Լրահոս
2022-07-04
-
ՏարածաշրջանՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:Ավելին09:3004.07.22 -
ԱշխարհԷլիզաբեթ 2-րդը պարտականությունների մի մասը փոխանցել է գահաժառանգ որդունՄեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը գահաժառանգին՝ Ուելսի արքայազն Չարլզին, փոխանցել է իր պարտականությունների մի մասը։Ավելին00:0004.07.22
2022-07-03
-
ԱշխարհՀուրգադայում շնաձկան հարձակումից ևս մեկ կին է մահացելՀուրգադայի (Եգիպտոս) շրջանում շնաձկան հարձակումից ևս մեկ կին է մահացել։ Այս մասին հայտնել են Եգիպտոսի շրջակա միջավայրի նախարարությունից, փոխանցում է է ՌԻԱ Նովոստին։ «Շրջակա միջավայրի նախարար Յասմին Ֆուադը Հուրգադայի Սահլ Հաշիշ հանգստավայրում լողացող երկու կանանց վրա շնաձկան հարձակման մասին տեղեկություն ստանալուց անմիջապես հետո հրահանգել է Կարմիր ծովի արգելոցների մասնագետների աշխատանքային խումբ ստեղծել։ Եգիպտոսի իշխանությունները մեկնաբանել են միջադեպը և ցավակցություն հայտնել զոհերի ընտանիքներին։ Այս պահին տեղում աշխատում են փորձագետները՝ պարզելու գիշատչի այս պահվածքի պատճառները։ Մինչ այդ դեպքի վայրի մոտ ծովում ցանկացած գործունեություն արգելվում է։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եգիպտոսի հանրահայտ Հուրգադա հանգստավայրում շնաձուկը կծել է Ավստրիայի քաղաքացու ձեռքն ու ոտքը։ Բժիշկները պայքարել են հիվանդի կյանքի համար, սակայն չեն կարողացել նրան փրկել։Ավելին23:4503.07.22 -
ՍպորտՀաջորդ շաբաթվա ընթացքում «Յուվենտուսը» կներկայացնի Պոլ Պոգբային և Անխել Դի ՄարիայինԻնչպես հայտնում է իտալացի լրագրողի Ֆաբրիցիո Ռոմանոն հաջորդ շաբաթվա ընթացքում <<Յուվենտուսը>> կներկայացնի Պոլ Պոգբային և Անխել Դի Մարիային, երկու խաղացողներն էլ Թուրին են տեղափոխվում անվճար`ազատ գործակալի կարգավիճակով։Ավելին23:3003.07.22 -
Սպորտ«Միլանը» և «Չելսին» երկու շաբաթ է համաձայնեցնում են Հակիմ Զիյեխի տրանսֆերըԻնչպես հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն «Միլանը» և «Չելսին» արդեն երկու շաբաթ է համաձայնեցնում են Հակիմ Զիյեխի տրանսֆերը և բանակցությունները արդեն վերջնական փուլում են: «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն էլ իր հերթին համաձայնություն է տվել մարոկկացու վաճառքի հարցում։Ավելին23:1503.07.22 -
ՍպորտԼյովա Գևորգյանը Եվրոպայի չեմպիոն է. ՏԵՍԱՆՅՈՒԹՀռոմում ընթացող ըմբշամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Լյովա Գևորգյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն, հայտնում են ըմբշամարտի ֆեդերացիայից։ Առաջնության եզրափակչում Լյովա Գևորգյանը 13:2 հաշվով հաղթել է Վրաստանի ներկայացուցչին։Ավելին23:0003.07.22 -
ՀայաստանԾեծկռտուք` Գեղարքունիքի մարզում. գործի են դրվել մահակներն ու գերանդին. կա վիրավորShamshyan.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել հուլիսի 2-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված տեղեկությունների փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը Գավառ քաղաքի բնակիչ, 35-ամյա Գագիկ Հ.-ն, Երևանի բնակիչ, 27-ամյա Վահրամ Զ.-ն, Գավառ քաղաքի բնակիչներ, 37-ամյա Արսեն Հ.-ն և 54-ամյա Կարեն Ա.-ն, Գավառի Մ-10 ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում կատարել են խուլիգանություն: Ոստիկանները Գագիկ Հ.-ին, Վահրամ Զ.-ին, Արսեն Հ.