Լրահոս

2022-06-19
  • Img default alt hy
    Հայաստան
    Երեկ Վերին Շորժայի հատվածում սահմանային լարվածություն է եղել. Գեղարքունիքի մարզպետ
    Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունները, որ երեկ Հայաստանի արևելյան հատվածում սահմանային լարվածություն է եղել: «Երեկ օրվա ավարտին Վերին Շորժայի հատվածում սահմանային լարվածություն է եղել, իրավիճակը հիմա հանգիստ է»,- ասել է Կարեն Սարգսյանը։ Նա այլ տեղեկություններ չի հայտնել։
    12:46
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    09-ը բախվել է ծառերին, ապա քարերին և գլխիվայր հայտնվել ապառաժ քարերի վրա. կա վիրավոր
    Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:30–ի սահմաններում ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածից դեպի Փարպի գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, ապա քարերին և գլխիվայր հայտնվել ապառաժ քարերի վրա: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/19/1216020/
    12:36
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ջրականում ականի վրա Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակից է պայթել
    Ադրբեջանական օկուպացիայի մեջ գտնվող հայկական Ջրականում այսօր առավոտյան ականի վրա պայթել է Ադրբեջանի ականազերծման գործակալության հերթական աշխատակիցը։ Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ պայթյունի հետևանքով 1992թ․ ծնված Ալի Շուքյուրովը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել։
    12:26
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հունիսի 20-ին Երևանի և Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեների գազամատակարարումը կդադարեցվի
    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 20-ին՝ ժամը 9:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Վանահովիտ թաղամասի, հարակից առանձնատների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Ժամը 9:00-ից մինչև հունիսի 21-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն, Չկալովկա, Նորաշեն գյուղերի, Գագարին ավանի գազասպառողների, սեփականատեր Աբովյան Խաչատուրի, սեփականատեր Համբարձումյան Սուրենի, «ԵրՌու», «Վովսամ», «Սեդամի», «Տ.Ա.Գազ», «Գարչինո» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Ճանշին», «Լիհնիտիս», «Գեգասթար», «Արա Արեգ», «Ռանչպար», «Սֆերա տեխսերվիս», «Նոյ Լենդ», «Ծովածոց», «Ծովասար», «Ավտոտեխսպասարկում ԷՄԷԼ» ՍՊԸ-ների, հարակից այլ կազմակերպությունների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
    12:16
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հակառակորդը կրակել է Վարդենիսի ուղղությամբ. կա մեկ զոհ
    Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով երեկ հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, կրակ արձակելով Վարդենիսի ուղղությամբ։ Մեզ հայտնի դարձավ, որ հայկական կողմն ունի մեկ զոհ։ Նշենք, որ Պաշտպանության նախարարությունը մինչ այս պահը պաշտոնական հաղորդագրություն չի տարածել։
    12:06
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հրշեջները մարել են Նորաշենի խանութում բռնկված հրդեհը
    Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 19-ին, ժամը 06։37-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Նորաշեն գյուղում գտնվող «Դավիթ» սուպերմարկետում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 07:01-ին, մարվել` 07:22-ին: Այրվել է խանութի կախովի առաստաղը՝ մոտ 150 քմ, և ջերմահարվել տեսախցիկների սնուցման համակարգը։
    12:00
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևանի Սվաճյան փողոցում ավտոմեքենա է այրվել
    Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 19-ին, ժամը 07։26-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սվաճյան փողոցի «Ագորա» սուպերմարկետի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ Պարզվել է, որ Սվաճյան փողոցի թիվ 26 շենքի մոտակայքում այրվում է «BYD» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Հ․ Գ․)։ Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 07։38-ին, մարվել՝ 07։47-ին։ Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը։
    11:50
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    14 ահազանգ Հանրապետության տարածքներից` հայտնաբերված օձերի վերաբերյալ
