Լրահոս
2022-06-24
-
Արտաքին քաղաքականությունՀունգարիան կոչ է արել դադարեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԵվրամիությունը պետք է դադարեցնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնումը և բանակցություններ սկսի Մոսկվայի հետ՝ Reuters-ին ասել է Հունգարիայի վարչապետի քաղաքական խորհրդական Բալաշ Օրբանը։ «Հիմա մենք կանգնած ենք այն փաստի առաջ, որ ինչքան շատ պատժամիջոցներ ենք ընդունում, այնքան ավելի վատ վիճակում ենք հայտնվում: Ռուսների համար նույնպես վատ է, բայց նրանք գոյատևում են և ավելին՝ շարունակում են ռազմական գործողություններն Ուկրաինայում»,- ասել է նա: Օրբանի խոսքով՝ Եվրոպան «ի վերջո տնտեսական խնդիրների պատճառով այս պատերազմում կհայտնվի պարտվողների կողքին»։ «Մենք պետք է դադարեցնենք պատժամիջոցների գործընթացը: Չորս ամսվա ընթացքում որոշակի ձեռքբերումներ ունենք, բայց եթե այսպես շարունակվի, ռացիոնալ մտածողությամբ, այն լավ չի ավարտվի Եվրոպայի համար: Մենք պետք է ինչ-որ բան մտածենք՝ բանակցություններ, հրադադար, խաղաղություն: Դիվանագիտություն, սա է մեր դիրքորոշումը»,- ասել է Օրբանը:Ավելին17:5824.06.22 -
ԻրավականԲացահայտվել են ՃՈ տեսուչների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության երեք տեսուչներ մեկ միասնական դիտավորությամբ կատարել են պաշտոնեական կեղծիք՝ 2020-2021 թվականների ընթացքում պարբերաբար կազմել են կեղծ արձանագրություններ` վարորդ Ա. Հ.-ի կողմից իբր վարչական իրավախախտումներ թույլ տալու վերաբերյալ, որի հետևանքով վերջինիս պատճառվել է ընդհանուր 115.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Ըստ առաջադրված մեղադրանքների՝ ՃՈ տեսուչներ Ռ. Օ.-ն, Ա. Ճ.-ն և Ռ. Ն.-ն ծառայության ընթացքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմելու բարձր ցուցանիշ ապահովելու անձնական դրդումներով 2020-2021թթ. տարբեր ամիսների Լոռու մարզի Միխայլովկա գյուղի բնակիչ Ա. Հ.-ի կողմից վարչական իրավախախտում թույլ չտալու պայմաններում կազմել են կեղծ արձանագրություններ` դրանցում ներառելով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, թե իբր Ա. Հ.-ն իրեն և այլ անձանց պատկանող ավտոմեքենաներ է վարել, թույլ տվել իրավախախտումներ: Արդյունքում Ռ. Օ.-ն, Ա. Ճ.-ն և Ռ. Ն.-ն Ա. Հ.-ին պատճառել են համապատասխանաբար` 45.000, 60.000 և 10.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար ՃՈ տեսուչներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին17:5124.06.22 -
Իրավական«Արմավիր» քրեակատարողական հիմնարկ էի գնացել․ Տիգրան Աբրահամյան«Արմավիր» քրեակատարողական հիմնարկ էի գնացել՝ հանդիպելու մեր քաղբանտարկյալ ընկերների հետ։ Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Նրանց պայքարը լիարժեք գիտակցված է և նրանց փակի տակ թողնելով իշխանությունը որևէ խնդիր չի լուծում։ Տղերքին տեղեկացրեցի մեր պայքարի առաջիկա ծրագրերի, Արցախ կատարած այցի և դրա մանրամասների մասին»,-գրել է նա։Ավելին17:4524.06.22 -
ԱռողջապահականԱվտոտեխսպասարկման կետում պայթյունից տուժած քաղաքացիներից մեկը 65 տոկոսի չափով այրվածքներ ունիԵրևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած պայթյունից տուժած 5 քաղաքացիների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: «Արմենպրես»-ին առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ վերջիններս տարբեր աստիճանի այրվածքներով և շնչուղիների վնասվածքներով գտնվում ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: «Բժիշկներն անում են հնարավոր ամեն բան նրանց առողջական վիճակի բարելավման համար»,- ասացին նախարարությունից:Ավելին17:4024.06.22 -
