Լրահոս
2022-07-06
-
ՔաղաքականԳագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել Նիկոլ Փաշինյանին վիրավորելու համար«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգում անհանգստացած են Ռուբեն Վարդազարյան-Գագիկ Ջհանգիրյան աղմկահարույց ձայագրության մասով: Ինչպես հայտնի է, հունիսի 20-ին հրապարակվել էր ԲԴԽ արդեն նախկին նախագահների աղմկահարույց ձայնագրությունը, որը բացահայտեց, թե մեր երկրում ինչպես են մեղադրանքները առաջադրվում, և գործերը՝ քննվում: Ձայնագրությունը հրապարակելուց հետո Վարդազարյանը պարզաբանեց, որ իրեն առաջարկվել է ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարական տալ։ Նրա խոսքով՝ իրեն ժամանակ էր տրված մինչև 2021 թվականի մարտի 1-ը։ Վարդազարյանի լիազորությունները պաշտոնապես կասեցվել էին անցած տարվա ապրիլի 15-ին. պատճառը արդարադատությանը խոչընդոտելու հոդվածով նրա դեմ հարուցված քրեական գործն էր: Եվ ահա, այդ ձայնագրության հանրայնացումից հետո դատական համակարգում անհանգստացած են, քանի որ շատ դատավորներ տարբեր հարցերով գնացել են ԲԴԽ ու զրույցներ են ունեցել Ջհանգիրյանի հետ, հիմա հիշել են և սկսել մտահոգվել. բա որ մի օր էլ իրե՞նց զրույցները հրապարակվեն: Հավելենք նաև, որ, դատական համակարգում տարածված խոսակցությունների համաձայն, Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել, քանի որ հիմնական՝ մոտ 2.5 ժամ տևած զրույցի ձայնագրության մեջ նա վիրավորական արտահայտություններ է հնչեցրել անձամբ Նիկոլ Փաշինյանի հասցեին, որը տեղ է հասել»։Ավելին10:2306.07.22 -
ՀայաստանՀՀ տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ 7 ահազանգ է ստացվելՀուլիսի 3-6-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Տավուշի մարզի Իջևան, Նոյեմբերյան քաղաքներում և Կոտայքի մարզի Ձորաղբյուր, Արմավիրի մարզի Մերձավան գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 շահմար, 3 իժ, 2 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:Ավելին10:2206.07.22 -
ՀայաստանԱյսօր Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ավան Առինջ՝ Դուշամբեի փ. 7, 9, 11, 13, 15 շենքեր, Բաբաջանյան փ. 2/11, 3/10 շենքեր, Բաբաջանյան նրբանցք 11, 15, 17, 19, 21, 23 շենքեր, թիվ 9 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Արցախի փ. 1, 1Բ շենքեր, 11:00-17:00 Նոր Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չարենց փ. 84, Հանրապետության փ. 58 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ա․ Խաչատրյան փ. 30, 32, 1 նրբ․ 2, 4 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածի, Մայիսի 9-ի, Կողբի փողոցների սեփական տներ, Չեխովի փ․ 10, Մայիսի 9-ի փ. 51ա, Շևչենկո փ․ 10 շենքեր, Շևչենկո փողոցի սեփական տներ, Արագածի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզում՝ 10:30-14:30 Ազատավան գյուղ մասնակի, 10:30-16:00 Մխչյան գյուղ մասնակի, Արմավիրի մարզում՝ 12:00-14:00 Հայթաղ, Ֆերիկ և Ծաղկալանջ գյուղեր, 11:00-17:00 Տալվորիկ, Արտամետ և Արևադաշտ գյուղեր, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Բագրևանդ թաղամաս, Ջրվեժ «Ա» թաղամաս, Ջրվեժ գյուղ, 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղաշեն և Կոտայք գյուղեր մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 10։00–10։30 Մարտունի քաղաք` Կամոյի, Աբովյան փողոցներն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00–13։30 Մարտունի քաղաք մասնակի, Մադինա, Լեռնակերտ, Վաղաշեն համայնքներն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00–15։00 Աստղաձոր, Զոլաքար համայնքներն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վայոց Ձորի մարզում՝ 11:00-15:00 Ելփին գյուղ մասնակի, Շիրակի մարզում՝ 11:00-17:00 Գյումրի քաղաք՝ Շերամ, Աշոցք թաղամասեր, Մարմարաշեն գյուղի մոտ գտնվող «Վիվասել-ՄՏՍ» բջջային օպերատորի կայան, Մարմարաշեն և Հայկավան գյուղեր, Սյունիքի մարզում՝ 10:00-12:00 Խնձորեսկ գյուղ մասնակի, 10:00-12:30 Գորիս քաղաք` Առաքելյան, Սարգսյան փողոցներ մասնակի, Երևանյան խճուղի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-13:00 Աշոտավան, Հացավան, Թասիկ, Սալվարդ, Արևիս, Բնունիս, Բռնակոթ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 12:30-14:30 Խնձորեսկ գյուղ մասնակի, 13:30-17:30 Գորիս քաղաք՝ Նոր կյանք փող.:Ավելին10:1806.07.22 -
Սյունիքի մարզում վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի՝ Գործարանային, Երկաթուղայինների փողոցների և Սյունիք գյուղի ջրամատակարարումը:Ավելին10:1306.07.22 -
ՔաղաքականԻնչի՞ համար է պարգևատրվել Սերգեյ Ատոմյանը«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանին շնորհեց արդարադատության գեներալ-մայորի կոչում։ Արարատի մարզում հասարակ քննիչից՝ պատգամավոր, ապա ՔԿԾ պետ դարձած Ատոմյանը, պարզվում է, պարգևատրվել է հունիսի 12-ին Փաշինյանի՝ Արարատի մարզ կատարած այցը կազմակերպելու և ջերմ ընդունելություն բեմադրելու համար։ Ատոմյանը գործի է դրել պաշտոնական լծակները և «զոնի խարոշիների» օգնությամբ «մասովկա» է ապահովել։ Հիշենք, որ Փաշինյանին այդ այցի ժամանակ կրնկակոխ ուղեկցում էր Ատոմյանը, ով ժամանակին նույն ժրաջանությամբ ծառայում էր Ավշարի Գրիգորյաններին։ Երեկ գեներալ-մայորի կոչում ստացավ նաև ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, որն անձամբ խրախուսում էր «Դիմադրության» շարժման ընթացքում ոստիկանների գործադրած բռնությունները և սեռական հայհոյանքներ հնչեցնում ընդդիմադիրների հասցեին։ Պարգևատրվեց նաև Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, որը տասնյակ ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական գործեր է «կարել»»։Ավելին10:0706.07.22 -
Հայաստան«Դայակ պետության հաշվին» ծրագիրը դադարեցվել է«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դայակ պետության հաշվին» ծրագիրը դադարեցվել է: Համենայնդեպս, այս տարի մայրիկները չեն կարողացել դիմել այս ծրագրին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը ահազանգեր է ստանում երիտասարդ մայրերից: Նրանց պատմելով՝ ծրագրի համար նախատեսված ֆինանսավորումը չկա, այդ իսկ պատճառով այն դադարեցվել է: «Ժողովուրդ» օրաթերթն այս խնդրի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով դիմեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից մեզ փոխանցեցին հետեւյալը. «Այդ ծրագիրը, ինչպես զբաղվածության որոշ այլ ծրագրեր