Լրահոս
2022-07-04
-
ԱշխարհՀնդկաստանում հեղեղումների և սողանքների զոհերի թիվը հասել է 179-իԱռնվազն 179 մարդ է մահացել Հնդկաստանի հյուսիսարևելյան Ասամ նահանգում ջրհեղեղներից և սողանանքերից: Այս մասին հայտնում են Տարերային աղետների դեմ պայքարի նահանգային վարչության ներկայացուցիչները: Նշվում է, որ տուժել է 1618 գյուղի մոտ 700 հազար բնակիչ: 278 հազար մարդ գտնվում է օգնության 413 ճամբարներում: Իշխանությունների հաղորդմամբ՝ նահանգում ջրհեղեղի հետևանքով լիովին կամ մասնակի վնասվել է 138 հազար տուն: Առավել բարդ իրադրություն է Սիլչար քաղաքում, որտեղ տարածքի 90 տոկոսը ջրածածկ է եղել ամբարտակի փլուզման հետևանքով: Քաղաքում զոհվել է 16 մարդ, գույքային վնասը կազմում է 10 միլիարդ ռուփի՝ 1.2 մլրդ դոլար: Ջրածածկ է եղել Ասամի ավելի քան 47,1 հազար հեկտար ցանքատարածություն: Մի շարք շրջաններում ջուրը սկսել է աստիճանաբար նվազել:Ավելին10:3604.07.22 -
ԱշխարհՀունաստանում անտառային հրդեհներ են մոլեգնում«ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ սաստիկ անտառային հրդեհ է մոլեգնում Հունաստանում՝ Պելոպոնեսի հյուսիսարևմտյան Էլիդա շրջանում: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 195 հրշեջ, 48 միավոր տեխնիկա։ Սպառնալիքի պատճառով 4 բնակավայրից իրականացվել է տարհանում: Ջերմաստիճանը բարձր է, իսկ արագ տարածմանը նպաստում է ուժեղ քամին:Ավելին10:3104.07.22 -
Հասարակական44-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել իր հորեղբոր 13-ամյա թոռանը. վերջինս հիվանդանոցում մահացել էՀուլիսի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նորատուս գյուղի բնակիչ, 13-ամյա Կարեն Մ.-ն է: Ըստ երեխայի հարազատների, նա մարմնական վնասվածքը ստացել է ավտովթարի հետևանքով: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 20:20-ի սահմաններում, Նորատուս գյուղի բնակիչ, 44-ամյա Արսեն Մ.-ն՝ իր վարած ՎԱԶ-2121 մակնիշի՝ առանց համարանիշի ավտոմեքենայով, Նորատուս գյուղի Գրիգոր Լուսավորիչ փողոցում վրաերթի է ենթարկել Կարեն Մ-ին, ով այնուհետև տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղ էլ ժամեր անց՝ գիտակցության չգալով, մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացած երեխան սովորում էր Նորատուսի թիվ 2-րդ դպրոցի 8-րդ դասարանում և վարորդ Արսեն Մ.-ին հորեղբոր թոռն էր:Ավելին10:2704.07.22 -
ԱռողջապահականՀուլիսի 3-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2․217․031 էՀՀ-ում պատվաստումային գործընթացը շարունակվում է: Առողջապահության նախարարությունը թարմացված վիճակագրություն է ներկայացրել, համաձայն որի` հուլիսի 3-ի դրությամբ` պատվաստումների ընդհանուր թիվը 2 217 031 է, առաջին դեղաչափ ստացածների թիվը` 1 138 845, ամբողջապես պատվաստվածներինը` 1 014 534: Խթանիչ պատվաստումների թիվը 59 052 է:Ավելին10:2604.07.22 -
ԱշխարհԿոպենհագենում հրաձգության հետևանքով 3 մարդ է մահացելAP գործակալությունը հայտնում է, որ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել: Զոհվել է 3 մարդ, ևս 3-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Մայրաքաղաքի ոստիկանապետ Սերեն Թոմասենը հայտնել է, որ կասկածյալը 22-ամյա դանիացի է, նրա արարքի շարժառիթները հայտնի չեն: Ոստիկանությունը չի բացառում, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է:Ավելին10:2104.07.22 -
