Լրահոս

2022-06-20
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի նախագահը հրավիրել է ԱԽ ընդլայնված նիստ
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ: Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ օրակարգում Հանրապետության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներն էին: Զեկուցումներով հանդես են եկել պաշտպանության, արտաքին գործերի ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները: Ներկայացված հարցերի շուրջ տեղի են ունեցել շահագրգիռ քննարկումներ, որոնց արդյունքում Նախագահ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել պետական գերատեսչությունների ղեկավարներին:
    13:20
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հունիսի 13-19-ը հաստատվել է կորոնավիրուսի 77 նոր դեպք, առողջացել է 42 քաղաքացի
    Հունիսի 13-19-ը Հայաստանում իրականացվել է 6968 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 77 նոր դեպք, առողջացել է 42 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 423121 դեպք, որոնցից 412710-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 102 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8625 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3127681 թեստավորում:
    13:15
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ««Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանը» խոշոր չափերի հարկեր է թաքցրել. ԱԱԾ
    ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քրեադատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ««Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարան» համալսարանի իրավասու անձինք օրենքով սահմանված հաշվետվություններում և հարկման համար հիմք հանդիսացող այլ հաշվարկային փաստաթղթերում ակնհայտ կեղծ տվյալներ են մտցրել նշված ԲՈՒՀ-ում սովորող օտարերկրացի ուսանողների տարեկան վարձավճարի չափի վերաբերյալ, ինչի արդյունքում 2018-2021թթ. ընթացքում խուսափել են շահութահարկի գծով առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 99,453,992 ՀՀ դրամի չափով հարկային պարտավորությունները կատարելուց: Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ըստ քննչական ենթակայության։
    13:10
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Պուշկինի թունելը ժամանակավորապես հոսանքազրկվել է
    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունիսի 20-ին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգում վթարի պատճառով։ Այժմ իրականացվում են վերականգնման աշխատանքներ։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից վարորդներին հորդորում են տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։
    13:05
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դանակահարություն՝ Երևանում
    Հունիսի 17-ին, ժամը 22.18-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 28-ամյա երիտասարդ: Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Ոստիկանության Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 20.30-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է Արարատ քաղաքի 33-ամյա բնակիչը: Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 18-ին նա ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն, այնուհետև ներկայացվել է նախաքննական մարմնին, տվել խոստովանական ցուցմունք և ձերբակալվել: արուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
    13:00
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կենդանաբանական այգու հարևանությամբ բախվել են Volkswagen Tuareg-ը, BMW-ն ու թիվ 35 համարի ավտոբուսը, կան վիրավորներ
    Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել րևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու հարևանությամբ, բախվել են 22-ամյա Խորեն Հարությունյանի վարած Volkswagen Tuareg մակնիշի 44 ՍՍ 484 համարանիշի, 21-ամյա Տիգրան Հովհաննիսյանի վարած BMW 528 մակնիշի 88 PP 01 համարանիշի և 49-ամյա Սերոբ Մանուկյանի վարած թիվ 35 երթուղին սպասարկող ավտոբուսը։   Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։  Վթարի փաստով Հ. Ստեփանյանի կողմից նյութեր են  նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ 
    12:55
    20.06.22
    Ավելին
  • Հայաստան
    Արյան թարմ հետքեր ու պարկուճներ՝ Նիգավանի արյունոտ հաշվեհարդարի վայրում
