Լրահոս
2022-06-24
-
ՏարածաշրջանՍևերոդոնեցկի հրամանատարությունը ներկայացրել է «Ազոտ»-ում ուկրաինացի զինվորականների հանձնվելու պայմանըՍևերոդոնեցկի «Ազոտ» գործարանում արգելափակված ուկրաինացի զինծառայողները հանձնվելուց առաջ պետք է թույլ տան այնտեղ գտնվող քաղաքացիներին անարգել հեռանալ գործարանի տարածքից՝ ՌԻԱ Նովոստիին հայտնել են Սևերոդոնեցկի հրամանատարությունում։ «Բանակցությունները շարունակվում են, մեր պահանջն է, որ նախ խաղաղ բնակիչները լքեն «Ազոտ»-ի ռմբապաստարանները»,- ասել են զինվորականները։ Ենթադրվում է, որ մոտ 500 խաղաղ բնակիչ կա ապաստարաններում։ Ոմանց հաջողվում է հեռանալ գործարանի տարածքից, սակայն դա տեղի է ունենում անկազմակերպ։ «Ազոտ» գործարանի տարածքը Սևերոդոնեցկի վերջին ենթակառուցվածքն է, որը գտնվում է Ուկրաինայի զինված ուժերի հսկողության տակ:Ավելին20:5024.06.22 -
ՀասարակականԻնչպե՞ս օգտագործել օծանելիքը, որ բույրը երկար պահպանվիՕծանելիքը շատ ավելին է, քան միայն մեզ ուղեկցող հաճելի բույրը։ Այն արտացոլում է մեր էությունը, բնավորությունը, ճաշակը։ Նույն օծանելիքն օգտագործում են տարբեր մարդիկ, և նրանցից յուրաքանչյուրի դեպքում այն յուրովի է արտահայտվում, ամեն մեկն էլ իր հերթին յուրովի է զգում ու ընկալում անուշահոտությունը։ Պատճառները բազմաթիվ են՝ սկսած նրանից, թե ինչ սննդակարգի է հետևում մարդը, վերջացրած նրանով, թե ինչ եղանակ է դրսում։ Բայց ամենակարևորն այն է, թե ինչպես են մարդիկ օգտագործում օծանելիքը։ Այդ դեպքում բուրմունքը, դրա երանգները, խտությունը փոխվում են։ Պարֆյումերները մի քանի ոսկե կանոն են առանձնացնում՝ ինչպես օգտագործել օծանելիքը, որ բուրմունքը երկար պահպանվի կամ յուրահատուկ արտահայտվի։ Իրականում թվում է, թե բոլորը գիտեն՝ ինչպես օգտվել օծանեիքից, այդտեղ բարդ բան չկա։ Մի քանի կաթիլ ցողում են ականջների հետնամասում ու դաստակների վրա։ Ոմանք էլ գլխավերևում են ցողում օծանելիքը՝ քայլ անելով ու հայտնվելով կաթիլների «ամպի» մեջ։ Նրանք, ովքեր ցանկանում են, որ բուրմունքը երկար պահպանվի կամ ընդգծի իրենց սեքսուալությունը, օծանելիքը ցողում են արմնկածալերին, կրծքավանդակի փոսորակին, պորտին, անրակներին, ծոծրակին, պարանոցի հետնամասին, կամ տարածում են այն՝ մազերի աճի երկարությամբ, իսկ աղջիկները, կարճ կիսաշրջազգեստներ կրելիս, ցողում են նաև ծնկների տակ։ Պարֆյումերները, սակայն, պնդում են՝ օծանելիքի հոտը փոխվում է՝ կախված դրա օգտագործման ձևից։ Եթե այն ցողում են դաստակներին ու ականջների հետնամասին, մի արդյունք է լինում, իսկ եթե այն մարմնի վրա կետերով տարածում են՝ մատերի ծայրերով կամ կափարիչի միջոցով, բուրմունքը փոխվում է։ Եթե օծանելիքը ցողում են մարմնի լայն մակերեսի վրա, ավելի քիչ հեղուկ է ներթափանցում մաշկի մեջ ու բուրմունքն ավելի թեթև է լինում, իսկ եթե օծանելիքի կաթիլները մաշկը «տրորելով» են քսում, ավելի խիտ ու հագեցած բույր են ստանում։ Կան նաև այլ խորհուրդներ։ Շատ ընկերություններ իրենց արտադրած օծանելիքի բույրով մարմնի համար նախատեսված քսուքներ ու լոգանքների գելեր են արտադրում։ Օծանելիքից բացի, նույն հոտով ստեղծված կրեմը, իսկ լոգանք ընդունելիս՝ նաև մարմնի գելն օգտագործելու դեպքում բուրմունքը շատ ավելի երկար է պահպանվում։ Այս տարբերակը մի փոքր ավելի գումար է պահանջում, սակայն կա մեկ այլ միջոց, որն օգնում է գումար տնտեսել։ Հոտ չունեցող որևէ քսուքից մի փոքր զանգված լցնել առանձին տարայի մեջ (այնքան, որքան անհրաժեշտ է մեկ անգամ օգտագործելու համար), դրա մեջ մի քանի կաթիլ օծանելիք լցնել, խառնել ու տարածել մարմնի վրա, երբ այն մի փոքր խոնավ է․ օրինակ՝ լոգանք ընդունելուց հետո։ Խոնավ մաշկի վրա բուրմունքն ավելի երկար է պահպանվում։ Իսկ օծանելիքը քսել ոչ թե ականջների հետևում, այլ հենց ականջախեցիների վերևում՝ մատերի օգնությամբ, ոչ թե ցողելով։ Օծանելիքը կարելի է նաև ցողել ձեռքի ափերին, ոչ թե դաստակներին․ այդ դեպքում բույրն ավելի երկար կպահպանվի։ Այս խորհուրդը նրանց համար է, ովքեր ուզում են իրենց մասին «անջնջելի» տպավորություն ու հիշողություններ թողնել․ որևէ մեկի ձեռքը սեղմելիս կամ ուսին թեթևակի հպվելիս ձեր մի մասնիկը երկար ժամանակով կթողնեք նրա հետ, իսկ հետագայում դա կարող է նաև նոր հարաբերությունների սկիզբ դառնալ: Տաք եղանակին օծանելիքը կարելի է ցողել ոտքի կոճերին, ազդրերին ու սրունքներին՝ ներսի կողմից․ քայլելիս մաշկը շփվում ու տաքանում է, արդյունքում օծանելիքը վերսկսում է բույր արձակել։ Անուշաբույր եթերային յուղեր գործածողների համար նույնպես «գաղտնիք» կա։ Կարելի է յուղի մի քանի կաթիլ կաթեցնել բամբակի փոքրիկ կտորի վրա ու այն տեղադրել կրծկալի մեջ։ Ինչպես հայտնի է, կաշին ու կտորը լավ են պահպանում հոտն ու բուրմունքը։ Օծանելիքի մի քանի կաթիլ կարելի է ցողել պայուսակի մեջ, ու ամեն անգամ այն բացելուց ու փակելուց սիրած բուրմունքը կհայտնվի ու կանհետանա, իսկ պայուսակն օրվա ընթացքում շատ անգամ է բացվում ու փակվում։ Այս մեթոդի թերությունն այն է, որ երկար ժամանակ է պահանջվում, մինչև պայուսակից օծանելիքի հոտն անհետանա, իսկ այդ ընթացքում մարդը կարող է ցանկանալ փոխել օծանելիքը և այլ բույր տարածել շուրջբոլորը։ Այդ դեպքում պետք է մեկ այլ պայուսակ վերցնել։ Լոգանք ընդունելիս ջրի մեջ 2-3 կաթիլ օծանելիք կամ անուշահոտ յուղ կարելի է ավելացնել։ Նույնը կարելի է անել նաև ցնցուղի տակ կանգնելու դեպքում՝ օծանելիքը ցողելով մարմնի վրա, բայց բույրը չի պահպանվի այնպես, ինչպես լոգանք ընդունելիս է, երբ մարդը որոշ ժամանակ պառկած է մնում ջրի մեջ։ Համարձակ փորձարկումների սիրահարները կարող են նաև իրար խառնել օծանելիքները՝ ստանալով բոլորովին այլ բուրմունք։ Օրինակ՝ ծանր ու խիտ հոտով օծանելիքի հետ կարելի է ծովային թեթև բույրով օծանելիք օգտագործել, դառը հոտով օծանելիքի հետ համադրել մի փոքր քաղցր երանգներ։ Եվ երկու ամենակարևոր խորհուրդները․ եթերային անուշահոտ յուղերը, օծանելիքը պետք է տարածել կամ ցողել միայն մաքուր մարմնի վրա։ Երբեք չպետք է օծանելիքը որպես դեզոդորանտ օգտագործել։Ավելին20:4624.06.22 -
