Լրահոս
2022-06-17
-
Հասարակական1 դոլարը գնվում է առավելագույնը՝ 425 դրամովԵրևանյան բանկերում այսօր 1 ռուբլին գնվում է նվազագույնը 6.43 դրամով, առավելագույնը՝ 7.06 դրամով, միջինը՝ 6.79 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 7.52 դրամով, առավելագույնը՝ 8.10 դրամով, միջինը՝ 7.82 դրամով։ Այս մասին տեղեկանում ենք rate.am կայքից։ Իսկ 1 դոլարը գնվում է նվազագույնը՝ 417 դրամով, առավելագույնը՝ 425 դրամով, միջինը՝ 418.47 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 425 դրամով, առավելագույնը՝ 435, միջինը՝ 428.47:Ավելին10:2717.06.22 -
ՔաղաքականԱՄՆ դեսպանը հանդիպման է հրավիրել Վանեցյանին և Սեյրան Օհանյանին«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նախօրեին հանդիպում է խնդրել Ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներից՝ առանձին-առանձին, որպեսզի փոխանցի ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպման հրավերը։ Նշենք, որ հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 2-ը Հայաստանում է գտնվելու ԱՄՆ կոնգրեսի պատվիրակությունը, ու այսօրվանից արդեն հրավերներ են ուղարկվում քաղաքական ուժերին՝ հանդիպման համար։ Երկու օր առաջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը դիմել էր ԱԳ նախարարությանը՝ խնդրելով կազմակերպել պատվիրակության հանդիպումներն ԱԺ նախագահի եւ երեք խմբակցությունների ներկայացուցիչների ու կին պատգամավորների հետ։ ԱԳՆ-ն էլ այդ գրությունն ուղարկել էր ԱԺ աշխատակազմին՝ խնդրելով հանդիպումների վերաբերյալ հայտնել ՀՀում ԱՄՆ դեսպանությանը։ Բայց առիթն օգտագործելով՝ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նաեւ առանձին հանդիպումների է հրավիրել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին եւ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, որպեսզի հրավերն անձամբ փոխանցի նրանց եւ ձեռքի հետ էլ զրուցի տարբեր հարցերի շուրջ։ Դեսպանը, ըստ ամենայնի, նաեւ հեռահար նպատակ է ունեցել՝ շոշափել ընդդիմադիրների տրամադրություններն ու համոզել, որ թուլացնեն պայքարը իրենց «հովանավորությունը վայելող» Նիկոլ Փաշինյանի դեմ, որ վերջինս գնա իրենց նախանշած ճանապարհով եւ ստորագրի բոլոր հնարավոր փաստաթղթերը։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մեզ հետ զրույցում հաստատեց հանդիպման մասին տեղեկությունը՝ նշելով․ «Դեսպանը հրավիրել էր հանդիպման, որ նախեւառաջ ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպման հրավերը մեզ տար, ու այդ հրավերի շրջանակներում ենք զրուցել, որ մեր ֆրակցիայում քննարկենք այդ հանդիպումների հարցը։ Ընդհանուր առմամբ, իրավիճակն ենք քննարկել, ինքը նաեւ հարց տվեց, թե ինչ ենք անելու, ներկայացրել եմ մեր հետագա ծրագրերը»։ Իսկ ինչպիսի՞ն է եղել դեսպանի վերաբերմունքն ընդդիմության նախաձեռնած պայքարի, ոստիկանական գործողությունների, նաեւ Փաշինյանի քայլերի վերաբերյալ։ Սեյրան Օհանյանն ասաց․ «Ես իրեն ներկայացրել եմ բոլոր այն թերությունները, որ այսօր կան մեր երկրում, որ առաջին հերթին վերաբերում են ընդդիմության, մեր դիմադրության շարժման նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին, գործեր հարուցելուն եւ այլն։ Եվ ասել եմ, որ մենք կուզենայինք, որ ե՛ւ Դուք, ե՛ւ Եվրամիությունը խիստ գնահատականներ տայիք։ Դեսպանն էլ ասաց, որ անհրաժեշտության դեպքում իրենք հայտարարություններ տարածում են՝ ոնց որ միշտ, էլի»։ Սեյրան Օհանյանին հարցրինք նաեւ՝ կա՞ր