Լրահոս

2022-06-24
  • Img default alt hy
    Հայաստան
    Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ
    Մայրաքաղաքում այսօր, հունիսի 25-ին և 26-ին՝ կեսօրից հետո և գիշերը, 27-29-ը երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22մ/վ արագությամբ: Մարզերում այսօր, հունիսի 27-29-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 25-ի և 26-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև և ամպրոպ։
    16:34
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ձերբակալվել է Թուրքիայում անտառային հրդեհի հեղինակը
    Թուրքիայի հարավային Մուղլա նահանգի Մարմարիս զբոսաշրջային բնակավայրի մոտակայքում բռնկված ուժգին անտառային հրդեհների պատճառը հայտնի է դարձել: Ուշագրավ է, որ հրդեհների բռնկման պատճառը դիտավորյալ հրկիզումն է, սակայն առավել ուշագրավ են հրկիզման դրդապատճառները:Հայտնում է «Ermenihaber.am»-ը: Թուրքական մամուլի հաղորդմամբ արդեն ձերբակալվել է հրկիզումն իրականացրած անձը, որ նաև ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Պարզվել է, որ թուրքիայի քաղաքացի Ս.Ա-.ն անտառը հրկիզել է այն պատճառով, որ իր ընտանիքը մտափոխվել ու հրաժարվել է հատկացնել իրեն խոստացված հողատարածքը: Հողակտորից զրկված Թուրքիայի քաղաքացին ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ վերցրել է մի քանի շիշ բենզին, գնացել անտառ և հրկիզել անտառը: Ըստ նրա տված ցուցմունքի՝ նա մտադիր էր անտառը հրկիզելուց հետո իրեն էլ նետել կրակի մեջ և ինքնահրկիզվել, սակայն հետո մտափոխվել է և ինքնահրկիզման քայլին չի դիմել, քանի որ իր խոսքերով քաջությունը չի հերիքել:
    16:24
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Կիևը Ուկրաինայի զինված ուժերին հրամայել է հեռանալ Սևերոդոնեցկից
    Ուկրաինական զորքերը հրաման են ստացել նահանջել Սևերոդոնեցկից նոր դիրքեր՝ ասել է Կիևի նշանակած Լուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Պաշտոնյան նշել է, որ այդ քայլին են դիմել՝ ուկրաինական զինվորականների շրջանում զոհերի թվի աճը կանխելու համար։ Նա հավելել է, որ Սևերոդոնեցկի ենթակառուցվածքն ամբողջությամբ ավերված է, վնասվել է տների 80-90%-ը։
    16:20
    24.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը մտահոգված է Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրելու ԱՄՆ որոշումից
    Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը մտահոգված է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրմամբ: «Չնայած Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական շարունակական ագրեսիային՝ նախագահ Ջո Բայդենը կրկին հրաժարվել է 907-րդ բանաձևի սահմանափակումների կիրառումից և ճանապարհ բացել Ալիևի հակահայկական ու կոռումպացված ռեժիմին ամերիկյան օգնության տրամադրման համար»,- կարդում ենք հանձնախմբի տարածած հաղորդագրությունում:
    16:16
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանները բացահայտել են Արշակունյաց պողոտայում սպանության փորձը
    Հունիսի 22-ին Շենգավիթի ոստիկանները Մասիսի գործընկերներից ստացան հեռախոսագիր, որ ժամը 20.10-ին որովայնի վնասվածքներով «Մասիս» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Մասիս քաղաքի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ: Մեկնած օպերատիվ խմբերը պարզեցին, որ ժամը 19.30-ին մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում տուժածին հրազենից կրակել էր անհայտ անձը: Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ` սպանության փորձի հատկանիշներով: Տեղում իրականացվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, կատարվեցին քննչական գործողություններ։ Ժամեր անց քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում կասկածվողի ինքնության մասին տվյալներ ստացան: Երևանի քաղաքի վարչության ու Շենգավիթի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Ներքին Շենգավիթի բնակիչ, 32-ամյա տղամարդը կարճ ժամանակում հայտնաբերվեց մայրաքաղաքի Սողոմոն Տարոնցու փողոցում, բերման ենթարկվեց Շենգավիթի բաժին, ներկայացվեց քննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու, ինչպես նաև դեպքի հանգամանքներն ու շարժառիթը պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