-ին, Opel մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել ոստիկանության Գավառի բաժին, որտեղ էլ պարզվել է, որ վերջիններս կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, ապա մահակներով և գերանդիով ծեծի են ենթարկել միմյանց: Գ. Շամշյանի տեղեկություններով, ծեծի արդյունքում Կարեն Ա.-ն «կրծքավանդակի փակ բութ տրավմա, աջից 8-րդ, 9-րդ և 10-րդ կողերի կոտրվածք տեղաշարժով, ենթամաշկային էպիզեմա» մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն: Գագիկ Հ.-ն, Վահրամ Զ.-ն և Արսեն Հ.-ն ոստիկանության գավառի բաժնից նեկայացվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:Ավելին22:4503.07.22 -
ՍպորտՀայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը՝ Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոնՀայաստաի բասկետբոլի ազգային հավաքականը նվաճել է Եվրոպայի փոքր երկրների չեմպիոնի տիտղոսը։ Եզրափակիչ խաղում մեր ընտրանին 66։84 հաշվով հաղթել է Մալթայի ընտրանուն՝ կրկնելով 2016 թվականի հաջողությունը։ Հիշեցնենք, որ 3-րդ տեղի համար պայքարում Անդորայի հավաքականը ուժեղ գտնվեց Ադրբեջանի ընտրանուց՝ հաղթելով 75։84 հաշվով։ Այսպիսով, Եվրոպայի փոքր երկրների բասկետոբլի լավագույն եռյակն ունի հետևյալ տեսքը՝ 1․ Հայաստան 2․ Մալթա 3․ ԱնդորաԱվելին22:3003.07.22 -
Արտաքին քաղաքականությունԲայդենը ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության մասին զեկույցներ է ուղարկել ԱՄՆ ԿոնգրեսինԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության մասին զեկույցներ է ուղարկել ԱՄՆ Կոնգրեսին։ Բայդենը ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության մասին զեկույցներ է ուղարկել ԱՄՆ Կոնգրեսին ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Զեկույցների տեքստերը հրապարակված են Սպիտակ տան կայքում, փոխանցում է news.am-ը: Հիշեցնենք, որ Թուրքիան համաձայնվել է աջակցել Ֆինլանդիայի եւ Շվեդիայի համատեղ անդամակցությանը ՆԱՏՕ-ին դաշինքի Մադրիդում կայացած գագաթաժողովի առաջին օրը։ Թուրքիայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ Թուրքիան հասել է Շվեդիայից եւ Ֆինլանդիայից ցանկալի քայլերին` համաձայնեցնելու ՆԱՏՕ-ին նրանց անդամակցությանը։Ավելին22:1503.07.22 -
ՀայաստանՀայաստանը խենթություն էր․ 50 Cent-ը երևանյան համերգի ու տպավորությունների մասին տեսանյութ է հրապարակելԱշխարհահռչակ ռեփ կատարող 50 Cent-ը ինստագրամյան իր էջում երևանյան համերգի մասին տեսանյութ է հրապարակել՝ կից գրառում անելով։Ավելին22:0003.07.22 -
ՏարածաշրջանՈւկրաինան «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռներով հարվածել է Ռուսաստանի տարածքին. կան զոհեր. ՌԴ ՊՆԿիրակի գիշերն ուկրաինական զորքերը «Տոչկա-Ու» հրթիռներով և «Ռեյս» անօդաչու սարքերով գնդակոծել են ՌԴ Կուրսկի և Բելգորոդի մարզերի տարածքները: Ուկրաինան «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածել է Ռուսաստանի տարածքին. կան զոհեր. ՌԴ ՊՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Այս գիշեր Մոսկվայի ժամանակով ժամը 03:00-ից մինչև 03:30-ը Կիևի ռեժիմը «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռներով կասետային զինատեսակներով և «Տու-143 Ռեյս» անօդաչու սարքերով դիտավորյալ հարված է հասցրել Բելգորոդի և Կուրսկի բնակելի թաղամասերին, որտեղ զինվորական օբյեկտներ չկան»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Պաշտպանության նախարարությունը նշել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են արձակված բոլոր երեք հրթիռները, սակայն դրանցից մեկի բեկորներն ընկել են բնակելի շենքի վրա։ Գնդակոծության հետևանքով զոհվել է երեք մարդ։ Մասամբ ավերվել է 11 բազմաբնակարան և մոտ 40 մասնավոր շենքր։Ավելին21:4503.07.22 -