ՔաղաքականԵրևանն ու Բաքուն իրար են մեղադրում. ո՞վ է արհեստական ձգձգում «հաշտեցումը»Երևանն ու Բաքուն փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում՝ հարաբերությունները կարգավորելուն խոչընդոտելու համար: Ջեյհուն Բայրամովը Հայաստանից բողոքել է Սերգեյ Լավրովին: Նրա խոսքով՝ հայկական կողմը ձգձգում է հարաբերությունների կարգավորումը: Ալիևն էլ Ռուսաստանի գլխավոր դիվանագետին վստահեցրել է, թե Ադրբեջանը խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներ է արել, իսկ Հայաստանը մերժել է դրանք: Իլհամ Ալիևին այսօր պատասխանել է Հայաստանի արտգործնախարարը: Արարատ Միրզոյանն ասել է, թե այդ Երևանն է Բաքվին առաջարկել խաղաղության պայմանագրի շուրջ խորհրդակցություն սկսել արտգործնախարարների մակարդակով:Ավելին20:4224.06.22 -
Հասարակական«Մեքենան գմփացել ա». մանրամասներ՝ Փարաքարի սպանությունիցՓարաքարի բնակիչները փորձում են հասկանալ, թե ում էր պետք իրենց համագյուղացու մահը: Հինգշաբթի Փարաքարի Գետափի փողոցում պայթուցիկի պայթյունի հետևանքով Նիվա մակնիշի մեքենա էր այրվել: Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ մեքենայում գտնվող 35 տարեկան տղամարդուն պայթյունի ալիքը դուրս է նետել: Փարաքարցու սպանության կասկածանքով կա ձերբակալված: «Հայլուր»-ը եղել է դեպքի վայրում:Ավելին20:3624.06.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Տնտեսական կոլապս են կանխատեսում մասնագետները, եթե դրամը շարունակի արժևորվելԱվելին20:3024.06.22 -
ՏնտեսականԵթե կառավարությունը դրամի արժևորման դեմը չառնի, աշնանը տնտեսությունը կոլապսի մեջ կհայտնվի. տնտեսագետՏնտեսագետները ահազանգում են տնտեսական կոլապսի մասին, եթե կառավարությունը ոչինչ չանի դոլարի նկատմամբ դրամի շարունակ արժևորման հետ: ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանի խոսքով՝ աշնանը հնարավոր է խնդիրներ առաջանան, եթե հիմա գյուղատնտեսական ապրանքի արտահանման պիկին դոլարը չկայունանա: Տնտեսագետի խոսքով՝ դոլարի արժեզրկում նկատվում է միայն 5 երկրում, այդ թվում՝ Ռուսաստանում:Ավելին20:2824.06.22 -
Իրավական«Վզին դրա՞ծ», թե՞ «ճիտին պարտք». Ջհանգիրյան-Վարդազարյան զրույցի սղագրությունը կուղարկվի միջազգային կառույցներինՎարդազարյան-Ջհանգիրյան զրույցի սկանդալային ձայնագրությունից հետո ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Գագիկ Ջհանգիրյանը հանրային հեռուստաընկերության եթերում յուրովի է մեկնաբանել «վզին դրած» արտահայտությունը, որն ինքն արել էր այդ ձայնագրությունում: Նա ասել է, թե վզին դրած ասելով՝ նկատի է ունեցել, որ բարեփոխումներ անելու առաքելություն է իր վրա վերցրել: Ջհանգիրյանի այս հայտարարությունից հետո շատերը սկսել են լրջորեն մտածել նոր բացատրական բառարան գտնել, որը կբացատրի ՔՊ-ականների արած արտահայտությունների իմաստը: Ջհանգիրյանի արդարացումները շատերը համեմատել են Ալեն Սիմոնյանի մայրիկի՝ միջնամատ ցույց տալը որպես անպարտելիության նշան համարելու հետ:Ավելին20:2224.06.22 -
ՔաղաքականՄեր նախաձեռնած նիստերին ինչի՞ չէիք մասնակցում, բա քաղաքի մասին չէի՞ք մտածում. Վանաձորի ավագանու անդամNews.am-ը գրում է․ Մեզ մեղադրել անգործության եւ քաղաքը չսիրելու մեջ, մեղմ ասած՝ անշնորհքություն է։ NEWS.am-ի հետ զրույցում այսպես է մեկնաբանում Վանաձորի ավագանու «Մամիկոն Ասլանյան» խմբակցություն անդամ Գոռ Բադյանը՝ անդրադառնալով այն քննադատություններին, որ համայնքի բյուջեի եւ սուբվենցիոն ծրագրերի օրակարգով հրավիրված ավագանու արտահերթ նիստը չի կայացել քվորում չլինելու պատճառով։ «Մենք մեր քաղաքի մասին շատ լավ մտածում ենք, իսկ որոշ քաղաքական ուժեր եւ անհատներ ժամանակին լռում էին քաղաքին վնասող թեմաների մասին, հիմա ակտիվացել են, փորձում են մեր անվան հետ խաղալ, նսեմացնել, թե իբր մենք չենք մտածում քաղաքի մասին, հարց է ծագում՝ բա էն ժամանակ ինչի՞ չէին մասնակցում մեր կողմից հրավիրված նիստերին։ Չէի՞ն մտածում քաղաքի մասին։ Կառավարության ղեկավարը ապօրինաբար Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց։ Այդ նիստով փորձում էին լեգիտիմացնել ամիսներ շարունակվող ապօրինությունները, մենք ամեն ինչ հասկանում ենք։ Ավագանու արտահերթ նիստին չենք մասնակցել նաեւ այն պատճառով, որ մեր դաշինքի առաջնորդին ապօրինաբար պահում են կալանքի տակ, համոզված եմ, որ եթե Մամիկոն Ասլանյանը ազատության մեջ լիներ, նա էր լինելու համայնքի ղեկավարը, որովհետեւ ստացել էլ վստահության քվե, իր պաշտոնավարման ժամանակ շատ լավ սուբվենցիոն ծրագրեր էին իրականացվել եւ ժողովուրդը դա տեսնելով՝ ընտրություններին ձայն տվեց նրան»,– ասաց Գոռ Բադյանը։Ավելին20:1724.06.22 -
ՔաղաքականԱՄՆ-ն է որոշել․ Ադրբեջանին պետք է զինվել, իսկ Հայաստանին՝ խաղաղության պատրաստվելԱՄՆ-ն կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին, իսկ Հայաստանին էլ կտրամադրի 120 մլն դոլար ժողովրադավարությունն ավելի ամրապնդելու և տնտեսական մարտահրավերները հաղթահարելու համար: Մեկ օրվա տարբերությամբ այս երկու լուրերը շատ կասկածելի իրավիճակ են ստեղծում: Հասկանանք՝ ինչու: Այսպես, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է շրջանցել 907-րդ բանաձևը: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում 907-րդ բանաձևը: «Ազատության աջակցության ակտի» 907 բանաձևը արգելում է աջակցություն տրամադրել Ադրբեջանին, բացառությամբ այն դեպքերի, երբ դա «կարևոր է Ադրբեջանի սահմանային անվտանգության համար» և չի խոչընդոտի կամ խանգարի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցային գործընթացին կամ օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով»: Իսկ կարևորությունը պետք է ապացուցի ԱՄՆ նախագահը և զեկուցի Կոնգրեսին: Բանաձևը ընդունվել է ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1992-ի օգոստոսին, շուրջ տասը տարի Ադրբեջանը ԱՊՀ միակ պետությունն էր, որ ԱՄՆ կառավարությունից