Լրահոս

2022-06-15
  • Քաղաքական
    Փաշինյանը չի երաշխավորում խաղաղությունը և խոստովանում է՝ «մեզ ոչնչացնել ցանկացողների թիվը մեծ է»
    Նիկոլ Փաշինյանը չի երաշխավորում, որ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա, բայց չի պատրաստվում հրաժարվել այդ օրակարգից, որ, իր խոսքով, հայհոյանքներով, սպառնալիքներով, վտանգներով, կորուստներով ուղեկցվող ճանապարհ է:
    22:45
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են ՔԿՀ-ներ՝ տեսակցելու իրենց պայքարի ընկերներին
    Այսօր օրվա մեծ մասը պատգամավորներ Aghvan Vardanyan-ի, Արթուր Սարգսյան-ի, Анна Григорян-ի հետ անցկացրել ենք Արմավիր ՔԿՀ-ում, տեսակցել պայքարի մեր 24 ընկերներին։ Ներկայացրել ենք «Դիմադրության» շարժման նոր մարտավարությունը, հետագա անելիքները։ Տղաներն ամուր էին, անկոտրում եւ վստահ, որ հաղթելու ենք։ Մեր մյուս գործընկերները՝ Ishkhan Saghatelyan-ը եւ Քրիստինե Վարդանյան-ն այցելել են Արթիկ ՔԿՀ, Սեյրան Օհանյանը եւ Գեղամ Մանուկյանը՝ Վարդաշեն ՔԿՀ։ Տղաների տրամադրությունը կրկին մարտական է եղել։
    22:37
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Սեպսիս. ժամանակին չբուժելը կարող է հանգեցնել սեպտիկ շոկի, մահվան
    Սեպսիսն օրգանիզիմի պատասխան ռեակցիան է ինֆեկցիայի հանդեպ, ժամանակին չախտորոշելու, չբուժելու դեպքում կարող են առաջանալ սեպտիկ շոկ, բազմաօրգանային անբավարարություն, մահ։ Թիրախային խմբում են հատկապես նորածինները, հղի կանայք։ Սեպսիսը կյանքին վտանգ սպառնացող վիճակ է. ուղեկցվում է օրգանիզմի՝ վարակի հանդեպ ոչ ադեկվատ պատասխանով։ Որպես կանոն, երբ վարակը թափանցում է օրգանիզմ, իմունային համակարգը փորձում է պայքարել դրա դեմ՝ առաջացնելով տեղային բորբոքում, որ ավարտվում է լավացումով։ Սեպսիսի դեպքում օրգանզիմը չի կարողանում տեղայնացնել բորբոքային գործընթացը, այն տարածվում է ամբողջ օրգան համակարգերով՝ հանգեցնելով օրգան-համակարգերի ֆունկցիայի խանգարումների, անբավարարության։ Վարակը օրգանիզմ կարող է թափանցել ցանկացած ճանապարհով՝ մաշկի, ստամոքսաաղիքային տրակտի, շնչառական համակարգի, ներերակային կաթետերների, միզային կաթետերների միջոցով։ Սեպսիսի առաջացման հիմնական պատճառը վարակն է, որ կարող է լինել բակտերիալ, պարազիտար, սնկային, վիրուսային։ Սեպսիսի դեպքում սպեցիֆիկ կլինիկական ախտանշաններ չկան, փոխարենը կան բազմաթիվ ախտաբանական նշաններ՝ բարձր, նաև ցածր ջերմություն, հաճախասրտություն, զարկերակային ճնշման անկում, հաճախաշնչություն, դող, սարսուռ, քրտնարտադրություն, գիտակցության խանգարումներ, դիզօրիենտացիա (կողմնորոշման խանգարում), ընդհանուր թուլություն, երբեմն մաշկի դեղնախտային գունավորում։ Ախտորոշումը՝ • Արյան ընդհանուր քննություն • Արյան կենսաքիմիական հետազոտություն • Արյան ցանքս • Բակտերիալ կուլտուրաների հայտնաբերում • Արյան գազային կազմի հետազոտություն • Գործիքային հետազոտություններ Սեպտիկ շոկը սեպսիսի ծանրագույն բարդություններից մեկն է, որ բնորոշվում է արյան շրջանառության սուր և կայուն խանգարմամբ։ Կարիք կա դեղորայքների ներմուծման՝ կարգավորելու զարկերակային ճնշումը, հյուսվածքների և օրգանների արյան մատակարարումը։ Ինֆեկցիայի՝ օրգանիզմ ներթափանցման դեմ բոլոր կանխարգելման միջոցառումները օգնում են կանխարգելել սեպսիսը։ Եթե արդեն օրգանիզմ ներթափանցել է վարակ, պետք է անհապաղ դիմել բժշկի։ Բուժումը՝ Բակտերիալ օջախի վերացում՝ վիրաբուժական և դեղորայքային մեթոդներով։ Ընդհանուր ռեանիմիացիոն միջոցառումներ, որ միտված են կյանքը փրկելու։
    22:30