ՀասարակականՀրդեհ՝ ավտոմեքենայումՀուլիսի 4-ին, ժամը 05:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատամարտիկների փողոցում՝ «Էրեբունի Մոլ» տանող ճանապարհին, կայանած ավտոմեքենայի շարժիչի հատվածից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Արեշի 7-րդ փողոցում գտնվող դպրոցի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։58-ին, մարվել՝ 06։10-ին։ Այրվել է «Audi A100» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։Ավելին10:1604.07.22 -
ՀայաստանՓրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնությունՀուլիսի 2-4-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։Ավելին10:1104.07.22 -
ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է Ադրբեջանին. իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն էԱդրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ ՊՆ-ից հայտնում են՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։Ավելին10:1004.07.22 -
ՍպորտՀայաստանի չեմպիոն «Փյունիկ»-ը 9 նոր համալրում ունիՀայաստանի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկ»-ը բազմաթվ համալրումներ ունի կազմում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմին են միացել պաշտպաններ Արթուր Ավագյանը, Սերգեյ Վակուլենկոն, Միխայիլ Կովալենկոն, Բորիս Վարգան, կիսապաշտպաններ Դավիթ Դավիդյանը, Անդրե Մենսալաոն, Նեմանյա Մլադենովիչը, հարձակվողներ Լուկա Ջուրիչիչը և Մարյան Ռադեսկին: 35-ամյա եզրային պաշտպան Արթուր Ավագյանը նախորդ մրցաշրջանում հանդես է եկել «Նորավանքում», որի հետ հասել է մինչև Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ: Ավագյանը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում անցկացրել է 252 խաղ և խփել է 7 գոլ: 28-ամյա ուկրաինացի պաշտպան Սերգեյ Վակուլենկոյի վերջին թիմը եղել է «Արարատ-Արմենիան»: Վերջինիս կազմում նա 2019/20թթ. մրցաշրջանում նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը: Վակուլենկոն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել ուկրաինական մի շարք թիմերում, ինչպես նաև Ուկրաինայի պատանեկան և երիտասարդական հավաքականներում: 27-ամյա ռուս եզրային պաշտպան Միխայիլ Կովալենկոն առավել հայտնի է «Նոայում» ունեցած իր ելույթներով, որի կազմում նա դարձել է 2019/20թթ. մրցաշրջանի Հայաստանի գավաթակիր և սուպերգավաթակիր: Կովալենկոյի վերջին թիմը եղել է մերձմոսկովյան «Դոլգոպրուդնին»: 28-ամյա սերբ պաշտպան Բորիս Վարգան իր կարիերայի ընթացքում խաղացել է բացառապես սերբական թիմերում` «Ինջիայում», «Պրոլետերում», «Պիվարայում» և «Նապրեդակում»: Նրա վերջին թիմը եղել է սերբական «Բաչկա Տոպոլան»: Վարգան Սերբիայի Սուպերլիգայում անցկացրել է 131 խաղ և խփել 1 գոլ: 24-ամյա եզրային կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը Հայաստանի կրկնակի չեմպիոն է՝ 2018/19թթ. մրցաշրջանում «Արարատ-Արմենիայի», 2020/21թթ. մրցաշրջանում՝ «Ալաշկերտի» կազմում: Նախորդ մրցաշրջանը Դավիդյանն անցկացրել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում հանդես եկող մերձմոսկովյան «Խիմկիում»։ 32-ամյա բրազիլացի կիսապաշտպան Անդրե Մենսալաոն Հայաստանում խաղալու փորձ արդեն ունի: 2020/21թթ. մրցաշրջանում նա հանդես է եկել Վանաձորի «Լոռիում», իսկ 2021/22թթ. մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է «Սևանում»: Մենսալաոյի վերջին թիմը եղել է Հյուսիսային Մակեդոնիայի բրոնզե մեդալակիր «Շկենդիան»: 29-ամյա