ՔաղաքականՀակաօդային պաշտպանության կենտրոնական ենթակայության զորամասի հրամանատարական կետի անձնակազմի հետ անցկացվել են համալիր մարզումներԶՈՒ հակաօդային պաշտպանության կենտրոնական ենթակայության N զորամասի հրամանատարական կետի անձնակազմի հետ անցկացվել են համալիր մարզումներ: Ստորաբաժանումները բացազատել են հակաօդային պաշտպանության միջոցներն ու բերել մարտական վիճակի։ Ուսումնամարտական առաջադրանքների կատարման ընթացքում ստուգվել են անձնակազմի պատրաստության մակարդակը, նշանակետերի արտապատկերման, բաշխման մասնագիտական հմտությունները և թիրախների պայմանական խոցման կարողությունները:Ավելին17:3524.06.22 -
ՏարածաշրջանՈւկրաինայի պատմությունը գոյություն չունի, եթե այնտեղ ռուս ժողովուրդը չկա. Լավրով«Ուկրաինայի պատմությունը գոյություն չունի, եթե այնտեղ ռուս ժողովուրդը չկա». Լավրով «Ուկրաինայի պատմությունը, որտեղ ռուս ժողովուրդը չկա, գոյություն չունի», հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը: Լավրովի խոսքով՝ Ուկրաինան վերջին տարիներին փորձել է կառուցել իր ինքնիշխանությունը՝ վերացնելով այն, ինչ կապված է Ռուսաստանի հետ՝ այդպես չեղարկելով իր պատմությունը:Ավելին17:2924.06.22 -
ԱշխարհՋո Բայդենը պատահաբար ցույց է տվել թուղթը, որի վրա քայլ առ քայլ գրված է եղել իր գործողությունների հերթականությունը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը հանդիպման ժամանակ մամուլի հրահանգներով պատահաբար ցույց է տվել թուղթը, որի վրա քայլ առ քայլ գրված է եղել իր գործողությունների հերթականությունը: «Դա նման է Ալցհեյմերի հիվանդության՝ հիվանդների համար գրված հրահանգներին: Նրանք գրել են «դու», քանի որ Ջոն, հավանաբար, չի հիշում իր անունը», - սոցցանցերի օգտատերերից մեկն այսպես է մեկնաբանել նյութի բովանդակությունը։Ավելին17:2224.06.22 -
ԱշխարհՌԴ Ռյազանի շրջանում Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹՌԴ Ռյազանի շրջանում Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել Ինքնաթիռում եղել է ինը մարդ, նրանցից չորսը մահացել են, բժիշկները պայքարում են մյուսների կյանքի համար։ Ինքնաթիռը ընկել է բնակելի շենքերի մոտ՝ Միխայլովսկի մայրուղու տարածքում, մարգագետիններում։ Նախնական տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել շարժիչներից մեկի հանկարծակի բռնկման պատճառով։Ավելին17:1724.06.22 -
ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածում՝ հայտարարելով, թե հունիսի 24-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:Ավելին17:1324.06.22 -
ՀասարակականԱԻՆ-ը նոր մանրամասներ է հայտնել Գլինկայի փողոցում տեղի ունեցած պայթյունիցՀունիսի 24-ին, ժամը 14:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում՝ ավտոտեխսպասարման կետում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Դեռևս չբացահայտված հանգամանքներում ավտոտեխսպասարկման կետում կայանած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում տեղի է ունեցել պայթյուն։ Վարորդ Դ․ Հ․-ն և աշխատակիցներ Խ․ Ա․-ն, Ս․ Ի․-ն, Ա․ Խ․-ն և Մ․-ն տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։ Հրշեջ-փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։Ավելին17:1124.06.22 -
Շոու բիզնեսՍենեգալցի բլոգերը դարձել է ամենահայտնին ՏիկտոկումԻտալիայում ապրող վիդեոբլոգեր Հաբի Լեյմն աշխարհի ամենահայտնի տիկտոկերն է դարձել՝ առաջ անցնելով ամերիկացի Չառլի Դամելիոյից։ Հաբի Լեյմիին հաջողվել է 142,6 միլիոն հետեւորդ հավաքել սրամիտ հոլովակների շնորհիվ, որոնցում նա «գաղնտազերծում» է հայտնի հնարքերը Տիկտոկից։ Հաբին պատահմամբ է հայտնի դարձել․ 2020թ․-ի գարնանը նա համավարակի պատճառով կորցրել է աշխատանքը ֆաբրիկայում։ Երիտասարդը ձանձրույթի պատճառով սկսել է կարճ հոլովակներ նկարահանել, որոնցում ծաղրում էր հայտնի, բայց նաեւ անօգուտ հնարքները։ Նա մի քանի ամսվա ընթացքում դարձել է TikTok-ի ամենահայտնի բլոգերներից մեկը․ այսօր նրա էջին բաժանորդագրված է 107 միլիոն մարդ։ Լեյմի հայտնությունը շատ իմաստներով ֆենոմենալ է․ նա պրոդյուսերների ու մարկետոլոգների թիմ չունի, երբեք գովազդի չի դիմել եւ արհեստականորեն հետեւորդների չի ավելացրել։Ավելին17:0524.06.22 -
