Լրահոս
2022-06-27
-
ՏարածաշրջանՎերին Լարսը բաց է․ երթևեկությունը վերականգնվել էՎրացական կողմի ակտիվ շինարարական աշխատանքների ու ջանքերի շնորհիվ քիչ առաջ Լարսում վերականգնվել է երթևեկությունը։ Ճանապարհը բաց է։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է ՀՀ ՏԿԵ նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը:Ավելին23:3027.06.22 -
ՔաղաքականԴու հանգիստ չես ապրելու, հանգիստ չես շնչելու, հանգիստ չես աշխատելու․ Աշոտյանը՝ Փաշինյանին«Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է. «Նորից եմ կրկնում. գուցե այս պահին սրիկային մեր երկրի ճակատագրի հետ խաղալուց քշող մարդկանց քանակը բավարար չէ։ Բայց վստահաբար երկրի փլուզման համար թիվ մեկ մեղավորի կյանքը դժոխքի վերածելու համար հայրենատեր եւ բացված աչքերով մարդկանց քանակը լիովին բավարար է։ Դու հանգիստ չես ապրելու, հանգիստ չես շնչելու, հանգիստ չես աշխատելու։ Ամենուրեք քեզ հետապնդելու են զոհվածների հոգիները, գերեվարվածները ճակատագրերը, գերեզման չունեցողների ուրվականները, գերեզման կորցրածների անեծքները եւ հարյուր հազարավոր քաղաքացիների վրեժը։ Եւ արդարությունը, որքան էլ ուշանա, մեկ է, վերականգնվելու է»։Ավելին23:2027.06.22 -
ԻրավականՍոնա Մնացականյանի վրաերթի գործով ապացույցը ոչնչացվել է ոստիկանության աշխատակիցների կողմից․ փաստաբանՍոնա Մնացականյանի վրաերթի վերաբերյալ քրեական գործով անձանց արարքների քրեաիրավական գնահատման համար կարեւոր նշանակություն ունեցող ապացույցը ոչնչացվել կամ շարքից հանվել է ոչ թե վարույթն իրականացնող՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչի, այլ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների կողմից։ Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։ «Թյուրիմացությունից խուսափելու նպատակով ցանկանում եմ տեղեկացնել, որ Սոնա Մնացականյանի վրաերթի վերաբերյալ քրեական գործով անձանց արարքների քրեաիրավական գնահատման համար կարեւոր նշանակություն ունեցող ապացույցը ոչնչացվել կամ շարքից հանվել է ոչ թե վարույթն իրականացնող՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչի, այլ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների կողմից, ինչի արդյունքում այն քննիչին չի տրամադրվել։ Միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ տեղի ունեցածի հանգամանքները պարզելու անհրաժեշտությունն ընդգծել է նաեւ հսկող դատախազը»,- գրել է փաստաբանը։Ավելին23:1027.06.22 -
ՀայաստանԽոշոր ավտովթար` Սյունիքի մարզում. 28-ամյա վարորդը Քաջարանում Kia-ով գլխիվայր շրջվել էՃանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Կոստանդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 26-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 08:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Սեյրան Դավթյանը իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Քաջարան համայնքի Լեռնաձոր բնակավայրում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում: Վթարի հետևանքով Ս. Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Քաջարան» բժշկական կենտրոն:Ավելին23:0027.06.22 -
Հայաստան«Ոչ մի հարց, թող շուտափույթ ազատի պաշտոնը». ի՞նչ հարց կտային քաղաքացիները ՓաշինյանինԵրեկոյան Նիկոլ Փաշինյանը ասուլիս է տալու՝ առցանց, 4-րդը՝ այդ ձևաչափով: Լրատվամիջոցները հարցերը նախապես ուղարկում են կառավարություն, վարչապետը, ըստ որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչների, դրանց պատասխանում է ընտրողաբար՝ կամ ընդհանրապես չի ընթերցվում հարցը, կամ այն աղավաղվում է: Այս ձևաչափը հայկական ԶԼՄ-ները անընդունելի են համարում: Փաշինյանի այսօրվա ասուլիսը բոյկոտել են ավելի քան 5 տասնյակ Էլեկտրոնային և տպագիր լրատվամիջոց, և հարց չեն ուղարկել կառավարություն:Ավելին22:5027.06.22 -
ՀասարակականԱրտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. «Շանգրի Լա» խաղատան մոտ կայանված Mercedes-ում հրդեհ է բռնկվելԱյսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Պտղնի գյուղում՝ «Շանգրի Լա» խաղատան հարևանությամբ, ավտոմեքենան է այրվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի բնակիչ, 30–ամյա Սամվել Բաղդասարյանի վարած, սակայն կայանված վիճակում գտնվող Mercedes մակնիշի ավտոմեքենայի սրահի ապահովիչների համար նախատեսված տուփում: Հրշեջների շնորհիվ հնարավոր է եղել մարել կրակը:Ավելին22:5027.06.22 -
ՄշակույթՀազարամյա Վահանավանքից հարյուրամյա Ադրբեջանին կապանցիներն ասում են՝ Զանգեզուրը հայկական էԿապանցիները ուխտագնացություն են արել դեպի Վահանավանք: Այս տարի վանքի ստեղծման 1111 տարին է լրացել: Կապանցիները նկատում են՝ կարիք կա ասելու, որ վանքը հին է ոչ միայն Ադրբեջան պետությունից, այլև ադրբեջանցիներից:Ավելին22:4027.06.22 -
ՀասարակականՏեսանյութ՝ Երևանում ինչպես է 27-ամյա վարորդը Toyota Camry-ով Մաշտոցի պողոտայում դառնում ավտոմեքենաների ջարդի հեղինակԲացառիկ տեսանյութ՝ Երևանում ինչպես է 27-ամյա վարորդը Toyota Camry-ով Մաշտոցի պողոտայում դառնում ավտոմեքենաների ջարդի հեղինակ: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 26-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Հարություն Հովհաննիսյանը իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայում բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mazda մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով, բախվել էր կայանված Honda մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով վարորդ Հ. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն էր ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանը:Ավելին22:3027.06.22 -
ԻրավականՋհանգիրյանը պատրաստվում է հրաժարականի՞. որտե՞ղ է ԲԴԽ նախագահի ԺՊ-նՋհանգիրյան-Վարդազարյան սկանդալային ձայնագրության հրապարակումից հետո այսօր առաջին անգամ խորհրդարան պետք է գնար ԲԴԽ նախագահի ժպ Գագիկ Ջհանգիրյանը: Նա Ազգային ժողովին պետք է ներկայացներ Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին, որնց ընտրելու համար էր նաև Ազգային ժողովը արտահերթ նիստ հրավիրել: Սակայն Ջհանգիրյանի փոխարեն դատավորների թեկնածուներին ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանն է ներկայացրել: Հենց նա է հայտարարել, որ Ջհանգիրյանը հիվանդանոցում է:Ավելին22:2027.06.22 -
ՔաղաքականԱլիևը գովում է իր բանակի նորագույն զենքն ու մատ թափ տալիս ՀՀ-ի վրա. ՔՊ-ականները լուռ ենԱդրբեջանի նախագահը կրկին սպառնացել է Հայաստանին ու հատկապես հնարավոր ռևանշիստական մղումներ ունեցող հայերին: ՔՊ-ականները հրաժարվում են պատասխանել Ալիևի հայտարարությունների մասին լրագրողների հարցերին: Այսօր խորհրդարանում ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն ասել է, թե այդ հարցերին կպատասխանի հուլիսի 6-ից հետո, երբ վերադառնա ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 29-րդ նստաշրջանից: ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը ևս չի ցանկացել պատասխանել Ալիևին:Ավելին22:1027.06.22 -
ՀասարակականԱվտոճանապարհային կապը ՌԴ հետ կվերականգնվի երկու ժամվա ընթացքում․ Վահան ՔերոբյանՀենց նոր զրուցեցի իմ վրացի գործընկեր փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ, ով հաղորդեց, որ ավտոճանապարհային կապը ՌԴ հետ կվերականգնվի երկու ժամվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ավելի վաղ հայտնել են, որ Լարսը փակ է հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով Թերեք գետի վարարման պատճառով։ Վարարումից վնասվել է միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը։Ավելին22:0027.06.22 -
ՀայաստանԼարսը փակ է․ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:Ավելին21:5027.06.22 -
ՏարածաշրջանԿիևում զորահավաքի ծանուցագրեր են հանձնել գիշերային ակումբների այցելուներինԿիևի ոստիկանությունը շրջայց է իրականացրել քաղաքի գիշերային ակումբներում, ինչի արդյունքում զորահավաքի ծանուցագրեր են հանձնել պարետային ժամը խախտած 219 ժամկետային զինծառայողի՝ հայտնել է մայրաքաղաքի ոստիկանության պետը: «Հանգստյան օրերին իրավապահներն այցելել են Կիևի 420 հաստատություն՝ ստուգելու՝ ինչպես են քաղաքացիները հետևում ռազմական դրության սահմանափակումներին: Անվտանգության ուժերը հայտնաբերել են գիշերային ժամերին աշխատող երկու հաստատություն, որոնցում 413 մարդ խախտել է պարետային ժամը, 219-ին ծանուցագրեր են հանձնվել ներկայանալու զինկոմիսարիատ»,- հայտնում է Укринформ-ը։Ավելին21:4027.06.22 -
ՔաղաքականԿիսաքանդ է Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանքը. «անհարմարությունների մի ամբողջ կծիկ»Այն բանից հետո, երբ, ըստ էության, Ադրբեջանի կողմից օկուպացվեց Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրը, Հայաստանի կառավարությունը որպես այլընտրանք սկսեց Տաթև-Աղվանի ճանապարհի կառուցումը ու խոստացավ մինչև 2021 թվականի վերջ շահագործման հանձնել այն: Նոյեմբերին արդեն այն պատրաստ էր, սակայն 8 ամիս էլ չդիմացավ երթևեկությանը: Մասնագետների պնդմամբ՝ Տաթև-Աղվանին ծանրաքարշ ու կցորդիչով մեքենաներին հարմարեցված չէր, իսկ այնտեղով անցնում են նաև իրանական բեռնատարները:Ավելին21:3027.06.22 -
Հասարակականէլեկտրական ինքնագլորներից տուժած շուրջ 40 քաղաքացի է տեղափոխվել համալսարանական հիվանդանոցՄտահոգիչ վիճակագրություն` էլեկտրական ինքնագլորներից տուժած շուրջ 40 քաղաքացի է տեղափոխվել Միքայելյան համալսարանական հիվանդանոց` միայն վերջին 3 ամսվա ընթացքում: «Վերջերս, Երևանում շատերին կհանդիպեք ինքնագնաց ամենագլորներ վարելիս: «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց ինքնագնաց ամենագլորներ վարելիս բազվաթիվ վնասվածքներով քաղաքացիներ են հոսպիտալացվում: Ամենագլորներ վարողները խոչընդոտների հանդիպելիս, տրանսպորտային միջոցների բախվելիս մարմնական տարբեր վնասվածքներ են ստանում: Եղել են դեպքեր, երբ ինքնագլորը վարել է երկու կամ երեք անձ, այդ պատճառով կորցրել են կառավարումը և հարվածել կայանված կամ երթևեկող ավտոմեքենայի: Միգուցե ինքնագլորները էկոլոգիապես մաքուր, հարմար և մատչելի փոխադրամիջոց են և արագ շրջանցում են խցանումները, բայց անտեսում են հնարավոր վտանգները, ուստի կարծում եմ պետք է որոշակի կարգավորումներ իրականացվեն այս խնդրին լուծում տալու նպատակով»,-նշվում է հայտարարության մեջ:Ավելին21:2027.06.22 -
ՀասարակականFord Fusion-ը ինքնավթարի է ենթարկվել. կա վիրավորԱյսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Ռաֆայել Վարդանյանը իր վարած Ford Fusion մակնիշի ավտոմեքենայով Մազմանյան 52/3 հասցեի դիմաց ինքնավթարի է ենթարկվել: Ինչպես հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 24-ամյա Ռոլանդ Օհանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Շ. Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Պարեկային ծառայությունը ունի կասկածներ, որ վարորդը երիտասարդ աղջիկ է եղել և այն պարզելու ուղղությամբ աշխատանքներ են կատարվում:Ավելին21:1127.06.22 -