եւս, վերախմբագրման փուլում է արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Ծրագրերն այս պահին հստակություն չունեն, եւ զուգահեռ նաեւ զբաղվածության ռազմավարության մշակման փուլում ենք»։ Նշենք, որ այս ծրագրից օգտվել են մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող այն քաղաքացիները, որոնք մինչեւ երեխայի երկու տարին լրանալը վերադառնում են աշխատանքի։ Այսինքն՝ ձեր երեխային խնամում է դայակը, իսկ նրա գումարի մի մասը վճարում է պետությունը։ Ի դեպ, ծնողների ընտրությամբ՝ երեխայի խնամքը կարող էր կազմակերպվել կա՛մ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատություններում, կա՛մ դայակի օգնությամբ: Բայց այս ծրագրից բոլոր դիմողները չէ, որ կարողացել են օգտվել, քանի որ միշտ հերթագրման ու մայրիկների ընտրության մասով խնդիրներ են առաջացել:Ավելին10:0006.07.22 -
ՀասարակականԱշտարակի բանկերից մեկում պայթյուն է եղել․ նախնական տվյալներով՝ կա մեկ զոհ և հինգ տուժածՀուլիսի 6-ին` ժամը 09:07-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և հինգ տուժած: Տուժածները հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:25-ին:Ավելին09:5606.07.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը խաբել է«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2018 թվականի մայիսի 8-ին «Ելք» խմբակցության անունից որպես վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր. «Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել նաեւ գյուղատնտեսությունը: Նոր տեխնոլոգիաների կիրառումը պետք է լայնորեն տարածվի նաեւ գյուղատնտեսության ոլորտում՝ այս պարագայում էլ որպես ռազմավարական նպատակ ունենալով չմշակվող գյուղատնտեսական հողերի թվի շեշտակի նվազումը եւ, ի վերջո, այդպիսի հողերի գոյության բացառումը»։ Ի հակադրություն Փաշինյանի խոստման՝ հեղափոխությունից հետո գյուղատնտեսության անկումը շարունակվեց։ Եթե 2017 թվականին գյուղատնտեսությունը կազմում էր երկրի ՀՆԱ-ի 15 տոկոսը, ապա 2020-ին՝ ընդամենը 11.7 տոկոսը։ Այս ընթացքում կտրուկ նվազել են նաեւ գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները։ 2017 թվականին Հայաստանում մշակվում էր 294,500 հա հողատարածք, իսկ նախորդ՝ 2020 թվականին մշակվող ցանքատարածությունների մակերեսը կազմել էր 222,700 հա։ Ավելին՝ հենց գյուղատնտեսության զարգացումը խրախուսող վարչապետի օրոք այդ նախարարությունը փակվեց եւ միացվեց Էկոնոմիկայի նախարարությանը, որը մեծ քննադատությունների առիթ հանդիսացավ: Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանի հերթական խոստումն իրականություն չդարձավ. նա կրկին խաբել է ՀՀ քաղաքացիներին:Ավելին09:5006.07.22 -
ՀասարակականԽոզնավարի գյուղատակի հատվածը ականապատել են, բայց բնակիչներին չեն զգուշացրել«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ ամիսներ առաջ գրել էինք, որ Սև լճի տարածքում տեղավորված ադրբեջանցիների առջև մեր սահմանն այնքան անպաշտպան է, որ նրանք անարգել կարող են անցնել-հասնել մինչև Սիսիան։ Վիճակն այն աստիճան անհանգստացնող է եղել, որ տեղի բանակային կորպուսը որոշել է ականապատել Տեղ խոշորացված համայնքի Խոզնավարի գյուղատակի հատվածը՝ մոտավորապես մեկ կիլոմետր