատիվ քաղաքացիները, որոնք իրենց ձայնն այլևս լսելի են դարձրել: Մեր պայքարը, այդ թվում նաև փողոցային պայքարը, շարունակվում է: Մենք խնդիր ունենք էլ ավելի հնչեղ դարձնել մեր ձայնը, խտացնել մեր շարքերը: Թերևս բոլորիս համար է պարզ, որ այս ողջ ընթացքում մեր մտահոգությունները կիսող, մեր հայրենիքի համար սրտացավ հազարավոր քաղաքացիներ տարբեր պատճառներից ելենելով այդպես էլ չմիացան մեզ: Սա հուշում է, որ պետք է փոխել պայքարի մարտավորությունը, վերանայել մեր քայլերը՝ ավելի շատ մարդկանց ներգրավելու համար, քանի որ հենց դրանից է կախված մեր վերջնական հաջողությունը: Ուստի, հիասթափվել չկա, մենք մեզ նման ճոխություն չենք կարող թույլ տալ: Պայքարը շարունակվում է, դիմադրությունը շարունակվում է:
    15:42
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մտահոգ հատվածի 90 տոկոսը, նախկին ու ներկա չնայելով, Ֆրանսիայի հրապարակում էր․ Արծրուն Պեպանյան
    Արծրուն Պեպանյանը գրում է. Ֆրանսիայի հրապարակն ազատ է: Բոլոր նրանք, ովքեր այս երկու ամիս բացահայտ տրտնջում էին, թե Դիմադրության շարժումն իրենց խանգարում է, որ իրենք երկրում բողոքի հզոր ցույցեր անելով՝ հեռացնեն իշխանություններին, արդեն ունեն գործելու ազատություն: Իրենց այլևս կաշկանդող չկա, թող դուրս գան և ի ցույց դնեն իրենց հզորությունը: Դիտարկելով մեր քաղաքականապես ակտիվ հատվածին, առանց սխալվելու մեծ ռիսկի կարող եմ ասել, որ լինելու է այն, ինչ եղավ 2021–ին, երբ նույն կերպ տրտունջներ եղան, թե Հայրենիքի փրկության շարժումն իրենց խանգարում է ու հենց այն հրապարակներն ազատի, ապա իրենք քաղաքական ցունամի կանեն,,,, Տրտնջացողների կողմից 2021–ին ոչինչ չեղավ: Հիմա էլ չի լինի, քանի որ քաղաքականապես ակտիվ, մտահոգ հատվածի 90 տոկոսը, նախկին ու ներկա չնայելով, Ֆրանսիայի հրապարակում էր, իսկ ահա տրտնջացողներն այդ 90 տոկոսին այս օրերին պարսավանքի ենթարկեցին: Այ նրանք, ովքեր անհանգիստ էին , բայց հրապարակային չէին տրտնջում ու չէին վատաբանում փողոց ելած մարդկանց, չեմ բացառում, որ առաջարկներ կունենան: Արծրուն Պեպանյան
    15:37
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ժամանակից շուտ զվարճացած պատգամավորներին, թերևս, շուտով սպասվում է ծանր երկընտրանք․ Գևորգ Դանիելյան
    Դիմադրության շարժումը տեղափոխվում է ամբողջովին ինքնատիպ հարթակ, ինչը միայն ողջունելի է, քանզի կարծրատիպերը հանրության մոտ դրական ասոցիացիաներ չեն առաջացնում, դրանք փոխկապակցվում են ոչ վաղ անցյալում հիասթափության հասցրած հետևանքների հետ: Հավատում ենք և վստահում, իսկ ժամանակից շուտ զվարճացած պատգամավորներին, թերևս, շուտով սպասվում է ծանր երկընտրանք ...