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    1 ամսից ավելի է՝ հայկական բեռնատարները մնացել են ռուս-վրացական սահմանային անցակետում
    NEWS.am-ը գրում է․ Ռուս-վրացական սահմանային անցակետում`«Վերին Լարսում», ապրիլ ամսից բեռնատարների մեծ կուտակումներ կան։ Կուտակումների մեջ են նաեւ հայկական բեռնատարները։ Անցակետի մոտ մարդատար եւ բեռնատար ավտոմեքենաների մեծ հերթերը մեծ վնաս են հասցրել հատկապես հայաստանյան արտահանող ընկերություններին, որոնք ստիպված են թափել փչացած մթերքը: «Էքսպորտ արմենիա» ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ խնդիրը սկսվել է դեռեւս ապրիլ ամսից։ Երբ Եվրամիությունը փակել է Բելառուսի եւ Ռուսաստանի հետ սահմանը եւ բեռնատարները սկսել են «Վերին Լարսի» ճանապարհահատվածով գնալ, ինչից հետո ծանրաբեռնվածությունը Վերին Լարսում կտրուկ մեծացել է: ««Սպայկա» ընկերությունը ընդամենը մեկ ամսվա ընթացքում 3 միլիոն ԱՄՆ դոլարի վնաս է կրել։ Վախենամ, որ դա դեռ սկիզբն է։ Մեզ սպասվում է շատ ավելի դժվար հունիս ամիսը, եւ էլ ավելի դժվար օգոստոս ամիս։ Վնասները դեռ պետք է գնահատվեն, բայց այսօր պետությունը դրանք նույնիսկ չէ էլ գնահատում։ Դեռ անհայտ է, թե որքան է Հայաստանը տուժելու այս լոգիստիկ կոլապսից»,- ասաց նա Էմիլ Ստեփանյանի խոսքով՝ վրացական եւ թուրքական բեռնատարներն առանց հերթ են անցնում ճանապարհատվածը. «Նրանք խուսափում են Ադրբեջանով գնալ, քանի որ ճանապարհը մոտ 1000 կիլոմետրով ավելի երկար է։ Վրացիներն ու թուրքերն ավելի մեծ լծակներ ունեն, կարողանում են առանց հերթ անցնել անցակետը, ամենաանպաշտաններն էլ Հայաստանի բեռնափոխադրողներն են, որոնք մնում են հերթերի մեջ»։ Ստեփանյանը պնդեց, որ այս խնդրով պետք է զբաղվի երկրի փոխվարչապետը. «Դա Հայաստանից միակ դուրս եկող ուղին է, բայց Էկոնոմիկայի նախարարից բարձր այս խնդիրը չի բարձրաձայնվում»։ Նշենք, որ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ասել է, որ Ռուսաստանը քննարկում է ծանր բեռնատարների համար լրացուցիչ անցակետ ստեղծելու հնարավորությունը։ Նոր անցակետը ռեղակայված կլինի «Վերին Լարսից» մի քանի կիլոմետր հեռավորության վրա, կգործարկվի մոտ ապագայում։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը առաջիկայում կհանդիպի ռուս եւ վրացի գործընկերների հետ՝ հայկական բեռանատարների համար առաջացած խնդրի լուծում գտնելու նպատակով:
    22:22
    15.06.22
    Ավելին
  • Արցախ
    «Ղարաբաղ Տելեկոմ»-ը նոր սեփականատեր ունի
    «Ղարաբաղ տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մխիթար Միրզոյանը «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է, որ «Ղարաբաղ տելեկոմ» ՓԲ ընկերության նոր սեփականատերը ՀՀ-ում գործող կապի օպերատորներից մեկի հետ ունի սերտ կապվածություն, սակայն օբյեկտիվ պատճառներով նրա անունը չի հրապարակվում ։ Մխիթար Միրզոյանը նշել է, որ հետպատերազմական ժամանակաշրջանում «Ղարաբաղ տելեկոմ» ՓԲ ընկերությունում մասնավոր միջոցներից կատարվել է շուրջ 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։ Նրա խոսքով՝ հետպատերազմյան շրջանի խնդիրներից է թշնամու կողմից կապի պարբերաբար խափանումները, ինչից հնարավորինս խուսափելու համար ձեռք են բերվել նոր սարքավորումներ՝ բաժանորդներին հնարավորություն տալով համեմատաբար կայուն զանգեր կատարել և օգտվել շարժական համացանցից:
    22:15
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ահաբեկչական խմբավորումները երկու հրթիռ են արձակել Սիրիայի հայաշատ Քեսաբ ավանի վրա