    Հունիսի 17-19-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Նոր Հաճն, Եղվարդ և Աբովյան, Սյունիքի մարզի Կապան, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքներում, Կոտայքի մարզի Արզական, Զովունի, Կամարիս և Վերին Պտղնի, Արարատի մարզի Բարձրաշեն, Արագածոտնի մարզի Մաստարա գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 3 շահմար, 1 գյուրզա, 10 սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք:
    11:40
    19.06.22
    Ավելին
  • Առողջապահական
    Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշանների դեպքում մի զբաղվեք ինքնաբուժությամբ և անհապաղ դիմեք բժշկի․ ԱՆ
    Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ հաշվի առնելով վերջին շրջանում աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններով (սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմության բարձրացում և այլ) Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն դիմող քաղաքացիների թվի աճը և խնջույքներից, դպրոցական էքսկուրսիաներից հետո գրանցվող աղիքային վարակների բռնկումները` Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը հորդորում է պահպանել զգոնությունը` պաշտպանվելու այս սեզոնին ակտիվացող աղիքային վարակիչ հիվանդություններից։ «Շոգ եղանակը նպաստավոր է ախտածին մանրէների արագ բազմացման համար, ուստի անհրաժեշտ ջերմաստիճանային ռեժիմում չպահպանվող մթերքները կարող են վարակի աղբյուր հանդիսանալ։ Կարևոր է բնության գրկում անցկացվող խնջույքները և էքսկուրսիաները կազմակերպել ճիշտ. ✔️շուտ փչացող մթերքը տեղափոխեք սառնարան֊պայուսակներով, իսկ դրա անհնարինության դեպքում` տեղ հասնելուն պես, մթերքը տեղափոխեք սառնարան կամ հնարավորինս սառը տեղ, ✔️սահմանափակեք խնջույքներին երշիկեղենի, կաթնամթերքի, ձվի, կրեմային հրուշակեղենի, մայոնեզով աղցանների օգտագործումը, ✔️խուսափեք ոչ լավ եփված միս ուտելուց, ✔️մանրակրկիտ լվացեք մրգերը, բանջարեղենները, պտուղները, ✔️բնության գրկում մթերքը պահեք փակ տարաներով կամ տոպրակներով, հեռու միջատներից և կենդանիներից, ✔️խուսափեք խնջույքի ընթացքում բազմազան ուտելիքներ օգտագործելուց, ✔️խմեք մաքուր ջուր` եռացրած կամ շշալցված։ Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշանների դեպքում մի զբաղվեք ինքնաբուժությամբ և անհապաղ դիմեք բժշկի` խուսափելու հիվանդության բարդություններից։ Հիշե’ք, ամռանը աղիքային վարակիչ հիվանդություններից հատկապես տուժում են երեխաները, ուստի անվտանգ վարքագիծն ու հետևողականությունը կպաշտպանեն ձեզ և ձեր երեխաներին»,- ասված է հաղորդագրության մեջ։
    11:30
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Անձրև, ամպրոպ, կարկուտ. եղանակը՝ առաջիկա օրերին
    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հանրապետության տարածքում հունիսի 17-ին կեսօրից հետո, 18-19-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ: Հունիսի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքում հունիսի 17-ի և 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-ի ցերեկը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
    11:20
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    57-ամյա վարորդը ГАЗ 3110-ով բախվել է էլեկտրասյանը. կա վիրավոր
    Հունիսի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, Կոտայքի մարզի բնակիչ, 57-ամյա Արամ Մ.-ն, դեպի Հրազդան ընթանալիս, իր վարած  ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն: 
    11:10
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    44-ամյա տղամարդու հարազատները պնդում են, որ նա ինքնասպան չի եղել, այլ դաժան ծեծի են ենթարկել ու կախել
    «Եղբայրս աշխատում էր անասնագումում: Գյուղում մի օր առաջ ձի էին գողացել և բարդել եղբորս վրա: Գիշերը ժամը 4-ի հատվածում մորթել էին ձին և միսը տարել: Մեղադրել են եղբորս, որ նա է մենակ ձին մորթել և վաճառել: Այնուհետև այն ֆերմայի տերը, որտեղից այդ ձին գողացել են, ում անունը Արսեն Դավթյանը է, Արևշատին ստիպողաբար տարել է ոստիկանություն և ստիպել հանցագործությունը իր վրա վերցնի: Այնուհետև գիշերը ժամը 12-ին բերել է տուն: Ապրիլի 19-ի առավոտյան ժամը 4-ին, եղբայրս աշխատակցի հետ գնացել է ֆերմա, գործ են արել, հետո ասել է, որ ծխախոտը թողել է տանը և գնացել է բերելու: Այդպես գնացել է և այլևս հետ չի եկել: Ես մահվան մասին իմացել է 06:50-ին: Այնուհետև այդտեղ եկավ գյուղապետը, զանգեց ոստիկանություն և եղբորս դիակը տեղափոխեցին: Հաջորդ օրը գնացինք, որ դիակը դիահերձարանից բերենք տուն, տեսա, որ մարմնի տարբեր մասերում կապտուկներ կան և պահանջեցի քննիչը և դատաբժիշկը նորից զննեն մարմինը: Այդ ժամանակ իրենց տված փաստաթուղթը փոխեցին, հայտնեցին նաև որ բաճկոնի գրպանից երկտող են գտել, որի վրա գրված է եղել, «Գրասի Արսենն է ստիպել»: Այստեղ մի բան չեմ հասկանում, եթե ես չպնդեի, որ նորից զննեն մարմինը, այդ վնասվածքների մասին լռելու էին, կամ եղբորս հագին դիահերձարան տանելուց բաճկոն չի եղել, այդ ինչպե՞ս բաճկոնի գրպանից գտան երկտողը: Արթուրը խնդրանքով դիմեց ՀՀ Ոստիկանապետին, ՀՀ Քննչական կոմիտեի նախագհին, որ եղբոր գործը նախաքննությունը նոր թափ ստանա, միչև վերջ բացահայտեն իրականում ի՞նչ հանգամանքներում է մահացել նա, կախվել է, թե որոշ մարդիկ ծեծի են ենթարկել ու կախել: SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնել նաև ոստիկանության և քննչական կոմիտեի պարզաբանումը: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/19/1216005/
    11:00
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    22-ամյա վարորդը BMW-ով Արշակունյաց պողոտայում հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա
    Հունիսի 18-ին՝ կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:45-ի սահմաններում  Երևանի բնակիչ, 22-ամյա Արա Աղաբաբյանը իր վարած BMW 228  մակնիշի ավտոմեքենայով  Արշակունյաց պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին և մասամբ հայտնվել դրա վրա:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:  Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:  Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում: 
    10:50
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Ռիհաննան վայելում է մայրությունը. նա չի պատրաստվում վերադառնալ բեմ
    Անցած ամիս Ռիհաննան որդի է ունեցել ռեփեր A$AP Rocky-ից։ Հայտնի է դարձել, որ երգչուհին դեռ չի շտապում վերադառնալ աշխատանքի՝ նա ամբողջությամբ նվիրվել է երեխային։
    10:40
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Լիվերպուլը» փոխարինող է գտել Սադիո Մանեին
    Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը» փոխարինող է գտել 30-ամյա սենեգալցի հարձակվող Սադիո Մանեին, որը կարիերան կշարունակի Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայում»։ Լիվերպուլյան թիմի գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հետաքրքրված է Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» 26-ամյա իսպանացի ենթահարձակվող Մարկո Ասենսիոյի ծառայություններով, հաղորդում է իսպանական AS-ը։
    10:30
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    «Վերադարձ դեպի ապագա» ֆիլմի տեսաերիզն աճուրդում վաճառվել է 75 հազար դոլարով
    The Guardian-ը հայտնում է, որ Heritage Auctions-ը 75 հազար դոլարով վաճառել է չբացված «Վերադարձ դեպի ապագա» ֆիլմի տեսաերիզը: Պատճենը պատկանել է դերասան Թոմ Ուիլսոնին, որը եռերգության մեջ մարմնավորել է Բիֆ Թաննենին։ «Սա «Վերադարձ դեպի ապագա» ֆիլմի առաջին թողարկման VHS ժապավենն է, որն ինձ ուղարկվել էր այն ժամանակ ստուդիայի կողմից»,- գրել է Բիֆ Թաննենին:  Ընդհանուր առմամբ վաճառվել է 260 տեսաերիզ։  
    10:20
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քերըն Դոնֆրիդը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
    ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
    10:10
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Բրիտանացի թոշակառուն վիճակախաղի տոմս է գնել և շահել երեք հարկանի առանձնատուն
    Թոշակառուն եւ նրա ամուսինը երկար ժամանակ չէին կարողանում հավատալ վիճակախաղի մեծ շահմանը մինչ այն պահը, երբ շահեցին երեք հարկանի առանձնատուն։ «Այս տունը իսկապես կօգնի մեզ վայելել մեր թոշակը: Մենք ունենք տասը գեղեցիկ փոքրիկ թոռներ, որոնք կսիրեն այս առանձնատունը»,-ասել է կինը։
    10:00
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինան և Ռուսաստանը գերիների են փոխանակել
    Ուկրաինան և Ռուսաստանը գերիների են փոխանակել
    00:00
    19.06.22
    Ավելին
2022-06-18