    15:28
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ընկեր Իշխան քո և քո թիմակիցների կողքին ամուր և պինդ կանգնած ենք․ Վաչե Փրուդյան
    Այն, ինչ որ ընդդիմադիր շարժման համակարգող Իշխան Սաղաթելեանը բացատրեց ու բնութագրեց՝ մարտավարական փոփոխութիւններու մասին, ամբողջականօրէն ճիշդ է ու արդար։ Միաժամանակ, շատ հազուադէպ է որ հայկական քաղաքական դաշտէն ներս դէմք մը այսքան սրտբաց ու անկեղծ խօսի հայ հանրութեան հետ, միաժամանակ՝ առանց աժան «փոփիւլիզմի»։ Իսկ երբ վերջին օրերուն այսքան սլաքներ կ՚ուղղուին նոյնինքն Իշխան Սաղաթելեանին դէմ, կը նշանակէ որ ընդդիմադիր շարժման համակարգողը ճիշդ ուղղութեամբ է որ կ՚առաջնորդէ ժողովուրդը։ Ընկեր Իշխան, քու եւ անմիջա
    15:22
    15.06.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ուկրաինան գնդակոծել է Ռուսաստանի Բրյանսկի մարզը. 6 մարդ զոհվել է
    Ուկրաինական զինուժը գնդակոծել է Ռուսաստանի Բրյանսկի մարզը: 6 մարդ զոհվել է, մի քանիսը տարբեր աստիճանի բեկորային վնասվածքներ են ստացել: Նրանք հոսպիտալացվել են: Բրյանսկի մարզպետի խոսքով՝՝՝ 50 տուն է վնասվել: Ռուս-ուկրաինական պատերազմի 112 օրերի ընթացքում ուկրաինական զինուժը արդեն մի քանի անգամ թիրախավորել է Բրյանսկը:
    15:15
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր ճիշտն ա մեզ ուժ տալիս համարյա ամենօրյա ռեժիմով պահել փողոցը․ Տիգրան Քոչարյան
    Գրում ջնջում եմ, գրում ջնջում եմ։ Կարճ ասեմ։ Այո, ինձ համար Իշխան Սաղաթելյանը այս Դիմադրության շարժման առաջնորդն ա։ Մատոռն ա։ Ով այդպես չի մտածում, առնվազն անկեղծ չի իր առջև։ Նիկոլը մի տարի շուտ զալ մտավ, պատրաստվեց, մենք հանպատրաստից ու ամիսներով փողոց ենք պահում։ Մեր ազատագրած Փողոցը։ Իսկ մեր դիմաց շատ խորամանկ ու ուժեղ թշնամի ա։ որի մեջքին կանգնած ա միլիարդներով բյուջեն լափող ոստիկանությունը։ ԱԱԾն։ Օլիգարլախները։ Պոռնկածին քաղհասաարակությունը ` իրանիրավապաշտպաններով ու նախկին ակտիվիստներով։ Եվրամիության գրասենյակը ԱՄՆ դեսպանատունը։ Թուրքիան ու Ադրբեջանը իրենց ագենտուռայով։ Արցախի տակն արած պաշտոնյանները։ Ընդդիմության շարքերում ծվարած ու ամբողջ երկու ամիսը հիասթափություն սրսկող կերպարները։ Ստի ու կեղծիքի մեդիակայսրությունը Մեզ ոչնչով չաջակցող երրորդ ուժիստները, վախբռնած մեծահարուստները,"мынивочтоневмешиваемся" դիվանագետները, քսան հոգի իրա շուրջ հավաքել չկարողացող մունաթչիները։ Իսկ մենք կռիվ ենք տալիս այս ամեն ինչի դեմ։ Մեր ընկերները, ով հիմա բանտում ա մեզ չեն հասկանա։ Ոչ Իգորը,ոչ Գերասիմը, ոչ Ավետիքը, ոչ Տարոնը, ոչ Սևադան, ոչ Միկան, ոչ Արամը, որ մեկին ասեմ... Բոլորը։ Այո, շարժումը սխալներ թույլ է տվել։ Ու թույլ է տալու։ Որովհետև անսխալականությունը կամ այդպես մտածելը կործանել ու կործանելու ա ամեն ինչ։ Պետք է սովորել ու չկրկնել։ Մանթո՞ եմ։ Նոյեմբերի 9ից հետո ամեն օր մանթո են։ Ու մինչև նիկոլը չվռնդվի ամեն երեկո քնելու եմ չարածի զգացումով։ Որ առավոտյան արթնանամ ու հասկանամ էլ ինչ կարելի ա անել։ Ինձ համար միշտ վիճելի էր "сила в правде" արտահայտությունը։ Բայց հիմա հասկացել եմ որքան իմաստություն կա։ Ճիշտ մեր կողմից ա։ Դրա համար երկու ամիս ա մի քանի տասնյակ հազար մարդկանցով բոյ ենք տալիս ու չենք պարտվում։ Որովհետև մենք ժողովրդից վերածված Ազգն ենք։ Մեր ճիշտն ա մեզ ուժ տալիս համարյա ամենօրյա ռեժիմով պահել Փողոցը։ Չհոգնել։ Ու չհուսահատվել։ Մեր ճիշտն ա։ Մեր երկիրն ա։ Մեր Հայաստանն ա։ Ու մեր Արցախն ա։