ԱռողջապահականԱնվանվել է շոգին ջրի հավասարակշռությունը պահպանելու արդյունավետ միջոցՇոգին ջրի հավասարակշռությունը պահպանելու արդյունավետ միջոց Sputnik ռադիոյին տված հարցազրույցում առաջարկել է բժշկական գիտությունների դոկտոր, դիետոլոգ Ալեքսեյ Կովալկովը։ Առանց ջանքերի խմեք օրական անհրաժեշտ քանակությամբ ջուր, ըստ նրա՝ վառ գույնի շիշը կօգնի: Լավ առողջությունը շոգ սեզոնին ուղղակիորեն կախված է ձեր խմած ջրի քանակից, ասել է Կովալկովը։ «Ենթադրվում է, որ օրգանիզմում ջրի հավասարակշռությունը պահպանելու համար շոգին մարդը պետք է օրական երկու լիտր ջուր օգտագործի, բայց բոլորն են կարողանում այդքան խմել: Դուք կարող եք ինքներդ ձեզ մարզել ավելի շատ ջուր խմել «պայծառ շիշ» մեթոդով», – կիսվել է նա: Նրանց, ովքեր չեն կարողանում շատ ջուր խմել, բժիշկը խորհուրդ է տվել մի շիշ վերցնել, փաթաթել վառ ժապավենով և դնել աշխատասեղանին։ «Այս մեթոդի սկզբունքը շատ պարզ է՝ վառ առարկաները ուշադրություն են գրավում։ Պայծառ շիշը կգրավի մարդու աչքը, որի շնորհիվ նա ավելի հաճախ ջուր կխմի»,- պարզաբանել է նա։Ավելին21:3003.07.22 -
Հասարակական37-ամյա վարորդը «Ալմաստ» գործարանի դիմաց Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնինԱյսօր վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 37-ամյա Փայլակ Պ.-ն, իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ «Ալմաստ» գործարանի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, 46-ամյա Սաթենիկ Պ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շատպօգնություն և օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:Ավելին21:1503.07.22 -
ՀասարակականԱդրբեջանի դպրոցներից մեկում երեխաներին դասի ժամանակ ատելության հերթական դոզան են ներարկել. Գառնիկ ԴավթյանԱդրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը գրում է. Ադրբեջանի դպրոցներից մեկում երեխաներին դասի ժամանակ ատելության հերթական դոզան են ներարկել… «Ուսուցչուհին» սովորեցնում է երեխաներին, որ իրենք բոլորը թուրքեր են, որ թուրքի միակ ընկերը թուրք են, որ Ադրբեջանի մայրաքաղաքը Թավրիզն է: Ուսուցչուհու խոսքից ընկալելի է, որ ադրբեջանցի պանթյուրքիստերը սահման են գծում «թուրք» և «թյուրք» հասկացությունների միջև՝ Թուրքիայի կողմից Ադրբեջանի կլանումը արդարացնելու համար: Հ.Գ. Խնդրին նայեք մեր՝հայկական, պրիզմայով. արդյո՞ք ադրբեջանցին կամ թուրքը ցանկանում է մեզ հետ խաղաղ ապրել: Միայն միամիտները կկարծեն, որ այո…ինքերդ ձեզ հարց տվեք՝ ցանկանու՞մ եք կրկին ցեղասպանվել:Ավելին21:0003.07.22 -
ՍպորտԵրկու ըմբիշ դուրս է եկել փոքր եզրափակիչԵվրոպայի երիտասարդական առաջնությունում պայքարը շարունակում են ազատ ոճայինները: Սփոփիչ գոտեմարտում 61 կգ քաշային Հայկ Աբրահամյանն այսօր, հաղթելով մրցակցին, դուրս է եկել փոքր եզրափակիչ։ Սփոփիչ գոտեմարտում հաղթել և փոքր եզրափակիչ է դուրս եկել նաև Սերգեյ Սարգսյանը։Ավելին20:4503.07.22 -
