Լրահոս

2022-06-15
  • Img default alt hy
    Հասարակական
    Ալավերդի-Հաղպատ ավտոճանապարհին ժայռաբեկորը գլորվել է երթևեկելի հատված և վնասել ավտոմեքենան․ կա տուժած
    Հունիսի 15-ին, ժամը 17։41-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Հաղպատ ավտոճանապարհին՝ Հաղպատ գյուղի սկզբնամասում, քարն ընկել է ավտոմեքենայի վրա․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհի 7-րդ կմ-ի աջակողմյան հատվածում ժայռաբեկորը (մոտ 40 կգ) գլորվել է երթևեկելի հատված և բախվել «Opel Astra» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ա․ Ա․)։ Պատահարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր Ս․ Մ․-ն (ծնված 1955 թ․) տուժել է։ Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածը հոսպիտալացվել է Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։ Հրշեջ-փրկարարները նշված հատվածում հայտնաբերել են ևս 2 ժայռաբեկոր (մոտ 40 կգ) և հեռացրել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց։
    20:15
    15.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Դիմադրության շարժումը համախմբեց հասարակության լայն շերտերը Հայաստանում, Արցախում, Սփյուռքում․ Սաղաթելյան
    Երեքշաբթի հրավիրված հանրահավաքին է Իշխան Սաղաթելյանը հայտնել մարտավարական փոփոխությունների մասին: Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու համար պետք է դիմադրության օջախներ ձևավորվեն մարզերում, Արցախում և Սփյուռքում՝ նկատի առնելով, որ ցանկացած պահի, երբ անհրաժեշտություն լինի, շարժման մասնակիցները կարող են 2 ժամում հավաքվել երկրի ցանկացած հրապարակում և նորից անցնել դիմադրության 24-ժամյա ռեժիմի:
    20:10
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանն առանց աչքը թարթելու, ՀՀ ԱԺ բարձրադիր ամբիոնից հնչեցնում է ադրբեջանական կողմի բանակցային տեսակետը․ Մետաքսե Հակոբյան
    Միամտություն էր հավատալ, որ հայկական իշխանությունը զավթած, Թուրքիայի ու Ադրբեջանի շահերի պաշտպանին կարելի էր ստիպել հայամետ քաղաքականություն վարել, գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը: «Առանց աչքը թարթելու, ՀՀ ԱԺ բարձրադիր ամբիոնից հնչեցնում է ադրբեջանական կողմի բանակցային տեսակետը՝ ներկայացնելով որպես հայկական կողմի մինչ 2018 թ.-ը վարած բանակցային գործընթաց: Առանց ամոթ զգալու, խրոխտ ու հպարտ խոսում է Արցախին տրված «աննախադեպ» բյուջեյի մասին, որը ինքնախոստովանանք է, որ Արցախի կործանման իր գինն է վճարում: Եվ վերջում առանց վարանելու նշում է, որ Հայաստանի Հանրապետության ստրուկի կարգավիճակում լինելու գինը ամբողջ Արցախը թշնամուն նվիրելն է լինելու և հենց դրանում է լինելու Հայաստանին իր բերած «փառքը»: Ինձ համար ցավ է, մեծ ցավ, որ այս անձը իր հույսը դրել է ոչ բավարար ինքնագիտակցություն ունեցողների վրա և, ըստ իրեն, այդպիսիները բացարձակ մեծամասնություն են: Հ.Գ. Նիկոլ Փաշինյանն ու նրա տերերը իրենց հաշվարկներում մի կարևոր բացթողում ունեն. Հայաստանում, Արցախում և Սփյուռքում արժանապատիվ, ազգային մտածողությամբ, ազգային արժեքներ կրողները թույլ չե՛ն տալու, որ ապազգայինն ու հակահայկականը հաղթի: Իսկ խաղաղության օրակարգը հայկական է լինելու և արժանապատիվ, հանուն որի չխնայեցին իրենց մեր հերոս նահատակները: Այս իշխանությունից ազատվելը յուրաքանչյուրիս օրախնդիրն է»: 
    20:00
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դիմադրության շարժումը վաղը իրազեկման երթ է անցկացնելու