    15:07
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    3 հայ ըմբիշ այսօր կպայքարի բրոնզե մեդալի համար
    Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Այսօր մեդալներ կխաղարկվեն ևս 5 քաշային կարգերում: 45 կգ քաշային Սամվել Խաչատրյանը, 51 կգ քաշային Ալեքս Մարգարյանը, 60 կգ քաշային Գասպար Տերտերյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար: Առայժմ մեր հավաքականը ունի 2 մեդալ: Առաջնության արծաթե մեդալակիր է դարձել 55 կգ քաշային Հայկ Լյուդվիգյանը, իսկ 65 կգ քաշային Վահե Հովհնաննիսյանը նվաճել է բրոնզե մեդալ:
    15:00
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանը եղել է երեկ, կա այսօր, կլինի վաղը. Զելենսկին ստիպված կլինի բանակցել. Մակրոն
    ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ռումինիա կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստիպված կլինի բանակցել Ռուսաստանի հետ։  Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ ԵՄ-ն, Ուկրաինան և Ռուսաստանը «նույն մայրցամաքում են» և եվրոպացիները նույնպես պետք է մասնակցեն այս բանակցություններին։ «Մենք ցանկանում ենք հասնել խաղաղության, ցանկանում ենք, որ մի օր կրակը դադարի։ Մենք Ռուսաստանի հետ նույն մայրցամաքում ենք: Նա եղել է երեկ, նա կա այսօր, նա կլինի վաղը»,- հավելել է Մակրոնը։
    14:50
    15.06.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    «3-րդ համաշխարհային պատերազմն ազդարարված է». Հռոմի պապը չի հասկանում մարդկությանը
    «Երրորդ համաշխարհային պատերազմն ինձ համար արդեն ազդարարված է»: Այսպիսի հայտարարություն է արել Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝ նկատի ունենալով ռուս-ուկրաինական պատերազմը: Պոնտիֆիկոսն ասել է, որ չի հասկանում թե ինչ է կատարվում մարդկության հետ, քանի որ մեկ դարում, ըստ նրա, սա արդեն 3-րդ համաշխարհային պատերազմն է: Պապի խոսքով՝ մարդկությունը պետք է մտածի ու խելամիտ որոշում կայացնի՝ աղետը կանխելու համար:
    14:45
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Լավրովը Բաքվում քննարկելու է եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման ընթացքը
    Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 23-24-ն աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա տեղեկացրել է, որ Բաքվում ակնկալվում են Լավրովի հանդիպումներն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Ակնկալվում է դիտարկել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի ողջ համալիրը՝ համաձայն փետրվարի 22-ին Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված դաշնակցային փոխգործակցության հռչակագրի դրույթների»,- հայտնել է Զախարովան: Նա նշել է նաև, որ նախարարները քննարկելու են տարածաշրջանային ու միջազգային ակտուալ հարցեր, հատուկ ուշադրություն է հատկացվելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչման ընթացքին:
    14:37
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ինչու՞ չի ասում ոստիկանությունը, թե ինչու է հատկապես «Գրանդ քենդի» վաֆլիներով կերակրել ծառայողներին