    16:13
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Անջելինա Ջոլին, հոլիվուդյան աստղի մասնակցությամբ, Հռոմում ֆիլմ է նկարահանում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Daily Mail-ը հայտնում է, որ Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին Հռոմում նկարահանում է նոր «Առանց արյուն» ֆիլմը։ Ֆիլմում նկարահանվում է հոլիվուդյան աստղ Սալմա Հայեքը:  Ֆիլմը պատմում է  պատերազմի տառապանքները կրած աղջկա դեգերումների մասին:  
    16:09
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Յուրի Շատունովին նախքան հուղարկավորելը կդիակիզեն
    ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ռուսական Ласковый май խմբի նախկին մենակատար Յուրի Շատունովին կդիակիզեն և հունիսի 28-ին կհուղարկավորեն Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանատանը։ Ավելի վաղ արտիստի մամուլի քարտուղար Արկադի Կուդրյաշովը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ հուղարկավորության օրը կախված կլինի Շատունովի կնոջ ժամանմանումից. նա ներկայում գտնվում է Գերմանիայում։
    16:05
    24.06.22
    Ավելին
  • Հայաստան
    Պայթուցիկ սարք է գործի դրվել մեքենայում. Փարաքարի 35-ամյա բնակիչը մահացել է
    Փարաքար համայնքում 35-ամյա քաղաքացու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ աշխատում է Քննչական կոմիտեն: Հարուցվել է քրեական գործ այն բանից հետո, երբ հինգշաբթի կեսօրին Փարաքարի Գետափի փողոցում ավտոմեքենա է պայթել: Պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, 35-ամյա տղամարդուն կյանքից զրկելու դիտավորությամբ, վերջինիս պատկանող «Վազ 2121 Նիվայի» վրա նախօրոք տեղադրել է պայթուցիկ սարք: Հինգշաբթի, երբ 35-ամյա տղամարդը եղել է իր մեքենայի մեջ, պայթուցիկ սարքը գործի է դրվել: Տղամարդը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել:
    16:03
    24.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Լավրորվին Բայրամովը գանգատվել է Հայաստանից. ձգձգվու՞մ է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը
    Բաքվում Ռուսաստանի գլխավոր դիվանագետի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի արտգործնախարարը մեղադրել է Հայաստանին՝ հարաբերությունների կարգավորման գործընթացը արհեստականորեն ձգձգելու համար: Ջեյհուն Բայրամովի խոսքով՝ Բաքուն ուզում է, որ կոնֆլիկտը անցյալում մնա ու դրա համար կարևորում է հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը:
    16:00
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչու է ոչ մի պաշտոն չունեցող Աննա Հակոբյանը պատրաստվում մեկնել Նիցցա
    Վարչապետի կին Աննա Հակոբյանը այս շաբաթվա վերջին պատրաստվում է մեկնել Ֆրանսիայի Նիցցա քաղաք։ Աննա Հակոբյանը Ֆրանսիա է մեկնելու Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ, որը մասնակցելու է Նիցցայի Պարսամյան վարժարանի հիմնադրման 35-ամյակի արարողություններին։ Հանձնակատարի գրասենյակից հաստատեցին լուրը, իսկ հարցին, թե պետական պաշտոնյա չհամարվող Աննա Հակոբյանը ինչո՞ւ է քաղաքացիների ֆինանսներով Սինանյանի հետ Նիցցա մեկնում, կարճ ասած՝ որպես ի՞նչ է գնում, գրասենյակից պատասխանեցին․ «Պարոն Սինանյանը համայնքից հրավեր է ստացել։ Տիկին Հակոբյանը ևս հրավիրվել է Նիցցայի հայ համայնքի կողմից»։ Գրասենյակից հորդորեցին Հակոբյանի հանդիպումների մասին ճշգրտումներ անել իր արարողակարգից: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ վարչապետի կինը պետական այցերի ընթացքում ուղեկցում է պաշտոնյաներին, Փաշինյանն էլ սովորություն ուներ կնոջը հետը արտասահման տանելու, երբ պաշտոնական այցերի էր մեկնում, իսկ դա արդարացնում էր նրանով, որ ինքնաթիռը, մեկ է, թռչելու է, Աննա Հակոբյանն էլ թող գնա, աշխարհ տեսնի։ © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/06/24/47265?fbclid=IwAR2lbBmNKN3FjV9y9UUlmP8FYE95hTMij8oNG2i7x-g7N95yAynp4dwuntk