    Նիգավանում տեղի ունեցած արյունոտ հաշվեհարդարի դեպքի վայրում է եղել «Հայլուր»-ի նկարահանող խումբը: Մեր տեսախցիկը ֆիքսել է, որ դեպքի վայրում դեռ կան արյան թարմ հետքեր, նաև պարկուճներ: Հրազենային վնասվածքներից երկու երիտասարդ է մահացել: 27-ամյա մի երիտասարդ երեկ երեկոյան «Ապարան» բժշկական կենտրոն տեղափոխվելիս է մահացել: ՀՀԿ անդամ Տիգրան Վարդանյանի տեղեկություններով՝ նա ԱԱԾ աշխատակից էր: Մի տղամարդ էլ մահացել է այսօր առավոտյան: «Yerevan.Today»-ին Ապարանի քաղաքապետարանից հաստատել են, որ նա Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանի քրոջ որդին էր, «Գնթունիկի» աշխատակից: Հինգ հոգի վիրավոր է: Առնվազն մեկի վիճակը ծայրահեղ ծանր: Ըստ ոստիկանության՝ Նիգավանի արյունահեղությունը կենցաղային հարցի շուրջ է ծագել, կիրառվել է նաև որսորդական հրացան: Լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ ՔՊ-ական պաշտոնյաների հարազատներն են կրակոցներ արձակել Փաշինյանին հայհոյող երիտասարդների վրա: «Հայլուր»-ի թղթակիցը դեպքի վայրից քիչ հեռու զրուցել է սպանվածներից մեկին ճանաչող մի տղամարդու հետ:
    12:50
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հունիսի 17-20-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 127 դեպք
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 17-20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 127 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 28, մարմնական վնասվածք պատճառելու՝ 21, թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, ընտանեկան բռնության՝ 9, խարդախության` 8, ծանր վիրավորանքի՝ 5, անձի առևանգման և բնակարանային գողության՝ 4-ական, գույքը դիտավորությամբ վնասելու, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության՝ 3-ական, յուրացնելու կամ վատնելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խոշտանգելու՝ 2-ական, սպանության փորձի, կողոպուտի, համակարգչային հանցագործության, պետական սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանն ապօրինի հատելու փորձի, փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելու, անհետաձգելի միջամտության որոշման պահանջները խախտելու, պատմության և մշակույթի հուշարձաններ վնասելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, մարդու և երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգի կամ շահագործման ու անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության՝ 2, անձնական ունեցվածքի գողության, ավտոմեքենա փախցնելու և վրաերթի 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 40 պատահար. 60 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    12:45
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Տոյվո Կլաարը ողջունել է Ալիևի հայտարարությունը
    Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է Ադրբեջանի նախագահի՝ օրերս արված հայտարարությունը: «Ուրախությամբ կարդացի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ արված Բաքվի 9-րդ գլոբալ համաժողովում: Ժամանակն է խաղաղություն և համագործակցություն հաստատել և Հայաստանի հետ դրական դինամիկայից հետո անցնել նրանց գործնական իրագործմանը: Եվրամիությունը վճռականորեն աջակցում է դրան», – Twitter-ի իր էջում գրել է Կլաարը:
    12:40
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երեկվա արյունալի իրադարձություններն ապացուցեցին, որ ՔՊ-ն վերածվել է նաև բանդայի. Արմեն Աշոտյան
    Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկվա արյունալի իրադարձություններն ապացուցեցին, որ ՔՊ-ն վերածվել է նաեւ բանդայի։ Հայաստանում իշխանափոխությունից հետո պետք է արգելել ՔՊ կուսակցության գործունեությունը, իսկ նրանց ղեկավար կազմին՝ պետական պաշտոն զբաղեցնելը։ Ցավակցություններս զոհէածների ընտանիքներին»։
    12:35
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Դոնեցկում ուժգին պայթյուններ են որոտացել
    РИА Новости-ի փոխանցմամբ՝ ուժեղ պայթյուններ են որոտացել Դոնեցկի կենտրոնում։ Հունիսի 18-ին հաղորդվել է, որ Դոնեցկի հրետակոծության հետևանքով Դոնեցկի  արտակարգ իրավիճակների նախարարության երկու աշխատակից է զոհվել, ևս երեքը ծանր վիրավորվել են։ Գործակալության տվյալներով՝ փրկարարները տուժել են, երբ Կույբիշևի շրջան են գնացել օգնության կանչին և ենթարկվել են Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծությանը։
    12:28