ԻրավականՉարենցավանի քրեական հետախույզները բացահայտել են դանակահարությունըՀունիսի 21-ին` ժամը 22-ի սահմաններում, ոստիկանության Չարենցավանի բաժին «Չարենցավան» բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ ծակած-կտրած վերքերով երկու քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց: Օպերատիվ հարցումների և այլ միջոցառումների շնորհիվ Չարենցավանի քրեական հետախույզները պարզեցին, որ հաղորդումից րոպեներ առաջ Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասում մեքենաների կայանման հարցի շուրջ վիճաբանություն էր եղել։ Միջադեպի ժամանակ էլ մասնակիցներից մեկը, որը նույն թաղամասի 41-ամյա բնակիչ է, դանակահարել էր նրանց։ Բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողը ներկայացավ ոստիկանության Չարենցավանի բաժին: Նա խոստովանել է կատարածն ու ներկայացվել նախաքննական մարմնին: Քննչական բաժին է փոխանցվել նաև ոստիկանության Չարենցավանի բաժնում հարուցված քրեական գործը։Ավելին20:5727.06.22 -
ՏարածաշրջանԿրեմլը հաստատել է Պուտինի մասնակցությունը G20-ի գագաթնաժողովինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Ինդոնեզիայի հրավերը՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք «Քսանյակի» (G20) գագաթնաժողովին։ ՌԴ ղեկավարի մասնակցությունը հաստատել է նրա օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Այո՛, մենք հաստատել ենք մեր մասնակցությունը»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Միաժամանակ նա չի հստակեցրել՝ Պուտինն անձա՞մբ է մասնակցելու միջոցառմանը, թե՞ առցանց։ «Մենք ստացել ենք պաշտոնական հրավեր, ինչը շատ կարևոր է, քանի որ արևմտյան համապատասխան երկրներ ինդոնեզացիների վրա ճնշում են գործադրել ու գործադրում են»,- հավելել է նախագահի օգնականը և նշել, որ այդ հարցը կքննարկվի հունիսի 30-ին Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի Մոսկվա այցի ժամանակ։Ավելին20:5027.06.22 -
Արտաքին քաղաքականությունԵվրահանձնաժողովի ղեկավարը հրաժարվել է բոյկոտել G20-ի գագաթնաժողովը` Պուտինի մասնակցության դեպքումԵվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ չի բոյկոտի G20-ի գագաթնաժողովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության դեպքում։ Այս մասին նա հայտնել է գերմանական ZDF հեռուստաալիքի եթերում։ Ֆոն դեր Լայենի կարծիքով՝ G20-ը չափազանց կարևոր է՝ բոյկոտով այն կաթվածահար անելու համար: Նրա համոզմամբ՝ գագաթնաժողովը հնարավորություն կտա «անձամբ ասել Պուտինին այն, ինչ մտածում են»: Միաժամանակ Լայենը նշել է, որ այլևս հնարավոր չէ Ռուսաստանի հետ սովորականի պես գործեր վարել։ G20-ի աշնանային գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 15-16-ը Բալիում։ Հրավիրված է նաև Ուկրաինայի նախագահը: Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին Ռուսաստանի մասնակցությամբ G20-ի գագաթնաժողովը բոյկոտելու մասին։ Սպիտակ տան նախկին խոսնակ Սակին հաստատել էր, որ ԱՄՆ ֆինանսների նախարարը բոյկոտելու է մի շարք նիստեր։Ավելին20:4327.06.22 -
ՏնտեսականԼարսը դեռ 1-2 շաբաթ կարող է փակ մնալ, հայկական ծիրանը այդքան սպասել չի կարողՀայաստանը Ռուսաստանին կապող միակ ճանապարհը՝ Վերին Լարսի անցակետը, կրկին փակ է, այս անգամ՝ եղանակի պատճառով: Լարսում նորից տասնյակ կիլոմետրանոց խցանումներ են: Տնտեսագետների խոսքով՝ եթե կառավարությունը շտապ այլընտրանք չգտնի Լարսին, հայկական բեռնափոխադրողները կարող են սնանկանալ, գյուղացիները՝ աղքատանալ: Բեռնափոխադրողները ֆուռերը հետ՝ Երևան բերելու մասին են մտածում:Ավելին20:3727.06.22