սերբ եզրային կիսապաշտպան Նեմանյա Մլադենովիչն իր կարիերայի ընթացքում, բացի սերբական թիմերից, խաղացել է նաև նորվեգական «Բոդո Գլիմտում» և հունական «Լարիսայում»: Նա ժամանակին խաղացել է Սերբիայի Մ-19 տարեկանների հավաքականում՝ անցկացրած 8 խաղում խփելով 2 գոլ: Մլադենովիչի վերջին թիմը եղել է սերբական «Նապրեդակը»: 25-ամյա բոսնիացի հարձակվող Լուկա Ջուրիչիչը ժամանակին հանդես է եկել իր երկրի տարբեր տարիքային պատանեկան հավաքականներում: Ջուրիչիչը 2016/17թթ. մրցաշրջանում «Շիրոկի Բրիեգի» հետ դարձել է Բոսնիայի գավաթակիր: Վերջին 2 մրցաշրջաններում նա հանդես է եկել բոսնիական «Ժելեզնիչարում» և կորեական «Գիմպոյում»: 27-ամյա հյուսիս մակեդոնացի հարձակվող Մարյան Ռադեսկին իր երկրի ազգային հավաքականի խաղացող է, որի կազմում 17 խաղում խփել է 1 գոլ: Նա ընդգրկված էր Եվրո-2020-ում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հայտացուցակում: Ռադեսկին Հյուսիսային Մակեդոնիայի եռակի չեմպիոն է` 2 անգամ «Շկենդիայի» (2017/18, 2018/19թթ.) և մեկ անգամ՝ «Շկուպիի» (2021/22թթ) կազմում, որը եղել է նրա վերջին թիմը:Ավելին10:0604.07.22 -
ՀայաստանՀրդեհ՝ Ազատամարտիկների փողոցումՀուլիսի 4-ին, ժամը 05:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատամարտիկների փողոցում՝ «Էրեբունի Մոլ» տանող ճանապարհին, կայանած ավտոմեքենայի շարժիչի հատվածից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Արեշի 7-րդ փողոցում գտնվող դպրոցի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։58-ին, մարվել՝ 06։10-ին։ Այրվել է «Audi A100» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։Ավելին10:0104.07.22 -
ՏարածաշրջանМосква-Сити-ի տարածքում երկնաքեր է բռնկվել«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ Մոսկվայի քաղաքային բիզնես կենտրոնի տարածքում գտնվող երկնաքերներից մեկի տանիքից ծուխ է բարձրացել։ Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Մոսկվայի գլխավոր տնօրինության ճգնաժամային կառավարման կենտրոնը հայտնել է, որ փրկարարները ստուգում են բռնկված հրդեհի մասին տեղեկատվությունը։ Capital Towers-ը՝ կառուցվող բնակելի երկնաքերերը, գտնվում են Москва-Сити բիզնես կենտրոնի կողքին՝ Մոսկվա գետի ափին։Ավելին09:5604.07.22 -
Արտաքին քաղաքականությունՈւկրաինայում պատերազմի սկզբից ի վեր սպանվել է 35.970 ռուս զինվորՊատերազմի սկզբից ուկրաինացիներին հաջողվել է վնասազերծել 35 970 ռուս զինվորի, հայտնում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը։ Վերջինիս տվյալներով՝ ուկրաինական կողմը ոչնչացրել է ռուսական ուժերի տարբեր տեսակի տեխնիկա։ «Տանկ՝ 1584, զրահատեխնիկա՝ 3744, հրետանային համակարգեր՝ 801, MLRS՝ 246, ՀՕՊ համակարգեր՝ 105, ինքնաթիռներ՝ 217, ուղղաթիռներ՝ 187, օպերատիվ-մարտավարական անօդաչու թռչող սարքեր՝ 654, թեւավոր հրթիռներ՝ 14 ծ, նավ/նավակ՝ 15, ավտոմոբիլային տեխնիկա և ավտոցիստեռն՝ 2618, հատուկ տեխնիկա՝ 64»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։Ավելին09:5004.07.22 -
ՀայաստանՀոսանքազրկումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում․ ՀԷՑ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 «Սելենա» գործարան, ՊՆ «Ավտոմատիկա» գործարան, «Ուղևորտրանս» ՍՊԸ, Քարշիչ ենթակայան, «Քանդակագործական» գործարան, «Կաշվե գալանտերիայի» գործարան, «Արաքս» գործարան, «Դաշտային Խատուտիկ» ՍՊԸ, «Կոնեկտ» ԲԲԸ, «Սոնագրո» ՍՊԸ, «Ժպիտ» ռեստորանային համալիր, «Ռոյալ Երևան» ռեստորանային համալիր, «Շաբեր» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-17:00 Բաշինջաղյան փ. 173, 175, 165 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Արցախի փ. 8, 8Ա, 8Բ շենքեր, 11:00-17:00 Կոմիտասի պողոտա 49/4, 49/11, 49/12 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ա․ Խաչատրյան փ. 30, 32, Ա․ Խաչատրյան 1-ին նրբ․ 2, 4 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կամարակ 16 փողոցի շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կամարակ 2 նրբ․ 4-68, Պարույր Սևակի փ. 4-78 սեփական տներ, Մ․ Ավետիսյան 1-ին փ. 13Գ-45Գ սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածի փ․ 26 շենք, Մայիսի 9-ի փ․ 51 շենքի 1, 2, 3 մուտքեր, Արագածի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզում՝ 10:00-16:00 Ավշար և Ոսկետափ գյուղեր մասնակի, 10:30-16:00 Մխչյան գյուղ մասնակի, 11:00-15:00 Արենի գյուղ մասնակի, Արմավիրի մարզի 11:00-17:00 Ակնալիճ գյուղ, Կոտայքի մարզում՝ 11:00-15:00 Եղվարդ քաղաքի և Զովունի գյուղի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Էլիպս Ջիէյ» ՍՊԸ, «Նաիրի Բերիություն» ՍՊԸ, «Երամար» ՍՊԸ, «Արմբեր» ՍՊԸ, «Թամարա և Անի» ՍՊԸ, «Ամեգա» ՍՊԸ, «Արմօյլ» ՍՊԸ, «Սեմուր ընդ կո» ՍՊԸ, «Շահնազարյան» ՍՊԸ, սեփականատեր «Թոռնիկ Հավալյան», սեփականատեր «Ջուլիեատ Սահակյան», սեփականատեր «Նորայր Մուրադյան», սեփականատեր «Սարգիս Գեվորգյան», սեփականատեր «Լաուրա Մկրտչյան», «Բյուրեղ» արտադրական կազմակերպություն, Ա/Ձ «Շիրին Քալաշյան», «ՆԱՏԻ» այգեգործական ընկերություն, 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղաշեն և Կոտայք գյուղեր մասնակի, 12:00-14:00 Արզնի խճուղու բնակելի թաղամաս, Գեղարքունիքի մարզում՝ 10։30-16։30 Սևան քաղաք՝ Ցամաքաբերդ թաղամասն ամբողջությամբ, Գոմաձոր թաղամաս մասնակի, ԲԷՑ-ի «Արևելյան» մասնաճյուղ, «Բուսաբույժ Նանա», «Սևան ՆԵ», «Գևորգյան Քոլեթ», «Մեռպո», «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ներ, Սևանա թերակղզուն հարակից հանգստի գոտիներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լոռու մարզում՝ 10:00-16:00 Վահագնի և Անտառամուտ գյուղեր, Շիրակի մարզում՝ 11:00-14:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Շիրակ, Կամո, Ջաջուռ, Ջաջուռավան, Մեծ Սարիար, Կրաշեն, Լեռնուտ գյուղեր, Ախուրյան գյուղի Հյուսիս-Արևելյան, Հարավ-Արևելյան հատվածներ և «Նոր Ախուրյան» թաղամաս, «Մշո տղեք» ենթակայան, Ախուրյանի խճուղու սկզբնամասի գազալցակայաններ, Սյունիքի մարզում՝ 09:15-13:00 Քաջարան գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-12:30 Դաստակերտ քաղաք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 13:00-14:30 Նժդեհ և Ցղունի գյուղեր:Ավելին09:4004.07.22 -
ՏարածաշրջանՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:Ավելին09:3004.07.22 -
ԱշխարհԷլիզաբեթ 2-րդը պարտականությունների մի մասը փոխանցել է գահաժառանգ որդունՄեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը գահաժառանգին՝ Ուելսի արքայազն Չարլզին, փոխանցել է իր պարտականությունների մի մասը։Ավելին00:0004.07.22
2022-07-03
-