ուղղակի օժանդակություն չէր կարողանում ստանալ։ 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական իրադարձություններից հետո Ջորջ Բուշը դիմեց Կոնգրեսին՝ հնարավորություն խնդրելով յուրաքանչյուր բյուջետային տարի շրջանցել 907 բանաձևը և ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին: 2002 թվականից ի վեր Ադրբեջանը ստացել է շուրջ 411,6 մլն ԱՄՆ դոլարի ռազմական օգնություն: Այս գումարը բաշխվել է անվտանգության ոլորտին վերաբերող 20-ից ավել ծրագրերի միջոցով: Իսկ 2002 թվականից ի վեր Հայաստանին տրամադրված օգնությունը այս նույն ծրագրերի շրջանակներում եղել է մոտ երկու անգամ ավելի քիչ՝ կազմելով շուրջ 196 մլն դոլար։ Եվ ահա, 2020թ. պատերազմից հետո ռեալ հնարավորություն կար այս գործընթացի դեմն առնելու համար: Ադրբեջանը իր բանակն ու ահաբեկիչներին հանել էր Արցախի և Հայաստանի դեմ, օգտագործում էր արգելված զինատեսակներ, կրակում խաղաղ բնակչության վրա, դասասենյակներում նստած երեխաների սպանում, տարեցների խոշտանգում և գերի վերցնում: Վայրագությունների շարքը կարելի է անվերջ շարունակել: Բայց այդ 44 օրերին մենք չլսեցինք դատապարտող որևէ խոսք հումանիստ արևմուտքից, այդ թվում ԱՄՆ-ից: Իսկ հիմա իրեն ժողովրդավարության կենտրոն համարող երկիրը, որտեղ մարդը իբր բարձրագույն արժեք է հռչակված, որոշել է շարունակել զինել Ադրբեջանի պես ագրեսորին, որ երկու տարի առաջ սանձազերծեց պատերազմ, որը խլեց հազարավոր մարդու կյանք: Իհարկե նաև հարց է առաջանում, թե այդ ինչպես է կարողացել Բայդենը ԱՄՆ Կոնգրեսին համոզել, որ Ադրբեջանի սահմանները վտանգված են, կամ որ տրամադրված օգնությունը չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով, երբ ընդամենը օրեր առաջ սահմանին Ադրբեջանի կողմից հայ զինծառայող զոհվեց: Փաստ է, որ ԱՄՆ Ադրբեջանին գումար է տալիս նորից զինվելու, իսկ Հայաստանին՝ խաղաղություն մուրալու համար: Աչքերն ու ականջները փակած արևմուտքը, այս դեպքում ԱՄՆ գլխավորությամբ, աշխարհում իր պլաններն ու խնդիրներն ունի, ծրագրերն էլ իրագործում է ըստ այդ պլանների, որի մեջ հայաստանյան այսօրվա իշխանությունները բավականին հարմարավետ տեղավորվել են:Ավելին20:1324.06.22 -
ՔաղաքականԱկնհայտ է՝ Նիկոլի պաշտոնավարման ամեն մի օր նոր կորուստներ և վնասներ է բերում․ Արմեն ԱշոտյանԼավրով-Բայրամով մամլո ասուլիսից ստացա շատ ծանր տպավորություն: Տարածաշրջանային և գլոբալ զարգացումների հորձանուտում մեզ շարունակում է ղեկավարել Հայաստանի շահերը նենգաբար մսխող և վաճառող վարչախումբը՝ գերագույն կապիտուլյանտի գլխավորությամբ: Փաստեր, որոնք անհերքելի են: 1. ՌԴ ԱԳ նախարար Լավրովը Բաքվում հայտարարել է, որ պատերազմից հետո իրավիճակ է փոխվել և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մշակված «փաստաթղթերը մնացել են հետեւում»: ՍԱԿԱՅՆ: Պատերազմից կես տարի անց էր, 2021 թվականի ապրիլի 13-ին, երբ համանախագահների տարածած համատեղ հայտարարությունում շեշտվում էր վերջնական համապարփակ և կայուն կարգավորման կարևորությունը՝ «կողմերին հայտնի տարրերի և սկզբունքների հիման վրա»: 2. Լավրովը Բաքվում հայտարարել է, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարել է» Արևմուտքի նախաձեռնությամբ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր: ՍԱԿԱՅՆ: Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ամիս ու կես անց էր, երբ 2022 թվականի ապրիլի 19-ին ՌԴ նախագահի և ՀՀ «վարչապետի» համատեղ հայտարարության 24-րդ կետով շեշտվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «ինստիտուտի փորձի և ներուժի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համահունչ»: 3. Լավրովը Բաքվում չօգտագործեց «Լեռնային Ղարաբաղ» (փոխարենը՝ Ղարաբաղ), «կոնֆլիկտ» (փոխարենը՝ հետկոնֆլիկտային իրավիճակ), «պատերազմ» (փոխարենը` իրադարձություններ) եզրույթները: ՍԱԿԱՅՆ Նույն ՌԴ ԱԳ նախարարը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո դրանք քանիցս օգտագործել է (բազմաթիվ հղումները կգտնենք համացանցում): Արձանագրում։ Հայկական կողմն այս ընթացքում կրկին մսխել է ռազմավարական դաշնակցի հետ ունեցած քաղաքական համաձայնություններն ու փոխըմբռնումը, չի կապիտալիզացրել դրանք բարձրագույն և բարձր մակարդակներում երկկողմ շփումներում շնորհիվ: Ըստ ամենայնի, պատճառը կամ Նիկոլի աշխարհաքաղաքական արկածախնդրությունն է, կամ Ալիեւի պահանջներն ու մոտեցումները կուրորեն որդեգրելու Նիկոլի անասնական ռեֆլեքսների հասած պարտվողականությունը։ Ահա թե ինչու ենք պնդում, որ Նիկոլը պիտի հեռանա։ Ակնհայտ է, նրա պաշտոնավարման ամեն մի օր նոր կորուստներ եւ վնասներ է բերում։Ավելին20:0824.06.22 -
ՀայաստանԿայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադբեջանի գլխավոր դատախազների հանդիպումըՄինսկում կայացել է եռակողմ հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի միջև, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Քննարկվել են երեք երկրների դատախազությունների իրավասությունների շրջանակում Արցախի դեմ սանձազերծված պատերազմի արդյունքում առաջացած և դեռևս առկա հումանիտար-իրավական հիմնահարցերի լուծման նոր հնարավորություններ գտնելու, 2021թ. ընթացքում նույն ձևաչափով երկու նախորդ հանդիպումների ընթացքում օրակարգային առանձին հարցերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն առնչվող խնդիրները: Կողմերն ընդգծել են գլխավոր դատախազների եռակողմ ձևաչափի պահպանման կարևորությունը որպես տարածաշրջանում կայունության և օրինականության, լարվածության թուլացման և բնակչության առաջնային կենսական իրավունքների և անվտանգության ապահովման նպատակով իրավական ոլորտում շփումները շարունակելու գործուն հարթակ: Այս առումով շեշտվել են հրադադարի հաստատման մասին 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հումանիտար պահանջների ամբողջական կատարման ուղությամբ ՌԴ գլխավոր դատախազության և անձամբ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի նախանձախնդիր և հետևողական ջանքերը: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ չնայած նախորդ եռակողմ հանդիպումների ընթացքում հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գոտում միջադեպերի, դրանց առթիվ իրականացվող քննությունների վերաբերյալ կողմերի միջև օպերատիվ տեղեկատվության միջնորդավորված փոխանակման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը՝ հրադադարի հանցավոր խախտումները շարունակվել են, որոնց արդյունքում եղել են մարդկային կորուստներ, խաղաղ բնակչության համար ստեղծվել են կենսական իրավունքների իրացման, անվտանգության նոր սպառնալիքներ: Որպես ակնառու օրինակ՝ ՀՀ գլխավոր դատախազը վկայակոչել է Փառուխ բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինուժի իրականացրած գործողությունները, որոնց արդյունքում հայկական կողմից զոհվել է 3 և մարմնական վնասվածքներ ստացել 16 զինծառայող: Արթուր Դավթյանն ընդգծել է ինչպես Փառուխ գյուղում կատարված այդ գործողությունները, այնպես էլ հրադադարի կոպիտ խախտումների մյուս դեպքերը պատշաճ քննության առարկա դարձնելու անհրաժեշտությունը: Այդ իրողությունները նաև փաստում են Արցախում տեղակայված ՌԴ դատախազության ներկայացուցիչների ռեսուրսի օգտագործմամբ տեղեկատվության օպերատիվ փոխանակման ձևաչափի արդյունավետությունը բարձրացնելու հրատապ անհրաժեշտությունը: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բարձրացրել է հատկապես 2020թ. նոյեմբերի 10-ի հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության 8-րդ կետի անկատար մնալու հանգամանքը: Նա նշել է, որ Ադրբեջանում անհիմն պահվող՝ ադրբեջանական կողմից հաստատված 38 պահվող անձանց շուտափույթ վերադարձը առանցքային նշանակություն ունի կողմերի միջև վստահության վերականգնման, տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման և անվտանգության երաշխիքների ձևավորման համար՝ հատուկ ընդգծելով եռակողմ հայտարարության հումանիտար պահանջները հայկական կողմից լիարժեք կատարված լինելու հանգամանքը: Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն ռուսական կողմի միջնորդությամբ շարունակել բանակցությունները՝ հումանիտար խնդիրնեը սեղմ ժամկետներում և լիարժեք լուծելու նպատակով»,- նշված է հաղորդագրությունում:Ավելին20:0524.06.22 -
ԱռողջապահականՄաշկի վրա թեփոտ բշտիկների և վերքերի վտանգը. ՓսորիազՓսորիազը քրոնիկ, ոչ վարակիչ հիվանդություն է, որն ազդում է մաշկի, եղունգների և հոդերի վրա: Բնութագրվում է մաշկի վրա մոնոմորֆ ցանի տեսքով՝ վառ վարդագույն գույնի հանգույցներ՝ ծածկված արծաթափայլ թեփուկներով, ուղեկցվում է մեղմ քորով։ Փսորիազը վատթարացնում է մաշկի տեսքը, հոգեբանական անհանգստություն պատճառում հիվանդին: Հղի կանանց ընդհանրացված բշտիկային փսորիազը վտանգավոր է. այն կարող է հանգեցնել պտղի վնասման և վիժման: Փսորիազը ունի ալիքավոր ընթացք, հիվանդացությունը կազմում է ընդհանուր բնակչության 2%-ը, այն ախտորոշվում է հավասարապես և՛ տղամարդկանց, և՛ կանանց մոտ։ Փսորիազի էթիոլոգիան և պաթոգենեզը լիովին պարզ չեն, սակայն հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ այն, ամենայն հավանականությամբ, ժառանգական, վարակիչ կամ նեյրոգեն բնույթ է կրում: Փսորիազի ժառանգական բնույթը հաստատվում է այն փաստով, որ հիվանդացությունն ավելի բարձր է այն ընտանիքներում, որտեղ արդեն ախտորոշվել է հիվանդությունը: Այսօր փսորիազը համարվում է բազմագործոն հիվանդություն՝ գենետիկ և վարակիչ բաղադրիչների մասնաբաժնով։ Փսորիազի առաջացման ռիսկի խումբը ներառում է մշտական մաշկային տրավմա ունեցող մարդկանց՝ մաշկային քրոնիկ վարակների առկայությամբ, ինքնավար և կենտրոնական նյարդային համակարգի, էնդոկրին խանգարումներով։ Փսորիազի զարգացման փուլում առավել քիչ են ցաները, ամիսների և նույնիսկ տարիների ընթացքում աստիճանաբար դրանց թիվը մեծանում է։ Փսորիազի հաջորդ փուլը բնութագրվում է նոր, արդեն փոքր տարրերի ի հայտ գալով՝ քերծվածքների, վնասվածքների և քերծվածքների վայրերում։ Հետընթացի փուլում փսորիազի ախտանշանները սկսում են մարել, մինչդեռ մաշկի նորմալացումն ընթանում է ախտահարված մակերեսի կենտրոնից դեպի ծայրամաս, սկզբում անհետանում է կեղևը, նորմալանում է մաշկի գույնը և վերջապես անհետանում է հյուսվածքային ինֆիլտրացիան։ Փսորիազի խորը, բարակ ու թուլացած մաշկի վնասվածքների դեպքում երբեմն կարող է նկատվել ժամանակավոր պիգմենտացիա։ Ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղվող մարդկանց մոտ ափերի և ներբանների փսորիազը ավելի տարածված է: Այս տեսակի փսորիազի դեպքում ցաների հիմնական մասը տեղայնացված է ափերի վրա. մարմնի վրա կան միայն ցանի առանձին հատվածներ։ Փսորիազի ժամանակ մաշկային ցաներից բացի, նկատվում են վեգետատիվ և նեյրոէնդոկրին խանգարումներ, սրացման ժամանակ հիվանդները նշում են ջերմաստիճանի բարձրացում: Փսորիազով որոշ հիվանդներ կարող են ունենալ մկանային ատրոֆիա, ներքին օրգանների խանգարումներ և իմունային անբավարարության ախտանիշներ: Փսորիազի զարգացմամբ պայմանավորված, ներքին օրգանների խանգարումները ավելի ցայտուն են դառնում։ Հիվանդությունն ունի սեզոնային ընթացք. մեծ մասը նկատվում է ցուրտ սեզոնին և շատ հազվադեպ ամռանը։ Թեև վերջերս ավելի հաճախ են ախտորոշվում փսորիազի խառը ձևերը, որոնք կրկնվում են տարվա ցանկացած ժամանակ: Ախտորոշումը կատարվում է մաշկաբանների կողմից՝ արտաքին մաշկային դրսևորումների և հիվանդների գանգատների հիման վրա։ Հիվանդության բուժման գործում մեծ նշանակություն ունեն աշխատանքի և հանգստի ռեժիմի պահպանումը, հիպոալերգենային սննդակարգը, ֆիզիկական և հուզական սթրեսից խուսափելը։ Պրոգրեսիվ փուլում օգտագործվում են հակաբորբոքային քսուքներ, եթե առկա է վարակիչ պրոցես՝ հակաբիոտիկ քսուքներ։ Փսորիազի հատուկ կանխարգելում չկա, բայց հիվանդության առաջացման ընթացքից անհրաժեշտ է ընդունել հանգստացնող դեղեր, անցնել վիտամինային թերապիայի կուրսեր և բուժել ուղեկցվող հիվանդությունները։Ավելին20:0024.06.22 -