    Դիմադրության շարժումը տեղեկացնում է, որ վաղը՝ հունիսի 16-ին, իրազեկման երթ է անցկացնելու։ «Երթը կմեկնարկի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու մոտից, ժամը 19։30-ին»,- նշված է հաղորդագրությունում։
    19:50
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը
    Հունիսի 15-ին, ժամը 15:31-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արփի գյուղից Արենի գյուղ տանող հատվածում, ավտոմեքենան գլորվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: NEWS.am-ին ԱԻն–ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 113-րդ կմ-ին «VAZ 2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1991 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել (մոտ 5 մ) և հայտնվել ճանապարհամերձ հատվածում։ Շտապօգնության աշխատակիցները վարորդին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն․ հոսպիտալացման կարիք չի առաջացել: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
    19:45
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սուտ մատնություն՝ հանուն ընկերության. ընկերոջն օգնելու համար ասել է, թե իբր 28-ամյա երիտասարդը կրակել է իր ոտքին
    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Գորիս քաղաքի 40-ամյա բնակչի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ պարզվել է, որ հիշյալ 40-ամյա տղամարդը, գիտակցելով իր կողմից տրամադրված տեղեկատվության կեղծ լինելու իրողությունը, մեղադրանքի արհեստական ապացույց ստեղծելով զուգորդված սուտ մատնություն կատարելով, 28-ամյա համաքաղաքացուն մեղադրել է իր առողջությանը թեթև վնաս պատճառելու մեջ: Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ հիշյալ 40-ամյա տղամարդը 2021թ. հուլիսի 13-ին շենքի բակում վայր ընկնելու հետևանքով վնասել է ծնկահոդը՝ ստանալով թեթև վնաս: Այնուհետև, վերջինս տեղեկանալով, որ նույն օրը Գորիս քաղաքում 28-ամյա համաքաղաքացու և իր ընկերոջ միջև տեղի է ունեցել վիճաբանություն և ընկերը մեղադրվում է դեպքի վայրում ինքնաձիգով կրակոցներ արձակելու և մի շարք անձանց հրազենային վնասվածքներ պատճառելու համար, նրան որևէ կերպ օգնելու նպատակով, գրավոր հաղորդում, ինչպես նաև ցուցմունքներ է տվել, որ հիշյալ օրը առաջացած վեճի ժամանակ, բաժանելու նպատակով մոտեցել է տղաներին, սակայն 28-ամյա երիտասարդն ատրճանակով կրակել է իր ոտքին՝ պատճառել մարմնական վնասվածք, որից հետո վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել է վայր ընկնելու ժամանակ իր հագին եղած տաբատը և հայտարարել, որ տաբատի դիմային հատվածում առկա անցքն առաջացել է երիտասարդի կողմից արձակած կրակոցից: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գորիս քաղաքի 40-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
    19:30
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մաստակի օգուտներն ու վնասները. խորհուրդներ ատամնաբույժից
    Մաստակի՝ օրգանիզմի վրա ունեցած դրական ու բացասական ազդեցության մասին Aysor.am-ը զրուցել է ատամնաբույժ Արևիկ Մովսիսյանի հետ. «Ուտելուց հետո մաստակ ծամելը կարող է մաքրել ձևավորված փառը և վերացնել սննդի փոքր մասնիկները: Այն դեպքերում, երբ ատամի խոզանակ և թել չկա, մաստակը կարող է մասամբ կատարել այդ գործառույթները և ապահովել բերանի խոռոչի նվազագույն հիգիենա: Թքի ավելացումը թույլ է տալիս ոչ միայն վերականգնել թթու-բազային հավասարակշռությունը, այլև ապահովում է սննդի մասնիկների վերացումը»։ Մաստակը մերսող ազդեցություն ունի լնդերի վրա՝ լավացնելով արյան շրջանառությունը։ Այն օգնում է նաև ականջների խցանման և սրտխառնոցի դեպքում՝ նվազագույնի հասցնելով անհարմարությունները։ Ատամնաբույժը նշեց, որ ուտելուց հետո մաստակ ծամելը խթանում է աղիների արտազատական ​​և շարժիչ գործառույթները: Բացի այդ, ստամոքսը ակտիվորեն արտադրում է ստամոքսահյութ և ֆերմենտներ։ Այս գործընթացների համակցումը հանգեցնում է սննդի ավելի լավ մարսողության և նյութափոխանակության գործընթացների արագացման: Չնայած բավականին մեծ թվով դրական կողմերին, մաստակն ունի նաև բացասական ազդեցություն: Մաստակի երկարատև ծամումը, հատկապես, եթե դա տեղի է ունենում դատարկ ստամոքսին, կարող է հանգեցնել ստամոքսահյութի ավելորդ արտադրության՝ հրահրելով աղեստամոքսային տրակտի մի շարք լուրջ հիվանդությունների զարգացում: «Կարող է առաջանալ ծնոտների կապանների և մկանների բնականոն գործունեության խախտում. կապանային ապարատի նման ծանրաբեռնվածության հետևանք կարող է լինել գլխացավը։ Մաստակը կարող է վնասել ատամի էմալը, լցոնման նյութը և օրթոդոնտիկ կառուցվածքները (կամուրջներ, պսակներ և այլն)՝ թուլացնելով դրանք», - ասաց Արևիկ Մովսիսյանը։ Մաստակի հաճախակի և երկարատև ծամումը կարող է հանգեցնել դեմքի համաչափության խախտման՝ մկանների միակողմանի մեծացման պատճառով։ Բացի այդ, հաճախակի ծամելու շարժումները հրահրում են կնճիռների ձևավորում։ Ատամնաբույժը խորհուրդ տվեց մաստակ ծամել ոչ ավելի, քան 5 րոպե և միայն ուտելուց հետո։ Շատ դեպքերում մաստակը չի վերացնում բերանի տհաճ հոտը, այլ միայն քողարկում է այն։ Հոտի պատճառն առավել հաճախ ատամների, ԼՕՌ օրգանների և մարսողական համակարգի հիվանդություններն են։ Մաստակ ընտրելիս անհրաժեշտ է նախապատվությունը տալ հեղինակավոր արտադրողներին և մեծ ուշադրություն դարձնել արտադրանքի բաղադրությանը։ Մաստակ օգտագործելիս հատուկ խնամք պետք է ցուցաբերեն բերանի խոռոչի և մարսողական համակարգի հիվանդություններ ունեցող մարդիկ, հղի և կերակրող կանայք, երեխաները:
    19:15
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մարիա Զախարովայի հայտարարությունը նշանակում է՝ ԼՂ խնդիրը չի լուծվել, շարունակում է գոյություն ունենալ. քաղտեխնոլոգ
    ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը պետք է ընկալել այն դիրքերից, որ անկախ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման աշխատանքներից՝ ԼՂ խնդիրը չի լուծվել և շարունակում է գոյություն ունենալ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ «Ադրբեջանը հայտարարում է, որ հարցը լուծվել է պատերազմի ընթացքում, և ԼՂ խնդիր, որպես այդպիսին, այլևս գոյություն չունի։ Բայց Ռուսաստանը բազմիցս նշել է, որ ինքն այդ տեսակետին համաձայն չէ, և սահմանազատման գործընթացը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապ չունի։ Իսկ ինչո՞ւ են Ռուսաստանի և Ադրբեջանի դիրքորոշումներն այս հարցում այսքան տարբեր. որովհետև սահմանագծման և Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից հետո Ադրբեջանը կարող է ՌԴ-ին ստիպել Արցախից դուրս բերել խաղաղապահներին»,- ասաց քաղտեխնոլոգը։ Նման սցենարի դեպքում, ըստ Բադալյանի, արցախահայությունը մեկ գիշերվա ընթացքում ստիպված է լինելու լքել իր հայրենիքը, իսկ Ռուսաստանն իր հերթին կորցնելու է բոլոր լծակները։ «Չկա ռուս խաղաղապահների հարց, չկա նաև Արցախի հարց։ Սա նշանակում է, որ Ադբեջանը կարող է հայտնվել Արևմուտքի վերահսկողության տակ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Սա, բնականաբար, չի կարող ՌԴ-ի համար շահեկան լինել, դրա համար էլ ռուսական կողմն անընդհատ հասկացնում է՝ «Հայաստան և Ադրբեջան, որքան էլ սահմաններ գծեք, միևնույն է, Ղարաբաղի կարգավիճակի հարցը բաց է մնում։ Իսկ քանի դեռ կարգավիճակի հարցը լուծված չէ, ռուսական խաղաղապահ զորքը շարունակելու է մնալ Արցախում»,- ասաց Արմեն Բադալյանը։