    Ահաբեկչական խմբավորումները Սիրիայի Լաթաքիա նահամգի հայաշատ Քեսաբ ավանից հյուսիս գտնվող գյուղերից երկու հրթիռ են արձակել Քեսաբի վրա, ինչ հետևանքով արձանագրվել են աննկատ վնասներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սիրիայայերի «Գանձասար» պարբերականի «Ֆեյսբուք»-ի էջը նաև տեղեկացնում է, որ, ըստ պարբերականի թղթակցի՝ այդ ժամանկ Քեսաբի հրապարակի կենտրոնում տեղի ունեցել մի պետական միջոցառում։ Նշվում է, որ երկու հրթիռներն ընկել են մի լեռան վրա՝ նկատելի վնաս չպատճառելով։
    22:08
    15.06.22
    Ավելին
  • Իրավական
    «Երբ Հայաստանում ԱԱԾ պետ էին ազատում-նշանակում, թշնամին գործում էր». դավաճանության 10 դեպք՝ պատերազմից հետո
    Որքան շատ են Երևանի հրապարակներում գոռում «Նիկոլ-դավաճան», այնքան ինտենսիվ է Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություններ տարածում պետական դավաճանության դեպքերի մասին: Մի քանի հարյուր դոլարի դիմաց են նախկին ու ներկա որոշ զինվորականներ, ըստ ԱԱԾ-ի, պատրաստ ծախել հայրենիքը: Վերջին այդպիսի հաղորդագրությունը երեկ է տարածվել: 2018-ի իշխանափոխությունից հետո և մինչև 44-օրյա պատերազմը ԱԱԾ տնօրենին 5 անգամ փոխել է իշխող քաղաքական թիմը: Սա է հիշեցնում ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ ապացուցելու համար իր մտայնությունը, թե հենց ազգային անվտանգության պատասխանատուների թերացումն է պետական դավաճանության դեպքերի ավելացման պատճառը: Նրա խոսքով՝ ԱԱԾ-ն տապալել է իր աշխատանքը, առհասարակ պարզ չէ, թե ինչով է զբաղվել հակահետախուզությունը:
    21:52
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սորոսի գործունեության կասեցման պահանջով գործը մակագրվել է դատավոր Ալեքսեյ Սուքոյանին
    168․am-ը գրում է․ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով Հայաստանում կասեցնել Սորոսի հիմնադրամի գործունեությունը։ Փաստաբանը պարզել է, որ այն անհայտ աղբյուրներից ֆինանսավորվող մի կազմակերպություն է, որը շուրջ 25 տարի Հայաստանում գումարներ է ծախսում տարբեր «ամպագոռգոռ» գաղափարների համար, սակայն նրանց իրական ծրագրերը, ըստ նրա՝ դրանց հետ ոչ մի կապ չունեն: «Իմ համոզմամբ՝ Հայաստանում գործում է օտարերկրյա գործակալական ցանց, որի նպատակն է քանդել մեր պետությունը, հասցնել ազգային աղետի ու մեզ համար սարսափելի ավարտի»,- այսօրվա ասուլիսում հայտարարել էր Տիգրան Աթանեսյանը: 168․am-ին հայտնի դարձավ, որ այս աղմկահարույց գործը մակագրվել է դատավոր Ալեքսեյ Սուքոյանին։
    21:45
    15.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ընդդիմադիրները ԵԱՀԿ ԽՎ նախագահի «աչքերը բացել են». ՔՊ-ն դեմ չէ Փաշինյանի դեմ անվստահությանը
    Հայաստանում երկօրյա այցով գտնվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի գլխավորած պատվիրակության հետ այսօր խորհրդարանում հանդիպել են ընդդիմադիր պատգամավորները: Հանդիպումից հետո նրանք լրագրողներին պատմել են, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի աչքերը, իրենց խոսքով, չռվել են, երբ իմացել է Դիմադրության շարժման հանրահավաքների ժամանակ պատգամավորների ու քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կիրառած բիրտ ուժի մասին: Եվրոպացի պաշտոնյաները խնդրել են իրենց տեսագրություններ տալ: ՔՊ-ական պատգամավորները հույս ունեն, որ ընդդիմադիր խմբակցությունները կվերադառնան խորհրդարան: Կարծում են՝ լավ է, որ բացվել է Ֆրանսիայի հրապարակը, դեմ չեն նաև, որ ընդդիմությունը իմպիչմենթի գործընթաց սկսի Փաշինյանի դեմ:
    21:37