    Մեկ ամիս առաջ՝ մայիսի 13-ին, Yerevan.Today-ի տեսախցիկը ֆիքսել էր՝ ինչպես են ոստիկանները «ՀայՓոստ» ընկերության՝ Հանրապետության հրապարակում գտնվող շենքից մեծաքանակ ջրեր, սնունդ, սիգարետ և այլ իրեր ստանում, տեղափոխում։ Տեսանյութում երևում է, որ հատկապես, քաղցրավենիքը, սնունդը «Գրանդ քենդի» ընկերության արկղերով է։ Հարցում ուղարկեցինք ոստիկանությանը՝ «Ի՞նչ նպատակով են այդ հարցերով զբաղվում ծառայության մեջ գտնվող ոստիկանները։ Ո՞ւմ համար են նախատեսված դրանք։ Ի՞նչ միջոցներով են ձեռք բերվել նշածս սնունդն ու ծխախոտը և ու՞մ կողմից։ Ե՞րբ է ձեռք բերվել։ Եթե ձեքբերում չէ, ապա ո՞ւ մ կողմից է տրամադրվել։ Ի՞նչ կապ ունի այդ գործընթացի հետ «Գրանդ քենդի» ընկերությունը»։ Մայիսի 19-ին ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության կողմից ստացանք հետևյալ պատասխանը․ «Վերջին օրերին ՀՀ ոստիկանության որոշ ստորաբաժանումներ իրականացնում են գերծանրաբեռնված և շուրջօրյա ծառայություն։ Նշված ծառայողներին ջրով և սննդով ապահովումն իրականացվել է Հանրապետության հրապարակի «Հայ Փոստ»-ի գրասենյակից։ Այս հանգամանքով պայմանավորված՝ բեռնաթափման աշխատանքները կազմակերպելու նպատակով ավտոմեքենաները հնարավորինս մոտեցվել են գրասենյակի տարածքին։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ շուրջօրյա ծառայություն իրականացնող ոստիկանների սննդի տրամադրումը ներկայումս իրականացվում է այլ վայրից, որպեսզի բացառավի անթույլատրելի վարերում մեքենաների կայանումը»։ Եվս մեկ հարցում ուղարկեցինք ոստիկանություն՝ նշելով, որ նրանք բոլորովին այլ հարցի են պատասխանել, մենք չենք հարցրել, թե ինչու են ավտոմեքենաները կանգնել այդ հատվածում։ Խնդրեցինք կոնկրետ պատասխանել հարցերին։ Այս անգամ հարցին պատասխանեց ոստիկանության շտաբը, սակայն պատասխանեց դարձյալ հարցերի մի մասին։ «Ս/թ ապրիլի 17-ից Երևան քաղաքում կազմակերպվող և անցկացվող հավաքներով, երթերով ու այլ զանգվածային միջոցառումներով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանության որոշ ստորաբաժանումներ իրականացնում են գերծանրաբեռնված և ուժեղացված ծառայություն։ Վերոգրյալի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել հիմնական ծառայության վայրից դուրս հասարակական կարգի պահպանությանը և հասարակական անվտանգության ապահովմանը ներգրավված ոստիկանության ծառայողներին տեղում ապահովել պարենով։ Ուստի, ելնելով խնդրի անհետաձգելիությունից՝ ձեռնարկվել են իրավիճակից բխող համապատասխան միջոցառումներ, անհրաժեշտ պարենը ձեռք է բերվել պետական միջոցների հաշվին՝ օրենքով սահմանված կարգով։ Որոշ ժամանակ հատկացվելիք պարենը տեղափոխվել է Հանրապետության հրապարակի «Հայփոստ» ընկերության գրասենյակի տարածք, որտեղից էլ տվյալ օրը ծառայության չընդգրկված ոստիկանության ծառայողների միջոցով այն տրամադրվել է հասարակական կարգի պահպանությանը և հասարակական անվտանգության ապահովմանը ներգրավված ծառայողներին։ Այսինքն՝ ծառայության մեջ ընդգրկված ոստիկանության ծառայողները պարենի տեղափոխմամբ չեն զբաղվել»։ Եվս մեկ հարցում ուղարկեցինք ոստիկանություն՝ խնդրելով հստակ պատասխանել հարցերին և չտալ այնպիսի պատասխաններ, որ ստպված լինենք նոր հարցում ուղարկել։ Ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Ա․ Մկրտչյանի ստորագրությամբ ստացանք պատասխան, որ տեղեկատվության տրամադրումը մերժվում է, որովհետև «տեղեկությունները գաղտնագրված են և ենթակա չեն հապարակման»։ Հղում են արել ոստիկանապետի՝ 2020թ․ հոկտեմբեի 27-ի հրամանի 42-րդ կետին, որով գաղտնագրման ենթակա տեղեկություն են համարվում «Զենքի, ռազմամթերքի, օպերատիվ կապի միջոցների, հանդերձանքի, սննդի ձեռք բերման, ՀՀ ոստիկանության