Լրահոս

2022-06-16
2022-06-15
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել, տուժած կա
    Հունիսի 15-ին, ժամը 18:33-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արփի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «KamAZ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 116-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1965 թ.) բախվել է կայանած «Scania» մակնիշի կցորդիչով ավտոմեքենային (վարորդ՝ Ա. Մ.): Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, «KamAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության մեքենային. տուժածը հոսպիտալացվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
    23:59
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Վահագն Խաչատուրյանը հունիսի 15-17 աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 15-17 աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Նախագահը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։ Այցի շրջանակում նախատեսված են նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումները մասնակից պետությունների ղեկավարների հետ: Վահագն Խաչատուրյանը կհանդիպի նաև Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
    23:45
    15.06.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Պատերազմից առաջ Հռոմի պապն «անանուն հյուր» է ունեցել. Ֆրանցիսկոս Առաջինը չի հասկանում մարդկությանը
    Մինչ Հռոմի պապը արձանագրում է, որ աշխարհը մաս-մաս ներքաշվում է 3-րդ համաշխարհային պատերազմի մեջ, որը, նրա խոսքով, կամ հրահրել են, կամ պարզապես չեն փորձել կանխել, ռուս-ուկրաինական պատերազմը շարունակում է թափ հավաքել: Արևմուտքը, որ զինելով ու ուղղորդելով Զելենսկիի բանակին մոտ 100 օր ստիպել է հավատալ սեփական հաղթանակին, հիմա առաջ է մղում «տարածքներ խաղաղության դիմաց» թեզը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխզիջումների մասին հայտարարությունից 3 օր անց նմանատիպ մեսիջ է Կիև ուղարկել ԱՄՆ պետքարտուղարը:
    23:30
    15.06.22
    Ավելին
  • Տնտեսական
    Ակնալիճում հարյուրավոր տոննա խաղող են սպասում, բայց գյուղացիները դեռ պայմանագրեր չունեն
    Խաղողից շուտ դժգոհությունն է հասունացել այգիներում: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությունից հետո, թե խաղողի մթերման պայմանագրեր խաղողագործները կարող են կնքել ամենաուշը մինչը հուլիսի 1-ը, Ակնալիճ գյուղի ֆերմերները շվարել են: Իրենք գնում են տարբեր գործարաններ, բայց մթերման տեղ արդեն չկա: Որոշ խաղողագործներ 150-200 տոննա խաղող են հավաքելու վազերից, նախկինում կնքված երկարաժամկետ պայմանագրերը ընդամենը 30 տոննայի մթերման խնդիրն են լուծում:
    23:15
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ողնաշարային թեքումներ. ախտանշանները, բուժումը
    Առանձնացնում են ողնաշարային թեքումների երեք տեսակ՝ սկոլիոզ, կիֆոզ և լորդոզ, թեքումները կարող են լինել բնածին և ձեռքբերովի, առավել հաճախ հանդիպում է աղջիկների մոտ։ Ախտանշանները՝ • Ողնաշարի առանցքի տեսանելի ձևափոխություն • Թիկունքի աջ և ձախ կեսերի ասիմետրիա • Գոտկային եռանկյունիների ասիմետրիա • Ուսագոտիների և թիակների բարձրության տարբերություն • Ողնաշարի կրծքային հատվածում կուզ Հիվանդության պատճառագիտությունը լիարժեք նկարագրված չէ։ Բազմապատճառ հիվանդություն է, առավել հաճախ պատճառ է դառնում հղիության առաջին շաբաթներում ողնաշարի ձևավորման ժամանակ պտղի թթվածնաքաղցը։ Անհայտ պատճառի սկոլիոզ՝ հենց այս տեսակն է, որ առավել հաճախ ախտահարում է երեխաներին։ Պատանեկան իդիոպատիկ սկոլիոզը մոտ 80 տոկոս դեպքերում դրսևորվում են աղջիկների դեպքում։ Ուստի տարածված կարծիքները, թե ծանրաբեռնվածությունը, նստելու, պառկելու դիրքն են պատճառը, տեղին չեն, այլապես հիվանդության բարձր ցուցանիշ պիտի լիներ նաև տղաների դեպքում։ Գրականությունում պատճառագիտության 5-ից 20 տոկոս տրվում է ժառանգական նախատրամադրվածությանը։ Կարևոր է, որ ծնողները ժամանակին հայտնաբերեն թեքումները։ Երկու-երեք ամիսը մեկ պետք է գնահատել երեխայի ուսերի բարձրությունը, թիակների բարձրությունը։ Թեքումներ հայտնաբերելու համար օգտակար է նաև կանգնած դիրքով առաջ կռանալու վարժությունը. պետք է համեմատել թիկունքի աջ և ձախ կեսերի բարձրությունը՝ նույն հարթության մեջ են թե ոչ, նույնը գոտկային հատվածում։ Փոքր անհարթություններ նկատելու դեպքում անմիջապես պետք է բժշկի դիմել։ Ախտորոշման ամենաարդյունավետ և անփոխարինելի տարբերակ համարվում է ռենտգեն հետազոտությունը։ Բուժման երկու հիմնական մեթոդ կա՝ կոնսերվատիվ և վիրաբուժական: Մինչև 20 աստիճան կորությունների որոշ մասը կարող է դադարել, երբեք չխորանալ, նույնիսկ բարելավվել։ 20-ից բարձր կորությունների դեպքում, երբ երեխան դեռ լիարժեք չի հասունացել, կիրառվում է կոնսերվատիվ բուժում՝ յուրաքանչյուր երեխային պետք է նշանակել համապատասխան կորսետ՝ կառավարելի դարձնելու ողնաշարի աճը։ Վիրահատություն ցուցված է, երբ կա ագրեսիվ կորություն։ Եթե աճը ավարտվել է և կա 40 աստիճան և ավել կորություն, պետք է վիրահատել՝ ստաբիլիզացնելու ողնաշարը, ինչպես նաև կոսմետիկ բարելավման համար։
    23:00
    15.06.22
    Ավելին
  • Հայաստան
    Քերում են պետական խորհրդանիշը երկրի հակառակ կողմում
    Այսօր Հայաստանի պետական խորհրդանիշների օրն է: Ավելի քան մեկ ամիս է՝ այդ խորհրդանիշներից մեկը՝ դրոշը, Դիմադրության շարժման մասնակիցները ծածանում են հանրապետության տարբեր հասցեներում: Եռագույնությամբ են տարբերվում շարժման ակցիաները: Իսկ իշխող քաղաքական թիմի վարքագիծը ամեն անգամ Հայաստանի դրոշը տեսնելիս ցնցում, զարմացնում է փողոց դուրս եկած մարդկանց: ՔՊ-ականներից մեկն անգամ խորհրդարանի ամբիոնից պոկեց «Հայաստան» խմբակցության ղեկավարի ամրացրած դրոշը:
    22:53
    15.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանը չի երաշխավորում խաղաղությունը և խոստովանում է՝ «մեզ ոչնչացնել ցանկացողների թիվը մեծ է»
    Նիկոլ Փաշինյանը չի երաշխավորում, որ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա, բայց չի պատրաստվում հրաժարվել այդ օրակարգից, որ, իր խոսքով, հայհոյանքներով, սպառնալիքներով, վտանգներով, կորուստներով ուղեկցվող ճանապարհ է:
    22:45
    15.06.22
    Ավելին