    15:55
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հյուրանոցի առջև մեռած են գտել ֆրանսիացի ձեռնարկատեր և միլիոնատեր Ստեֆան Էյմերին
    Ֆրանսիացի ձեռնարկատեր եւ միլիոնատեր Ստեֆան Էյմերը, որը 167-րդ տեղն Է զբաղեցնում երկրի ամենահարուստ մարդկանց ցուցակում, մեռած են գտել Փարիզում, հյուրանոցի առջեւ. ենթադրվում Է, որ նա ինքնասպանություն Է գործել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների: «Ստեֆան Էյմերին, որը Biogroup բժշկական լաբորատորիաների խոշորագույն ցանցի ղեկավարն Է, մեռած գտել են Փարիզում. նա 52 տարեկան Էր: Նրան հունիսի 22-ին հայտնաբերել են փարիզյան հյուրանոցի առջեւ. ենթադրվում Է, որ նա ինքնասպանություն Է գործել»,-գործակալությունը մեջբերում Է աղբյուրի խոսքը: 2021 թվականին Challenges տնտեսական հանդեսը Էյմերին դրել Է Ֆրանսիայի ամենահարուստ մարդկանց ցուցակի 167-րդ հորիզոնականում: Նրա կարողությունը գնահատվում Է 600 միլիոն եվրո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    15:47
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կրասնոդարում հայ տղամարդը մտել է սրճարան ու այցելուների աչքի առաջ սպանել Սերգեյ Հակոբջանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    НТВ-ն հայտնում է, որ Կրասնոդարի Ապշերոնսկ քաղաքում 54-ամյա Կամո Եղոյանը մտել է սրճարան և երեխաների աչքի առաջ կրակել ճաշելու եկած այցելուի վրա։ Հաճախորդներից մեկին հաջողվել է բռնել նրան։ Սրճարանի տիրոջ որդին՝ Իգոր Զոլոտուխին, սպանության պահին գտնվել է երկրորդ հարկում, լսել է կրակոցներն ու վազել ներքև։ Վերջինս հարցրել է՝ ինչու է նման բան արել երեխաների ներկայությամբ։ Եղոյանը պատասխանել է, որ սա արյան վրեժ է։ «Երեկ նա այրել է իմ տունը»»:
    15:41
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գլինկայի փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով 5 քաղաքացի տարբեր աստիճանի այրվածք է ստացել
    Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։15-ի սահմաններում րտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գլինկայի փողոցի 3 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետերից մեկում պայթյունի ձայն է լսվել։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 5 քաղաքացի տարբեր աստիճանի վնասվածքներով, այդ թվում՝ այրվածքներով, տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։ Թե ինչն է եղել պայթյունի պատճառը, պարզվում է։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։
    15:36
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել 2,5 մլն ՀՀ դրամի ավտոբենզինի և դիզելային վառելիքի կտրոնների հափշտակության համար
    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս. Ե.-ն, 2016 թվականի սեպտեմբերի 8-ից զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան զորամասի հրամանատարի պաշտոնը, յուրացման եղանակով հափշտակել է նույն զորամասին հատկացված ընդհանուր շուրջ 2,5 մլն ՀՀ դրամի ավտոբենզինի և դիզելային վառելանյութի կտրոններ: Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ Ս. Ե.-ն, ի պաշտոնե պարտավոր լինելով միջոցներ ձեռնարկել իրեն վստահված գույքի պահպանության և ճիշտ օգտագործման համար, փոխարենը` պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2021 թվականի հունվարից մինչև 2022 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում, առանց փաստաթղթավորման, զորամասի գույքային ֆոնդից ապօրինաբար դուրս է բերել և յուրացրել փաստացի իրեն վստահված 1.440.285 ՀՀ դրամ արժողությամբ 4515 լիտր ավտոբենզինի և 1.001.700 ՀՀ դրամ արժողությամբ 3710 լիտր դիզելային վառելանյութի կտրոններ: Յուրացրած կտրոնների մի մասը Ս. Ե.