տպավորություն, որ դեսպանը փորձում է համոզել իրենց, որ հետ կանգնեն պայքարից կամ մի քիչ թուլացնեն։ Օհանյանն ասաց․ «Չէ, այդպիսի տպավորություն չկար։ Հիմնական շեշտն այն է եղել այդ հանդիպման, որ նախնական ընդդիմադիր ուժերի՝ մեր եւ «Պատիվ ունեմ»-ի հետ հանդիպումներ ունենան ԱՄՆ կոնգրեսականները, այսինքն՝ ժամը, օրը, որտեղ եւ այլն։ Ընթացքում քննարկեցինք նաեւ այս իրավիճակը, ես ներկայացրի բոլոր այն թերությունները, որոնք այսօր կան մեր պետությունում՝ ժողովրդավարության դեմ քայլերը, բռնաճնշումները եւ այլն»։Ավելին10:2317.06.22 -
ՏարածաշրջանCoca-Cola-ն Ռուսաստանում կդադարեցնի արտադրությունը և վաճառքըԳազավորված ըմպելիքների ամերիկյան արտադրող Coca-Cola-ի դիստրիբյուտորը հայտնել է Ռուսաստանում խմիչքների արտադրության եւ վաճառքի դադարեցման մասին։ Ըստ հայտարարության՝ դիստրիբյուտորի ռուսաստանյան հաճախորդները ներկայումս պաշարների սպառման փուլում են, սակայն չի նշվում՝ երբ կարող են սպառվել:Ավելին10:1817.06.22 -
ՔաղաքականՇատերը չեն կարողացել զսպել իրենց ծիծաղը և զարմացել են, որ վարչապետն այդքան կտրված է եղել իրականությունից«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին կառավարության այլ անդամների հետ ներկա է գտնվել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաեւ ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն եւ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը: Ուշագրավ է եղել հատկապես վարչապետի՝ այդ օրը արտահայտած մտքերից մեկը։ Նա, մասնավորապես, ասել է. «Մինչեւ 2050 թվականի Հայաստանի վերափոխման ռազմավարության մեջ մենք արձանագրել ենք հետեւյալ նպատակը. ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պետք է դառնա Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր»: Հատկապես վերջին պարտությունների ֆոնին այս հայտարարությունից հետո ներկաները տարակուսել են, մի քանիսը միայն ծափ են տվել, մյուսներն էլ չեն կարողացել զսպել իրենց ծիծաղը եւ զարմացել են, որ վարչապետն այսքան կտրված է եղել իրականությունից: Սակայն սա ոչ թե վարչապետի մեղավորությունն է միայն, այլ նաեւ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի, որը դեռ հավատում է, թե ինքը եւ ֆեդերացիան աշխատանք են անում: «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը, որը ներկա էր երեկվա միջոցառմանը, քմծիծաղով նշեց՝ եթե այս տեմպերով գնա, 2050թ.-ին Հայաստանը ֆուտբոլ էլ չի ունենա: Բանն այն է, որ նույնիսկ ֆուտբոլի ակադեմիայում, որը գործում է ֆեդերացիայի ղեկավարության ներքո, նորմալ պարապմունքներ չեն անում, նույնիսկ աթլետիկայի վազքուղի չունեն: Եվ այս պարագայում Փաշինյանը խոսում է չեմպիոն դառնալու մասին:Ավելին10:1517.06.22 -
ՍպորտՀայ և ադրբեջանցի սպորտսմենները կհանգրվանեն նույն հյուրանոցում«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 29-ին Մալթայում սկսվելու է բասկետբոլի մրցաշար, որին մասնակցելու են Հայաստանի եւ Ադրբեջանի բասկետբոլի հավաքականները։ Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանը վերջերս ԱՄՆ-ում հայտարարել էր, թե իրենց առջեւ խնդիր է դրված՝ անպայման հաղթել Ադրբեջանի ընտրանուն, ինչն Ադրբեջանում բուռն արձագանքի է արժանացել։ Բասկետբոլիստ Ամիլ Գամզաեւը հայտարարել է, որ Ադրբեջանն իր գլխավոր հաղթանակն արդեն տոնել է, 44 օր այնպես է պատասխանել, որ հայերը դժվար թե մոռանան դա։ Ապա սկսել են սպառնալիքներ հնչեցնել։ Իսկ մեր սպորտսմեններն ադրբեջանցիների հետ հանգրվանելու են նույն հյուրանոցում, ինչը վտանգներով հղի է։ Հոխորտացող ադրբեջանցի սպորտսմենները, որոնք հրաժարվել էին գալ Հայաստան՝ մասնակցելու բռնցքամարտի առաջնությանը, հայտնի չէ, թե Մալթայում ինչպես կպահեն իրենց»:Ավելին10:1217.06.22 -