    19:00
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    «Հորդորում և խնդրում ենք անհարկի չշահարկել տարիներ շարունակ իրականացված և ներկայումս անդադար իրականացվող ծանրաբեռնված աշխատանքի արդյունավետությունն ու կարևորությունը»․ Արցախի ԱԱԾ
    Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել․ «Վերջին օրերին հրապարակվել են տարբեր հայտարարություններ նախկին տարիներին օտարերկրյա քաղաքացիների կողմից Արցախ, մասնավորապես քաղաք Շուշի կատարված անարգել այցելությունների և, ենթադրաբար ,Արցախի Հանրապետությանն ի վնաս գործունեություն իրականացնելու վերաբերյալ: Վերոգրյալի շուրջ տարբեր բնույթի մեկնաբանություններին ի պատասխան հայտնում ենք հետևյալը. Ազգային անվտանգության մարմինների մասին ԱՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն ազգային անվտանգության ծառայությունն օժտված է հակահետախուզական գործունեություն իրականացնելու իրավասությամբ, որն ուղղված է օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտմանը, կանխմանը և խափանմանը: Հատկապես վերջին տարիներին զբոսաշրջության և այլ նպատակներով Արցախի Հանրապետություն են այցելել բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ (այդ թվում նաև ազգությամբ թուրքեր), արձանագրվել են նույնիսկ ամուսնությունների, Արցախում մշտական բնակություն հաստատելու դեպքեր: Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հակահետախուզական գործունեության շրջանակում մշտապես վեր է հանել կասկածահարույց դեպքերը, կատարել անհրաժեշտ ստուգողական և կանխարգելիչ գործողություններ, այդ անձինք հրավիրվել են ազգային անվտանգության ծառայություն, ստացվել են անհրաժեշտ պարզաբանումներ, իսկ անցանկալի անձանց մուտքն ընդհանրապես արգելվել էր: Վերոգրյալի հիման վրա հորդորում և խնդրում ենք անհարկի չշահարկել ու կասկած չհարուցել Արցախի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների կողմից տարիներ շարունակ իրականացված և ներկայումս անդադար իրականացվող ծանրաբեռնված աշխատանքի արդյունավետությանն ու կարևորությանը և դրա փոխարեն Արցախի Հանրապետության անվտանգությանն ուղղված ցանկացած կասկածահարույց դեպքի ականատես լինելու պարագայում ցուցաբերել բարձր գիտակցություն և անհապաղ հաղորդել Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններին»:
    18:45
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Դիմադրություն»-ը պետք է հաղթի, որ հայը ունենա հայրենիք․ Թադևոս Ավետիսյան
    «Դիմադրություն»-ը պետք է հաղթի, որ հայը ունենա հայրենիք․ Թադևոս Ավետիսյան
    18:26
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիան դեռևս չի փոխել իր դիրքորոշումը ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցով
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Անկարայի դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հարցում չի փոխվի, և որ այդ երկրների՝ դաշինքին անդամակցելու համար պետք է քայլեր ձեռնարկվեն թուրքական կողմի մտահոգությունները փարատելու ուղղությամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: «Մենք կսպասենք կոնկրետ քայլերի Հելսինկիից և Ստոկհոլմից։ Մինչ այդ, մեր վերաբերմունքը խնդրին կմնա անփոփոխ»,- ընդգծել է նա։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Ֆինլանդիան և Շվեդիան պատրաստ են փարատել Թուրքիայի մտահոգությունները ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ, որպեսզի հնարավորինս շուտ դառնան ՆԱՏՕ-ի անդամ։ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Շվեդիան և Ֆինլանդիան պետք է դադարեն աջակցել PKK-ին, որից հետո Թուրքիան դեմ չի լինի այդ երկրների՝ ՆԱՏՕ-ի դաշինք մտնելուն։