պահպանման ծախսերի և տնտեսագիտական դասակարգման մասին» տեղեկությունները։ Այսինքն, թե ոստիկանության սննդի հետ ինչ կապ ունի «Գրանդ քենդի» ընկերությունը, համարվում է գաղտնի՞ք։ Կամ, ո՞վ, ինչպե՞ս է որոշել, որ հասարակական կարգի պահպանությանը և հասարակական անվտանգության ապահովմանը ներգրավված ծառայողներին պետք է կերակրել հատկապես «Գրանդ քենդի» պեչենի/վաֆլիներով։ Կամ ելնելով խնդրի անհետաձգելիությունից որոշվել է այդ պարենի գնումները կատարել հենց այդ արտադրողից, այլ ոչ մեկ այլ, այդ ամենը գաղտնի՞ք է։
    14:30
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    ԱՀԿ-ն գիտնականների խնդրանքով կվերանվանի «Կապիկի ծաղիկ» վիրուսը
    Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մտադիր է շուտով վերանվանել «Կապիկի ծաղիկ» վիրուսը, հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
    14:24
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Վահե Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիր
    Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը։
    14:20
    15.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ինչո՞ւ է «ծաղկում» Ալեն Սիմոնյանի եղբոր բիզնեսը
    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը այսօր հերքել է լուրերը, թե նախարարությունն անում է հնարավորը, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր բիզնեսը ծաղկի: «CIVILNET»-ն էր գրել, որ Սիմոնյանի եղբոր ղեկավարած «Եվրոասֆալտ» ընկերությունը կրկին հաղթել է պետական գնումների խոշոր մրցույթներում։ Ասֆալտապատման մրցույթի վեց մասնակիցների մեջ «Եվրոասֆալտը» հաղթող է ճանաչվել ընդամենը 0.05 % գնիջեցմամբ:
    14:15
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծառի ճյուղն ընկել է կայանած ավտոմեքենաների վրա
    Այսօր՝ ժամը 10:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 3-րդ շենքի մոտակայքում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենաների վրա, ինչպես նաև վնասել էլեկտրական լարերը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ ծառի ճյուղը կոտրվել է, կախվել էլեկտրալարերից և մասամբ ընկել կայանած «Peugeot» և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաների վրա․ տուժածներ չկան։ Փրկարարները ճյուղը հեռացրել են անվտանգ տարածք։
    14:13
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի պաշտպանի միջնորդությունը
    Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մերժել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպանի միջնորդությունը։ Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի։
    14:10
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Լավրովը հունիսի 23-24-ը կայցելի Ադրբեջան
    ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 23-24-ը կայցելի Ադրբեջան: Այդ մասին հայտնում է Sputnik Азербайджан-ը: Տեղեկության համաձայն՝ Բաքվում ՌԴ ԱԳՆ ղեկավարը հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ:
    14:07
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր պայքարը վրան դնելու համար չէ, այլ քարտեզների վրա մեր ինքնությունը պահելու. Արա Վարդանյան