ՀայաստանԴոլարի և եվրոյի փոխարժեքները նվազում ենԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 24-ին, կազմել է 408.56 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 2.24 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 430.54 դրամ (նվազել է 0.94 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 502.73 դրամ (աճել է 1.12 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.67 դրամ (նվազել է 0.07 դրամով):Ավելին16:5924.06.22 -
ԱրցախՉեմ կարծում, որ մեզ ինչ-որ վատ բան է սպասվում․ Բերձորի քաղաքապետը՝ Ադրբեջանի կողմից կառուցվող նոր ճանապարհի և «Լաչինի միջանցքը» Ադրբեջանին հանձնելու մասին«Արցախգազի» կողմից Բերձորում ապամոտնաժվում են գազի խողովակները։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը։ «Նոյեմբերի 9-ից սկսած Բերձորում գազ չենք ունեցել, այս պահին «Արցախգազի» կողմից Բերձորում ապամոտնաժվում են գազի խողովակները, մեր ունեցած տեղեկություններով այդ խողովակները տեղափոխվելու են Հին Շեն և Մեծ Շեն գյուղեր՝ գազաֆիկացման աշխատանքների համար»,- ասաց քաղաքապետը։ Անդրադառանալով Ադրբեջանի կողմից կառուցվող նոր ճանապարհի շինարարությանը և Բերձորի միջանցքը ադրբեջանցներին հանձնելու մասին խոսակցություններին, Նարեկ Ալեքսանյանը ասաց․ «Այդ խոսակցությունները ավելի շատ դրսում է, քան ներսում։ Ճանապարհը հիմա ինտենսիվ կերպով կառուցվում է, թե շահագործելուց հետո ինչ կլինի և ինչ նպատակով կշահագործվի, չեմ կարող ասել, այդ տեղեկությունները խոսակցությունների մակարդակով են, ամեն դեպքում Բերձորում և Աղավնոյում մարդիկ շարունակում են հանգիստ ապրել։ Որևէ ժամկետ չկա, որ դրանից հետո մարդիկ պետք է դուրս գան կամ այդ ժամկետից սկսած գործող ճանապարհը չի շահագործվելու որպես Արցախը Հայաստանին կապող ուղի։ Պետական գերատեսչությունների կողմից որևէ պաշտոնական հայտարարություն կամ տեղեկություն այս մասով ևս չկա»։ Հարցին՝ փաստորեն հայտնի չէ՝ նոր ճանապարհի շահագործումից հետո ինչ է սպասվում իրենց, Բերձորի քաղաքապետը պատասխանեց, որ ոչ։ «Չեմ կարծում, որ մեզ ինչ-որ վատ բան է սպասվում։ Եթե անգամ ստացվի այնպես, որ նոր ճանապարհը շահագործման հանձվի և դառնա որպես Արցախը Հայաստանին կապող ուղի, պետք է հասկանանք, թե ինչ է լինելու բնակչության ճակատագիրը, ինչ են անելու, որտեղ են տեղափոխվելու։ Ամեն դեպքում այս մասին որևէ խոսակցություն չկա, մարդիկ շարունակում են իրենց առօրյայով հանգիստ ապրել»,- ասաց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը։Ավելին16:5224.06.22 -
ՍպորտԽճուղային հեծանվավազքի առաջնության չեմպիոնները հայտնի ենՀայաստանի խճուղային հեծանվավազքի այս տարվա առաջնությանը մասնակցել է շուրջ 89 մարզիկ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի հեծանվասպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը: Նա նշեց, որ տղամարդկանց մեծահասակների պայքարում Էջմիածին-Ակնալիճ 14 կմ (անջատ մեկնարկ) տարածությունն առաջինը հաղթահարել է Ստեփան Գրիգորյանը, երիտասարդների մրցավազքում` Ալեքս Արամայիսյանը: Իսկ կանանց մեծահասակների պայքարում լավագույնը Սվետլանա Մկրտչյանն է: Խմբային մրցավազքում` 10 կմ, առաջինն են եզրագծին հասել Ստեփան Գրիգորյանը և Խաչիկ Շարյանը (երիտասարդներ): «2020 թվականից հետո, որն ամբողջապես կորսված էր, մենք նոր ենք կրկին թափ հավաքում: Այժմ հեռանկարային պատանիներ և երիտասարդներ ունենք, սակայն իրատես լինելով՝ 2024 թվականի Օլիմպիական խաղերի մասնակցության մասին չենք էլ մտածում»,-ասաց Գյոզալյանը: Հաջորդիվ հեծանվորդները ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ծաղկաձորում և կնախապատրաստվեն Եվրոպայի առաջնությանը և պատանեկան օլիմպիական փառատոնին:Ավելին16:4624.06.22 -
ՀայաստանՇրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպՄայրաքաղաքում այսօր, հունիսի 25-ին և 26-ին՝ կեսօրից հետո և գիշերը, 27-29-ը երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22մ/վ արագությամբ: Մարզերում այսօր, հունիսի 27-29-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 25-ի և 26-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև և ամպրոպ։Ավելին16:3424.06.22 -
ՏարածաշրջանՁերբակալվել է Թուրքիայում անտառային հրդեհի հեղինակըԹուրքիայի հարավային Մուղլա նահանգի Մարմարիս զբոսաշրջային բնակավայրի մոտակայքում բռնկված ուժգին անտառային հրդեհների պատճառը հայտնի է դարձել: Ուշագրավ է, որ հրդեհների բռնկման պատճառը դիտավորյալ հրկիզումն է, սակայն առավել ուշագրավ են հրկիզման դրդապատճառները:Հայտնում է «Ermenihaber.am»-ը: Թուրքական մամուլի հաղորդմամբ արդեն ձերբակալվել է հրկիզումն իրականացրած անձը, որ նաև ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Պարզվել է, որ թուրքիայի քաղաքացի Ս.Ա-.ն անտառը հրկիզել է այն պատճառով, որ իր ընտանիքը մտափոխվել ու հրաժարվել է հատկացնել իրեն խոստացված հողատարածքը: Հողակտորից զրկված Թուրքիայի քաղաքացին ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ վերցրել է մի քանի շիշ բենզին, գնացել անտառ և հրկիզել անտառը: Ըստ նրա տված ցուցմունքի՝ նա մտադիր էր անտառը հրկիզելուց հետո իրեն էլ նետել կրակի մեջ և ինքնահրկիզվել, սակայն հետո մտափոխվել է և ինքնահրկիզման քայլին չի դիմել, քանի որ իր խոսքերով քաջությունը չի հերիքել:Ավելին16:2424.06.22 -
ՏարածաշրջանԿիևը Ուկրաինայի զինված ուժերին հրամայել է հեռանալ ՍևերոդոնեցկիցՈւկրաինական զորքերը հրաման են ստացել նահանջել Սևերոդոնեցկից նոր դիրքեր՝ ասել է Կիևի նշանակած Լուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Պաշտոնյան նշել է, որ այդ քայլին են դիմել՝ ուկրաինական զինվորականների շրջանում զոհերի թվի աճը կանխելու համար։ Նա հավելել է, որ Սևերոդոնեցկի ենթակառուցվածքն ամբողջությամբ ավերված է, վնասվել է տների 80-90%-ը։Ավելին16:2024.06.22 -
ՔաղաքականՀայ դատի Ամերիկայի հանձնախումբը մտահոգված է Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրելու ԱՄՆ որոշումիցՀայ դատի Ամերիկայի հանձնախումբը մտահոգված է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրմամբ: «Չնայած Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական շարունակական ագրեսիային՝ նախագահ Ջո Բայդենը կրկին հրաժարվել է 907-րդ բանաձևի սահմանափակումների կիրառումից և ճանապարհ բացել Ալիևի հակահայկական ու կոռումպացված ռեժիմին ամերիկյան օգնության տրամադրման համար»,- կարդում ենք հանձնախմբի տարածած հաղորդագրությունում:Ավելին16:1624.06.22 -
ԻրավականՈստիկանները բացահայտել են Արշակունյաց պողոտայում սպանության փորձըՀունիսի 22-ին Շենգավիթի ոստիկանները Մասիսի գործընկերներից ստացան հեռախոսագիր, որ ժամը 20.10-ին որովայնի վնասվածքներով «Մասիս» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Մասիս քաղաքի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ: Մեկնած օպերատիվ խմբերը պարզեցին, որ ժամը 19.30-ին մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում տուժածին հրազենից կրակել էր անհայտ անձը: Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ` սպանության փորձի հատկանիշներով: Տեղում իրականացվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, կատարվեցին քննչական գործողություններ։ Ժամեր անց քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում կասկածվողի ինքնության մասին տվյալներ ստացան: Երևանի քաղաքի վարչության ու Շենգավիթի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Ներքին Շենգավիթի բնակիչ, 32-ամյա տղամարդը կարճ ժամանակում հայտնաբերվեց մայրաքաղաքի Սողոմոն Տարոնցու փողոցում, բերման ենթարկվեց Շենգավիթի բաժին, ներկայացվեց քննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու, ինչպես նաև դեպքի հանգամանքներն ու շարժառիթը պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:Ավելին16:1324.06.22