-ն օգտագործել է անձնական կարիքների համար, իսկ մի մասն էլ վաճառել է այլ անձանց՝ այդ կերպ պետությանը պատճառելով ընդհանուր 2.441.985 ՀՀ դրամի գույքային վնաս։ Ս. Ե.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Վերջինս առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել խոստովանական ցուցմունքներ և ամբողջությամբ վերականգնել է պատճառված վնասը: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
    15:33
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք հետևողական ենք խաղաղության հաստատման մեր օրակարգում․ ՀՀ ԱԳ նախարար
    Մենք հետևողական ենք խաղաղության հաստատման մեր օրակարգում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Հարցազրույցը՝ ստորեւ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներ սկսելու վերաբերյալ իրենց առաջարկը դեռևս արձագանք չի ստացել հայկական կողմից: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Ե՛վ հրապարակավ, և՛ միջազգային ձևաչափերում, և՛ ադրբեջանական կողմի հետ ուղղակի շփումների ընթացքում հայկական կողմը բարձրագույն և բարձր մակարդակներով բազմիցս հայտարարել է, որ մենք հետևողական ենք խաղաղության հաստատման մեր օրակարգում, և որ ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներում ոչինչ անընդունելի չենք համարում՝ բնականաբար այդ առաջարկներն ամբողջացնելով մեր պատկերացումներով: Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջոցով Ադրբեջանին ենք փոխանցել համապարփակ խաղաղության բանակցությունների օրակարգային շրջանակի մեր առաջարկը, սակայն մինչև օրս որևէ պաշտոնական պատասխան չենք լսել։ Այսինքն, հակառակ Ադրբեջանի նախագահի պնդումներին՝ Հայաստանը ոչ միայն չի մերժել, այլև դրական է արձագանքել խաղաղության պայմանագրի բանակցությունների առաջարկին և սպասում է Ադրբեջանի պատասխանին։ Ընդ որում, մենք խաղաղության պայմանագրի թեմայով ԱԳ նախարարների միջև խորհրդակցությունների մեկնարկի առաջարկ ենք ներկայացրել Ադրբեջանին, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել: Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ օր առաջ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ խորհրդակցությունները: Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ մեկուկես տարի անց էլ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը ամբողջությամբ չի կատարվել՝ հղում կատարելով, մասնավորապես, տարածաշրջանային տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցին: Ի՞նչ կասեք դրա վերաբերյալ: Այո՛, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը մինչ այժմ ամբողջությամբ կատարված չէ. Ադրբեջանը, խախտելով ոչ միայն եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այլև միջազգային հումանիտար իրավունքը, շարունակում է ապօրինաբար պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց՝ նրանց օգտագործելով որպես պատանդ և սակարկությունների ու մարդկանց առևտրի առարկա: Ոչ միայն Հայաստանը, այլ ամբողջ քաղաքակիրթ աշխարհն է այս պահանջն Ադրբեջանին ներկայացնում: Ավելին՝ Ադրբեջանն, ըստ էության, ժխտում է եռակողմ հայտարարության հիմնարար արձանագրումներից մեկը՝ հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղ չկա, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր չկա: Մինչդեռ Ադրբեջանի նախագահը եռակողմ հայտարարության տակ իր իսկ ստորագրությամբ հաստատել է Լեռնային Ղարաբաղ սուբյեկտի գոյությունը: Եվ քանի դեռ եռակողմ հայտարարությունը կա, այդ սուբյեկտի գոյությունը հնարավոր չէ հերքել: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է նաև այն, որ ադրբեջանական