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լուսագյուղ-Երասխահուն հատվածում կամրջի վնասման հետևանքով երկկողմ երթևեկությունը շարունակում է մնալ մեկ գոտիով
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    21:30
    15.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ֆրանսիայի հրապարակից վրանները հանելով՝ Դիմադրության շարժումը չի մարելու. երթ՝ դեպի դատախազություն
    Դիմադրության շարժումը մտել է պայքարի երկրորդ փուլ: 44 օր Ֆրանսիայի հրապարակը փակ պահելուց հետո, երբ գիշերը հեռացվեցին հրապարակի վրանները, իշխանական լրատվամիջոցներն ու ֆեյքերը սկսեցին տարածել լուրեր, թե լուծարվում է շարժումը: Բայց այսօր խաղաղ անհնազանդության նոր գործողություն նախաձեռնեց «Հայաստան» դաշինքի անդամ Արամ Վարդևանյանը: Դիմադրության շարժման աջակիցները նրա հետ երթով հասան դատախազություն ու մոտ 15 րոպե պարալիզացրին Վազգեն Սարգսյան փողոցը՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն ծուխ բաց թողնելով օդ:
    21:17
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ավետիք Չալափյանի գործով խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդության քննությունն ավարտվել է
    Ավետիք Չալաբյանի գործով խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ մեր միջնորդության քննությունն ավարտվեց և դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու:Որոշումը կհրապարակվի այսօր, սակայն ժամն անհայտ է: Մոտ 3 ժամ տևած քննությունից հետո ունենք բավականին դրական ակնկալիքներ և հուսով ենք, որ Չալաբյանն ավելի շուտ կհայտնվի ազատության մեջ` քան հուլիսի 1-ը, երբ ուզած-չուզած Կաֆկայի «Դատավարությունը» հիշեցնող այս բռի ու սյուրռեալիստական հետապնդումը կդադարի օրենքի ուժով: «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Արարք, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ Ա․Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:
    21:08
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անմիջապես հրապարակել ՀՀ-ում գործող կենսաբանական զենքի լաբորատորիաների ցուցակը․ «Կամք» նախաձեռնություն
    Հայկական Արժեքների Պաշտպանության ԿԱՄՔ Հասարակական Նախաձեռնության հայտարարությունը ՀՀ-ում անօրինական գործող ԱՄՆ-ի կենսաբանական լաբորատորիաների սպառնալիքների վերաբերյալ Վերջին ամիսներին, նամանավանդ Ռուս֊Ուկրաինական պատերազմի ընթացքից հետո ապացուցված է, որ ԱՄՆ Պենտագոնը Ուկրաինայում ունեցել է տասնյակ կենսաբանական զենքի անօրինական լաբորատորիաներ: Հայկական Արժեքների Պաշտպանության ԿԱՄՔ Հասարակական Նախաձեռնության ունեցած տեղեկությունների համաձայն՝ նման լաբորատորիաներ գործում են նաև ՀՀ-ում, փաստ, որն անընդունելի է ոչ միայն նրա համար, որ դրանք անօրինական են, թափանցիկ չեն աշխատում, այլև Հայաստանի Հանրապետությանը դնում են մասսայական ոչնչացման սպառնալիքի տակ, ինչպես նաև դնում են աշխարհաքաղաքական շահարկումների և հնարավոր ռեալ վտանգների կիզակետում, չեն ծառայում Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերին: Հայկական Արժեքների Պաշտպանության Կամք Հասարակական Նախաձեռնությունը դատապարտում է ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների անօրինական գործունեությունը ՀՀ տարածքում և հայտարարում է պայքար դրանց դեմ: Ինչպես նաև պահանջում է․ 1. ՀՀ վարչապետից՝ ՀՀ հանրությանը իրազեկել այս երևույթի մասին, մասնավորապես հրապարակային բացատրություն տալ վրացական պետանվտանգության նախկին նախարար Իգոր Գեորգաձեի կողմից կատարված հայտարարության