ԻրավականԱվետիք Չալաբյանի դեմ հարուցված քրգործով հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 21-ին«Համախմբում» շարժման անդամ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի դեմ հարուցված քրգործով այսօրվա դատական նիստը հետաձգվել է։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը։ Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Շիրոյանի նախագահությամբ պետք է ընթանար Չալաբյանի խափանման միջոցը փոփոխելու համար ԱԺ պատգամավորներ Սեյրան Օհանյանի, Իշխան Սաղաթելյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի, Տիգրան Աբրահամյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի և «Արար» հիմնադրամի երաշխավորությունների մերժման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքի քննությունը։ Փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտնել է, որ գործով դատախազը կանխավ գրություն էր ուղարկել, որ ծանրաբեռնվածության պատճառով չի կարող մասնակցել այսօրվա նիստին։ Դատավորը լսել է պաշտպաններին և գործով քննիչին, որոնք ասել են, թե որևէ խոչընդոտ չեն տեսնում, որ նիստն անցկացվի առանց դատախազի ներկայության։ «Սակայն դատավորը որոշեց, որ դատախազի ներկայությունն անհրաժեշտ է, որովհետև նա պետք է հիմնավորի, թե ԱԺ պատգամավորները, Վաչե Գաբրիելյանն ու «Արարը» ինչով վստահություն չէին վայելում, որ նրանց անձնական երաշխավորությամբ Չալաբյանին ազատ արձակելու միջնորդությունը չի բավարարել։ Ուստի դատավորը հետաձգեց նիստը»,–ասել է փաստաբանը։ Նրա խոսքով` հաջորդ դատական նիստը նշանակվել է շուրջ մեկ ամիս հետո` հուլիսի 21-ին։ Սա, Հարությունյանի գնահատմամբ, տարօրինակ է, քանի որ Չալաբյանի երկամսյա կալանքի ժամկետն ավարտվում է հուլիսի 12-ին։ Այսինքն, ըստ փաստաբանի, շատ հնարավոր է, որ հուլիսի 21-ին իրենց բողոքն առարկայազուրկ դարձած լինի։ Հարությունյանը նշել է նաև, որ եթե քննիչը չմիջնորդի երկարացնել Չալաբյանի կալանքը, ապա նա ազատ կարձակվի։ Հակառակ դեպքում նորից կգնան դատարան, և պաշտպանները կներկայացնեն, թե ինչու կալանքի ժամկետը երկարացնելու անհրաժեշտություն չկա։Ավելին19:4524.06.22 -
ԱռողջապահականՆևրոզների ախտաբանական դրսևորումներն ու ազդեցությունը հոգեբանության վրաՆևրոզները ֆունկցիոնալ հիվանդություններ են, որոնք առաջանում են անհատականության մեջ ծանր կոնֆլիկտի, մարդու կյանքի առանձնապես նշանակալի դեպքերի փոփոխության հետևանքով և դրսևորվում են բացառիկ նևրոտիկ ախտանիշներով: Այս վիճակը տևում է մի քանի օրից՝ մինչև մի քանի տարի։ Մելանխոլիկ և խոլերիկ տիպի խառնվածք ունեցող մարդիկ ավելի հաճախ են տառապում նևրոզով, իսկ սանգվինիկ և ֆլեգմատիկ մարդիկ՝ ավելի քիչ: Բոլոր նևրոզներին բնորոշ առանձնահատկությունն այն է, որ մարդը հաճախ գիտակցում է իր ախտանիշների անիմաստությունը (խուճապ, վախ և այլն), բայց, այնուամենայնիվ, զգում է դրանց հետ կապված անհանգստություն: Հենց հիվանդի կողմից իր ախտանիշների քննադատությունն էլ նևրոզները տարբերում է փսիխոզներից։ Նևրոզները, անբավարար հոգեկան պաշտպանության ֆոնի վրա, բնութագրվում են դինամիկ և բազմազան հոգեախտաբանական նշաններով։ Այն ուղեկցվում է կոնֆլիկտի ձևավորմամբ, որն արտահայտվում է տարբեր ոլորտների (հուզական, վեգետատիվ, էնդոկրին) խանգարումներով։ Հիմնական ախտանշաններն են՝ ինքնատիրապետման անկարողություն և անհանգստություն գլխացավ, թուլության զգացում (հատկապես քնելուց հետո) հոգնածության ավելացում, աշխատունակության նվազում տրամադրության փոփոխականություն, դյուրագրգռություն, դեպրեսիվ ռեակցիաներ զգացմունքների նկատմամբ վերահսկողության բացակայություն ախորժակի կորուստ, փորկապություն, սրտխառնոց վարքի անբավարար վերահսկողություն, կակազություն մարմնի ցնցում և ջղաձգում Պետք է հիշել, որ միայն բժիշկը կարող է ճշգրիտ ախտորոշել հիվանդությունը և ուղղորդել հիվանդին բուժման ընթացքում. Կարևոր է նաև հոգեբանների և այդ ոլորտում մասնգիտացված անձանց հետ շփումը։ Հիմնականում նկատվում են սրտանոթային համակարգի ֆունկցիաների խանգարում, երբեմն զարկերակի դանդաղում, ցավի զգացում, թուլացում կամ սեղմում սրտի շրջանում։ Կանանց մոտ նևրոզի ախտանիշներն արտահայտվում են դաշտանային ցիկլի շեղումներով, իսկ տղամարդկանց նևրոզների համար բնորոշ են իմպոտենցիայի նշանները։ Նևրոզի ժամանակ գլխում լինում է ծանրության զգացում, անորոշ տեղայնացման գլխացավ, գլխապտույտ։ Սրվում են քնի հետ կապված խնդիրները՝ երկար քնելը, հաճախակի արթնացումները, ինչը նշանակում է, որ այն հաճույք և հանգստի զգացում չի բերում, նույնիսկ եթե դրա տևողությունը բավարար է։ Նյարդաբանական կարգավիճակը ցույց է տալիս ջլային ռեֆլեքսների ավելացում, ձգված վերջույթների դող, ուժեղ քրտնարտադրություն և ինքնավար նյարդային համակարգի գրգռման այլ նշաններ: Հիվանդները դժգոհում են մոռացկոտությունից, վատ հիշողությունից ուշադրության և կենտրոնացման խանգարումներից։ Հակառակ նրա ցանկությանը, հիվանդին սկսում են հետապնդել կպչուն մտքեր՝ դրսևորվելով երկչոտության, ահաբեկման, անհանգստության զգացումով։ Մարդը սկսում է վարել սահմանափակ կյանք և սոցիալական կենսակերպ՝ ֆիզիկական և հոգեբանական անվտանգության անհրաժեշտության պատճառով: Եթե հիվանդությունը ձեռք է բերում երկար ընթացք, դա կարող է ազդել հիվանդի անձի, նրա հետագա ճակատագրի վրա: Այդիսկ պատճառով, առաջնային փուլում նշաններ նկատելիս, պետք է անհապաղ խորհրդակցել բժշկի հետ՝ հետագա սրացումներից խուսափելու համար։Ավելին19:3024.06.22 -