Արտաքին քաղաքականությունԲեռլինը դաշնակիցների հետ քննարկում է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցըARD հեռուստաալիքին տված հարցազրույցում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ասել է, որ Գերմանիան դաշնակիցների հետ քննարկում է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը՝ արդեն պատրաստվելով ռուսական հատուկ գործողության ավարտից հետո ժամանակին։ «Մենք մերձավոր դաշնակիցների հետ քննարկում ենք անվտանգության երաշխիքների հարցը, որը մենք կարող ենք ապահովել: Սա շարունակական գործընթաց է»,- ասել է կանցլերը։ «Հասկանալի է, որ նույնը չի լինի, եթե ինչ-որ մեկը ՆԱՏՕ-ի անդամ լինի»,- ասաց նա։Ավելին20:3003.07.22 -
ՀայաստանՉինաստանի 28-ամյա քաղաքացին BMW-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել դաշտումԱյսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:25-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, Մարմարաշենի կամրջի մոտ, Չինաստանի Հանրապետության քաղաքացի, 28-ամյա Չեն Խուանպենգը՝ իր վարած BMW Mini Cooper մակնիշի ավտոմեքենայով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյան, տապալել այն ու հայտնվել դաշտում: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/07/03/1217032/Ավելին20:1503.07.22 -
ՀայաստանԶոհվածների մեջ որդուն փնտրող հայրը նրան ողջ է գտելԶոհվածների մեջ որդուն փնտրող հայրը նրան ողջ է գտել: Այս մասին տեղեկանում ենք Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանի գրառումից: Նա,մասնավորապես,գրել է. «Այսօր մի հանդիպում ու մի բարի լուր ջերմացրին հոգիս… 44-օրյա պատերազմի ժամանակ մի օր Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի դիմացի մայթին՝ «Պարկ հոթել»-ի առաջ հանդիպեցի լուսանկարիչ Հակոբ Պողոսյանին ու լրագրող Էդիկ Բաղդասարյանին։ Մտահոգ զրուցում էինք օրվա անցուդարձի շուրջ, երբ մեզ մոտեցավ նիհար, սև մորուքով ու սև-մուգ շորերով մի ոչ տեղացի մարդ և ասաց, որ որդուն է փնտրում։ Ասաց, որ տղայի անուն-ազգանունը տեսել է զոհվածների պարբերաբար հրապարակվող ցուցակում, բայց չի կարողանում տեղը գտնել։ Հակոբն ու Էդիկը հարցուփորձ էին անում, հուշում, թե ում կարելի է դիմել և այլն։ Իսկ ես միայն մի բան ասացի։ Ասացի՝ մի վհատվեք, արդեն քանի դեպք եղել է, երբ չճշտված տեղեկություններ են եղել այդ ցուցակներում, որոնք հետո ճշտվել են։ Ծնողները երբեմն առաջին տեղեկությունը տեսնում էին, բայց ճշտող տեղեկությունը՝ ոչ։ Ասացի՝ այնպես որ, հույսներդ մի կորցրեք, Աստված մեծ է։ Պատերազմից հետո մեկ-մեկ մտովի աչքիս առաջ էր գալիս այդ մարդը, մտածում էի՝ տեսնես ի՞նչ եղավ հետո… Ինչ որ է, այսօր փողոցում հանդիպեցի Հակոբին։ Խոսեցինք դեսից-դենից, այն օրերից։ Ու հարցրի, թե արդյո՞ք հիշում է այդ դրվագը։ Ասաց՝ հա, նիհար, սև մորուքով էն մարդը։ Ասում եմ՝ հա՛, հա՛, նույնի՛նքը։ Ասում է՝ որդուն ողջ է գտել։ Ահա այսպիսի բարի լուրով էլ սկսվեց օրս»:Ավելին20:0003.07.22 -
Առողջապահական5 մթերք, որոնք նպաստում են երիկամների առողջությանըԼոռամրգի Հակասեպտիկ նյութերը, որոնք մտնում են լոռամրգի բաղադրության մեջ, կանխում են պաթոգեն բակտերիաների աճը, որոնք բորբոքում են երիկամները: Բացի այդ, լոռամիրգն օգնում է մաքրել երիկամները եւ կանխել միզաքարային հիվանդությունները: Դդում Դդումը հարուստ է վիտամիններով եւ հանքանյութերով, որոնք օգնում են օրգանիզմի դետոքսիկացմանը եւ վտանգավոր, քար առաջացնող աղերի հեռացմանը: Դդմի միջուկը հիանալի միզամուղ է, այն օգնում է թեթեւացնել այտուցը եւ կանխարգելել երիկամների հիվանդությունները։ Բանջարեղենին վառ գույն է հաղորդում կարոտինը` բույսերի հզոր հակաօքսիդանտը, որը կանխում է երիկամների ու այլ օրգանների բորբոքային պրոցեսների զարգացումը։ Ծովային ձուկ Ձուկը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք կարող են օգտակար հավելում լինել ցանկացած դիետայի համար: Դրանք նվազեցնում են արյան մեջ ճարպերի մակարդակը եւ կանխում արյան բարձր ճնշումը, ինչը բարելավում է երիկամների աշխատանքը։ Ձուկ ընտրելիս պետք է նկատի ունենալ, որ ծովային ձուկը շատ ավելի շատ ճարպաթթուներ է պարունակում, քան գետի ձուկը։ Քաղցր կարտոֆիլ Բատատը բազմաթիվ նյութերի աղբյուր է, որոնք օգտակար են օրգանիզմի բոլոր համակարգերի համար։ Օրինակ՝ քաղցր կարտոֆիլում հայտնաբերված կալիումն օգնում է վերահսկել օրգանիզմի նատրիումի մակարդակը, ինչը կանխում է երիկամներում քարերի առաջացումը։ Բացի այդ, ինչպես դդումը, քաղցր կարտոֆիլն էլ հարուստ է հակաօքսիդանտ կարոտինով: Կանաչ բանջարեղեն Կանաչիները, սպանախը եւ բանջարեղենը հակաօքսիդանտների հարուստ աղբյուր են, որոնք պաշտպանում են օրգանիզմն ու նպաստում բջիջների, հյուսվածքների եւ օրգանների «նորոգմանը»։ Դրանք մաքրում են օրգանիզմը, հեռացնում են վնասակար աղերը, կանխում բորբոքային պրոցեսներն ու ապահովում են երիկամների հիվանդությունների հուսալի կանխարգելում։Ավելին19:4503.07.22 -
ԱշխարհՈրքա՞ն գումար է անհրաժեշտ իդեալական կյանքի համարՀիշու՞մ եք Օստապ Բենդերի հայտնի հարցը Շուրային.«Շուրա, քեզ որքա՞ն գումար է պետք երջանիկ լինելու համար»: Ամերիկյան Համալսարանական հոգեբանների նոր հետազոտության համաձայն, մարդկանց մեծամասնության պատասխանը 10 միլիոն դոլար է:Բայց ոչ ամերիկացիները, ովքեր ասում են, որ իրենց առնվազն 100 միլիոն դոլար է պետք և հաճախ պնդում են անգամ ՝100 միլիարդ դոլար: Ամերիկյան համալսարանների ակադեմիկոսները պարզել են, որ հակառակ այն ենթադրության, որ բոլորն ուզում են հնարավորինս հարուստ լինել, մարդկանց մեծ մասն ասում է, որ երջանիկ կլինի անգամ մի քանի միլիոնով: Ամբողջ աշխարհից գրեթե 8000 մարդկանց շրջանում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երկրների 86%-ում մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ կարող է հասնել իդեալական կյանքի 10 միլիոն դոլարով կամ ավելի քիչ: Մեծ Բրիտանիայում ամենահայտնի պատասխանը (26%) եղել է 1 մլն դոլար, իսկ մեծամասնությունն ասել է, որ 10 մլն դոլար կամ ավելի քիչ գումարը բավարար կլինի: Տասներեք տոկոսն ասել է, որ կցանկանար 100 միլիարդ դոլար կամ ավելի: «Անսահմանափակ կարիքների գաղափարախոսությունը, երբ ներկայացվում է որպես մարդկային բնույթ, կարող է սոցիալական ճնշում ստեղծել մարդկանց համար՝ գնելու ավելին, քան իրականում ցանկանում են», – կարծում են հետազոտության հեղինակները: «Բացահայտելը, որ մարդկանց մեծամասնության իդեալական պատկերացրած կյանքն իրականում բավականին չափավոր է, կարող է սոցիալական առումով ավելի պարզ դարձնել մարդկանց վարքագիծը, որն ավելի համահունչ է այն բանին, ինչը նրանց իսկապես երջանիկ է դարձնում, և աջակցել ավելի ուժեղ քաղաքականությանը, որը կօգնի պաշտպանել մոլորակը»,-ասում է հոգեբան Դոկտոր Ռենատա Բոնջիորնոն: Քաղաքական գործիչների և ազդեցիկ հայտնիների աճող կոալիցիան կոչ է անում ամբողջ աշխարհում մտցնել հարստության հարկեր՝ օգնելու փակել հասարակության ամենահարուստների և ամենաաղքատների միջև ապշեցուցիչ անջրպետը:Ավելին19:3003.07.22