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահի հետ
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը տարածաշրջանային խնդիրների, անվտանգային հարցերի ներառյալ ահաբեկչության դեմ պայքարի շուրջ, ինչպես նաև շարունակել համագործակցությունը հանուն խաղաղության և կայունության։ Կողմերը քննարկել են նաև թուրք-իսրայելական երկկողմ հարաբերությունների վիճակը և տարածաշրջանային հարցեր։
    12:23
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «FLYONE ARMENIA»-ն մեկնարկել է կանոնավոր թռիչքներ Երևան-Բեյրութ-Երևան երթուղով
    «FLYONE ARMENIA» hայկական ավիաընկերությունը հունիսի 20-ից մեկնարկել է կանոնավոր չվերթեր Երևան - Բեյրութ - Երևան երթուղով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «FLYONE ARMENIA» ավիաընկերությունից տեղեկացնում են, որ Երևան - Բեյրութ - Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկի արարողությունը։ «FLYONE ARMENIA» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը կտրեց խորհրդանշական ժապավենն և մեկնարկի կապակցությամբ նշեց. «Մենք անհամբերությամբ սպասում էինք «FLYONE ARMENIA» ընկերության կողմից դեպի Բեյրութ չվերթերի իրականացմանը։ Այն մեզ համար կարևորագույն իրադարձություն է։ Այն հնարավորություն է իրար ավելի ամուր կապելու մեր երկու բարեկամ ժողովուրդներին, հասանելի դարձնելու ճամփորդական հնարավորությունները թե զբոսաշրջիկների, թե գործարարների, թե հայկական համայնքի ներկայացուցիչների համար։ Մենք անելու ենք հնարավորը, որպեսզի այս չվերթերը պահանջված լինեն մեր ուղևորների համար»։
    12:18
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պետությունը՝ որպես մեկ մարդու թիկնազոր. հունիսի 20-ից մեկ տարի անց․ Վահե Հովհաննիսյան
    Մեկ տարի առաջ այս օրը խորհրդարանական ընտրություններ էին։ Հայ ընտրողը դարձյալ իշխանության բերեց իրեն պատերազմի, պարտության և ազգային ստորացման տարած քաղաքական ուժին։ 680 հազար ընտրող չուզեց ընդունել, որ ունեցել ենք մարդկային և տարածքային ահռելի կորուստներ, որ Արցախում ունենք պետականության կորուստ, իսկ Հայաստանը վերածվել է կիսապետության, չուզեց տեսնել Եռաբլուրը և չուզեց շտկել իր մեջքը։ Մոտավորապես 700-800 հազար ընտրող չմասնակցեց ընտրություններին՝ տարբեր պատճառներով։ Մեկ տարի առաջ տեղի չունեցավ հայկական գիտակցության համախմբում, Հայաստանի և սփյուռքի կոնսոլիդացիա՝ ազգային վերածննդի գաղափարի շուրջ։ Հիմա 680 հազարանոց ընտրազանգվածն ակնհայտորեն նոսրացել է, բայց նրա կատարած ընտրության հետևանքները մնում են. - Հայաստանը չկարողացավ փակել պատերազմի և պարտության էջը։ - Հայաստանը շարունակում է մնալ ծայրահեղ կենսական ռիսկերի առաջ։ - Հայաստանից պահանջում են նորանոր զիջումներ և ստորացումներ - Հայ հասարակությունը շարունակում է մնալ բզկտված, պառակտված և առանց միավորող որևէ առանցքի։ Անտարբեր՝ սեփական պետության առաջ։ - Հայաստանի ներքին կառավարումը պարալիզացված է, չկա որևէ բարեփոխում, որևէ առաջընթաց, կառավարման օղակները գրեթե չեն գործում։ Անցած տարվա ընտրությունների հետևանքով ձևավորվեց ոչ թե օրենսդիր և գործադիր իշխանությունն, այլ՝ Նիկոլ Փաշինյանի օրենսդրական և գործադիր թիկնազորը։ Ուրիշ ֆունկցիա ԱԺ-ը, կառավարությունը և պետական կառավարման մյուս մարմինները չունեն։ Պատահական չէ, որ ընտրություններից մեկ տարի անց առկա է քաղաքական խորը ճգնաժամ։ Իշխանությունը սա չի ընդունում, և ինչ-որ տեղ «իրավացի» է։ Իրականում մենք գործ ունենք խոր պետակա´ն ճգնաժամի հետ, որի թե´ ծավալները, թե´ ռիսկերը շատ ավելին են քան՝ սովորական քաղաքական ճգնաժամը։ Գործող խորհրդարանը սպառված է, գործող կառավարությունը՝ անիմաստ. սա պարզ է, բայց պետության շուրջ առկա լարվածությունը և պետության ներսում առկա ազգային-հասարակական բարոյալքումը շատ ավելի բարդ խնդիրներ են, որոնք, ուզենք-չուզենք, թակելու են մեր դուռը, շատ շուտով։ Մնում եմ այն հստակ տեսակետին, որ չի կարելի թույլ տալ ներքին չարության ծավալում, պետք է գնալ միջընտրազանգվածային երկխոսության՝ լսել իրար, պետք է պատրաստ լինել թե´ նոր ընտրությունների, թե´ ազգային համաձայնության կառավարության գաղափարին։ Երեկվա ողբերգական սպանությունները հենց սա են հաստատում։ Պատրաստ լինել՝ նշանակում է բերել նոր գաղափարներ, իրականության պրագմատիկ ընկալում, ներքին նոր բարքեր, փոխզիջումներ, և ամեն անձնականի ստորադասում՝ պետականության գաղափարին։ Մեկ տարի առաջ մենք անորոշ ժամանակով հետաձգեցինք արժանապատվության վերականգնման և հետպատերազմյան Հայաստանի վերականգնման փուլը։ Մեկ տարին մեզ տրված էր՝ նաև մեր սխալները վերլուծելու և հասարակության ներսում կատարվողը հասկանալ փորձելու համար։ Ովքեր այդ ժամանակը ճիշտ են օգտագործել և արել են եզրահանգումներ, պետք է անցնեն հաջորդ քայլին՝ սկսեն գործել։