վերաբերյալ, ըստ որի նաեւ ՀՀ-ում են գործում Ռիչարդ Լուգարի անվան կենսաբանական լաբորատորիաներ: 2. ՀՀ իշխանություններից՝ անմիջապես հրապարակել ՀՀ-ում գործող նման լաբորատորիաների ցուցակը և հանրային խորհուրդ ստեղծել նման կենտրոնների աշխատանքների վերահսկման նպատակով։ 3. ԱՄՆ իշխանություններից՝ հայ հանրությանը հրապարակային բացատրություն տալ նման անօրինական գործունեության վերաբերյալ և այս թեմայի շուրջ շանտաժով չխոսել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հետ։ 4. ՀՀ ռազմավարական դաշնակից ՌԴ իշխանություններից՝ հրապարակային դարձնել ՀՀ-ում գործող ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների մասին տեղեկությունները և հանրությանը իրազեկել դրանցից սպառնացող վտանգների մասին: Միաժամանակ, հրապարակային դարձնել հայ գործիչների ցուցակը, ովքեր կասկածելի շահերից ելնելով, բոլոր ժամանակներում մասնակցել ու մասնակցում են ՀՀ պետականությանը և առողջապահությանը սպառնացող նման նախագծերին: Հայկական Արժեքների Պաշտպանության Կամք հասարակական Նախաձեռնությունը նաև կոչ է ուղղում ԶԼՄ-ներին, հայ մտավորականությանը, հասարակական և քաղաքական գործիչներին և համայն հայ ժողովրդին․ 1. Հրապարակել և բարձրաձայնել նմանօրինակ երևույթների մասին հասանելի բոլոր տեղեկությունները: 2. Բոլոր կուսակցություններին, քաղաքական և հասարակական միավորումներին, գիտակից անհատներին միանալ Կամքի կողմից մեկնարկվող ՀՀ-ում գործող կենսաբանական և այլ վտանգավոր լաբորատորիաների դատապարտման, բացահայտման և վնասազերծման պայքարին:
    21:00
    15.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանին անվստահություն հայտնելու իրավական գործընթաց. Դիմադրության շարժումը կանգ չի առնում
    «Վրանը ընդամենը գործիք է, ինչպես պիկ-ապը»: Դիմադրության շարժման կազմակերպիչները խնդրում են աջակիցներին չտրվել, իրենց խոսքով, իշխանական այն մանիպուլյացիային, թե Ֆրանսիայի հրապարակից վրանները հավաքելով՝ դադարում է շարժումը:
    20:53
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Աշխարհահռչակ կանադահայ դիրիժոր Փիթեր Ունջյանը հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ
    Մոտ 25 տարվա դադարից հետո աշխարհահռչակ կանադահայ դիրիժոր Փիթեր Ունջյանը այցելելու է Հայաստան և հանդես է գալու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան), տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Համերգի մենակատարն է հանրահայտ ջութակահար Ռոբերտ Մքդաֆին (ԱՄՆ): Ծրագրում կհնչեն սիմֆոնիկ երգացանկի ամենագեղեցիկ և հանրահայտ ստեղծագործությունները՝ Դվորժակի 9-րդ («Նոր աշխարհից») սիմֆոնիան և Բրամսի Ջութակի կոնցերտը: Կանադահայ դիրիժոր Փիթեր Ունջյանի ղեկավարությամբ համերգները տեղի կունենան Երևանում հունիսի 17-ին՝ ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Գյումրիում` հունիսի 18-ին՝ ժամը 19:00-ին, Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում:
    20:45
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հրետանային ստորաբաժանումներն իրականացրել են մարտական հրաձգություն
    «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում հունիսի 15-ին ներգրավված հրետանային ստորաբաժանումներն իրականացրել են մարտական հրաձգությամբ մարտավարական գործողություններ։ Խաղարկվել են պաշտպանողական, հարձակողական և հակահարձակողական բնույթի մարտավարական դրվագներ՝ հաշվի առնելով ժամանակակից համազորային մարտի վարման կանոնները։
    20:37