ՔաղաքականԵրևանի փոխքաղաքապետը զայրացրել է Կոնդի բնակիչներին ու վախեցել հանդիպել նրանց«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը խիստ զայրացրել է Կոնդի բնակիչներին: Պատճառը Երեւանի ավագանուն ներկայացված նախագիծն է, ըստ որի՝ թիվ 1, 5 պոլիկլինիկաները եւ «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» ՓԲԸ-ն միանալու են թ. 4 պոլիկլինիկային: Կոնդեցիների պատմելով՝ այս միավորման իրական հեղինակը Երեւանի քաղաքապետի թեկնածու, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է: Այս լուրն այնքան է զայրացրել բնակիչներին, որ նրանք վստահեցնում են, որ որեւէ դեպքում թույլ չեն տա Ավինյանի մտադրությունները կյանքի կոչել եւ պոլիկլինիկայի շենքը վերածել հյուրանոցի: Բացի այդ, Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու նախագծի հեղինակ, փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը չեն բարեհաճել բնակիչների հետ նախապես քննարկել պոլիկլինիկաների միավորման ծրագիրը: Բնակիչներից մեկը «Ժողովուրդ» օրաթերթին պատմեց, թե ինչպես է իմացել փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի ու պոլիկլինիկայի բուժանձնակազմի հետ թաքուն հանդիպման մասին: Ըստ որոշ տեղեկությունների՝ Սիմոնյանը վախեցել է բնակիչների հետ հանդիպել, քանի որ ասել են՝ իրեն Կոնդից կվռնդեն, չմտնի այդ թաղամաս: «Ինքը չի էլ եկել բնակիչների հետ հանդիպելու, ես հարեւանուհուս խնդրեցի՝ պոլիկլինիկայից ճշտի՝ մամայիս դեղերը կան, թե ոչ, ինքն էլ զանգեց ասաց՝ գիտես, փոխքաղաքապետը պոլիկլինիկայում է: Վազեցի պոլիկլինիկա. պարզվեց՝ եկել է բուժանձնակազմի հետ հանդիպման՝ միավորման հարցը քննարկի, իսկ բնակիչների հետ չի բարեհաճել հանդիպի: Հարցրեցի՝ դու ինչ իրավունք ունես նման բան անելու, ինչու բնակիչների հետ չես քննարկել: Բան չուներ ասելու, դեմքիս էր նայում: Բայց դե պնդեցի, որ մեզ ընդունի, հաջորդ օրը մի քանի հոգով գնացինք քաղաքապետարան՝ հանդիպման, բավականին վիճեցինք»,- պատմեց կոնդեցի Նառան»:Ավելին10:1017.06.22 -
ՔաղաքականԸնդդիմադիրների ոչ մի թեկնածու պաշտոն չի ստացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2020-ի հունվարի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրագրողների համար հրավիրված մամուլի հերթական ասուլիսն էր: Լրատվամիջոցների հետ այդ անգամ նա Կապանում էր հանդիպում: «100 փաստ՝ նոր Հայաստանի մասին» հայտարարությունների շրջանակում վարչապետ Փաշինյանն ասում էր. «Հայաստանում փոխվել են բարձր պաշտոններում կադրերի ընտրության սկզբունքները: Երկու օրինակ՝ ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուն ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ»: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահն իսկապես իշխող քաղաքական թիմի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ չէ: Նա «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված ու ընտրված Հայկուհի Հարությունյանն է: Հարցն այն է, թե ինչքանով էր ԼՀԿ-ն ընդդիմադիր ու այժմ ինչ դիրքերից է հանդես գալիս: Ինչպես հայտնի է, կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը Փաշինյանի կաբինետում դեռ ամիսներ առաջ է պաշտոն ստացել, նա հատուկ հանձնարարություններով դեսպանն է: Լուսավորականներն էլ վերջին շրջանում մեկը մյուսից ջանասիրաբար, ատամներով պահում ու պաշտպանում են Փաշինյանի իշխանությունն ու նրա վարած քաղաքականությունը: Տպավորություն է, որ ՔՊ-ի հետ, այսպես ասած, «պասերով են խաղում» ու մեկը մյուսի «թասիբին կանգնում»: Հետեւաբար հարց է առաջանում՝ ինչքանո՞վ է ԼՀԿ-ն ընդդիմադիր, կամ ինչքանով էր ընդդիմադիր այն ժամանակ, երբ Հարությունյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ էր ընտրվում: Իհարկե, կուսակցության անդամները զօրուգիշեր կարող էին հայտարարել, թե ընդդիմադիր են, կամ «պատերազմ պարտված ղեկավարը չի կարող պաշտոնավարել», բայց դեպքերն ու իրադարձությունները բոլորովին հակառակ պատկերը ցույց տվեցին՝ ո՛չ իրենք են ընդդիմադիր, ո՛չ էլ իրենց գործելաոճն է ընդդիմադիր գործչին հարիր ու բնորոշ: Եվ ուրեմն Փաշինյանի հերթական հայտարարությունը, թե ընդդիմության ներկայացուցիչը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է նախագահում, հերթական սուտն է:Ավելին10:0617.06.22 -
Քաղաքական1 տուն, 5 հողատարածք՝ ամառանոցային գոտում, 60 հազար եվրո, 41 մլն դրամ, 20 հազար դոլար․ Արսեն Թորոսյանի հայտարարագիրըerevan.Today-ը ուսումնասիրել է ՔՊ –ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար, Նիկոլ Փաշինյանի գլխավորած Քաղպայմանագիր կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանի գույքի և եկամուտների պաշտոնական հայտարարագիրը։ Պարզվում է՝ իշխանական պատգամավորը վերջին մեկ ու կես տարում լուրջ կապիտալիստ է դարձել: Միայն 2021 թ հոկտեմբերին Արսեն Թորոսայնը մեկ օրում միանգամից 3 խոշոր անշարժ գույքի գնման գործարք է կնքել՝ Կոտայքի ու Արագածոտնի մարզերում, դրանից տասն օր անց՝ 2021 թ նոյեմբերի 26-ին, ևս մեկ հողատարածք ձեռք է բերել կրկին Կոտայքի մարզում՝ Քարաշամբի վարչական տարածքում: Ընդհանուր առմամբ՝ 2021 թվականին, 1 ամսում Արսեն Թորոսյանն հաջողացրել է 4 հողատարածք գնել Հայաստանի ամենաթանկ ամառանոցային գոտիներրում՝ 20 մլն դրամով, հայտարարագրում, սակայն, Թորսյանը թաքցրել է՝ ինչ ծավալի կամ հեկտարի գույք է գնել: Ընդգծենք, մինչ այդ էլ՝ պատերազմի տարում, Արսեն Թորոսյանը հողատարածք էր գնել Ծաղկաձորի թանկարժեք տարածքում, իսկ թե որքա՞ն է վճարել պաշտոնյան, ի՞նչ եկամուտների հաշվին է Թորոսյանն հաջողել այսպիսի ահռելի հողատարածքներ գնել և ինչ նպատակով, չի նշվում: Թորոսյանը Երևանի Նոր Նորք զանգվածում հայտարարագրել է մեկ բնակելի տուն ևս: Փաստացի, նա միայ իր անվամբ ձևակերպած՝ 5 հողատարածք ու 1 բնակելի տուն ունի՝ միանձնյա սեփականատիրոջ իրավունքով։ Արսեն Թորոսյանը չունի վարկեր , իսկ բանկերում առկա խնայողություննները եռակի և հնգակի են դարձել նախորդ տարի.այսպես 2021 թ տարեսկզբին ունեցել է 2021 թ տարեվերջին դարձել է 2 միլիո 855 հազար 12 մլն 463 հազար 10 հազար 89 դոլար 20 հազար 31 դոլար 10 հազար 462 Եվրո 30 հազար 995 Եվրո Ըստ հայտարարագրի՝ Արսեն Թորոսյանը այլ եկամուտների մասով Bank Austria-ում «այլ արժեթղթի» տեսքով ներդրում ունի, որի եկամուտը կազմում է 20 հազար 737 եվրո: Նշված ներդրումն իրականացրել է 2020թ. հունվարի 15-ին։ Խիստ ուշագրավ է նաև Արսեն Թորոսյանի նվիրատվության բաժնում լրացրած տողը․ գրված է, թե 2021 թվականին 9 միլիոն 520 հազար դրամ է նվիրատվություն ստացել ՔՊ ական պատգամավոը, իսկ նվիրատուի անվան դիմաց նշվում է հոր՝ Գևորգ Թորոսյանի անունը: Անցած տարում Թորոսյանը նաև գնել է BMW մակնիշի 