ԱռողջապահականՓորկապություն. հետևանքներն ու կանխարգելման միջոցներըՓորկապությունը աղիների սխալ աշխատանքի, հաճախ նաև մարդու անհետևողականության արդյունքն է, որն առաջացնում է անհարմարության զգացում։ Պատճառները շատ տարբեր են՝ սկսած զբաղվածության պատճառով աղիները դատարկելու հետաձգումից՝ մինչև առավել լուրջ խնդիրներ։ Հիվանդի մոտ կարող է լինել թութք կամ անալ ճաքեր, որոնք ցավ են պատճառում աղիների շարժման ժամանակ։ Այն կարող է կապված լինել նաև ոչ պատշաճ դիետաների, ցածր ակտիվության, ռեժիմի փոփոխության կամ սթրեսի ավելացման հետ։ Հաճախ փորկապության պատճառ կարող են դառնալ հեղուկի և սննդային մանրաթելերի անբավարար ընդունում, որոշ դեղամիջոցներ՝ միզամուղներ և թմրամիջոցներ։ Երեխաների մոտ փորկապությունը կարող է առաջանալ չափազանց ինտենսիվ վարժությունների, թերսնման, իսկ նորածինների մոտ՝ կաթնախառնուրդներով պայմանավորված։ Տարեց մարդկանց մոտ փորկապություն առաջանում է տարիքի հետ որովայնի խոռոչի մկանների թուլացման պատճառով, որոնք դժվարություն են ստեղծում աղիների բնականոն աշխատանքի համար: Որոշ դեպքերում փորկապությունը կարող է ավելի լուրջ հիվանդությունների նշան լինել: Օրինակ՝ փոփոխական փորկապությունը և փորլուծությունը կարող են հուշել աղիների ընդհանուր խանգարման և բորբոքման մասին: Փորկապության ախտանիշները հաճախ ուղեկցվում են անտանելի ցավերով, աղիներում ճնշմամբ, տհաճ զգացողությամբ և գազերի առաջացմամբ։ Եթե փորկապությունը փոխում է կղանքի ձևը, խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ. Հակառակ դեպքում այն կարող է ուղեկցվել սրտխառնոցով, ջերմությամբ, ախորժակի կորուստով և ջղաձգությամբ։ Երբ այն ուղեկցվում է ուժեղ փքվածությամբ և գազեր փոխանցելու անկարողությամբ, հիվանդին պետք է անհապաղ հոսպիտալացնել։ Փորկապության կրկնման դեպքում, պետք է փոխել սննդակարգը, շատ հեղուկ ընդունել, սննդակարգում ավելացնել թարմ մրգեր և բանջարեղեն, պարբերաբար մարզվել. Ֆիզիկական ակտիվությունը ոչ միայն կօգնի աղիներին, այլև կազատի սթրեսից, որը հաճախ փորկապության հիմնական պատճառներից մեկն է հանդիսանում: Բժիշկները խորհուրդ են տալիս՝ լսել մարմնին (այն ազդանշան է տալիս աղիների շարժման մասին) նվազեցնել գազավորված ըմպելիքների և սուրճի քանակը սննդակարգում զբաղվել սպորտով հետևել ռեժիմին և ուտել մոտավորապես նույն ժամին՝ օրը 3-4 անգամ։Ավելին19:1524.06.22 -
ՔաղաքականՀերթական փաստերը․ կառավարման ձախողում, իրականության խեղաթյուրում, անսահման պոպուլիզմ. Թադևոս ԱվետիսյանՍա օրվա իշխանական խմբակի հավաքական և առարկայական գնահատումն է հերթական անգամ։ Եվ այս հաստատումներն են նաև մեր երկրում նախորդ չորս տարիներին տնտեսական ավելացող խնդիրների, աճող աղքատության, արտագաղթի, մարդկանց իրական եկամուտների նվազման հիմնական պաճառները։ Մինչև սոցիալ-տնտեսական իրավիճակի հերթական խեղաթուրումներին անդրադառնալը՝ պետք է փաստենք ամենակարևորը։ Փաստ 1․ այսօրվա իշխանությունները հանձնել և հանձնում են ՀԱՅԻ հայրենիքը։ Հիմա՝ ամփոփ ներկայացնեմ սոցիալ-տնտեսական օբյեկտիվ միտումները և իրական վիճակի պարզունակ և փնթի խեղաթուրումները ձախողակների այս իշխանության կողմից։ Փաստ 2․ Մեր տարածաշրջանի վեց երկրներից (Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան) 2021 թվականին միայն Հայաստանը չկարողացավ վերականգնել 2020 թվականի սոցիալ-տնտեսական խորը անկումը հիմնական մակրոցուցանիշներով՝ ՀՆԱ, ներդրումներ, արտահանում, սպառման ծավալներ, պետական բյուջեի ընդհանուր եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցություն։ Փաստ 3․ Եվ սա էր այն հիմնական պատճառը, որ 2022 թվականին օրվա իշխանություններն ընդունեցին հակասոցիալական բնույթի պետական բյուջե։ Մասնավորապխես, 2020 թվականի սկզբից չեն բարձրացրել նվազագույն աշխատավարձը, աղքատության նպաստների, կենսաթոշակների հիմնական չափերը՝ ահագնացող գնաճի պայմաններում։ Այս ընթացքում մեկ մարդու սովամահ չլինելու համար անհրաժեշտ նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն աճել է 28,2 տոկոսով կամ 17200 դրամով։ Այսինքն՝ նվազագույն աշխատավարձ ստացողի իրական եկամուտները նվազել են շուրջ 25 տոկոսով, միջին կենսաթոշակ ստացողինը՝ 38 տոկոսով, աղքատության նպաստ ստացողինը՝ 44 տոկոսով։ Փաստ 4․ Սոցիալական հետևանքները չեն ուշանում։ ՄԱԿ-ի տվյալներով Հայաստանում միայն վերջին երեք ամսում թերսնուցմամբ տառապող մարդկանց թիվն ավելացել է 80 հազարով, ընտանիքների 56 տոկոսին սնունդը հազիվ է բավարարում, իսկ 21 տոկոսն ապահովված չէ սննդով։ Նվազում է մարդկանց իրական եկամուտները և այդ հարվածն առավելապես զգում են անապահով ընտանիքները։ Աճում է աղքատությունը։ Փաստ 5․ Իրականությունը թաքցնելու համար պարբերաբար նկարագրում են աղճատված իրավիճակ՝ կառավարության նիստերին իրենց նկարած որոշ ցուցանիշները հայտարարելով։ 2022 թվականի մասիսի համար հնչեցված վերջին ցուցանիշներին անդրադառնամ ստորև։ Պատմում են, որ այս տարի ավելացնելու են պետական բյուջեի կապիտալ ծախսերը, քանի որ 2022 թվականի առաջին կիսամյակում իրենց պլանավորածից 46 միլիարդ դրամով ավելի հարկ են հավաքել։ Առաջին կիսամյակում ավել են հավաքել 46 միլիարդ դրամի չափով հարկեր, բայց ամբողջ տարվա համար պետական բյուջեում ավելացնում են 40 միլիարդ դրամ։ Փաստ 6․ 2022 թվականի երկրորդ կիսամյակի համար կառավարությունը կանխատեսում է տնտեսական անկում և հարկային մուտքերի պլանավորվածից ավելի քիչ հավաքագրում։ Փաստ 7․ 2022 թվականի առաջին կիսամյակում ավել հավաքագրված հարկային եկամուտների ընդամենը 25-30 տոկոսով կարող են այս տարի արձանագրված սննդամթերքի միջին գնաճի չափով (15 տոկոսով) բարձրացնել կենսաթոշակների և աղքատության նպաստների չափերը։ Փոխարենը ավելացնում են կապիտալ ծախսերը՝ լավ իմանալով, որ չեն իրականացնելու և դա մնալու է թղթի վրա։ Ընդ որում, կապիտալ ծախսերը 2022 թվականի պետական բյուջեով արդեն իսկ ավելացրել են շուրջ 60 տոկոսով, իսկ 2022 թվականի առաջին եռամսյակու այդ ծախսերը փաստացի թերակատարվել են 55 տոկոսով։ Պարծենում են, որ շահութահարկի բազան՝ համախառն շահույթի չափն աճել է 30 տոկոսով և դա բացառապես իրենց շնորհիվ է, կապ չունի արձանագրված բարձր գնաճի հետ։ Փաստ 8․ առաջանցիկ գնաճը բերել է ծախսերի և իրացման գների աճի, իսկ շահույթի միջին նորման չի նվազել։ Հետևաբար՝ գնաճն անխոսս հանգեցրել է շահութահարկի բազայի և շահութահարկի ընդհանուր