    «Արցախյան կործանարար պատերազմով սկիզբ դրվեց աշխարհակարգի փոփոխությանը։ Այս պատերազմին հետևեցին ռազմական գործողություններ Ուկրայինայում, կա էսկալացիայի հնարավորություն Թայվանում և Հունաստանում։ Արցախյան պատերազմը կարծես թիթեռի էֆեկտ է ունեցել ողջ աշխարհի վրա։ Երբ ես պնդում էի, որ Արցախն է մեր անկախության երաշխավորն ես սխալվում էի. Արցախը իր ուսերի վրա շատ այլ երկրների անդորրն էր պահում։ Արևմուտքի կողմից և նիկոլի ձեռմամբ հրահրած պատերազմի արդյունքը ամենաանցակալին էր արևմուտքի համար, քանզի Արցախը, փոխանակ ամբողջությամբ հանձնվեր ադրբեջանին, մասամբ պահպանվեց։ Ավելին այնտեղ հայտնվեցին ռուս զորամիավորումները` էլ ավելի թուլացնելով թե՜ թուրքիայի և թե՜ արևմուտքի ազդեցությունն այս շրջանում։ Գիտակցելով այդ սխալները, արևմուտքը նախաձեռնեց "Ուկրայինա" անունով հատուկ օպերացիան, որի միակ նպատակը ՆԱՏՕ-ի սահմանների ընդլայնումն էր ի պատասխան Արցախյան պարտության։ Բայց այս պարագայում էլ, ինչպես տեսնում ենք, ցանկալի արդյունքի հասնել չի ստացվում։ Ավելին, որպես հետևանք տարբեր երկրներ պատրաստվում են ուժի կիրառմամբ լուծել իրենց վաղեմի տարածքային վեճերը։ Սա է իրականությունը։ Այս փուլում ամենակարևորն այն է, որ Արցախի հանձնումը կրկին կարող է դառնալ անդառնալի փոփոխությունների առիթ։ Այդ փոփոխությունների արդյունքում մենք որպես երկիր ուղղակի ջնջվելու ենք քարտեզների վրայից։ Իսկ դուք ընկած վրաններից եք խոսում։ Մեր պայքարը Ֆրանսիայի հրապարակում վրան դնելու համար չէ, այլ քարտեզների վրա մեր ինքնությունը պահելու... Հաղթանակը մերն է լինելու, չկասկածեք»։
    14:05
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ներխուժել են ընդդիմադիր բլոգեր վանաձորցի Դավիթի բնակարան
    Օրերս Վանաձորում ՔԿ քրեականի օպերները ներխուժել են հակաիշխանական հայտնի բլոգեր Դավիթ Սարգսյանի բնակարան, տակն ու վրա են արել ողջ տունը՝ հիմնավորելով, որ ցուցում ունեն՝ հայտնաբերելու և իրենց հետ քննչական կոմիտե տանելու ինչ որ DVR կրիչ, որում, ըստ ամենայնի, իրավապահները հույս են ունեցել, թե հայտնաբերելու են Լոռվա ՔՊ-ական մարզպետի դեմ Դավիթի երբեմնի սուր գրառումներից հիշողության կրիչ վրա: Դավիթ Սարգսյանը հաստատեց Yerevan.Today-ի տեղեկությունները՝ ընդգծելով, որ ոչինչ էլ չեն հայտնաբերել իր բնակարանում, ընդամենը հասցրել են տունը մի լավ տակն ու վրա անել, այդքան բան: Խոսքը Լոռվա մարզպետի դեմ գրառումից հետո ս/թ մարտի 6-ին և դրանից հետո մի քանի անգամ դաժանորեն ծեծի ենթարկված վանաձորցի բլոգեր Դավիթի մասին է, ով հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով և գործող վարչակազմին սուր քննադատության ենթարկելով: Ընդգծեմ՝ ծեծի միջադեպը կոծկվել էր Դավիթի վրա հոգեբանական ճնշումներ բանեցնելու միջոցով՝ չնայած այն հանգամանքին, որ Դավիթը միջադեպից դիմել էր ԱԱԾ- անվտանգության սպառնալիքների հիմքով ու Ոստիկանությունում ծեծի մասին հաղորդում էր ներկայացրել: Բայց Հետագայում մարզպետի ենթակաների ու բարեկամի կողմից բլոգեր Դավիթին ծեծի ենթարկելու միջադեպը բացահայտեց լրատվամիջոցներից մեկը, դատախազությունն ստիպված ընթացք տվեց հանրային հնչեղություն ստացած միջադեպին: Վանաձորցիների խոսքով՝ աներկբա է, որ տեղի մարզային իշխանությունն հատուկ նշանառության տակ է առել Դավիթին հատկապես վանաձորի ՏԻՄ ընտրություններից հետո։ Բլոգեր Դավիթը, պարզվում է, Վանաձորում հաղթած ու կալանավորված Մամիկոն Ասլանյանի կողմնակիցներից է, վերջինիս կալանավորումից ու քաղաքական պրեսսինգի դեպքերից հետո, ասում են, Դավիթը դարձել էր լոռվա ՔՊ-ական մարզպետ Արամ Խաչատրյանի աչքի փուշը:
    14:00
    15.06.22
    Ավելին