երկայնքով։ Մեզ հետ զրույցում նախկին համայնքապետ Վարո Գրիգորյանը հաստատեց այս լուրը՝ նշելով, որ ավելին չի կարող ասել։ Մենք տեղեկացանք նաև, որ ականապատման մասին տեղի բնակչությանը չեն զգուշացրել։ Իմացել են, երբ գյուղացիներից մեկի ձիերը սովորականի պես արածելով՝ հասել են ականապատ դաշտին ու պայթել ականի վրա»։Ավելին09:4006.07.22 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«Հրապարակ» Տեղ խոշորացված համայնքի Խոզնավարի գյուղատակի հատվածը ականապատել են: «Ժողովուրդ» Իշխանությունը քննարկում է ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցը: «Սիվիլնեթ» Ավինյանի ընկերը, աշխատակազմի անդամները՝ արտադրական կանեփի բիզնեսում: «Հրապարակ» ՔԿԾ պետ դարձած Ատոմյանը գեներալ-մայորի կոչումով պարգեւատրվել է հունիսի 12-ին Փաշինյանի՝ Արարատի մարզ կատարած այցը կազմակերպելու եւ ջերմ ընդունելություն բեմադրելու համար։ «Ժողովուրդ» 2.5 ժամ տեւած զրույցի ձայնագրության մեջ Ջհանգիրյանը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել անձամբ Նիկոլ Փաշինյանի հասցեին, որը տեղ է հասել: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի Ռազմավարական հետազոտությունների եւ նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանի հետ:Ավելին09:3006.07.22 -
ՀասարակականՍպասվում է առանց տեղումների եղանակՍպասվում է առանց տեղումների եղանակԱվելին00:0006.07.22
2022-07-05
-
ՀասարակականԵրևանում և որոշ համայնքներում գազանջատումներ կլինենԵրևանում և որոշ համայնքներում գազանջատումներ կլինենԱվելին23:5005.07.22 -
ՀասարակականԱվելի կխստացվի միջոցառումների կազմակերպման գործընթացը. պարզաբանումԱվելի կխստացվի միջոցառումների կազմակերպման գործընթացը. պարզաբանումԱվելին23:4005.07.22 -
ՀասարակականՄեծ ցավով և ափսոսանքով տեղեկացնում եմ՝ մահացել է մեր սիրելի ուսուցիչը․ Արա ԲաբլոյանՄեծ ցավով և ափսոսանքով տեղեկացնում եմ՝ մահացել է մեր սիրելի ուսուցիչը․ Արա ԲաբլոյանԱվելին23:3405.07.22 -
ՔաղաքականԽոցելի խավի համար նվազագույն սպառողական զամբյուղի ապահովումը հանապազօրյա խնդիր է. Ելենա ԿիրակոսյանԽոցելի խավի համար նվազագույն սպառողական զամբյուղի ապահովումը հանապազօրյա խնդիր է. Ելենա ԿիրակոսյանԱվելին23:3005.07.22 -
ՀասարակականԵրեկվա կրակոցներից հետո Հրազդանում հայտնաբերվել է Range Rover, որի վրա առկա են կրակոցի բազմաթիվ հետքերԵրեկվա կրակոցներից հետո Հրազդանում հայտնաբերվել է Range Rover, որի վրա առկա են կրակոցի բազմաթիվ հետքերԱվելին23:2505.07.22 -
ԻրավականՎերականգնվելու եմ իմ պաշտոնում, մեկ-երկու մարդ պատժվելու է. Ռուբեն ՎարդազարյանՎերականգնվելու եմ իմ պաշտոնում, մեկ-երկու մարդ պատժվելու է. Ռուբեն ՎարդազարյանԱվելին23:2005.07.22 -
ՀասարակականԵգիպտոսի քաղաքացիները Հայաստանի վիզա կստանան պարզեցված կարգովԵգիպտոսի քաղաքացիները Հայաստանի վիզա կստանան պարզեցված կարգովԱվելին23:0305.07.22 -
ՀասարակականՊատերազմում զոհված Գոռը եղբայր ունի՝ ՄխիթարՊատերազմում զոհված Գոռը եղբայր ունի՝ ՄխիթարԱվելին22:5005.07.22 -
ՄիջազգայինԿիևը առաջիկա օրերին Լոնդոնից կստանա 10 ինքնագնաց հրետանային կայանքԿիևը առաջիկա օրերին Լոնդոնից կստանա 10 ինքնագնաց հրետանային կայանքԱվելին22:3705.07.22