զինված ուժերը, խախտելով 2020թ. այդ հայտարարության առաջին կետը, ս․թ․ մարտի 24-ին ներխուժել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի և մինչ օրս շարունակում են մնալ այնտեղ: Ինչ վերաբերում է տարածաշրջանային տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, ապա կրկին՝ բազմիցս նշել ենք, որ Հայաստանը ինքն է մեծապես շահագրգռված այս գործընթացի հաջողությամբ: Գործընթացը շատ ավելի արագ կհասներ վերջնակետին, եթե չլինեին Ադրբեջանի իշխանությունների շարունակական անհիմն հայտարարություններն արտատարածքային միջանցքի վերաբերյալ, որոնք իրականության և մի շարք միջազգային գործընկերների ներկայությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ որևէ աղերս չունեն: Ինչևէ, հանուն արդարության պետք է նշել, որ ապաշրջափակման թեմայի քննարկումն իրականում կառուցողական մթնոլորտում է ընթանում, և հույս ունեմ, որ այն անհասկանալի քաղաքական խարդավանքների հետևանքով չի տապալվի և շուտով հաջողությամբ կավարտվի։
    15:29
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մնալ ՊՍԺ-ում և հաղթել Չեմպիոնների Լիգան. Նեյմարի երազանքը
    Նեյմարի գործակալը պարզաբանել է ՊՍԺ-ից հնարավոր հեռանալու շուրջ ստեղծված իրավիճակը: Ըստ Վագներ Ռիբեյրոյի՝ բրազիլացին ցանկանում է մնալ ակումբում և հաղթել Չեմպիոնների լիգան։ Դա նրա երազանքն է։ Նեյմարով հետաքրքրված է նաև Թուրինի «Յուվենտուսը»։ Նաև ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆրանսիական ակումբը 30-ամյա բրազիլացու ծառայություններն առաջարկել է «Բարսելոնային»:
    15:23
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ռուսական ուժերը մոտենում են Լիսիչանսկին
    ԼԺՀ-ի ուժերը դիրքավորվել են Լիսիչանսկի ռետինե արտադրատեսակների գործարանի տարածքում՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով աղբյուրին։ Մարտերը շարունակվում են, ուկրաինացի զինծառայողները ականանետներից կրակում են ԼԺՀ-ի ստորաբաժանումների ուղղությամբ, Ուկրաինայի Զինված ուժերի որոշ զինվորներ, միաժամանակ, փորձում են լքել քաղաքը գյուղական ճանապարհներով՝ հավելել է աղբյուրը։ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության զինվորականները ենթադրում են, որ շատ շուտով Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանի ուկրաինական «Այդար» գումարտակի զինծառայողները զանգվածաբար վայր կդնեն զենքը: ԼԺՀ-ի ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Անդրեյ Մարոչկոն ասել է, որ Ազոտում նաև մինչև հազար խաղաղ բնակիչ կա։ Նա նշել է, որ գործարանը պաշտպանող Ուկրաինայի զինված ուժերի առանձին ստորաբաժանումներ սկսել են սպիտակ դրոշներ բարձրացնել և հանդես գալ բանակցությունների առաջարկներով։
    15:20
    24.06.22
    Ավելին
  • Իրավական
    «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՔԿ-ում Վարդազարյանի հարցաքննությունից
    «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հարցաքննությունից: Քննչական կոմիտեի քննիչը միացրել է ձայնագրությունը, հետաքրքրվել, թե ինչ է նկատի ունեցել Վարդազարյանը` ասելով, որ իր սկզբունքներին դեմ չի գնա: Վարդազարյանն էլ պատասխանել է, թե այդ մասին ձայնագրության հրապարակման օրը արդեն ասել է:
    15:16
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՊԵԿ-ը կանխել է ՀՀ սահմանով թմրամիջոցի անօրինական տեղափոխումը
    ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները, ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանու մաքսային զննման արդյունքում, հայտնաբերել են 1334 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի դեղնականաչավուն զանգվածներով 70 թիթեղյա տարա: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները հայտնաբերված թմրամիջոցի զանգվածները տրամադրել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությանը:
    15:13
    24.06.22
    Ավելին