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    «Երեխաս լավ չի ուտում». ախորժակի բացակայության պատճառները սննդաբանից
    Երեխաների մոտ հաճախ նկատվող ախորժակի հետ կապված խնդիրները գլուխ են բարձրացնում ամռանը՝ հիմնականում պայմանավորված շոգ եղանակով։ Թեմայի շուրջ «Aysor.am»-ը զրուցել է սննդաբան Դիանա Մելիքյանի հետ՝ հասկանալու վատ ախորժակի պատճառնոերն ու կանխարգելման միջոցները։ «Սկզբից ճիշտ է պարզել, թե ինչով է դրսևորվում ախորժակի բացակայությունը։ Հաճախ տեսնում ենք, որ երեխան հրաժարվում է որոշ մթերքներից, բայց պատրաստակամորեն ուտում է մյուսները։ Ակնհայտ է, որ ընտրովի ախորժակի խնդիրն ուղղակիորեն կապված է այլ հարցի՝ կամակորության և սեփական կարծիքը պնդելու հետ, որը տարածված երևույթ է երեխաների շրջանում», - ասաց սննդաբանը։ Երեխայի մոտ ուտելու սովորությունների ձևավորումը մեծապես կախված է մեծահասակների օրինակից։ Դժվար է երեխայից պահանջել առողջ սնունդ ընդունել, երբ հայրիկը, սովորաբար, սենդվիչներ է ուտում, իսկ ընտանիքը երբեք չի հավաքվում ճաշի սեղանի շուրջ: Երեխաների սննդային կարիքները մեծապես կախված են նաև ֆիզիկական ակտիվության, աճի, ջերմության արտադրության և վարակների դեմ պայքարից: Էներգիայի կարիքների տարբերությունների հետ մեկտեղ, յուրաքանչյուր երեխա ունի մարսողության իր հնարավորությունները (սննդի բաժանում և կլանում), նյութափոխանակության իր մակարդակը: Եվ կախված դրանից, նույն տարիքի երեխաների սննդի կարիքը նույնպես կարող է զգալիորեն տարբերվել։ Սննդաբան Դիանա Մելիքյանը նշեց, որ երեխայի սնուցման համարժեքության չափանիշը ոչ թե նրա կերած սննդի քանակն է, այլ զարգացման մակարդակը՝ աճի տեմպերը, գիրության աստիճանը, նրա մոտ նոր հմտությունների ի հայտ գալը։ «Սխալ, սակայն, ցավոք, տարածված պրակտիկա է երեխաներին ստիպելով կերակրելը, քանի որ նորմալ մարսողության համար բավարար չէ, որ սնունդը ստամոքսում հայտնվի: Անհրաժեշտ է, որ այն ախորժելի տեսք և համեղ հոտ ունենա, առաջացնի ստամոքսաղիքային հյութերի արտազատում։ Ստիպողաբար ընդունված սնունդը վատ է մարսվում, ամբողջությամբ չի ներծծվում, ինչպես նաև խաթարում է մարսողական տրակտի ռեֆլեքսային ակտիվությունը և նպաստում դրա հիվանդությունների զարգացմանը: Դե իսկ պատժի սպառնալիքով երեխային կերակրելը լրիվ անընդունելի է։ Վախի ազդեցության տակ հիմնականում դադարում է մարսողական հյութերի արտադրությունը, առաջանում են ստամոքսի և աղիների սպազմ, հնարավոր են փսխումներ», - մանրամասնեց սննդաբանը։
    20:25
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ալավերդի-Հաղպատ ավտոճանապարհին ժայռաբեկորը գլորվել է երթևեկելի հատված և վնասել ավտոմեքենան․ կա տուժած
    Հունիսի 15-ին, ժամը 17։41-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Հաղպատ ավտոճանապարհին՝ Հաղպատ գյուղի սկզբնամասում, քարն ընկել է ավտոմեքենայի վրա․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհի 7-րդ կմ-ի աջակողմյան հատվածում ժայռաբեկորը (մոտ 40 կգ) գլորվել է երթևեկելի հատված և բախվել «Opel Astra» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ա․ Ա․)։ Պատահարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր Ս․ Մ․-ն (ծնված 1955 թ․) տուժել է։ Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածը հոսպիտալացվել է Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։ Հրշեջ-փրկարարները նշված հատվածում հայտնաբերել են ևս 2 ժայռաբեկոր (մոտ 40 կգ) և հեռացրել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց։
    20:15
    15.06.22
    Ավելին