անվանական չափի ավելացման։ Այս պարզ կանոնի հակառակն է պնդում օրվա իշխանությունը՝ իրեն վերագրելով շահութահարկի աճի «դափնիները»։ Փաստ 9․ չեն ասում, որ ահագնացող գնաճի և իրենց հակասոցիալական քաղաքականության հետևանքով բիզնեսի համախառն շահույթները ավելացել են շուրջ չորս անգամ ավելի բարձր տեմպով, քան աշխատողների աշխատավարձերը։ Սրան զուգահեռ՝ 2020 թվականի հունվարի 1-ից շուրջ 40 տոկոսով նվազեցրել են բարձր եկամուտներ ունեցողների եկամտահարկի բեռը, իսկ աշխատող աղքատների համար եկամտահարկի դրույքաչափը մնացել է նույնը։ Կառավարության նիստերում պարբերաբար և հատուկ շուքով հայտարարում են գրանցված աշխատողների թվի «ռեկորդների» մասին։ Կառավարության թելադրած վիճակագրության համաձայն 2022 թվականի մայիսին՝ 2021 թվականի մայիսի համեմատ գրանցված աշխատողների թիվն աճել է 38273-ով կամ 6 տոկոսով, աշխատավարձերի համախառն ֆոնդը ավելացել է 4,531 միլիարդ դրամով կամ 2,8 տոկոսով, իսկ միջին աշխատավարձի աճը կազմել է 12 տոկոս։ Հիմա ներկայացնեմ ամբողջական պատկերը։ Փաստ 10․ աշխատաշուկայի վերաբերյալ հայտարարված ցուցանիշներում առկա է ակնհայտ հակասություն։ Եթե աշխատավարձի հախառն ֆոնդն աճել է 2,8 տոկոսով, իսկ աշխատողների թիվը՝ 6 տոկոսով, ապա միջին աշխատավարձը պետք է նվազած լիներ, քանի որ վերջինս ստացվում է աշխատավարձի ֆոնդը աշխատողների թվի վրա բաժանելով։ Հակառակ այս պարզ տրամաբանության՝ կառավարության նիստում հայտարարում են, որ միջին աշխատավարձն աճել է, այն էլ 12 տոկոսով։ Փաստ 11․ 2022 թվականի մայիսին նախորդող 12 ամիսներին պետական լիազոր մարմնի տվյալներով աշխատանքի է տեղավորվել ընդամենը 10789 մարդ։ Այսինքն՝ նոր գրանցված աշխատատեղերի ընդամենը 25 տոկոսն է իրականում նոր աշխատատեղ, որը համալրվել է և այդպիսով լուծվել է սոցիալական խնդիր։ Ավել ցույց տրվող աշխատատեղերի 75 տոկոսը ստվերի կրճատման կամ առկա մեկ հաստիքային միավորը մի քանի աշխատողներով զբաղեցնելու արդյունք է, որը չունի սոցիալական ուղղակի ազդեցություն։ Փաստ 12․ աշխատողների 25 տոկոսը ստանում է նվազագույն աշխատավարձ՝ 68000 դրամ, իսկ 45 տոկոսը ստանում է մինչև 79000 դրամ աշխատավարձ՝ առանց հարկերի։ Այսինքն՝ աշխատողների մոտ կեսը աղքատ կամ ծայրահեղ աղքատ են։ Փաստ 13․ 2022 թվականի մայիսին միջին աշխատավարձն առանց հարկերի կազմել է 171500 դրամ, որի իրական աճը նախորդ տարվա մայիսի համեմատ՝ 19000 դրամ է։ Ստացվում է՝ միջին աշխատավարձ ստացողները չափավոր աղքատ են, քանի որ այն չի բավարարում նույնիսիկ երկու անդամից բաղկացած ընտանիքի նվազագույն կենսամակարդակը։ Մյուս կողմից, միջին աշխատավարձ ստացողների՝ միջին խավի կյանքի որակը ևս նվազել է, քանի որ կրճատվել են նրանց իրական եկամուտները։ Օրինակ․ չորս հոգանոց ընտանիքում երկու ծնողն էլ աշխատում են միջին աշխատավարձով։ Նախորդ տարվա մայիսի համեմատ այս ընտանիքի իրական եկամուտներն ավելացել են ամսական 38000 դրամով։ Պաշտոնական վիճակագրության համաձայն այս նույն ժամանակահատվածում մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն ավելացել է 11800 դրամով։ Այսինքն՝ այս ընտանիքի կյանքը մեկ ամսվա հաշվարկով թանկացել է 47000 դրամով, որը շուրջ 9000 դրամով կամ 25 տոկոսով գերազանցում է այս ընտանիքի իրական եկամուտների աճը (38000 դրամ)։ Փաստ 14․ գնաճի տեմպերն ահագնանում են։ 2022 թվականի մայիսին աննախադեպ աճել են սննդամթերքի գները։ Օրինակ․ առաջին անհրաժեշտության ապրանքներից պանիրը և կաթնաշոռը թանկացել են՝ 23 տոկոսով, ալյուրը՝ 18,5 տոկոսով, բուսական յուղ՝ 25 տոկոս, բանջարեղենը՝ 51 տոկոսով, մակարոնեղենը՝ 28 տոկոսով, կարտոֆիլը և կաղամբը՝ կրկնակի։ Ազգային արժույթի գերարժևորման պայմաններում ներմուծվող բենզինը և դիզելային վառելիքը էժանանալու փոխարեն՝ թանկացել են համապատասխանաբար շուրջ 25 և 50 տոկոսներով։ Գումարենք նաև՝ այս տարվա հունվարի 1-ից ջրի սակագնի բարձրացումը՝ 11 տոկոսով, փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնինը՝ միջինը շուրջ 6 տոկոսով, ապրիլի 1-ից բնական գազի սակագնինը՝ 3,5-4 տոկոսով։ Փաստ 15․ եկան իշխանության Հայաստանի ամեն 4-րդ քաղաքացին էր աղքատ, չորս տարի անց աղքատ է ամեն 3-րդ քաղաքացին, իսկ քաղաքացիների առնվազն կեսն ունի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից ցածր եկամուտ, այսինքն՝ չափավոր աղքատ է։ Ամփոփելով՝ բնակչության կյանքի որակը շարունակաբար նվազում է, իսկ Հայաստանի քաղաքացիներն անցնող ամեն օրն ավելի վատ են ապրում, քան նախօրդ օրը։Ավելին19:0024.06.22 -
ՔաղաքականԵրկրում անկառավարելի, վտագավոր քաոս է․ Պաշտպանության նախկին փոխնախարարԱնկառավարելի վտագավոր քաոս: Հայաստանը ներսից չի կառավարվում, և բռնել է ինքնաոչնչացման ճանապարհը, կարծիք է հայտնել Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը։ «Իշխանական թիմը դարձել է անկառավարելի: Ակամայից թվում է, թե Նիկոլից «վախենում են» և պատրաստ են կատարել նրա բոլոր պահանջները: Բայց իրականում Նիկոլը վաղուց չի կառավարում երկիրը: Նա խաբում է հասարակությանը: Նրան խաբում են իր թիմի գրեթե բոլոր ներկայացուցիչները: Հրապարակային դաշտում նրանք հանդես են գալիս գոյություն չունեցող ձեռքբերումներով, սակայն իրական կյանքում ժողովուրդը ոչինչ չի շահում, ոչ մեկի կյանքում տեղի չեն ունենում փոփոխություններ, բացի համընդհանուր «բարդակից»: Չկա պայքար սպառնացող թշնամու դեմ, չկա պայքար քաղաքական հովանավորչության ու կոռուպցիայի դեմ, չկա պայքար աճող աղքատության դեմ, չկա պայքար ընդլայնվող հանցագործությունների դեմ, չկա պայքար ահագնացող արտագաղթի դեմ, չկա պայքար սողացող գնաճի դեմ, չկա պայքար ճչացող անգրագիտության դեմ և այլն: Միակ «սրբազան» պայքարը, որը մղվում է երկրում, դա ընդդիմության դեմ տարվող պայքարն է` կապիտուլյանտների դավաճանական իշխանությունն ու պաշտոնները պահելու նպատակով: Այդ պայքարի միասնական ճակատում են կառավարությունը, ԱԺ մեծամասնությունը, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, ՔԿ-ն, դատախազությունը, ԲԴԽ-ն, ՊՊԾ-ն, ՊՎԾ-ն, ԱԽՔ-ը, պետեկամուտների կոմիտեն, Հանրային հեռուստաընկերությունը, մեր և օտարերկրյա որոշ դիվանագիտական առաքելությունները, ՀՌՀ-ն, Սորոսի գրասենյակն ու իր ԶԼՄ-ները, օտարերկրյա փողերով սնվող ՀԿ-ները, Նիկոլի գրպանային «ընդդիմադիր» կուսակցությունները, սոցցանցերի՝ ՊՈԱԿ-ի կեղծարար «վարպետներն» ու իշխանական կայքերը, մարզպետարանները, ՏԻՄ-երը, խոշոր բիզնեսի որոշ ներկայացուցիչներ և այլն: Այս ամենը միասին վերցրած` ոչ ավելին են, քան 1400-1500 մարդ (ՀՀ չափահաս բնակչության մոտ 0,07%-ը): Ընդհամենը 1500 մարդով, օգտագործելով իշխանական ողջ ռեսուրսները, հրամայելու «իրավունքը», հանրային ու բիզնես ֆինանսները, պետական կառավարման համակարգը, տեղեկատվական բազմազան մանիպուլյացիաներն ու կեղծիքը, բիրտ ուժ կիրառելու միջոցով տպավորություն են ստեղծում, իբրև թե Նիկոլն ունի իշխանություն: Այնինչ Նիկոլը նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում չունի իշխանություն: Հայաստանում իշխանություն ունեն թուրքերը, ամերիկացիները, ազերիները, եվրոպացիները, ԼԳԲՏ-ները և այլն: Ռուսներին և հայ ժողովրդի որոշ մասին թվում է, թե իրենք իշխանություն ունեն Հայաստանում, սակայն դա այդպես չէ և, ի վերջո, նրանք խաբված ու կորցրած են դուրս գալու այս քաոսից: Ինչ վերաբերում է 2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների անոմալ սինդրոմին, ապա այն դեռ պետք է պարզվի: Որովհետև այդպես չի լինում, որ վաճառված արյունալի պատերազմից հետո բունկերներից ու թաքստոցներից դուրս չեկող իշխանությունները, ազգի համար ոչ մի սփոփիչ գործողություն, ոչ մի նշանավոր գործ չանելով` հանկարծ վերընտրվում են: Այստեղ մութ անկյուններում թաղված շատ մեծ շան գլուխ կա: Չեմ հավատում, որ մեր ժողովրդի մի մասը (23%-ը կամ 680.000 մարդ) ձայն է տվել դավաճանության մեջ հիմնավոր կասկածվող կապիտուլյանտին: Ես լավ կարծիք ունեմ մեր ժողովրդի մասին: Անկառավարելի վտագավոր քաոս է: Ահա մեր երկրում այսօր առկա իրավիճակի բնութագիրը: Քաոսն ու ճգնաժամը ընդգրկել են ոչ միայն քաղաքական կառավարման ոլորտը, այլ նաև սոցիալական, տնտեսական, իրավական, մշակութային, կրթական, տեղեկատվական ու ընդհուպ մինչև հոգևոր ոլորտները: Ընդդիմադիր շարժման նպատակը Արցախն ու Հայաստանի ինքնիշխանությունը պահելն է: Թույլ չտալ, որպեսզի երկիրը կազմաքանդվի և հայությունը երկրորդ անգամ ենթարկվի սպանդի, տեղահանման ու նսեմացման: Պայքարելով ընդդիմության դեմ՝ Նիկոլն ու կապիտուլյանտ խունտան ոչ միայն իրենց կաշին են ժամանակավորապես փրկում, այլ արգելափակում են Հայաստանի ու Արցախի վերականգնման շանսերը: Անհրաժեշտ է իրավիճակի արագ հանգուցալուծում: Նիկոլը պետք է հեռանա, Հայաստանը պետք է վերականգնվի, Արցախը պետք է վերածնվի: Երեքն էլ միմյանցից կախված օրախնդիրներ են, երեքն էլ հնարավոր: Երեքն էլ բացառապես կախված են հայ մարդու կամքից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արտակ Զաքարյանը:Ավելին18:4524.06.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Պայթյուն՝ Երևանում. տուժածներից մեկի կյանքին վտանգ է սպառնում | 24.06.2022Ավելին18:3024.06.22 -
ԱռողջապահականՄանկական սննդային ալերգիաներ. ախտանշանները, բուժումը, կանխարգելումըՄանկական սննդային ալերգիաները մեծամասամբ տարիքի հետ հաղթահարվում են։ Ալերգիան առաջին անգամ տեսանելի կարող է դառնալ, երբ օրինակ կրծքով կերակրվող երեխային առաջին անգամ տալիս են արհեստական կաթնախառնուրդ, որ հիմնականում կովի կաթի հիման վրա է պատրաստվում։ Ալերգիան կարող է դրսևորվել ցանային տարրերով, եղնջացանով, այտուցով, դժվարաշնչությամբ, արյունային կղանքով, փսխոցով։ Անկախ նրանից երեխան ալերգիկ է թե ոչ, սննդատեսակները ալերգեն են թե ոչ, թույլատրելի տարիքից սկսած պետք է սննդատեսակները տալ երեխային։ Մանկական սննդային ալերգիան ողջ կյանքի համար չէ, մշտական ախտորոշում չէ. որոշակի տարիքից հետո հիմնականում հաղթահարվում է՝ պայմանավորված սննդատեսակների՝ ալյուր, կաթ, ձու կենցաղում մշտական օգտագործմամբ՝ օրգանիզմը փոքր դեղաչափերի շնորհիվ ի վերջո սովորում է ընկալել այդ մթերքները։ Կան մթերքներ (ընկուզեղեն, ծովամթերք), որոնց հանդեպ ալերգիան ավելի ուշ է զարգանում և հաղթահարելի չէ։ Ցիտրուսը և մեղրը դասկան ալերգեններ չեն, ցիտրուսներն առաջացնում են սննդային անտանելիություն, որ նման է ալերգիային։ Մանդարին կամ նարինջ ուտելիս շուրթերի շուրջը կարող է կարմրել, այսինքն՝ մաշկի վրա գրգռիչ ազդեցություն ունեն, որ նման է ալերգիային։ Հիմնականում սպիտակուցային ալերգեններն են, որ լուրջ խնդիրներ կարող են առաջացնել։ Սննդային ալերգիայի հիմնական ախտանշանն այն է, որ ի հայտ է գալիս տվյալ սննդատեսակը ուտելուց հետո 15 րոպեից մինչև 2 ժամի ընթացքում։ Մաշկը կարմրում, այտուցվում է, առաջանում են դժվարաշնչություն, կոկորդի այտուց, զարկերակային ճնշման անկում։ Ալերգիայի ախտորոշումն արվում է մաշկի կամ արյան թեստերի միջոցով, կիրառվում են նաև պրովոկացիոն թեստեր։ Եթե մանկական սննդային ալերգիան ինքնուրույն չի անցնում, ապա ալերգիան ամբողջովին բուժելու հավանականությունը մեծ չէ, պարզապես հնարավոր է միջամտությամբ հասնել մի փուլի, որը կօգնի երեխային անվտանգ կենցաղ վարել։ Մանկական սննդային ալերգիաների կանխարգելման համար կարևոր է մաշկի բարիերային շերտի բարելավումը, խորհուրդ է տրվում երեխայի մաշկը մշտապես խոնավ պահել, լվացվելիս օգտագործել օճառ չպարունակող միջոցներ։Ավելին18:1524.06.22 -
ՀասարակականԱրտակարգ դեպք՝ Երևանում. Volkswagen-ում հրդեհ է բռնկվելԱյսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանում՝ Վաղարշյան-Արամ Խաչատրյասն փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացիներն իրենց ուժերով մարել են 36-ամյա Ալիկ Հակոբյանին պատկանող Volkswagen մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը: Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը, պարզվում է:Ավելին18:0524.06.22