    12:14
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հունիսի 21-ին կդիտվի տարվա ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը
    Հունիսի 21-ն ամառային արևադարձի օրն է, երբ դիտվում են տարվա ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը տեղեկացնում է, որ Երևանի ժամանակով ժամը 13։13-ին Արեգակն իր թվացյալ երկնային շարժման ընթացքում կանցնի երկնային հասարակածի նկատմամբ իր ամենաբարձր կետով, ինչն էլ կլինի աստղագիտական ամռան սկիզբը Հյուսիսային կիսագնդում: Համապատասխանաբար, հարավային կիսագնդում սկսվում է աստղագիտական ձմեռը։ Երկրի պտտման առանցքը թեքված է Երկրի` Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ (23°26')։ Դա պայմանավորում է տարվա եղանակների փոփոխությունը: «Տարբերում ենք երկու տեսակի արևադարձեր՝ ամառային և ձմեռային: Երկրի Հյուսիսային կիսագնդում ամառային արևադարձը տեղի է ունենում հունիսի 21-ին, իսկ ձմեռային արևադարձը՝ դեկտեմբերի 21-ին: Հարավային կիսագնդի ձմեռային արևադարձը համընկնում է Հյուսիսային կիսագնդի ամառային արևադարձին, իսկ ամառայինը՝ Հյուսիսային կիսագնդի ձմեռային արևադարձին»,-ասված է հաղորդագրությունում:
    12:08
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Անցած շաբաթ Շիրակի մարզում ծնվել է 56 երեխա
    Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի հունիսի 13-19-ը ծնվել է 56 երեխա, 25-ը տղա է, 31-ը՝ աղջիկ։ Նրանցից 1-ը զույգ է։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
    12:03
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 3.4 հա տարածքում բռնկված հրդեհները
    Հունիսի 16-20-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 2000 քմ, Եղվարդ քաղաքում՝ 2200 քմ, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ 3 հա։ Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 3.4 հա։
    11:58
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են BMW-ն ու Opel Zafira-ն, վերջինս կողաշրջվել է, կա վիրավոր
    Երեկ՝ հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82 կմ հատվածում բախվել են Գյումրի քաղաքի բնակիչներ՝ 39-ամյա Հայկ Գրիգորյանի վարած BMW մակնիշի և 41-ամյա Սողոմոն Ղազարյանի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները; © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/20/1216070/
    11:53
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ապարանում երկու անձի սպանության կասկածանքով 32-ամյա տղամարդ է ձերբակալվել
    ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Ապարան քաղաքում երկու անձի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դրդապատճառը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022թ. հունիսի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 32–ամյա բնակիչը եղբոր հետ Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելու ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել և կանգնեցրել այն, այնուհետև մոտեցել են վարորդին և մեքենան վարելու հարցի շուրջ զրուցել նրա հետ, ինչին միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որը շարունակվել է Ապարան քաղաքի սկզբնամասում: Նշված խոսակցությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը՝ հունիսի 19-ին, 32-ամյա տղամարդը, նրա եղբայրը մի քանի անձանց հետ գնացել են Ապարան քաղաքում գտնվող գազալցակայանի տարածք, հանդիպել են նախորդ օրը իրենց խոսակցությանը միջամտած անձանցից մեկին և ծեծի ենթարկել վերջինիս: Նույն հարցի շուրջ խոսակցությունը ժամը 19:30-ի սահմաններում շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցին հարակից տարածքում, որի ընթացքում 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ: Արդյունքում, հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձ՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել են բժշկական կենտրոններ: 32-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր մասնակիցներին հայտնաբերելու և հանգամանքները պարզելու ուղղությամբ:
    11:48
    20.06.22
    Ավելին