2017 թ. արտադրության ավտոմեքենա՝ 17 մլն 750 հազար դրամով ու նույն տարում, ըստ հայտարարագրի, օտարել է 1 միլիոն պակաս գումարով: Աշխատավարձի տեսքով պատգամավոր Արսեն Թորոսյանը նշել է, որ միայն մեկ տարում պետբյուջեից 18 մլն 120 հազար դրամ եկամուտ է ստացել: Թորոսյանի կնոջ՝ Վարդանուշ Թևանյանի անունով կա MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, 1 բնակելի տուն՝ Նոր Նորքում, 35 հազար 500 դոլար ավանդ: Թորոսյանի կինը նախորդ տարի ստացել է 35 մլն դրամ եկամուտ ընտանեկան բիզնես համարվող ՄԻԲՍ ՍՊԸ-ից, և հաշիվներում առկա է 9 մլն դրամ և 80 դոլար: Վարդանուշի անունով ձևակերպված 19 մլն 380 հազար դրամի փոխառություն կա նաև «Ասիամեգաստրոյ» ՍՊԸ-ի հետ:Ավելին10:0017.06.22 -
ՔաղաքականԱննա Վարդապետյանը որևէ կոչում չունի, որը համապատասխանում է Գլխավոր դատախազի պաշտոնին«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ պարզ դարձավ, որ ԱԺ ՔՊ խմբակցության գլխավոր դատախազի թեկնածուն Աննա Վարդապետյանն է, որն այժմ զբաղեցնում է վարչապետի օգնականի պաշտոնը: Հետաքրքիր է, որ նա որևէ կոչում չունի, որը համապատասխանում է այդ պաշտոնին, այնինչ նախկին բոլոր դատախազներն ունեցել են: Նկատենք՝ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է եղել, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական, Աղվան Հովսեփյանը եղել է իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ վաստակավոր իրավաբան, արդարադատության պետական խորհրդական: Նախկին գլխավոր դատախազ Արամ Թամազյանը իրավաբանական գիտությունների դոկտոր, Արդարադատության պետական խորհրդական է: Ասել է թե՝ բոլոր դատախազները կոչումներ են ունեցել, սակայն Աննա Վարդապետյանը չունի, ինչը ենթադրել է տալիս, որ նրան կընտրեն դատախազ ու նոր կոչում կտան: Մեկ այլ հանգամանք ևս. ՀՀ Սահմանադրության 177-րդ հոդվածի 2-րդ մասը նշում է. «Գլխավոր դատախազ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը: Գլխավոր դատախազի համար օրենքով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ»: Ո՞վ է գնահատել Աննա Վարդապետյանի մասնագիտական որակները, որտե՞ղ են դրսևորվել դրանք. դատախազի նշանակման համար նրա մասնագիտական որակները պետք է գնահատեն մասնագետները, այլ ոչ թե ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, որը, մասնավորապես, նշել է. «Տիկին Վարդապետյանը թե՛ իր մասնագիտական որակներով, թե՛ իր բարձր բարոյական ու արժեքային հատկանիշներով, նաև օրենսդրությամբ սահմանված պահանջներով համապատասխանում է այն կարևորագույն առաքելությանը, որը պետք է ունենա ապագա ՀՀ գլխավոր դատախազը»»։Ավելին09:5517.06.22 -
ՔաղաքականԱննա Վարդապետյանի թեկնածության առաջադրումն անակնկալի է բերել անգամ ՔՊ-ական պատգամավորներին«Հրապարակ» թերթը գրում է. «Աննա Վարդապետյանի թեկնածության առաջադրումը գլխավոր դատախազի պաշտոնում անակնկալի է բերել անգամ ՔՊ-ական պատգամավորներին։ Երբ ՔՊ խմբակցության չաթում պատգամավորներին տեղեկացրել են, որ հունիսի 16-ին հանդիպելու են այդ աղջկա հետ, ով գլխավոր դատախազի թեկնածուն է, շատերը նույնիսկ տեղը չեն բերել, թե ով է նա։ Հետաքրքրվել են և պարզել, որ նա հանրությանը հայտնի է Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեցի գործով քննիչին սկանդալային ու անօրինական հրահանգ իջեցնելու պատմությամբ: Եվ չնայած անցած տարիներին դատախազի թեկնածուների հետ օրենսդիրների հանդիպումն անցնում էր անշլագ մթնոլորտում, բոլորը ներկա էին