    18:20
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    ՊՆ N զորամասի հրաձգային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մարտավարական պարապմունքներ
    Մարտական իրադրությանն առավել մոտեցված պայմաններում անձնակազմի դաշտային վարժվածության, դիմացկունության և պատրաստության ամրապնդման նպատակով հունիսի 15-ին N զորամասի հրաձգային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մարտավարական պարապմունքներ։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ Ստորաբաժանումներն երթով զբաղեցրել են նախորոշված շրջանները և անցել պաշտպանության։
    18:10
    15.06.22
    Ավելին
  • Միջազգային
    Ջրհեղեղ՝ Սալոնիկում. կեղտաջրերը լցվել են բնակիչների տները
    Կարկուտն ու հորդառատ անձրևը Հունաստանի Սալոնիկ քաղաքում ջրհեղեղի պատճառ են դարձել: Ջրի տակ են անցել բազմաթիվ մեքենաներ, տներ, շինություններ: Փողոցի կենտրոնով հոսող կեղտաջրերը լցվել են բնակիչների տները: Տեղացիները պատմել են, որ ջրի բարձրությունը մեկ մետրի է հասել:
    18:00
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Միլանի «Ինտերը» շուտով կհայտարարի Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին
    Միլանի «Ինտերը» շուտով կհայտարարի Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին Այս մասին Twitter-ի իր էջում գրել է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ռոմանոյի խոսքով՝ առաջիկայում Մխիթարյանը պաշտոնապես կներկայացվի որպես «Ինտերի» խաղացող: «Ռոմայի» հետ հայ ֆուտբոլիստի պայմանագիրը ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին։ Միլանյան ակումբը պատրաստ է Մխիթարյանի հետ կնքել 2 տարվա պայմանագիր՝ տարեկան 4,5 մլն եվրո աշխատավարձով։
    17:55
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Վրաստանում գրանցվել է կապիկի ծաղկի առաջին դեպքը
    Վրաստանում գրանցվել է կապիկի ծաղկի առաջին դեպքը։ Հիվանդը հիվանդությունը թեթև է տարել։ Նա արդեն ապաքինվել է, գրում է «Սպուտնիկ Վրաստան»-ը՝ հղում անելով Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնին։
    17:50
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ն, ինքն իրեն ծափահարելով, ավարտեց ԱԺ 8-րդ գումարման նստաշրջանը և գնաց ամառային արձակուրդի
    Եթե արտահերթ նիստեր չլինեն, պատգամավորները խորհրդարան կվերադառնան սեպտեմբերին՝ նոր նստաշրջանին։ ՔՊ-ն ինքն իրեն ծափահարելով ավարտեց ԱԺ 8-րդ գումարման նստաշրջանը
    17:45
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Երեկ Սանկտ Պետերբուրգի մետրոյում հենց այսպիսի ուղևորի են նկատել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Երեկ Սանկտ Պետերբուրգի մետրոյում հենց այսպիսի ուղևորի են նկատել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    17:40
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Աշխարհի ամենագեղեցիկ «պատերազմն» ավարտվեց
    Դանիայի և Կանադայի միջև Հանս կղզու շուրջ տարածքային վեճը լուծվել է: Պատերազմի ընթացքում կղզում դրոշները փոխելիս միմյանց վիսկիներ և կոնյակներ էին նվիրում, իսկ այժմ, ստորագրված համաձայնագրով, կղզու մոտ 60%-ը կպատկանի Դանիայի, մոտ 40%-ը՝ Կանադային։
    17:35
    15.06.22
    Ավելին