ԱշխարհՀուրգադայում շնաձկան հարձակումից ևս մեկ կին է մահացելՀուրգադայի (Եգիպտոս) շրջանում շնաձկան հարձակումից ևս մեկ կին է մահացել։ Այս մասին հայտնել են Եգիպտոսի շրջակա միջավայրի նախարարությունից, փոխանցում է է ՌԻԱ Նովոստին։ «Շրջակա միջավայրի նախարար Յասմին Ֆուադը Հուրգադայի Սահլ Հաշիշ հանգստավայրում լողացող երկու կանանց վրա շնաձկան հարձակման մասին տեղեկություն ստանալուց անմիջապես հետո հրահանգել է Կարմիր ծովի արգելոցների մասնագետների աշխատանքային խումբ ստեղծել։ Եգիպտոսի իշխանությունները մեկնաբանել են միջադեպը և ցավակցություն հայտնել զոհերի ընտանիքներին։ Այս պահին տեղում աշխատում են փորձագետները՝ պարզելու գիշատչի այս պահվածքի պատճառները։ Մինչ այդ դեպքի վայրի մոտ ծովում ցանկացած գործունեություն արգելվում է։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եգիպտոսի հանրահայտ Հուրգադա հանգստավայրում շնաձուկը կծել է Ավստրիայի քաղաքացու ձեռքն ու ոտքը։ Բժիշկները պայքարել են հիվանդի կյանքի համար, սակայն չեն կարողացել նրան փրկել։Ավելին23:4503.07.22 -
ՍպորտՀաջորդ շաբաթվա ընթացքում «Յուվենտուսը» կներկայացնի Պոլ Պոգբային և Անխել Դի ՄարիայինԻնչպես հայտնում է իտալացի լրագրողի Ֆաբրիցիո Ռոմանոն հաջորդ շաբաթվա ընթացքում <<Յուվենտուսը>> կներկայացնի Պոլ Պոգբային և Անխել Դի Մարիային, երկու խաղացողներն էլ Թուրին են տեղափոխվում անվճար`ազատ գործակալի կարգավիճակով։Ավելին23:3003.07.22 -
Սպորտ«Միլանը» և «Չելսին» երկու շաբաթ է համաձայնեցնում են Հակիմ Զիյեխի տրանսֆերըԻնչպես հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն «Միլանը» և «Չելսին» արդեն երկու շաբաթ է համաձայնեցնում են Հակիմ Զիյեխի տրանսֆերը և բանակցությունները արդեն վերջնական փուլում են: «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն էլ իր հերթին համաձայնություն է տվել մարոկկացու վաճառքի հարցում։Ավելին23:1503.07.22 -
ՍպորտԼյովա Գևորգյանը Եվրոպայի չեմպիոն է. ՏԵՍԱՆՅՈՒԹՀռոմում ընթացող ըմբշամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Լյովա Գևորգյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն, հայտնում են ըմբշամարտի ֆեդերացիայից։ Առաջնության եզրափակչում Լյովա Գևորգյանը 13:2 հաշվով հաղթել է Վրաստանի ներկայացուցչին։Ավելին23:0003.07.22 -
ՀայաստանԾեծկռտուք` Գեղարքունիքի մարզում. գործի են դրվել մահակներն ու գերանդին. կա վիրավորShamshyan.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել հուլիսի 2-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված տեղեկությունների փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը Գավառ քաղաքի բնակիչ, 35-ամյա Գագիկ Հ.-ն, Երևանի բնակիչ, 27-ամյա Վահրամ Զ.-ն, Գավառ քաղաքի բնակիչներ, 37-ամյա Արսեն Հ.-ն և 54-ամյա Կարեն Ա.-ն, Գավառի Մ-10 ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում կատարել են խուլիգանություն: Ոստիկանները Գագիկ Հ.-ին, Վահրամ Զ.-ին, Արսեն Հ.-ին, Opel մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել ոստիկանության Գավառի բաժին, որտեղ էլ պարզվել է, որ վերջիններս կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, ապա մահակներով և գերանդիով ծեծի են ենթարկել միմյանց: Գ. Շամշյանի տեղեկություններով, ծեծի արդյունքում Կարեն Ա.-ն «կրծքավանդակի փակ բութ տրավմա, աջից 8-րդ, 9-րդ և 10-րդ կողերի կոտրվածք տեղաշարժով, ենթամաշկային էպիզեմա» մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն: Գագիկ Հ.-ն, Վահրամ Զ.-ն և Արսեն Հ.-ն ոստիկանության գավառի բաժնից նեկայացվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:Ավելին22:4503.07.22