լինում, երեկ ՔՊ խմբակցության մոտ կեսը ներկա չի եղել Վարդապետյանի հետ հանդիպմանը: Իսկ փակ հանդիպումն ավելի շատ ճանաչողական բնույթ է կրել, թեկնածուն իր կենսագրականն է ներկայացրել, խոստացել է անաչառ ու անկաշկանդ լինել: Իսկ դատախազական և իրավապահ համակարգում ուղղակի խուճապ է՝ Վարդապետյանի անփորձությունը և կամակատարությունը կարող են մեծ ավերածությունների պատճառ դառնալ։ Գործող դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է սեպտեմբերի 16-ին»։Ավելին09:4517.06.22 -
Երկրաշարժ՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելքՀունիսի 17-ին, տեղական ժամանակով ժամը 05:09-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 01:09-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.94⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3,6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Թավշուտ, Ղազանչի, Աշոցք, Մուսայելյան, Լոռու մարզի Պաղաղբյուր, Մեծավան, Ձորամուտ գյուղերում` 3-4 բալ, ինչպես նաև Տաշիր քաղաքում՝ 2-3 ուժգնությամբ:Ավելին09:3517.06.22 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով «Հրապարակ» ՔՊ-ականների թիրախում հատկապես Վահե Հակոբյանն է՝ տնտեսական հանձնաժողովի նախագահը, եւ տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանը: «Ժողովուրդ» ՔՊ խմբակցության գլխավոր դատախազի թեկնածուն Աննա Վարդապետյանն է: «Հրապարակ» ԱՄՆ դեսպանը հանդիպման է հրավիրել Վանեցյանին եւ Օհանյանին: «Ժողովուրդ» Ֆուտբոլի ակադեմիայում, որը գործում է ֆեդերացիայի ղեկավարության ներքո, նորմալ պարապմունքներ չեն անում, նույնիսկ աթլետիկայի վազքուղի չունեն: Եվ այս պարագայում Փաշինյանը խոսում է չեմպիոն դառնալու մասին: «Հրապարակ» Աննա Հակոբյանը հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններ է ստանալու: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ:Ավելին09:3017.06.22 -
ԻրավականԳևորգ Մարկոսյանը ազատ կարձակվի, եթե հանկարծ որոշ անձինք մի նոր բան «չմտածեն»․ Բենիկ ԳալստյանԳևորգ Մարկոսյանը ազատ կարձակվի, եթե հանկարծ որոշ անձինք մի նոր բան «չմտածեն»․ Բենիկ ԳալստյանԱվելին00:4217.06.22 -
ՍպորտՀայաստանի լեգենդների հավաքականը հաղթեց Վրաստանի լեգենդներին հրաժեշտի խաղումՀայաստանի լեգենդների հավաքականը հաղթեց Վրաստանի լեգենդներին հրաժեշտի խաղումԱվելին00:3217.06.22 -
ՍպորտՀայկական ֆուտբոլի բարոյական հաղթանակը և իրական պարտությունըՀայկական ֆուտբոլի բարոյական հաղթանակը և իրական պարտությունըԱվելին00:2517.06.22 -
Քաղաքական«Դա Մեղրիի փոխանակում չի եղել». Ագնեսա Խամոյանը՝ Քի Վեսթի գործընթացի մասին«Դա Մեղրիի փոխանակում չի եղել». Ագնեսա Խամոյանը՝ Քի Վեսթի գործընթացի մասինԱվելին00:1617.06.22 -
ՔաղաքականԵղեք սկզբունքային, ա՛յ սուտ ինքնիշխաններ․ Ավետիք ԻշխանյանԵղեք սկզբունքային, ա՛յ սուտ ինքնիշխաններ․ Ավետիք ԻշխանյանԱվելին00:0717.06.22
2022-06-16
-
ՀասարակականՎերջին ծափերը. Ռաֆայել Քոթանջյանը հուղարկավորվել էՎերջին ծափերը. Ռաֆայել Քոթանջյանը հուղարկավորվել էԱվելին23:5816.06.22 -
ՀասարակականԱնխուսափելի տուգանք՝ ԴԱՀԿ-ում խնդիրներ ունեցող վարորդներինԱնխուսափելի տուգանք՝ ԴԱՀԿ-ում խնդիրներ ունեցող վարորդներինԱվելին23:4816.06.22 -
ՔաղաքականՓաշինյանի կադրը լինելու համար «խելք պե՞տք ա». քաղաքացիների կարծիքները՝ Ռեվազյանից ՎարդապետյանՓաշինյանի կադրը լինելու համար «խելք պե՞տք ա». քաղաքացիների կարծիքները՝ Ռեվազյանից ՎարդապետյանԱվելին23:3916.06.22